ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՊԱՀԱՆՋԱԳԻՐԸ
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
Արևմտյան Հայաստանի Հայերի Իրավունքների պաշտպանության համար
Տեղեկագիր. RAR 24.04.2010 24 ապրիլի 2010 թվական
Թուրքիայի հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի միջնորդությամբ
Պարոն դեսպան,
Այս տարի՝ 2010 թվականին, Արևմտյան Հայաստանի Հայերի Համագումարը և Հայոց Ազգային Խորհուրդը հրապարակայնորեն հայտարարում են, որ 1894 թ.-ից մինչև 1923 թ.-ը հայ ժողովուրդը Արևմտյան Հայաստանում (Թրքահայաստան կոչված) թուրքական իրար հաջորդող կառավարությունների կողմից ենթարկվել է ցեղասպանության, որի ժխտումը շարունակվում է մինչև օրս:
Հայ բնիկ ժողովրդի, որ Օսմանյան Կայսրության կողմից գրավված իր իսկ երկրամասում գտնվում էր վերջինիս ենթակայության տակ, ցեղասպանությունը աշխարհի տարբեր երկրների և Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից հաստատված փաստ է:
Այդ իսկ պատճառով, հիմք ունենալով 1895 թվականի մայիսի 11-ին ընդունված Արևմտյան Հայաստանի (Թրքահայաստան կոչված) տեղաբնիկ հայերին վերաբերող բարեփոխումները, 2007 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունված "Բնիկ Ժողովուրդների Հռչակագիրը", 1907 թվականի Հաագայի համաձայնագիրը, 1915 թվականի մայիսի 26-ին ընդունված Եռյակ Միության (Անտանտի) հայտարարությունը և համաձայն Միացյալ Ազգերի Կազմակերպության կանոնադրության և միջազգային պայմանագրերի, Արևմտյան Հայաստանի Հայերի Համագումարը և Հայոց Ազգային Խորհուրդն իրենց դիմումն են հղում Թուրքիայի ներկայիս Հանրապետության նախագահին` պահանջելով վերջ տալ բնիկ հայ ժողովրդի ոչնչացումը, ճանաչել վերջինիս պաշտոնական գոյությունը, ընդունել ցեղասպանության իրողությունը, որին զոհ գնաց այդ ժողովուրդը, և վերականգնել հայերի նախնյաց հողերը ի օգուտ նրանց իրավահաջորդների` ներկայացված Հայոց Ազգային Խորհրդի կողմից:
Արդարության վերականգնումը և իր անցյալի հետ հաշտվելը մի շարք երկրների օրինակով, նույնիսկ եթե այդ անցյալը շատ ծանր է, որպես համաշխարհային խղճի (կամ գիտակցության) արտահայտություն, մեծ ազգերի քաղաքակրթության չափանիշներից է, որն արժանի է միջազգային մեծարանքի:
Այս պահանջը համայն մարդկությանը վկայում է մեր ժողովրդի գոյությունը և միջազգային իրավունքների սկզբունքներով արդարությունը վերականգելու նրա կամքը:
Արմենակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հայոց Ազգային Խորհրդի հիմնադիր անդամ
Ստորագրեք պահանջը-Signer la petition
Էջանիշներ