Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
Ես ինչքան ախալքալաքցու հարցրել եմ, սաղ էլ ուզում են, չգիտեմ դու ում ես հարցրել:
Դե ասում եմ, բարի ճանապարհ, ոչ մեկ, ոչ մեկին չի խանգարում լքել սեփական պետությունը, սեփական երկիրը։ Ամեն մարդ ինքը պիտի իր մեջ գտնի ցանկություն ու ուժ սեփական երկիրը կառուցելու, սեփական փոքր ներդրումը ունենալու, սեփական իրավունքները պաշտպանելու համար։

Իսկ ԼՂՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտա, ինչի հիմքը 1991թ. հանրաքվենա: Օսերը ու աբխազները նույնպես միջազգային իրավունքի սուբյեկտ են: Ճանաչումը երբեք չի ստեղծում սուբյեկտ, այն ուղղակի արձանագրումա, որ պետությունը` որպես սուբյեկտ առկայա: Իսկ նման արձանագրումը շատ դեպքերում կարա տարիներ ձգվի զուտ քաղաքական պատճառներով: Պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ պետությունները գոյատևել են մինչև ճանաչումը: Դրա համար էլ գոյություն ունի անկախության համար պայքարող ազգ ինքնուրույն սուբյեկտ, որը բնորոշվումա որպես պետություն տեղծման փուլում: ԼՂՀ-ն արդեն ժամանակին բանակցություններին մասնակցում էր, ինչը արդեն հիմքա նրան սուբյեկտ համարելու, այլ բան որ անտաղանդ քաղաքականության հետևանքով դուրսա մնացել բանակցություններից:
Կարող եմ խնդրել որևէ միջազգային փաստաթղթի օրինակ բերել, որտեղ ԼՂՀ-ն հիշատակվում է որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ, սակայն չեմ անի, քանի որ թեման բացարձակապես Արցախի մասին չէ։

Վերադառնանք գիժ Միշային։ Ասում են Լոռիից ծտեր ա զակազ տալիս, ճի՞շտ ա