միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
Չեք նեղանա չէ՞, որ մի քիչ տառակերություն անեմ:
«հայլայն»-ը էդ ո՞րտեղ ա, որ մի հատ էլ ընտեղ մոդեմ չլինի:
Մոդեմ երեկ տեսել եմ Կորյունի սպասարկման կենտրոնում, էսօր էլ` Զեյթունի շուկայի մոտի: Բայց ես էլ իմացա, որ որից սլոտները սպառվել են (կոնկրետ մեր մոտ` 24 ԱՀԿ-ում): Գուցե հենց դա՞ նկատի ունես:![]()
Telcell համակարգը սկսել է վճարումներ ընդունել Hi Line ծառայության համար
Telcell վճարային համակարգը սկսել է վճարումներ ընդունել Beeline-ի կողմից տրամադրվող Hi Line ինտերնետային ծառայության համար:
Hi Line-ի ծառայությունները կարելի է վճարել Երեւանում եւ ՀՀ այլ քաղաքներում տեղակայված Telcell-ի ավելի քան 300 տերմինալներից ցանկացածի միջոցով: Hi Line-ի բաժանորդը պետք է տերմինալի վրա հավաքի իր վիրտուալ համարը եւ կատարի վճարումը: Ծառայության համար միջնորդավճար չի գանձվում:
ԱՐՄԵՆՏԵԼ - ՀՀ ԻՆՏԵՐՆԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ
![]()
16:34 23/12/09
ՀՀ ինտերնետ ծառայությունների շուկայում առողջ մրցակցային պայմանները բացակայում են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի շրջանակներում նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքային նշանը Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Անդրադառնալով վերջին մեկ շաբաթվա ընթացքում ընկերության կողմից մատուցվող ինտերնետային ծառայությունների որակի վերաբերյալ բաժանորդների ներկայացրած բողոքներին` Իգոր Կլիմկոն նշել է, որ դա պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք գործոններով, որոնցից նա առանձնացրել է մեր հանրապետությունում հեռախոսային գծերի ներկայիս որակը, որը չի պավարարում անհրաժեշտ պահանջներին, ինչպես նաև վերջին ժամանակներում ինտերնետային կապ մատակարարող ընկերությունների ոչ ճիշտ մրցակցային քաղաքականությունը:
Ինչպես ներկայացրեցին ընկերության աշխատակիցները` ինտերնետային կապ տրամադրող ընկերությունները, և մասնավորապես ADC-ն, ստեղծում է տեխնիկական խոչընդոտներ, որոնք անհնարին են դարձնում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ինտերնետային ծառայության բաժանորդներին բեռնել Youtube և Google կայքերը:
![]()
![]()
Էս մտքի վրա մենակ ղժալ կարելի ա, իսկ կներեք Պարոն Կլիմկո ինչով էր ձեր ընկերությունը զբաղված վերջին 15 տարին: Հարցը հռետորական էր, գիտեմ ինչով էր զբաղված
Իսկ ստեղ ընդհանրապես խոսելու տեղ չունեն, երբ մնացած բոլոր պրովայդերները իրար հետ կապ ունեն ու տրաֆիկը փոխանակում են լոկալ գծերով, Արմենթելը մինչև վերջի խազ հրաժարվում ա միանալ ներքին հայաստանյան ցանցին ու հայաստանի հետ կապը գնումա չերեզ մոլորակ շրջանցումով, հիմա եկել ա ասումա ինձ կապ չեն տալիս:
Կլիմկոն էլ կասի մենք Հայաստանում ենք միայն մի քանի տարի, և բնականաբար չէինք հասցնի ամբողջությամբ թարմացնել հեռախոսային ցանցը: Բոլոր պրետենզիաներով դիմեք Արմենթելի նախկին տերերին և այն մարդկանց, ովքեր մոնոպոլիա էին ստեղծել և չէին էլ հետևում թե ինչով է զբաղված էդ ընկերությունը 10 տարուց ավել:
Եթե Արմինկոն պոզավորա ովա մեղավոր? Օրինակ Վեբ-ը լոկալ ցանցով տվյալների փոխանակումա անում Արմենթելի հետ առանց պրոբլեմ: Ստեղից միայն մի բան չհասկացա, էդ ոնց ADC-ն պետքա խոչընդոտի Google մտնելուն????
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Բա որ ասում եմ Բիլայնը.. է,էսքան ժամանակ չկարողացավ նորմալ կապ ստեղծել,սկսել է արդեն այլ պռովայդեռներ մեղադրել,հետո խոսում է հին ցանցերի մասին,խի եդ խորհրային միության մյուս երկրներին նոր ցանց է ժառանգություն մնացել,բա իրենք ինչ ասեն,մյուս երկրներում դրել ամեն ինչ թարմացրել են,դուք էլ նույնը արեք,վայ հետաքրքիր է եթե Հյաստանում ուրիշ պռոյդեր չլիներ ինչ պատճառաբանություն պիտի հորինեին
Toki wa kane nari.
Время - деньги
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ