Ինձ հետաքրքիր է, կա ի՞նչ որ մեկը ֆորումում, ով օգտվում է Արմենթելի այդ ծառայությունից: Ի՞նչ թերություններ ու առավելություններ եք նկատել: Արժե օգտվել դրանից թե չէ…![]()
միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
Ինձ հետաքրքիր է, կա ի՞նչ որ մեկը ֆորումում, ով օգտվում է Արմենթելի այդ ծառայությունից: Ի՞նչ թերություններ ու առավելություններ եք նկատել: Արժե օգտվել դրանից թե չէ…![]()
Ծանոթներից մեկը վճարում է 4800 դրամը, քաշում 100մբ-ը, դրանից հետո ունենում է շաաաատ դանդաղ ինտերնետ, որն օգտագործում է արբանյակային կոդավորված հեռուստաալիքների կոդերը ստանալու համար:
Օգտվողները շատ գոհ են արագությունից:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Փաստորեն արժե ռիսկի դիմել![]()
Ու տենց ամեն ամիս վճարելով 4800 ունենում ես առանց տրաֆիկի լիմիտի ինտերնետ, ուղակի 5կբ/ս արագությամբ, ճիշտ հասկացա? Իսկ միացնելը բացի 9600 մոդեմի արժեքից, էլի ինչ-որ բանա պետք?
Նա է, որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին և շուրթերի վրա դողում, աղոթքի պես աստվածային, լույսն է սիրո քեզ ուղեկցում ամեն վարկյան ռազմի դաշտում, սերն է, որ մեզ գուցե փրկի, կամ ել կորցնի անապատում...
Անհրաժեշտ վճարումները
Միանվագ վճարում
ADSL մոդեմ (ZTE Մոդեմ ZXDSL 831) 9600դր
ADSL փաթեթի ակտիվացման վճար (միացում) 4800դր
ADSL փաթեթի վճարը (ըստ Ինտերնետի օգտագործման ծավալի, մուտքի և ելքի մեգաբայթեր, ՄԲ)
100 ՄԲ 4800
200 ՄԲ 6720
300 ՄԲ 8160
500 ՄԲ 10800
800 ՄԲ 14880
1000 ՄԲ 16800
2000 ՄԲ 27600
3000 ՄԲ 39600
5000 ՄԲ 62400
Հ.Գ. Մի քիչ ուշացա![]()
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հա այդքանը արմենտելի սայտում ել ա գրած, ուղակի ուզում եմ իմանամ, ենթադրենք, այդ 100մբ-ը վերջացավ ու արագությունը դարձավ 5կբ/ս, և այդ ժամանակ օգտագործած ինետի մբ-երի համար պետքա վճարել թե ոչ? եթե տենց ա, ուրեմն կվճարեմ 4800 ամսեկան ու սաղ ժամանակ դաունլոդ կանեմ, ոնց որ առանց լիմիտ, տենցա գալիս?
Նա է, որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին և շուրթերի վրա դողում, աղոթքի պես աստվածային, լույսն է սիրո քեզ ուղեկցում ամեն վարկյան ռազմի դաշտում, սերն է, որ մեզ գուցե փրկի, կամ ել կորցնի անապատում...
Մի այսպիսի հարց. եթե նախօրոք վերցված լիմիտը վերջացավ, պիտի անպայման սպասենք հաջորդ ամսվան այն կրկին լիցքավորելու համար, թե կարող ենք անմիջապես (easy card-ի լիցքավորման նման) լիցքավորել, դիմելով համապատասխան սպասարկման կետ:![]()
Կարող եք լիցքավորել զանգելով կամ այցելելով Սպասարկման կենտրոն
Բավականին հետաքրքիր առաջարկ էր թվում մինչև որ որոշեցի ավելի լուրջ զբաղվել Hi-Line ունենալու հարցով և զանգեցի 8899 համարով։ Օպերատորը ինձ տեղեկացրեց, որ եթե ամսվա ընթացքում սպառել եմ իմ ամսեկան լիմիտը և ուզում եմ ավելացնել, կարող եմ միայն նախկինից ավելի մեծ լիմիտ ձեռք բերել։ Օրինակ, եթե իմ ամսեկան լիմիտը 200 MB է, դա սպառելուց հետո չեմ կարող 100 MB տարիֆը պատվիրել։ Նոր պատվերները պետք է լինեն ոչ պակաս քան իմ նախկին տարիֆը, տվյալ դեպքում, 300 կամ ավել MB տարիֆներ։ Քանի որ նոր ամսվա հաշվարկներում ամիսը սկսում են նախկին ամսվա ամենավերջինը օգտագործած տրաֆիկով, փաստորեն, մի անգամ ավելի շատ տրաֆիկ պատվիրելով, ստիպված ես շարունակել այդ նոր, ավելի բարձր տրաֆիկով։
Sunun, քանի որ Արմենտելից ամենաշատը դու ես գլուխ հանում, կօգնես հասկանալ օպերատորը ինձ պայմանները ճիշտ է ներկայացրել, թե, այնուամենայնիվ, հնարավոր է ամսվա ընթացքում պատվիրել ավելի փոքր ծավալով տրաֆիկ։
Չէ կարող ես ավելացնել ավելի փոքր ծավալով փաթեթ. իսկ ամիսը սկսելուց էլ առաջ կարող ես զանգահարել և ասել թե որ փաթեթն ես ուզում, որ ամսվա սկզբում միացվի
Վերջին խմբագրող՝ Sunun: 01.02.2008, 09:05:
ասեմ, ժողովուրդ ջան, ինձ որպես փորձառուի լսեք.
ուրեմն. հունվար ամսին (մի քանի գրառում վերև պատմածիս պատճառով) մենք ստիպված էինք ավելացնել տրաֆիկ: Ուրեմն հայրս խնդրեց ավելացնել ևս 200ՄԲ, և եթե սուտ չասեմ, 5 անգամ հարցրեց. "եթե հիմա 200 ավելացնեք, հաջորդ ամիս 500 կլինի, թե՞ 200", և 5 անգամ ասեցին "անպայման 500": Բայց, ինչպես միշտ, Արմենտելի "մասնագետները" լավ ծանոթ չէին իրենց ծառայության պայմաններին ու հնարավորություններին, և փետրվարին մեզ Արմենտելը մատուցեց հերթական տհաճ անակնկալը` 200ՄԲ ամսեկան լիմիտ... Դա մեզ պատճառում է 4000 դրամի վնաս....
Իմ նախորդ գրառումներից մեկում պատմել էի, որ Արմենտելի համակարգիչները (համենայն դեպս HiLine-ի) ամիսը փոխում են ոչ թե ժամը 24.00-ին, այլ մեկ ժամ շուտ: Պատմել էի նաև, որ Արմենտելի ոչ մի "մասնագետի" դա ապացուցել/համոզել չհաջողվեց: Հիմա, երբ Արմենտելը արդեն հնարավորություն է տալիս օնլայն ստուգել հաշվեկշիռը, արդեն կարող եմ ներկայացնել շատ կոնկրետ փաստ: Կցված սքրինշոթը նկարվել է հունվարի 31-ին ժամը 23.08 րոպեին: Ինչպես երևում է, արդեն նոր հաշվարկ է սկսվել զրոյից դեռ ամիսը չփոխված:
Sunun, կխնդրեի Ձեզ պարզել այս հարցը... այս սխալի պատճառով մենք բավական վնասներ կրեցինք հատկապես նյարդային համակարգի....
Դարցիներ ջան, Կիեվյան փողոցում (Օրբելու խաչմերուկ) հասանելի ի՞նչ ինտերնետ մատակարարողներ գիտեք, բացի Հայլայնից։
Մի հայի օրագիր ՝ http://shahbazyan.blogspot.com/
կա ինչոր մեկը որ ոգտագործում ա վերը նշվածները միասին՞
դՌայվեՌ չեմ կարողանում ճարել ZXDSL 831AII
կան ինչ որ ուրիշ արաջարկներ ՞
Երեւի թե ԲԻԼԱՅՆԻ անկուշտությունն էր պատճառը, որ MTS-ը մեգաբայթի 1-դրամը դարձրել ա 10 դրամ, չէ՞։ Բիլայնի անկուշտությունից ա չէ՞, որ ամենաէժան ինետն ա տրամադրում։ Թող ուրիշներն էլ Հայ-Լայնի կարգի բան սարքեն, ո՞վ ա ձեռներից բռնել, թող ուրիշ բաներ մտածեն։ Եթե Բիլայնի գները ձեռ չեն տալիս, Սամ ջան, կարաս չօգտվես։Սամվել-ի խոսքերից
Ու ընդհանրապես, ի՞նչ կապ ունեին ստեղ մեր իշխանություններն ու Բիլայնը, եթե դժվար չի կասե՞ս։
Ինչ վերաբերում ա 11 ԿԲ-ին. ես նախընտրում եմ wap սայտերը նայել հեռախոսիս բրաուզերով, քան թե Opera Mini-ով, որը էդ կայքերի, առանց էդ էլ փոքր չափսի նկարները ավելի ա փոքրացնում։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ