User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գո՞հ եք Hi-line-ից

Քվեարկողներ
472. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • միջին

    113 23.94%
  • գոհ եմ

    135 28.60%
  • դժգոհ եմ

    89 18.86%
  • չեմ օգտվում

    135 28.60%
Էջ 121 470-ից ԱռաջինԱռաջին ... 2171111117118119120121122123124125131171221 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,801 համարից մինչև 1,815 համարի արդյունքները՝ ընդհանուր 7047 հատից

Թեմա: Hi-Line (2008-2014)

  1. #1801
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    Ինչո՞ւ է ինտերնետը դանդաղ
    «ԱրմենՏելը» մեղավորներ է փնտրում դրսում

    Արմենակ Չատինյան
    «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը Hi-Line ինտերնետի ցածր արագությունները բացատրում է հիմնական երեք պատճառով, որից միայն մեկն է վերաբերում «ԱրմենՏելին»: Հայաստանում ինտերնետ հասանելիության շուկայում կրքերը շարունակում են բորբոքվել: «ԱրմենՏելը» հայտարարում է, որ որոշ հայկական պրովայդերներ, որոնք հայելիացնում են մի շարք ճանաչված կայքէջեր, Hi-Line-ի բաժանորդների համար մտցրել են մատչումի արագության սահմանափակում: «Ком в горле» - «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսպես է մեկնաբանում իրենց Hi-Line ծառայությանը որոշ պրովայդերների մոտեցումը: Խոշոր պրովայդեր ADC ընկերության (որը նաև իրականացնում է կայքէջերի հայելիացում) գլխավոր տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանն էլ ասում է, որ իրենք սահմանափակումներ չեն մտցրել:
    Երեկ լրագրողների հետ հանդիպմանը «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն Hi-Line ծառայությունից (ինտերնետ հասանելիության ծառայություն ADSL տեխնոլոգիայով) օգտվող մի շարք բաժանորդների մոտ ինտերնետի ցածր արագությունները բացատրեց հիմնական երեք պատճառով, որից միայն մեկն է վերաբերում «ԱրմենՏելին»:
    Ըստ նրա՝ մի շարք բաժանորդների մոտ ինտերնետ արագությունների անկումը պայմանավորված չէ հայտարարված ակցիայի արդյունքում ցանցի, կապուղիների ծանրաբեռնվածությամբ:
    «Մինչև ակցիան սկսելը «ԱրմենՏելն» ավելացրել է թե՛ ներքին, թե՛ արտաքին կապուղիների թողունակությունը: Մասնավորապես` այսօր արտաքին կապուղիների ընդհանուր թողունակությունը կազմում է 2,2 Գբիթ/վրկ, որից 1,2 Գբիթ/վրկ-ը հատկացված է Hi-Line-ին»,- նշեց Կլիմկոն՝ հավելելով, որ եթե բաժանորդը նույնիսկ ունի բարձր արագությամբ ինտերնետ, նա մի շարք կայքէջերից չի կարող այդ արագությամբ ներբեռնում կատարել, քանի որ այդ կայքէջերն իրենք են սահմանափակում ներբեռնման արագությունը:
    «Այստեղ «ԱրմենՏելը» մեղքի բաժին չունի»,- ասաց Կլիմկոն:
    Կլիմկոն նշեց, որ բաժանորդների մոտ ինտերնետի արագությունը նաև կախված է առկա հեռախոսագծերից, որոնք հաճախ չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին: «Մենք պատրաստ ենք վերացնել առկա խնդիրները, բարելավել ենթակառուցվածքները»,-նշեց Կլիմկոն՝ հավելելով, որ գալիք տարի ամրակցված հեռախոսակապի ենթակառուցվածքում նախատեսվում են լուրջ ներդրումներ, մասնավորապես՝ ամբողջովին կթվայնացվի Երևանը:
    «ԱրմենՏելի» ինտերնետ բաժանորդների մոտ մի շարք էջերից ներբեռնման ցածր արագությունները Կլիմկոն բացատրում է նաև հայկական մի քանի պրովայդերների գործողություններով: «Մեր Hi-Line-ը պրովայդերների կոկորդին մնացած ոսկոր է, և նրանք սահմանափակում են իրենց կողմից հայելիացած մի շարք ճանաչված կայքէջերի արագության մատչումը»,- նշեց նա:
    Պրովայդերների այս գործողությունները, ըստ Կլիմկոյի, անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, և «ԱրմենՏելը» պատրաստվում է բողոքել համապատասխան պետական ատյաններին:
    «ԱրմենՏելի» մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանի խոսքով՝ ADC (Armenian Datacom Company) ընկերությունը դեկտեմբերի 16-ից («ԱրմենՏելի» Hi-Line ծառայության ակցիան մեկնարկել է դեկտեմբերի 5-ին) սահմանափակել է հայելիացրած gmail, youtube կայքէջերի մատչումի արագությունը:
    Նշենք, որ «ԱրմենՏելի» տրաֆիկի արագության գրաֆիկից երևում է, որ դեկտեմբերի 16-ից վերոնշյալ կայքէջերի մատչումի արագությունը նվազել է շուրջ 40 անգամ:
    ADC ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանը «Կապիտալին» այսպես մեկնաբանեց «ԱրմենՏելի» մեղադրանքը. «Մի փոքր զարմացած եմ «ԱրմենՏելի» նման վարվելակերպի վրա: Մենք հայելիացված կայքէջերի նկատմամբ արագության սահմանափակում չենք մտցրել, այլ ցանցում կատարում ենք սպասարկման աշխատանքներ, և հայելիներն անջատվել են»:
    Այսօր ինտերնետ բաժանորդները ճանաչված կայէջերից օգտվելու համար միանում են արտերկրում տեղադրված սերվերներին, ինչը նշանակում է, որ «ԱրմենՏելի» բաժանորդները պետք է խնդիրներ չունենան: Վ. Խաչիկյանը նշեց, որ ցանցում կատարված աշխատանքներն ակնկալում են ավարտել երկու օրից:
    «Մենք մի քանի անգամ «ԱրմենՏելի» առջև բարձրացրել ենք հայելի կայքէջերից օգտվել հարցը, մասնավորապես՝ կոմերցիոն հիմունքներով, բայց նրանք դրան վերաբերվել են որպես երրորդական կամ չորրոդական հարց: Մենք միակողմանի չենք պարտավորվել սպասարկել, կատարել ֆինանսական ծախսեր այդ հայելիների համար»,- նշեց Խաչիկյանը՝ հավելելով, որ ամբողջ աշխարհում նման ծառայությունների համար սովորաբար վճարում են:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armen.181 (24.12.2009), Helios (24.12.2009), WebLine (24.12.2009), Ապե Ջան (24.12.2009)

  3. #1802
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    «Արմենտել»-ի կապի արտաքին խողովակները թույլ են տալիս ապահովել ինտերնետ-կապի նախատեսված արագությունները

    ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել»-ի կապի արտաքին խողովակները թույլ են տալիս ամբողջովին ապահովել Հայաստանում հայտարարված ինտերնետ-կապի նախատեսված արագությունները, չորեքշաբթի հայտարարել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
    ««ԱրմենՏել»-ի կապի արտաքին խողովակները թույլ են տալիս ամբողջովին ապահովել նախատեսված արագությունները մեր բաժանորդների համար», - ասել է Կլիմկոն՝ հերքելով կարծիքն այն մասին, որ ընկերության ռեսուրսները թույլ չեն տալիս ապահովել բարձր արագություններ Hi-Line ինտերնետի նկատմամբ պահանջարկի կտրուկ ավելացման պատճառով:
    Կլիմկոն հայտարարել է, որ «ԱրմենՏել» ընկերության բաժանորդների մոտ ինտերնետ կապի ցածր արագության հնարավոր պատճառները կարող են լինել հեռախոսագծերի վատ որակը կամ տարբեր կայքերի սահմանափակ հնարավորությունները:
    Նա առաջարկել է խնդիրներ ծագելու դեպքում զանգահարել ԱրմենՏելի բաժանորդների աջակցության կենտրոն, որպեսզի ընկերությունը կարողանալ կազմել «վատ գծերի» մատյանը՝ դրանց փոփոխմանն ուղղված «ծրագրային և հետևողական» աշխատանքներ իրականացնելու համար:
    Կլիմկոն ասել է, որ հեռախոսագիծը ստուգելու համար բաժանորդներին առաջարկվում է տեսահոլովակ բեռնել «ԱրմենՏելի» պաշտոնական կայքից, և եթե բեռնման արագությունը չի համապատասխանում ընկերության կողմից ներկայացված արագությանը, ապա դա նշանակում է, որ խնդիրը հեռախոսային գծերի մեջ է, և ընկերությունը պարտավոր է լուծել այդ հարցը: Հակառակ դեպքում խնդիրը ինտերնետ կայքերինն է:
    Գլխավոր տնօրենի խոսքերով, որոշ կայքեր բեռնման արագության սահմանափակումներ ունեն, ինչի հետևանքով «ԱրմենՏելի» կողմից նշված արագությունը և փաստացի ցուցանիշները միմյանց չեն համապատասխանում:
    Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ ինտերնետ կապի հետ ծագած անսարքությունները կապված են Գորիս-Կապան հատվածում «ԱրմենՏել»-ի օպտիկամանրաթելային մալուխի վնասման հետ:

    «ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է: 2007թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը: «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված, շարժական կապի (GSM 900/1800, UMTS) և Ինտերնետ հասանելիության (ADSL – Հայաստանի ողջ տարածքում) ծառայություններ:-0-

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armen.181 (24.12.2009), Helios (24.12.2009), ministr (24.12.2009), WebLine (24.12.2009), Ապե Ջան (24.12.2009)

  5. #1803
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    Որտեղա էդ տեսահոլովակը?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  6. #1804
    Սկսնակ անդամ WebLine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    Ես ճիշտն ասած բավարար գիտելիքներ չունեմ այդ "հայելիացման" տեխնոլոգիայում ու չեմ էլ պատկերացնում թե ինչի համար պետքա ենթադրենք Արմենտելի Հայ-Լայն ծառայության մատուցումը կախված լինի ինչ որ մի ուրիշ պրովայդերից, բացառությամբ հայկական տրաֆիկը. Իսկ ինչու ուղղակի իրենք չեն շրջանցում այդ խոչընդոտները ՞՞ Ինկատի ունեմ չկան այլ միջոցներ որպեսզի այդպիսի կախվածություն չլինի ՞՞Ես իրանց տեղը լինեի ոչ մեկի հետ չեի համագործակցի ու սեփական ուժերով դա կանեյի ...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Helios (24.12.2009)

  8. #1805
    Պատվավոր անդամ matlev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Գրառումներ
    951
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    Մեջբերում Sunun-ի խոսքերից Նայել գրառումը
    Կլիմկոն ասել է, որ հեռախոսագիծը ստուգելու համար բաժանորդներին առաջարկվում է տեսահոլովակ բեռնել «ԱրմենՏելի» պաշտոնական կայքից, և եթե բեռնման արագությունը չի համապատասխանում ընկերության կողմից ներկայացված արագությանը, ապա դա նշանակում է, որ խնդիրը հեռախոսային գծերի մեջ է, և ընկերությունը պարտավոր է լուծել այդ հարցը: Հակառակ դեպքում խնդիրը ինտերնետ կայքերինն է:
    Եթե էսպես ա ասել, ուրեմն ստել ա:

  9. #1806
    Սկսնակ անդամ WebLine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտեղա էդ տեսահոլովակը?
    http://www.beeline.am/hiline/hiline_am.html

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (24.12.2009)

  11. #1807
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    24.12.2009
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    Մեջբերում Sunun-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչո՞ւ է ինտերնետը դանդաղ
    «ԱրմենՏելը» մեղավորներ է փնտրում դրսում

    Արմենակ Չատինյան
    «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը Hi-Line ինտերնետի ցածր արագությունները բացատրում է հիմնական երեք պատճառով, որից միայն մեկն է վերաբերում «ԱրմենՏելին»: Հայաստանում ինտերնետ հասանելիության շուկայում կրքերը շարունակում են բորբոքվել: «ԱրմենՏելը» հայտարարում է, որ որոշ հայկական պրովայդերներ, որոնք հայելիացնում են մի շարք ճանաչված կայքէջեր, Hi-Line-ի բաժանորդների համար մտցրել են մատչումի արագության սահմանափակում: «Ком в горле» - «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսպես է մեկնաբանում իրենց Hi-Line ծառայությանը որոշ պրովայդերների մոտեցումը: Խոշոր պրովայդեր ADC ընկերության (որը նաև իրականացնում է կայքէջերի հայելիացում) գլխավոր տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանն էլ ասում է, որ իրենք սահմանափակումներ չեն մտցրել:
    Երեկ լրագրողների հետ հանդիպմանը «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն Hi-Line ծառայությունից (ինտերնետ հասանելիության ծառայություն ADSL տեխնոլոգիայով) օգտվող մի շարք բաժանորդների մոտ ինտերնետի ցածր արագությունները բացատրեց հիմնական երեք պատճառով, որից միայն մեկն է վերաբերում «ԱրմենՏելին»:
    Ըստ նրա՝ մի շարք բաժանորդների մոտ ինտերնետ արագությունների անկումը պայմանավորված չէ հայտարարված ակցիայի արդյունքում ցանցի, կապուղիների ծանրաբեռնվածությամբ:
    «Մինչև ակցիան սկսելը «ԱրմենՏելն» ավելացրել է թե՛ ներքին, թե՛ արտաքին կապուղիների թողունակությունը: Մասնավորապես` այսօր արտաքին կապուղիների ընդհանուր թողունակությունը կազմում է 2,2 Գբիթ/վրկ, որից 1,2 Գբիթ/վրկ-ը հատկացված է Hi-Line-ին»,- նշեց Կլիմկոն՝ հավելելով, որ եթե բաժանորդը նույնիսկ ունի բարձր արագությամբ ինտերնետ, նա մի շարք կայքէջերից չի կարող այդ արագությամբ ներբեռնում կատարել, քանի որ այդ կայքէջերն իրենք են սահմանափակում ներբեռնման արագությունը:
    «Այստեղ «ԱրմենՏելը» մեղքի բաժին չունի»,- ասաց Կլիմկոն:
    Կլիմկոն նշեց, որ բաժանորդների մոտ ինտերնետի արագությունը նաև կախված է առկա հեռախոսագծերից, որոնք հաճախ չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին: «Մենք պատրաստ ենք վերացնել առկա խնդիրները, բարելավել ենթակառուցվածքները»,-նշեց Կլիմկոն՝ հավելելով, որ գալիք տարի ամրակցված հեռախոսակապի ենթակառուցվածքում նախատեսվում են լուրջ ներդրումներ, մասնավորապես՝ ամբողջովին կթվայնացվի Երևանը:
    «ԱրմենՏելի» ինտերնետ բաժանորդների մոտ մի շարք էջերից ներբեռնման ցածր արագությունները Կլիմկոն բացատրում է նաև հայկական մի քանի պրովայդերների գործողություններով: «Մեր Hi-Line-ը պրովայդերների կոկորդին մնացած ոսկոր է, և նրանք սահմանափակում են իրենց կողմից հայելիացած մի շարք ճանաչված կայքէջերի արագության մատչումը»,- նշեց նա:
    Պրովայդերների այս գործողությունները, ըստ Կլիմկոյի, անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, և «ԱրմենՏելը» պատրաստվում է բողոքել համապատասխան պետական ատյաններին:
    «ԱրմենՏելի» մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանի խոսքով՝ ADC (Armenian Datacom Company) ընկերությունը դեկտեմբերի 16-ից («ԱրմենՏելի» Hi-Line ծառայության ակցիան մեկնարկել է դեկտեմբերի 5-ին) սահմանափակել է հայելիացրած gmail, youtube կայքէջերի մատչումի արագությունը:
    Նշենք, որ «ԱրմենՏելի» տրաֆիկի արագության գրաֆիկից երևում է, որ դեկտեմբերի 16-ից վերոնշյալ կայքէջերի մատչումի արագությունը նվազել է շուրջ 40 անգամ:
    ADC ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանը «Կապիտալին» այսպես մեկնաբանեց «ԱրմենՏելի» մեղադրանքը. «Մի փոքր զարմացած եմ «ԱրմենՏելի» նման վարվելակերպի վրա: Մենք հայելիացված կայքէջերի նկատմամբ արագության սահմանափակում չենք մտցրել, այլ ցանցում կատարում ենք սպասարկման աշխատանքներ, և հայելիներն անջատվել են»:
    Այսօր ինտերնետ բաժանորդները ճանաչված կայէջերից օգտվելու համար միանում են արտերկրում տեղադրված սերվերներին, ինչը նշանակում է, որ «ԱրմենՏելի» բաժանորդները պետք է խնդիրներ չունենան: Վ. Խաչիկյանը նշեց, որ ցանցում կատարված աշխատանքներն ակնկալում են ավարտել երկու օրից:
    «Մենք մի քանի անգամ «ԱրմենՏելի» առջև բարձրացրել ենք հայելի կայքէջերից օգտվել հարցը, մասնավորապես՝ կոմերցիոն հիմունքներով, բայց նրանք դրան վերաբերվել են որպես երրորդական կամ չորրոդական հարց: Մենք միակողմանի չենք պարտավորվել սպասարկել, կատարել ֆինանսական ծախսեր այդ հայելիների համար»,- նշեց Խաչիկյանը՝ հավելելով, որ ամբողջ աշխարհում նման ծառայությունների համար սովորաբար վճարում են:
    http://panorama.am/am/economy/2009/12/24/adc/
    ADC-ի արձագանքը ԱրմենՏել ՓԲԸ ղեկավարության հայտարարությանը
    Բխելով հանրության հետաքրքրություններից, ինչպես նաև լրագրողներին հուզող հարցերից՝ վերջերս ԱրմենՏել ՓԲԸ (ԲիԼայն ապրանքանիշ) Գլխավոր Տնօրեն Պարոն Կլիմկոյի կողմից արված հայտարարության շուրջ, որն այս օրերին հրատարակվում էր որոշ ԶԼՄ-երի կողմից, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հիշյալ հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի իրականության հետ, և, լավագույն դեպքում կարող է արդարացված լինել այն հանգամանքով, որ ԱրմենՏելի տնօրենն ապատեղեկացված է եղել: Այս մասին նշված է «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ -ի տարածած հաղորդագրության մեջ:

    Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ADC կապի օպերատորը միջազգային ռեսուրսների հայելապատման ծառայության տրամադրման հարցում բոլորովին էլ չունի պայմանագրային որևէ պարտավորվածություն, և, ելնելով իր բաժանորդների հետաքրքրություններից, դեկտեմբերի 16-ից անց է կացնում ցանցի վերազինում, որի հետևանքով էլ ռեսուրսների աշխատանքի ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է միջազգային ռեսուրսների հայելապատման ծառայությունը, Հայաստանի բոլոր օպերատորների համար:

    Նշենք նաև, որ օպերատորների համար միջազգային ռեսուրսների ժամանակավոր դադարեցումը նպատակ ուներ ապահովել իրենց իսկ (օպերատորների) համար օգտվել այդ ռեսուրսներից՝ միջազգային կապի սեփական ուղիներով, ինչն էլ իր հերթին կերաշխավորեր իրենց բաժանորդներին մուտքի անխափան հնարավորություն՝ դեպի այդ ռեսուրսներ: Վերջինս, ի դեպ, հաջողությամբ իրականացել է առաջատար ընկերություններ Orange, Viva-Cell, Arminco և այլոց կողմից:

    Եթե ՀՀ տարածքում գործող առանձին օպերատորներ չունեն բավականաչափ ռեսուրսային հնարավորություններ, ապա դրա համար ADC պատասխանատվություն չի կրում ու չի էլ կարող կրել:

    Խուսափելու համար հետագա թյուրիմացություններից, նշենք նաև, որ անցած երկուշաբթի (պարոն Կլիմկոյի մամլո ասուլիսից երկու օր առաջ) ADC ընկերությունը հատուկ կոմերցիոն առաջարկ էր ուղղել շուկայի մի շարք սուբյեկտների, այդ թվում նաև՝ ԱրմենՏելին, որը վերաբերում էր միջազգային ռեսուրսների հայելապատման ծառայությունից օգտվելու հնարավորությանը:

    Հանդես գալով որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, ADC կոչ է անում ԱրմենՏելի ղեկավարությանն այսուհետ ձեռնպահ մնալ, մեղմ ասած, չհիմնավորված հայտարարություններից, որոնք, ըստ էության, կարող են վնաս հասցնել մեր ընկերության բարի համբավին ու գործնական հեղինակությանը:

    Նախորդող նորություն`
    Armentel. Ի՞նչն է խանգարում վատ պարողին

    Աղբյուր` Panorama.am

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    terev (25.12.2009), Ներսես_AM (25.12.2009)

  13. #1808
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    24.12.2009
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    Մեջբերում Starkiller-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեջբերում:
    Sunun-ի խոսքերից Նայել գրառումը
    ADC-ն ստեղծում է տեխնիկական խոչընդոտներ, որոնք անհնարին են դարձնում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ինտերնետային ծառայության բաժանորդներին բեռնել Youtube և Google կայքերը:
    Հետաքրքիր ա ինչ ա անում:
    Երևի կաբելներնա կտրում
    Ոչ մի վատ բան չի անում Ուղակի «ԱրմենՏել»­ը որակ չի կարողանում ապահովել և ինչպես միշտ փորձում է արդարանալ
    Վերջին խմբագրող՝ Art1: 25.12.2009, 00:54:

  14. #1809
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    Մեջբերում Art1-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի վատ բան չի անում Ուղակի «ԱրմենՏել»­ը որակ չի կարողանում ապահովել և ինչպես միշտ փորձում է արդարանալ
    Համամիտ եմ

  15. #1810
    Who is John Galt Starkiller-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.12.2009
    Տարիք
    38
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    Ucom ի նոր գներն են http://ucom.am/services-net.html:
    Հետաքրքիր ա բիլայնի տնորենը ես անգամ ինչ ա ասելու :

  16. #1811
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    Մեջբերում Starkiller-ի խոսքերից Նայել գրառումը
    Ucom ի նոր գներն են http://ucom.am/services-net.html:
    Հետաքրքիր ա բիլայնի տնորենը ես անգամ ինչ ա ասելու :
    Էսքանը հերիքա, էլ բան էլ չի անի

  17. #1812
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    Ucom-ը բայց մինչև տենց կրիայի նման շարժվի Արմենթելը Երևանի կեսի հետ պայմանագիր կկապի եթե արդեն չի կապել
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (25.12.2009), Armen.181 (25.12.2009), h.s. (25.12.2009), WebLine (25.12.2009)

  19. #1813
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ucom-ը բայց մինչև տենց կրիայի նման շարժվի Արմենթելը Երևանի կեսի հետ պայմանագիր կկապի եթե արդեն չի կապել
    ու հանգիստ կարա աշխատի, իմանալով որ մի տարով քաղաքի կեսին բաժանորդագրել է:

  20. #1814
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    Ու հաստատ մի տարուց կգտնի էլի մի բան որ էդ մարդիկ պայմանագիրը վերակնքեն իր հետ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Armen.181 (25.12.2009)

  22. #1815
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    24.12.2009
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    Մեջբերում Art1-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի վատ բան չի անում Ուղակի «ԱրմենՏել»­ը որակ չի կարողանում ապահովել և ինչպես միշտ փորձում է արդարանալ
    http://panorama.am/am/economy/2009/12/24/armentel1/
    Armentel. Ի՞նչն է խանգարում վատ պարողին
    Ինչպես հայտնի է, «Արմենթել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն երեկ լրագրողների հետ շփման ընթացքում Hi-Line ծառայության որակի անկման մեջ մեղադրեց Հայաստանի ինտերնետ ծառայություն մատուցող ընկերություններին, մասնավորապես` ADC ընկերությանը:

    Ի պատասխան մեր հարցին. «Ի՞նչ է խանգարում ինտերնետ ծառայության որակին», ADC ընկերության տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանը պատասխանեց.

    «ADC-ի տեխնիկական աշխատանքների պատճառով հայելային արտացոլման ծառայությունն անջատվել էր Հայաստանում բոլոր հայտնի օպերատորների համար, որը նշանակում է միայն մեկ բան. բոլոր օպերատորներն այդ ծառայությունից պետք է օգտվեին իրենց արտաքին կապուղիների ռեսուրսների օգնությամբ: ADC-ն հայելային ծառայության մատուցման հարցում «Արմենթելի» նկատմամբ որևէ պարտավորություն չունի: Եթե «Արմենթել»-ի արտաքին կապուղիների թողունակությունը չի բավարարում, դա ոչ մի կերպ չի կարող լինել ADC-ի խնդիրը, և չի կարող պատճառաբանված լինել ADC-ով»:

    ADC ընկերության նախագահ Խաժակ Կարայանն էլ ենթադրեց, որ «Արմենթել»-ի աշխատակիցները, հավանաբար, փորձելով արդարացնել իրենց թերի աշխատանքը, թյուրիմացության մեջ են գցել Իգոր Կլիմկոյին` փորձելով ողջ մեղքը բարդել ինտերնետ ծառայություն մատուցող այլ ընկերությունների և մասնավորապես` ADC-ի վրա:

    «Չնայած,մենք պետք է շնորհակալ լինենք պրն. Կլիմկոյից, քանի որ նա մեզ երեկ գովազդեց` ընդունելով մեր գերակայությունը, և շատ ճիշտ ուղղորդեց բաժանորդներին, թե ումից պետք է գնել ինտերնետ ծառայությունը»,-հավելեց է Խաժակ Կարայանը:

    Նախորդող նորություն`
    «ԱրմենՏել»-ում գտան` ում վրա բարդել մեղքը

    Աղբյուր` Panorama.am

    Տպագրական տարբերակ

Էջ 121 470-ից ԱռաջինԱռաջին ... 2171111117118119120121122123124125131171221 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)

Համանման թեմաներ

  1. Hi-Line
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 126
    Վերջինը: 18.03.2016, 19:21
  2. Hi-Line, թե՞ Ucom
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 456
    Վերջինը: 05.07.2014, 01:09
  3. Spec Ops: The Line
    Հեղինակ՝ Two-Face, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.06.2012, 22:07
  4. Hi-Line Optic
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 29.06.2011, 10:10
  5. Գո՞հ եք HI-LINE-ից
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.08.2008, 13:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •