միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
Աչքիս իրիկունները ձեռի հետ ինտեռնետի կռանտը փակում են, սարքում են առաջվա չափ...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Ժողովուրդ էս upload-ը իմ համար մնաց հանելուկ....
Ուրեմն նորմալ մի 350Կբ/վ-ով գնումա,, հետո հասնումա էն վերջին կետին, որ պտի արդեն գրի վերջնական արդյունքը ու արագությունը սկսումա ընկնել... մինչև սենց ողբալի արդյունք..
Բայց օրինակ Թիֆլիսի հետ նորմալա..
իսկ ամերիկա սենց
Բան չեմ հասկանում..
DNS փոխելն էլ չի օգնում
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ես շատ գիտեմ ինչ վիճակա? Սկի ես չեմ հասկանում, որ զանգեմ էդ "մասնագետները" որտեղից պտի հասկանան....
Ու հիմա չգիտեմ էլ իրական Upload-ն ինչքանա...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Չգիտեմ ինչ կարող են, բայց ներվերս խնայում եմ մինչև վերջին պահը.... Թե չէ 0-ից սկսելու են... reset արա , կոմպի կողքը սխտոր դիր, odnoklassniki բացի.... ու տենց
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
0 - ից մոդեմի վրայի լույսերը վառվումա
էսօր հարևանիս մոդեմի հետ մի բան էն չէր: Լան-ով միացվածա համակարգչին, նորմալ լոկալը տեսնումա, բայց սերվերին պինգ չի գնում:
Զանգում եմ, ռեսեթ ենք անում, սկզբից համակարգիչը, հետո իրենց ունիկալ մոդեմը: Արդյունք չտվեց, չէ խնդիրը ձեր համակարգչից է:
Երկար- բարակ չշարունակեմ, ուղղակի ասեմ, որ իրենց մոդեմն էր վորերը տնգե, գնաց էն աշխարհ
Ամենահետաքրքիրը այն էր, որ ամբողջ մեղքը բարդեցին բաժանորդի երեխայի գլխին, նախ հարցրին երեխայի տարիքը, հետո որոշեցին որ երեխան մոդեմը գետնին է գցել այդ պատճառով առաջացել է այդպիսի խնդիր:
Ապրես Բիլայն, շարունակի՛ր այդ ոգով:![]()
tikopx (23.09.2010)
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
«ԱրմենՏել»-ը մոլորեցրել է սպառողներին և տուգանվել` 500 հազար դրամի չափով
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) սեպտեմբերի 22-ի հերթական նիստում Հանձնաժողովը որոշեց անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության ենթարկել «ԱրմենՏել» ՓԲԸ -ին: Ըստ հանձնաժողովի պարզաբանումների` ընկերությունը սպառողներին մատուցվում է «Hi-Line» («Հայ Լայն») ծառայություն, որի շրջանակներում իրականացվող ակցիաների վերաբերյալ զանգվածային լրատվության (այդ թվում` Ընկերության ինտերնետային կայքով) և արտաքին գովազդի միջոցներով սպառողներին տրամադրվում է տեղեկատվություն առ այն, որ «Hi-Line» ծառայությանը միանալու դեպքում այն կմատուցվի առանց որևէ վճարի` «0 դրամ մոդեմ, 0 դրամ միացում, 0 դրամ առաջին ամիսը»: Հանձնաժողով դիմած սպառողները բողոքել են, որ թեեւ մոդեմը հատկացվում է անվճար, սակայն, որպեսզի այն լիարժեք գործի, անհրաժեշտ է կատարել համակարգչային կարգավորումներ, միացումներ:
Նիստի ընթացքում մեկնաբանելով ստեղծված իրավիճակը` ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը մասնավորապես նշեց. «Մոդեմը տրամադրվում է, սակայն դա բավարար չէ, անհրաժեշտ է կատարել նաեւ միացումներ, որոնք ինքնուրույն կատարելու դեպքում սպառողները որոշակի դժվարությունների են հանդիպում, իսկ երբ զանգահարում են «ԱրմենՏելի» «100» հեռախոսահամարին, ապա նրանց ուղղորդում են օգտվել համակարգչային միացումներ իրականացնող վճարովի ծառայությունից, որն արժե 3000 դրամ»:
Գովազդում հայտարարված եւ փաստացի մատուցվող ծառայությունների ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովի աշխատակիցների կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաեւ, որ «Hi-Line» ծառայությունն ակտիվացնելու և ծառայության սակագնային տարբերակն ընտրելու մասին դիմում-հայտի մեջ նշված է, որ «Hi-Line» ծառայության ակտիվացման համար սպառողը պետք է վճարի 4800 դրամ:
«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին մատուցվող «Hi-Line» ինտերնետ ծառայության շրջանակում սպառողներին մատուցվող ««Hi-Line» Բոլորի համար» ակցիայի գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների ընթացքում «անվճար ակտիվացում» կամ «ակտիվացում 0 դրամ» բառերի փոխարեն «անվճար միացում» կամ «միացում 0 դրամ» բառերի օգտագործումը, ինչպես նաև որոշ սպառողների կողմից «Hi-Line» ծառայության ակտիվացման համար 3000 դրամ վճարելը Հանձնաժողովը որակեց որպես Ընկերության կողմից առաջարկվող կամ մատուցվող ծառայության պայմանների նկատմամբ հասարակության մոլորեցում` որոշում կայացնելով ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության գործողության համար կիրառել տուգանք` 500 հազար դրամի չափով, հանձնարարել Ընկերությանը դադարեցնել և հետագայում բացառել գովազդի ընթացքում հասարակության մոլորեցմանը հանգեցնող գործողությունները կամ վարքագիծը եւ փոխհատուցել անբարեխիղճ մրցակցության հետեւանքով տուժած սպառողների կրած վնասները:
Հղում
Դե հերիք էղավ էլի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ