User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 164 հատից

Թեմա: Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2009
    Գրառումներ
    18
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ

    Դասալիք` ադրբեջանական բանակում
    Դեկտեմբերի 20-ին Բաքվում ձերբակալվել է 18-ամյա զինծառայող Քյամրան Մամեդզադեն: Նոյեմբերին նա ինքնակամ լքել էր զորամասն ու հետախուզվում էր: Նրան մեղադրում են դասալքության համար (21.12.2009, http://www.analitika.az/articles.php...60&sec_id=69):

    Ադրբեջանցի զինվորները սպանել են կնոջ

    Դեկտեմբերի 20-ին ադրբեջանցի զինվորները Աղդամի շրջանում սպանել են ադրբեջանցի կնոջ` 50-ամյա Սադահատ Մամեդովային, ով չպարզված հանգամանքներում փորձել է հատել սահմանը և անցնել հայկական կողմ: Ադրբեջանական քարոզչամիջոցները սկզբում փորձեցին կնոջ սպանությունը վերագրել հայ զինվորներին, բայց հետո հերքեցին իրենց սուտը: Մամեդովային գնդակահարած ադրբեջանցի զինվորը, ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի, ձերբակալված է (http://www.zerkalo.az/2009-12-22/sho...stvo-minobor):

    Ինքնասպան է եղել վետերանը

    Ղարաբաղյան պատերազմի վետերան Ֆիզուլի Ալիևը դեկտեմբերի 21-ին երակները կտրելու միջոցով ինքնասպան է եղել: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու մեղադրանքով (http://www.vesti.az/news.php?id=26713):

    Ադրբեջանը գերագնահատում է իր կարևորությունը

    “Regnum” լրատվական գործակալության մեկնաբան Ստանիսլավ Տարասովն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղին 8մլն դոլարի օգնություն հատկացնելու մասին հայտարարեց այն պահին, երբ Բաքուն սկսել էր հաճախակի խոսել ԼՂ հակամարտության ուժային լուծման հնարավորությունից: Տարասովի կարծիքով, դրանով ԱՄՆ-ը հասկացնել է տալիս, որ Ադրբեջանը գերագնահատում է իր նշանակությունը Արևմուտքի համար: Մեկնաբանը նկատում է, որ եթե նախկինում ադրբեջանցի քաղաքագետները դատապարտում էին “ռուսական նոր կայսերապաշտությունը”, ապա այսօր նրանք ստիպված են պայքարել ամերիկյան “երկակի չափանիշների” դեմ (21.12.2009, http://www.regnum.ru/news/1236997.html):

    Ադրբեջանը գերագնահատում է իր կարևորությունը - 2

    Եվրասիայի էներգետիկ խնդիրների ուսումնասիրման կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդրոս Պետերսենի կարծիքով, Ադրբեջանը որպես գազ արտահանող երկիր ոչ հեռու ապագայում կարող է կորցնել իր կարևորությունը Եվրամիության համար: Դրան կարող են նպաստել ՙՆաբուկո՚ ծրագրից Ադրբեջանի դուրս մնալը և այդ ծրագրին Մերձավոր Արևելքի երկների մասնակցությունը, ինչպես նաև Եվրոպայում գազի ոչ ավանդական հանքավայրերի մշակումը: Ուստի Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը պետք է ջանա, որ “Նաբուկո” ծրագիրն իրագործվի: “Բայց ժամանակն Ադրբեջանի օգտին չի աշխատում”,– եզրակացնում է Պետերսենը (16.12.2009, http://www.analitika.az/articles.php...939&sec_id=9):

    Երբ կարող է պատերազմ բռնկվել Կասպից ծովում

    Բրիտանացի փորձագետ Յուրի Ֆյոդորովի կարծիքով, Կասպից ծովում զինված հակամարտություն կարող է բռնկվել անդրկասպյան գազամուղի կառուցման դեպքում: Այս մասին նա հայտարարել է գերմանական ՙDeutsche Welle՚ ռադիոընկերությանը (22.12.2009, http://www.milaz.info/ru/news.php?id=13165):

    Թմրամոլությունն Ադրբեջանում ավելանում է

    Թմրանյութերի սպառման ծավալն Ադրբեջանում ավելանում է տարեկան 15%-ով: Այս մասին հայտարարել է թմրամոլության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արազ Ալիգուլիևը (15.12.2009, http://www.novosti.az/exclusive/2009...3192323.html):

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (26.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆուտբոլային մեկնաբանություններ
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 131
    Վերջինը: 27.02.2016, 18:43
  2. Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  3. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  4. Ռեպ լուրեր
    Հեղինակ՝ Raul Gonsalez, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 05.05.2012, 13:08
  5. Միջեկեղեցական լուրեր
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Կրոն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.03.2010, 14:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •