Տրիբուն-ի խոսքերից
էտ սվաղումը սկսվեց նրանից, երբ Քոչարյան նախագահը քուչի գյադու մակարդակով պատասխանեց Սիլվա Կապուտիկյանին, երբ վերջինս շքանշաններն էր վերադրաձնում, երբ վաղամեռիկ Վարդուհի չեմ հիշում ինչյանը (իսկականից չեմ հիշում) թաղվեց պանթեոնում` մեծերի կողքին, երբ Մանարյանն ու Դուրյանը Հայլուրի եթերից շիզոֆրենիկ հայտարարվեցին, երբ Վարդանչիկը դարձավ Գյումրիի քաղաքապետ, երբ Մգնիգը դարձավ ԱԺ նախագահ, Չոռնին Երևանի քաղաքապետ, երբ միլպետը սկսեց օբեկտներում դոլյա վառավսկայա լսել ու գողերի հետ հաց ուտել, երբ Ռաֆաել Ղազարյանի կնոջն ու աղջկան ազատության հրապարակի մեջտեղից մազերից քաշ տալով տարան:
Բիձա ջան, տեղին ա հիշել անցյալը, ու քննադատորն մոտենալ դրան, ու նաև մեղքերի մի բաժին էլ Լևոնի գլխին ջարդել: Բայց ներկայի ու անցյլաի մեջ սար ու ձորի տարբերություն կա, ու դա պետք ա ընդունել: Համեմատելու եզր անգամ չկա: Ես ել եմ ապրել 90-ականների կեսերին ու արդեն բավականին հասուն մարդ էի, որ կարողանայի և' այն ժամանակ գնահատել իրավիճակը և' հիմա, ու համեմատել դրանք իրար հետ:
Լևոնի ժամանակ գոնե մեծերին նման ծաղր ու ծանակի չէին ենթարկում: Ուսուցիչներին ու ակադեմիային կեղտոտ խաղերի մեջ չէին քաշում: ԱԺ-ում արդեն անասնահոտին մոտ զանգաված էր հավաքվել, բայց մասայական անգրագիտություն չէր, գոնե մի բան քննարկում էր էտ ԱԺ-ն: Բաբկեն Արարքցայնը քուչի խուլիգան չէր` հարազարտներն էլ օրը ցերեկով մարդ չէին սպանում: ՀՀՇ խմբակցության ղեկավարը Գալուստ չէր հաստատ: Վանոն, յանը տարած ու հաբռգած Վանոն, գողերի հետ հացի չէր նստում, գոնե չոտկի մենթություն էր անում: Լևոնի ախպերը, առաջին օլիգարխը, գոնե գրագետ դիրեկտոր էր, ոչ թե Լֆիկ ու Սաշիկ: Ժողովուրդը սոված ու մրսած էր, բայց ստորացված չէր: 96-ի միտինգներին ողջ դասախոսական աննակազմը ուսանողների հետ դուրս էր գալիս փողոց, ու ոչ մեկին ինստիտուտից հեռացնելով չէին վախացնում: Նույնիսկ ընդդիմությունն էր գրագետ ու տավառնի վիդով, ի դեմս Վազգենի, Հայրիկյանի ու ընդհատակյա դաշնակների: Վզագենին ու դաշնակներին էն ժամանակ չսարքեցին արթուրիկ: Վերջերս սարքեցին:
Կարճ ասած, նախկինը քննադատելը վատ բան չի: Բայց նախկինի արատներով միայն պայմանավորել ներկան, ու ամեն ընթացիկի համար մի հատ կիսահամապատասխան օրինակ բերելը անցյալից, հարցի լուծում չի:
Վերջին հաշվով Լևոնը նախագահ էր, որը երկու գրագետ խոսք էր կարում կապեր իրար հետևից: 96-ից հետո կտրվել էր լրիվ ժողովրդից, բայց Սերժի պես հեռուստատեսությամբ չէր ասում "Ես ԱԺ-ին կհանձնարարեմ վերանայել օրենսդրությունը": Մառազմ: Արդեն ուշադրություն էլ չենք դարձնում էս կարգի դուռակությունների վրա:
Էջանիշներ