kevorkmail-ի խոսքերից
Խոակին Բոգոսյանի գոլը կրկին հաղթանակ է բերում «Նյուելզ Օլդ Բոյզին»
09:31 • 01.12.09
Երեկ կայացավ Արգենտինայի Ապերտուրայի (բացման) առաջնության 16-րդ տուրի «Կոլոն» - «Նյուելզ Օլդ Բոյզ» հանդիպումը, որում նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակ տոնեցին հյուրերը։
Ուրախալի է, որ «Օլդ Բոյզի» կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Խոակին Բոգոսյանը, ով հանդիսանում է Հայաստանի հավաքականի թեկնածու։ Երկրորդ կեսի 20-րդ րոպեին նա կարճ տարածության վրա շրջանցեց մրցակցի 3 պաշտպանի ու, հարվածային դիրք դուրս գալով, գրավեց տանտերերի դարպասը։Սա Բոգոսյանի արդեն 9-րդ գնդակն է այս առաջնությունում ու լավագույն ռմբարկուների ցուցակում նա ընթանում է 3-րդ տեղում՝ զիջելով միայն Սանտիագո Սիլվային՝ «Բանֆիլդից» և Ֆեդերիկո Նիետոյին՝ «Կոլոնից»։ Բոգոսյանի գոլը արգենտինական հեղինակավոր Ole-ն այսպես է մեկնաբանել՝ «Gracias a Bo» (Շնորհիվ Բոյի)։
Այս հաղթանակից հետո «Նյուելզ Օլդ» Բոյզը գլխավորեց Արգենտինայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 36 միավորով։ 1 միավորով Բոգոսյանի թիմից հետ է մնում «Բանֆիլդը», իսկ ահա 3-րդ տեղում ընթացող «Կոլոնը» ունի 31 միավոր։
Tert.am
Էջանիշներ