Հարդ (17.11.2009)
DavitH (18.11.2009), Yellow Raven (18.11.2009), Աբելյան (18.11.2009)
Իսկ հիմա մեր երիտասարդական հավաքկանը որ տեղում է?
Տղեքը իրոք էս երկու խաղ ա /ասեմ շուտվանից երիտասարդականի խաղերը չէի տեսել/, որ իսկապես ուզում են հաղթեն ու դրա համար անում են ամեն հնարաոր ու անհնարը:
Ազգային հավաքականի տղեքին կոչ եմ անում որ իրանք էլ էս նույն եռանդով ու հաղթելու ցանկությամբ խաղան ու ամեն ինչ լավ կլինի![]()
Yellow Raven (18.11.2009)
Էս ի~նչ ուրախ եմ
Եթե նախօրոք իմանում եք, որ հաղթելու ենք, ասեք, որ նայենք, էլի, թե չէ հավաքականի խաղերից հետո 3 օր դեպրեսիայի մեջ եմ լինում![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մետալուրգ - Արսենալ 3:0
3-րդ գոլը Մխիթարյանը խփեց![]()
Հայրապետյանին կարդացեք ու ԲՀԿի պատասխանը
Ռուբեն Հայրապետյանը մեղադրում է Գագիկ Ծառուկյանին
14:29 • 20.11.09
Այսօր ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով լրագրողի հարցին, մեկնաբանեց Հայաստանի Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքերն այն մասին, որ վերջինս չէր ժամանել Բուրսա, որովհետև նախօրոք գիտեր՝ մեր տղաները պարտվելու են։
«Ես այդ արտահայտությունը բարոյական չեմ համարում։ Բնականաբար, իրավիճակը ավելի վատթարանում է, երբ այդ արտահայտությունն անում է ՀՕԿ-ի նախագահը։
Կրկնում եմ՝ բարոյական քայլ չէր։ Բուրսայում կայացած հանդիպումից մեկ օր առաջ Էսկիշեհիր քաղաքում խաղում էր մինչև 21 տարեկանների հավաքականը, որը, փաստորեն, օլիմպիական հավաքականն էլ է։ Թող տեսներ այդ տղաների խաղը։ 50 հոգի հայ երիտասարդներ Բուրսայում եռագույնն էին բացել։ Նրանք էլ համոզված չէին, որ Հայաստանի հավաքականը Թուրքիայի ընտրանուց ուժեղ չէր։ Բայց նրանք համոզված էին, որ մերոնք լավ էին խաղում։
Գագիկ Ծառուկյանը, հո, բուլղարուհի Վանգան չէ՞, որ կանխագուշակումներ անի։ Ավելի լավ կլիներ, որ նա իր մուսկուլներով գար Բուրսա ու մեզ աջակցեր», - հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը։
Ինչ վերաբերում է պետբյուջեով հայկական ֆուտբոլի չհատկացվող գումարների հարցին, ապա ՀՖՖ նախագահը այսպես մեկնաբանեց. «Ֆուտբոլի ֆեդերացիային գումարներ պետք չեն։ Թող այդ գումարները հատկացնեն մարզերին՝ խաղադաշտեր ու մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար։ Կրկնում եմ` ֆեդերացիային ոչ մի գումար պետք չէ. այն պետք է մեր ֆուտբոլին»։
http://tert.am/am/news/2009/11/20/hayrapetyan/
ԲՀԿ նախագահի մամուլի գրասենյակը արձագանքում է ՀՖՖ ղեկավարի հայտարարությանը
16:58 • 21.11.09
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի գրասենյակը տարածած հաղորդագրության մեջ տեղեկացնում է, որ Գագիկ Ծառուկյանն այժմ գտնվում է երկրի սահմաններից դուրս, և, ցավոք սրտի, այս պահին չի կարող ինքն անձամբ պատասխանել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին։
«Սակայն տեղին ենք համարում հիշեցնել, որ բարոյականության մասին խոսում են ոչ թե մեկ հայտարարությամբ, կամ էլ մեկ խոսքով, այլ այն ձևավորվում է մարդու տարիների աշխատանքի, նրա թողած ձեռագրի արդյունքում։ Եվ այդ առումով մեր ժողովուրդը լավ է տեսնում, թե ով ինչպես է ղեկավարում իրեն վստահված ոլորտը և ինչ հաջողություններ ունի այնտեղ։ Իսկ փաստն այն է, որ տարիներ շարունակ հայ մարզասեր հասարակության համար մի այնպիսի զգայուն ոլորտ, ինչպիսին ֆուտբոլն է, մնում է անմխիթար վիճակում։ Միթե՞ բարոյական է խոսել բարոյականության մասին, երբ մարզադաշտում ծեծի են ենթարկվում մարզասերները, որոնք ուղղակի խիզախություն են դրսևորում պահանջել ոլորտի պատասխանատուների հրաժարականը։ Կարծում ենք, նախևառաջ, այս հիմնախնդիրներն ունեն շուտափույթ լուծման կարիք, որպեսզի հայ շարքային մարզասերը վերջնակապես ականատես լինի ոլորտի դրական տեղաշարժերին», – ասված է հաղորդագրության մեջ։
http://tert.am/am/news/2009/11/21/bhkreply/
Ambrosine (29.11.2009), Taurus (23.11.2009), Yellow Raven (23.11.2009)
FT Newell's Old Boys [2 - 2] Rosario Central
11' [0 - 1] G.D. Nunez
12' [0 - 2] D.M. Chitzoff
15' [1 - 2] J. Boghossian![]()
28' [2 - 2] J. Achucarro
ապրեն մերոնք
Հարդ (24.11.2009)
Խոակին Բոգոսյանի գոլը կրկին հաղթանակ է բերում «Նյուելզ Օլդ Բոյզին»
09:31 • 01.12.09
Երեկ կայացավ Արգենտինայի Ապերտուրայի (բացման) առաջնության 16-րդ տուրի «Կոլոն» - «Նյուելզ Օլդ Բոյզ» հանդիպումը, որում նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակ տոնեցին հյուրերը։
Ուրախալի է, որ «Օլդ Բոյզի» կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Խոակին Բոգոսյանը, ով հանդիսանում է Հայաստանի հավաքականի թեկնածու։ Երկրորդ կեսի 20-րդ րոպեին նա կարճ տարածության վրա շրջանցեց մրցակցի 3 պաշտպանի ու, հարվածային դիրք դուրս գալով, գրավեց տանտերերի դարպասը։Սա Բոգոսյանի արդեն 9-րդ գնդակն է այս առաջնությունում ու լավագույն ռմբարկուների ցուցակում նա ընթանում է 3-րդ տեղում՝ զիջելով միայն Սանտիագո Սիլվային՝ «Բանֆիլդից» և Ֆեդերիկո Նիետոյին՝ «Կոլոնից»։ Բոգոսյանի գոլը արգենտինական հեղինակավոր Ole-ն այսպես է մեկնաբանել՝ «Gracias a Bo» (Շնորհիվ Բոյի)։
Այս հաղթանակից հետո «Նյուելզ Օլդ» Բոյզը գլխավորեց Արգենտինայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 36 միավորով։ 1 միավորով Բոգոսյանի թիմից հետ է մնում «Բանֆիլդը», իսկ ահա 3-րդ տեղում ընթացող «Կոլոնը» ունի 31 միավոր։
Tert.am
Դանիական «Ռանդերսում» ներկայացրեցին հայազգի ֆուտբոլիստի
19:47 • 30.11.09
Հայազգի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ով, ելույթ էր ունենում ՄԼՍ-ի «Սոլթ Լեյք Սիթիիում», ամռանը «Ռանդերսի» հետ երեք տարվա պայմանագիր է կնքել: Նոր ակումբում Մովսիսյանը կհայտնվի 2010 թվականին հունվարի 1-ից:
Դանիայի առաջնության վերջին տուրի «Ռանդերսի» խաղից առաջ Յուրա Մովսիսյանը ներկայացվել է թիմի երկրպագուներին։ Վերջինս թիմում կունենա 9 համարի մարզաշապիկը։
Հիշեցնենք, որ «Ռանդերսի» կազմում է հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը։
Tert.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ