Ես հիմա
Հատ-հատ պոկում եմ
լռության թարթրչները
Ու կարկատում աղոթքս,
Որ պատռվել է երանգներից բառի...
Հիմա երանգն ավելին է, քան ձայնը...
Ու ես արդեն
Ոտաբոբիկ եմ մտնում Հույսի եկեղեցին,
Որ քայլերս բախտիս
ձայներ չնկարեն:
Շշուկներց քանի~ ոտնահետք է ճաքել...
Իսկ իմ ոտնահետքը
իմ աղոթքն է սիրուս,
Որ երբեք չի ավարտվում,
Որովհետև չի գունավորվում բառով...
Իսկ հիմա
Գլխավոր գույնն այն է,
Որ սերը զգացմունքի բանաստեղծությունն է...
Որ մուսաները կին չեն դառնում...


Մեջբերել

ինչ ասեմ, Քինգի «Գրելու մասին» գրքում էլ սրա մասին շատ է խոսվում:

Էջանիշներ