Թեպետ կինոգետ չեմ, ոչ էլ կինոքննադատ ու դերասան, բայց առնչվել ու առնչվում եմ կինոյի աշխարհի հետ:
"Սպանված աղավնին" ավելի ճիշտ է կարդալ, քան նայել ֆիլմը Նազենիի դերակատարությամբ: Ախր ընդհանրապես նրան չպետք էր տալ Սառայի դերը:
Կարդացի Վիշապի գրածը, դուրս եկավ վերջին պահը. իսկապես, ես նույնպես սպասում էի, թե ֆիլմը երբ է ավարտվելու, որ վերկենամ, գնամ:
Շատ էր ձգած ֆիլմը. դեռ դպրոցական տարիներին եմ կարդացել Նար-Դոսի "Սպանված աղավնին" ու բավականին լավ հիշում եմ պատմվածքում նկարագրած ամեն մի պահը, ամեն մի շարժումը:
Ինչպես նաև ինձ դուր չեկավ այն, որ փոփոխություն էին մտցրել ֆիլմի վերջում՝ ի համեմատություն պատմվածքի:
Իսկ Հայկոյի երաժշտությունը Լիլիթ Հովհաննիսյանի կատարմամբ ուղղակի հիասքանչ էր և համապատասխանում է սցենարին:
Կարծիքս արտահայտելու համար ներողություն չեմ խնդրի, սակայն ուրախ եմ, որ նման նախաձեռնություններ կան, որոնք օրեցօր կատարելագործվում են:
Քննադատությունը բերում է հաջողությունների…
Էջանիշներ