Եթե ձեզ հնարավորություն տրվել ընտրելու կամ մասնակցելու, ի՞նչ թեմատիկայով հայկական գեղարվեստական ֆիլմ կուզենայիք նկարահանե՞լ...
Ես օրինակ երկու ֆիլմ կնկարեի՝ Գևորգ Մարզպետունին, մեկ էլ ուսանողական երիտասարդական կատակերգություն։
Եթե ձեզ հնարավորություն տրվել ընտրելու կամ մասնակցելու, ի՞նչ թեմատիկայով հայկական գեղարվեստական ֆիլմ կուզենայիք նկարահանե՞լ...
Ես օրինակ երկու ֆիլմ կնկարեի՝ Գևորգ Մարզպետունին, մեկ էլ ուսանողական երիտասարդական կատակերգություն։
300 սպարտացիները նայելուց հետո մտածեցի, որ կարելի էր ավարայրի ճակատամարտի մասին շատ գեղեցիկ ֆիլմ նկարել:
Ես «ստրիպտիզ» ակումբում...
դեդեկտիվ ֆիլմում ,ես էլ լինեի մարդասպանը![]()
Եթե հիմիկվա "պարզ" կյանքը հնարավոր լիներ մի ֆիլմում իր բոլոր կեխտերով ու անկյուններով ցուցադրել լաավ հավեսով կնայվեր, բայց ոչ ոք այդքան ռիսկ չի ունենա, ասենք 100 տոկոսանոց մաքուր զու:լալ ճշմարտություն մեր կյանքի մասին
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Հիմիկվա գրվելիք գրքիս սցենարով ֆիլմը կնկարահանեյ, որը ի դեպ գրում եմ հենց որպես ֆիլմի սցենար...
Ու կատես դու իրանց պարը,
Ով ճղեց վերջին նկարը,
Ով վառեց վերջին կամուրջը,
Ով հանեց վերջին նագանը!
Ես էլ նույնը կուզենայի։ Տխուր է, բայց փաստ, որ մեր ժամանակակից սովորական կյանքը պատկերող հայկական ֆիլմեր չկան։Ժամանակին հիանալի ֆիլմեր ունեինք, որոնք բավական հաջողությամբ պատկերում էին համապատասխան ժամանակաշրջանի կյանքը։ Բայց այդ ժամանակները վաղուց արդեն անցել–գնացել են, ու մեր այսօրվա կենցաղը շատ է տարբերվում այն ժամանակվանից։ Լավ կլիներ, եթե գոմից, կովից ու թրիքից դուրս կյանքի մասին էլ ֆիլմեր նկարահանվեին...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես հաճույքով կնայեի ֆիլմ, որը ցույց կտար այսօրվա կյանքի լավ կողմերը, թե չէ կեղտերը տեսնելուց բոլորս էլ հմուտ ենք... Իսկ ո՞վ կցուցադրի այն, ինչը մեր՝ կեղտ որսացող աչքից վրիպել է: Ո՞վ կբարձրացնի աթարը ու ցույց կտա, որ տակը նոր աճած կանաչ ծիլ կա: Եվ բացարձակ չի նշանակում, թե դա չի լինի ճշմարտություն. պարզապես կլինի այն ճշմարտությունը, որը չենք նկատում... Թե չէ այն, որ աշխարհն անիրավ է, կայնքն էլ դաժան, ինքս էլ գիտեմ. դուք ինձ դրա մեջ եղած լավը ցույց տվեք... վատին սովոր աչքս մտցրեք:
1. Տիգրան Մեծ
2. Ավարայրի ճակատամարտ Վարդան Մամիկոնյան
2.30ժ տեևողության, մի այլ կարգի սպեցէֆֆեցտներով ու նենց որ 150.000.000 բյուջե ունենա
այսինքն նենց տպավորիչ ու բովանդակություն ունեցող կինո, որ սաղ աշխարհով մեկ ցույց տան, ու ասենք մեքսիկացի երեխեքը իրանց հայաթում գող-մլիցաի տեղը կողքի 3-4 հայաթը գրավեն ու "Տիգրան Մեծ" խաղան![]()
Համաձայն եմ։ Հետո կարծում եմ՝ նույնիսկ գյուղի մասին կարելի է անել ժամանակակից ֆիլմ՝ ձիերի ու հովիվների փոխարեն առանց ֆերմերներ ու գոմեր...
Օրինակ ես նախապայման կդնեի, որ երջանիկ ավարտ ունենա։ Որքան կարելի է վերջում դարդոտվել կամ լացել։ Մեր ռեժիսորները ոնց–որ վախենան երջանիկ ավարտիվ։ «Մի վախեցիր»–ում մահանում է, հեսա Հրաչի Քեշիշյանն նոր ֆիլմն է դուրս գալու՝ էլի դժբախտ վերջաբանով...«Մարիամ»–ը շատ աղմուկ հանեց, բայց սթից բան էր, էլ չեմ ասում «Քրմուհին»...
Ժամանակակից Մարդուն, նրա հոգսերը, ուրախությունները, ապրումները, ... մի խոսքով կյանքը, ռեալ կյանքը, առանց խտացնելու կամ գունազարդելու:
Ցուցադրվի մեծ էկրանից, թե ինչպիսի ճղճիմ "բաներ"-ի հետևից է ընկած առօրյա, սովորական ու նաև անսովոր հայ մարդը: Ցուցադրվի այդ ամենը Լուվրի ֆոնի տակ, Մոցարտի երաժշտության հնչողությամբ:
Կամ սյուռեալիստական բնույթի: Կարելի է նաև Փարաջանովի ոճով:
Կյանքը ներկապնակ է, իր լավ և վատ կողմերով:
Ներկայացվի որպես գործող անձ Հ. Շիրազը, իր ապրած մտքերով, ապրումներով, հույզերով, հակասություննեով... Ռեալությամբ:
Ներկա Հայաստանում պետք է փրկել կամ ավելի ճիշտ գոյացնել, ծնել Մարդուն:
Լավը պետք է դեռ գոյացնել: Իսկ մի նոր "սովետական -բրեժնևյան" ֆիլմի վրա փող ծախսելը անիմաստ է:
Հ.Գ. Իսկ ո՞վ պետք է սա անի:
Վերջին խմբագրող՝ dvgray: 12.12.2007, 10:11:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ