User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Սարոյան եղբայրները

  1. #1
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սարոյան եղբայրները

    Երեկ այս ֆիլմն էի նայում ու կարծես համընկում լիներ այստեղ քննարկում էինք Արցախի հարցը ու մ ի պահ թվաց այդ կինոն մի ժամ առաջ է նկարված,որովհետև պատմությունը կրկնվում է,իսկ երկու եղբայրներ ուղակի օգտագործվում են,երկուսն էլ անսահման հայրենասեր,էնքան հայրենասեր որ Գևորգը չփրկեց Հայկին չնայած իրա հարազատ եղբայրն էր ու մի քանի օրա խոսում եմ նրա մասին որ ամենակարևորը ներքին խնդիրների լուծումն է,իսկ այս ֆիլմը ասածներիս ապացույցն էր ու տենց քանի-քանի տղերքի զոհեցին հիմա էլ են դա անում:
    Այս թեմայի կոնկրետ հարցը հետևյալն է.ինչու Գևորգը զոհեց Հայկին,նա կարա փրկեր եղբորը:
    Չգիտեմ,ես չէի անի չէի թողի որ եղբորս գլխից անգամ մի մազ պակասի ուղակի իրականում չհասկացա Հայկի տրամաբանությունը:

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Սարոյան Եղբայրները»

    Ըստ իս խնդիրը հետևյալն է. ոչ ոք իրավունք չունի դավաճանել Հայաստանին և Հայոց բանակին: Կոմունիստ եղբայրը դավաճանեց Հայաստանին և իր բանակին, Գևորգի համար դա անընդունելի քայլ էր: Կարելի է ընդունել կամ չընդունել Գևորգի վարքագիծը, չնայած ես կինոյից այնպիսի տպավորություն չեմ ստացել, որ Գևորգը կարող էր փրկել Հայկին ու չփրկեց: Ավելին, նույնիսկ ատրճանակը թողեց եղբորը, այսինքն ինչ-որ փրկության շանս թողեց նրան...

    Ամեն դեպքում հալալ է ռեժիսորին, որ սովետական տարիներին Գևորգի պես կերպար է կերտել - ինձ համար նա հայ կինոյի լավագույն կերպարն է և կարծում եմ, որ կերպարի հակասականությամբ և խորությամբ նա միանշանակորեն գերազանցում է Հայկի կերպարին...

    Ըստ իս՝ Գևորգի կերպարը դեռ շատ շերտեր ունի իր մեջ, որ մենք դեռ չենք հասկացել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (30.11.2009)

  4. #3
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Սարոյան Եղբայրները»

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ իս խնդիրը հետևյալն է. ոչ ոք իրավունք չունի դավաճանել Հայաստանին և Հայոց բանակին: Կոմունիստ եղբայրը դավաճանեց Հայաստանին և իր բանակին, Գևորգի համար դա անընդունելի քայլ էր: Կարելի է ընդունել կամ չընդունել Գևորգի վարքագիծը, չնայած ես կինոյից այնպիսի տպավորություն չեմ ստացել, որ Գևորգը կարող էր փրկել Հայկին ու չփրկեց: Ավելին, նույնիսկ ատրճանակը թողեց եղբորը, այսինքն ինչ-որ փրկության շանս թողեց նրան...

    Ամեն դեպքում հալալ է ռեժիսորին, որ սովետական տարիներին Գևորգի պես կերպար է կերտել - ինձ համար նա հայ կինոյի լավագույն կերպարն է և կարծում եմ, որ կերպարի հակասականությամբ և խորությամբ նա միանշանակորեն գերազանցում է Հայկի կերպարին...

    Ըստ իս՝ Գևորգի կերպարը դեռ շատ շերտեր ունի իր մեջ, որ մենք դեռ չենք հասկացել...
    «չնայած ես կինոյից այնպիսի տպավորություն չեմ ստացել, որ Գևորգը կարող էր փրկել Հայկին ու չփրկեց» օրինակ կարար շատ հանգիստ փախցներ:
    Չես կարա ասես թե ատրճանակը ինչի համար թողեց,հնարավոր ա տվեց որ Հայկը ինքնասպան լինի,որովհետև խելքին մոտ չի որ թողի օրինակ իրա վրա կրակող զինվորին սպանի:
    Իրականում ինքը իրենից անկախ նույնպես դավաճանում էր,իսկ Հայկը ավելի լավ էր ընկալում դեպքերի զարգացումը ու ավելի շատ ինֆորմացված էր,իմ համար երկուսն էլ անսահման հայրենասեր էին,բայց հարց է ով էր իրականում ընտրել ճիշտ ուղղին հնարավոր է որ ոչ մեկն էլ ճիշտ ուղղու վրա չէր:

  5. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Սարոյան Եղբայրները»

    .
    «չնայած ես կինոյից այնպիսի տպավորություն չեմ ստացել, որ Գևորգը կարող էր փրկել Հայկին ու չփրկեց» օրինակ կարար շատ հանգիստ փախցներ:
    Չես կարա ասես թե ատրճանակը ինչի համար թողեց,հնարավոր ա տվեց որ Հայկը ինքնասպան լինի,որովհետև խելքին մոտ չի որ թողի օրինակ իրա վրա կրակող զինվորին սպանի:
    Դե չէէ... կարար, չէ՞, էդ մաուզերով պահակներին սպառնար ու փախչեր, էն էլ այդ խառը օրերին...

    Իրականում ինքը իրենից անկախ նույնպես դավաճանում էր,
    Չէի ասի - Գևորգը հայ սպայի իսկական մի տիպար էր, ափսոս, որ այդ կերպարը բանակում չի ուսումնասիրվում: Նա սպա էր, հայ սպա՝ բառիս բուն իմաստով՝ անմնացորդ նվիրված իր հայրենիքին ու ժողովրդին, անսահման քաջ - հիշում ես, ոնց էր ասում. "Չէ, Հայկ, ես գաղթական դարձող չեմ" Այդ խոսքերը լսելիս միշտ փշաքաղվում եմ, այնքան ուժ, հայրենասիրություն ու տղամարդկություն կա դրանց մեջ - ափսոս, որ քսան թվին Կարսի կայազորի ղեկավարը Գևորգի պես մեկը չէր

    իսկ Հայկը ավելի լավ էր ընկալում դեպքերի զարգացումը ու ավելի շատ ինֆորմացված էր,իմ համար երկուսն էլ անսահման հայրենասեր էին,բայց հարց է ով էր իրականում ընտրել ճիշտ ուղղին հնարավոր է որ ոչ մեկն էլ ճիշտ ուղղու վրա չէր:
    Ինձ համար Հայկը դավաճանի մեկն է, որը ինչ-որ "բարձր իդեալներից" ելնելով դավաճանեց իր բանակին ու Հայրենիքին: Կարող ես չհամաձայնել, բայց ինձ երբեք հակառակը չես համոզի Մարդը, որը պատերազմող բանակի թիկունքում դավաճանում է այդ բանակին ու կազմալուծում այն՝ ինձ համար դավաճան է, կարճ ու կոնկրետ: Ու թքած ունեմ ես ամենահետաքրքիր "գաղափարախոսության", արդարացումների ու "բարձր իդեալների" վրա
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վիլյամ Սարոյան
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 67
    Վերջինը: 07.11.2013, 19:35
  2. Եղբայրները աղջիկների կյանքում
    Հեղինակ՝ Tigana, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 150
    Վերջինը: 03.09.2010, 09:29
  3. Վիլյամ Սարոյան <<Ծնունդներ>>
    Հեղինակ՝ pilisopa-uhi, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 22.11.2008, 19:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •