Կամ իմ ճաշակն ա ընկած, կամ էլ չգիտեմ...
Ֆիլմից միայն 15 րոպե եմ նայել հեռուստացույցով, Նազենին չափազանց ժամանակակից արտաքին ուներ իր դերի համար, հետո էլ հեչ միամիտ սիրահար աղջնակի դերում չէր: Խարիկը ուղղակի ապշեցրեց ու կարծում եմ պապը գերեզմանում 7 անգամ պտտվեց: Երևի իրա մեծամտությունն ա իրեն էդքան խանգարում, որովհտեև ուղղակի դերասանական խաղ չտեսա: Ոչինչ չեմ կարող ասել ռեժիսորի ու մնացյալի մասին, միայն կասեմ, որ էդ 15 րոպեում ևս մեկ անգամ համոզվեցի, որ Տիգրան Ներսիսյանը ոչ միայն Բաբկեն Ներսիսյանի տղան է, այլև տաղանդավոր դերասան:
Եթե ինչ-որ մեկին նեղացրեց կարծիքս, նախապես ներողություն եմ խնդրում, ուղղակի իսկապես 15 րոպեից ավել չկարողացա նայել:
Էջանիշներ