Լրացում
Միջընտրական ժամանակահատվածներում ոչ պառլամենտական ընդիմությունը առահասարակ սառեցված վիճակում է լինում, Այդ պահին ընդիմություն ասածը դա շեֆն է, նրա առաջին շերտի մարդիկ ու խիստ նվիրյալները:
Բոլոր գործունյա -շուստրիներ- հայտնի ու անհայտ դեմքերը, որ ընդիմություն էին մտել ընտրությունների նախօրեին, հենց իշխանություն մտնելու հաշվարկներով, մանրից արդեն յան տված են, կամ "ծախած-փախած, դավաճանած" և այլն:
Հենց գա նոր ընտրական ցիկլը, սրիկաների հին ոհմակը մի նոր շեֆ կգտնի նրա թևի տակ ծվարելու:
Քանի որ նախկինում Հայաստանում միշտ հաղթող է եղել իշխանությունը, տարեց-տարի քչացել է այդ չվող- նորից նոր դիմակներով վերադարձող մասսան, քանի որ հասցրել են կողմնորոշվել ու "պաշտոնավորվել, թիմավորվել, փողավորվել, տնավորվել":
Սա մի կողմից լավ է, հարյուր կողմից վատ:
Լավ է, որ դաշտերն են մաքրվել -ով-ով է:
Բայց վատ է, որ մարդկանց մի ահռելի զանգված մեկընդմիշտ անցավ պնակալեզների շարքերը ու խզեց իր կապերը մարդկայինի հետ:
Վատ է, որ հասարակությունը այլասերվեց,
Վատ է, որ իրար հաջորդող պարտություններով ընդիմություն ասածը վարկաբեկվեց:
Վատ է, որ Ճշտի ու սխալի սահմանը ջնջվեց:
Վատ է, որ գեղցիները Երևանն ու Հայաստանը գրավեցին:
Վատ է, որ ամեն ինչ արժեզրկելուց ու ծախելուց հետո, գոնոցիդի հարցը դառավ պոլիշոր:
Վատ է, որ մեր տերը սերժն է, լավ տղեքը- դոդն ու լֆիկը, դատախազը-աղվանը- իմաստունը- գալուստը, ընդիմությունը- 64 ամյա նախկին շեֆ լեվոնը:
Վատ է, որ հայկական դիպլոմները նույնիսկ Իրանը սկսեց մերժել որպես թղթի կտոր- բլեֆ:
Վատը շատ շատ է:
,
Վերջին խմբագրող՝ Բիձա: 09.12.2009, 22:41:
Askalaf (12.12.2009)
Մասնագիտական գրականության մասին խոսքը կառավարման համակարգերի մասին էր:
Իսկ "ընդիմություն -իշխանության" ոչ թե մեկ անձ այլ մեկ անձից ածանցյալ լինելու փաստը նախորդ փոստերում քննարկել եմ, եթե դա էլ չի համոզում, գումարի դպրոցական պատմությունը:
Հիշիր օրինակ վառող, քարուքանդ անող, սրի քաշող հին պատմական իշխանական դեմքերին-բռնակալներին, կամ հակառակը- շինարարներին: Կամ էլ հեզությամբ հաղթության տանող Գանդիին:
Հարցերը 90 տոկոսով որոշում են կոնկրետ անձիք, որոնք իհարկե գործում են որոշակի պատմական, հասարակական միջավայրում: Չի կարող բացարձակ նույնատիպ Ներոն գործել մեր օրերում, բայց նայիր Բուշին ու շատ զուգահեռներ կգոյանան- մտավ, տարածաշրջան կործանեց, ավիրեց, մոլորակը խառնեց ու գնացել տանը նստել պիցցա յա ուտում- անձնական նախագահական գրադարանի կազմակերպմամբ է զբաղված:![]()
Իսկ եթե դու ուզում ես ինձ հասկացնել, որ այսօր արդեն ընդիմությունը էլ Լեվոնը չի, այլ փողոցում կռիվ տվող ջահելությունը, ապա Կուկ ջան, էս աչքալուսանցքի համար ես քո ցավը տանեմ:
Իսկականից աչքներս լուս:![]()
Վերջին խմբագրող՝ Բիձա: 09.12.2009, 23:22:
Աչքդ լուս, Բիձա ջան:
Իհարկե հիմնականում իրենք են լուծում, որտև, ինչպես արդեն ասացի՝ իրենք են առաջնորդը: Եթե նրա համակիրներից յուրաքանչյուրը 90 տոկոսով հարց լուծող լինի, կվերածվի քաոսի, շունը տիրոջը չի ճանաչի: Հիմնականում հարցերը լուծում են առաջնորդները, իսկ մարդիկ, գտնելով այդ հարցերի լուծման՝ իրենց համար ավելի հոգեհարազատ ուղին, գնում են այդ առաջնորդի ետևից: Ու էսօր, ինչքան էլ քեզ համար ատելի լինի Լևոն անձը, նա, որպես քաղաքական գործիչ, ընդունելի է շատերի կողմից, ինչի մասին վկայում է այսօրվա դրությամբ նրա համակիրների հոծ զանգվածը, ինչի մասին վկայում է վերջին նախագահական և ՏԻՄ ընտրությունների իրական արդյունքները, որտեղ նա բացարձակ հաղթանակներ է տարել, չնայած որ ընտրություններն անցել են, մեղմ ասած, ոչ հավասար պայմաններում:
Իսկ մասնագիտական գրականությունից՝ կառավարման համակարգերից, այդպես էլ մի ճմրթված հղում գոնե չարեցիր, իմանայի՝ ինչի մասին ես խոսում, փոքր-ինչ լուսավորվեի:
Վերջին խմբագրող՝ Kuk: 09.12.2009, 23:30:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Կուկ ջան, գիդես քեզ ինչքան եմ հարգում, բայց դատախազության նման բառերից կախվել պետք չի: Մեղադրող կողմ կամ փաստաբան չենք խաղում:
Իսկ ընդհանուր առմամբ, Բիձու ասածի մեջ ԱՀԱԳԻՆ ճշմարտություն կա: Կոնկրետ ի հարկե անձը չի, ընդդիմությունն ինստիտուտ ա: Բայց որ անձը-լիդերը առանցքային դերակատարում ունի, ու ըստ էության, նույնիսկ զարգացած երկրներում կոնկրետ անձով շատ բան ա պայմանավորված, դա փաստ ա:
Որտեղ գտել եմ, որ ճիշտ ա ասել, համաձայն եմ եղել, ասել եմ, ինչ մեղքս թաքցնեմ![]()
Էդ էլ եմ ընդունում, անձը մեծ դերակատարում ունի, ես հակառակում չեմ էլ փորձում համոզել: Նաև ընդունում եմ, որ առաջնորդն ա հիմնականում որոշում, ավելին՝ ճիշտ եմ համարում: Կատարյալ դեմոկրատյա չի եղել ու երբևէ չի էլ լինի, դրա համար էլ պետք ա լինի առաջնորդ, ով կստանձնի պատասխանատվությունը հիմնական որոշումները կայացնելու: Էս էլ մեջբերեմ նախորդ գրածիցս.
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ