կարծեմ ինքը բավականին կարճ ժամանակով եղել է Լևոնի մամուլի խոսնակը: Ու որպես առաջին ու միակ բացառություն ամբողջ հայ իրականության մեջ, ինքը հրաժարվել է էտ պաշտոնից: Լևոնի ու իրա թայֆի հրաժարականները որպես այդպիսին դիտարկելը այնքան էլ տեղին չի, քանի որ իրանք հրաժարվել են, երթարկվելով հրամանին /թե ում հրամանին, դա ուրշ հարց է/:
Արամը անշուշտ ունի թերություննրե որպես քաղաքացի ու որպես լրագրող: օրինա իմ կարծիքով ակընհայտ թերություն է այն, որ նա ընդանրապես ընկալում է երևույթները ու դրանց արձագանքում միայն էն դեպքում, երբ որ դա հասնում է իր ոսկորին: դա լրագրողի թերի պրոֆեսոինալիզմ է:
Սակայն այն դեպքում, երբ որ նա արդրադառնում է այդ հարցերին, կարծում եմ նա անում է բավականին պրոֆեսիոնալ ու շատ կարևոր է ՝ ռեալ իրավիճակը նկարագրելով ու բնորոշելով:
ինչ վերաբերվում է 90-ականների կեսերին ասվածին, ապա ակընհայտ է, որ կեսեր ասելով հասկացվում է 93-94-ից մինչև 96-97 թվերը : այսինքն այս ամենը նախ և առաջ ներառում է լևոնյան տարիները: ու Արամը բազմաթիվ հրապարակումներ ունի, որտեղ բառացիորեն ասել է, որ կոռուպցիան ու այս ամեն բացասականը սկիզբ է առել լևոնի տարիներից ու գնալով ավելի ու ավելի է "ծաղկել":
Բիձ, հազիվ թե ամեն ինչ այդքան միարժեք լիներ ու ծերուկն այդքան հիմար գտնվեր ու պահը ձեռքից բաց թողներ: Այդ «բառադի, վախկոտ հաշվարկը» գուցե ավելի շատ հիմքեր ուներ, քան ասենք փետրվարի 26 -ին կամ մարտի մեկին Բաղրամյանը գրոհով վերցնելը: Իսկ եթե գրոհը ճնշվեր, ու 10-ի փոխարեն հարյուրավոր զոհեր լինեին, հավանաբար նման մեկնաբանողներս հիմա ամենավերջին բառերով կհիշեինք ծերուկին, չհաշված ամենատարբեր պատժաձևեր առաջարկելը: Երբ որ խոհարարի տորթը պայթում է վառարանում, ապա շուրջը բոլորը խոհարարներ են դառնում ու քննադատում խոհարարին: Ինքդ ես նշում չտեսնված հայաստանյան ԲՏ/քկմ խտության մասին: Այդ խտության պարագայում չափազանց պատասխանատու քայլեր ձեռնարկելը վտանգավոր կլիներ ոչ միայն ծերուկի համար, այլ մնացյալի համար ևս: Իսկ եթե հաշվի առնենք, որ որոշակի ԲՏ/(մեկ մարդ) խտություն կա նաև ընդդիմադիր ճամբարում, ապա ծերուկի հաշվարկներն ու արդյունքները կարելի է համարել բավականին արդարացված:
Բիձ ջան, իսկ խոշոր կալիբրի գործիչների օրինակներ կբերե՞ս, որ տեսնենք, թե Լևոնից բացի էլ ով կա: Թե՞ Դը Գոլի կամ Չերչիլի հետ ես համեմատում: Որ հաջողվեր քո նշած առաջին պլանը, ապա Լևոնը կդառնար կռուպնակալիբերնի հաուբից չէ՞: Իսկ ի՞նչ գիտես, որ առաջին պլանը չէր հաջողվի, եթե տականք/քառակուսի կիլոմետր գործակիցը մի քիչ փոքր լիներ իրականից:Որպես բացահայտ քաղաքական պայքարի տակտիկ, մեթոդաբան, Լեվոնը գործը վարի տվեց: Քաղաքականության մեջ ինքն ընդամենը փոքր կալիբրի ինտրիգային գործիչ է:
Բիձ, ամեն դեպքում, բացի Լևոնի անձնական արդյուքներից կա նաև ընդհանուր արդյունք՝ ՌՔ-ական դատարկությունից հետո Հայաստանում քաղաքական շարժ նկատվեց վերջին երկու տարում, ու վերջնական դեբիլացման փուլում դեռ դիմադրում ենք, հակառակ դեպքում ես չեմ պատկերացնում, թե հիմա այս ֆորումում ինչ էր քննարկվելու: Ես ինքս ահագին քննատադել ու քննադատում եմ ՀԱԿ-ի երկչոտ մարտավարությունը, բայց չեմ բացառում, որ կա սուբյեկտիվ հնարավորությունների պակաս, որը առաջին հայացքից է փոքր թվում, ու ամբողջությամբ բացահայտվում է միայն քաղաքականություն կոչված կեղտի մեջ թաղվելուց հետո:Ինչ վերաբերում է Լեվոնի անձնականը մի կողմ դնելուն- Ապա ես հիացած եմ նրա անձնական արդյունքներով: Նա արեց անհնարինը:
Այս պարտությամբ նա 180 աստիճանով շուռ տվեց իր նկատմամբ արդարացիորեն կուտակված բացասականը:
- Մաքրեց իր վրա եղած խայտառակ ազգակործան կեղտերի հետքերը: Տառապյալի, իր սխալներն ընդունած քրիստոնեական մարգարեի ու հանճարեղ առաջնորդի լուսապսակներ հյուսեց իր դիմանկարի շուրջը:
Ես աշխարհի պատմության մեջ չգիտեմ որևէ այլ մեկին, որը խայտառակ սխալներից հետո վերադարձած լինի քաղաքականություն որպես ընդիմադիր, նորից սխալներ գործած լինի, շարունակի ապրել թիկնապահներով պաշտպանված նախագահական դղյակում, զբաղվի այգեպանությամբ, ու տարին 2 անգամ տհասություններով դուրս տալով շարունակի փառաբանվել որպես մեծ ստրատեգ:
Ֆոնոմենալ արդյունք է, ձեռք բերված զուտ մեր տհասության շնորհիվ:
Հալալ ա տղուն:
Si vis pacem, para bellum
Արա դե հազար ասինք՝ Տիգրան Մեծից ա սկսվել, Էդ արամին էլ կարելի ա խորհուրդ տալ, որ միքիչ էլ հետ գնա ու կտեսնի, որ հաջորդ հոդվածները Տիգրան Մեծի մասին կլինեն ու բավականին հետաքրքիր:
Ումից ա սկսվել, ումով ա շարունակվել, ի՞նչ կապ ունի, ա՛յ վախեցածներ, հիմա ո՞վ ա անում, դա մատնանշեք, դրա դեմ փորձեք առնել, ոչ թե նենց տակտիչնի վրեքներից գցեք մեղքը, իբր էս խեղճերն եկել էին արդար աշխատելու, եկան տեսան կոռուպցիա կա, վա՜յ, նենց մի սթրեսի մեջ ընկան, սիստեմայով պառկել են ամիսներով, տենց մի կերպ վերակենդանացան ու ստիպված համակերպվեցին էդ կոռուպցիայի հետ, ստիպված սկսեցին զարգացնել, կատարելագործել կոռուպցիան ու ստիպված այդ կոռուպցիան հասցրին աննկարագրելի չափերի ու լկտիության:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Քաղաքական գործիչի ու շարքայինի տարբերությունն էլ հենց նրանում է, որ ինքը հաշվարկում է, ծրագրավորում քայլերը ու հետո նոր ոգևորում մարդկանց ու իր հետևից տանում դեպի հաղթանակ: Նա նախապես պետք է հաշված լիներ ներսի էլ, դրսի էլ ԲՏ/քառ մետրն էլ, ԲՏ-գեներալ ու փողատեր էլ, ռոբ ու սերժի էություն ու հնարավորությունն էլ : 20 տարի է էդ կուխնիայում էր-չգիտեր՞:
Ինչևէ,
Եկեք համաձայնվենք, որ միայն պարտությունից հետո -ռետրոսպեկտիվ- պարտվածին ասում են –պարտված- հարիֆ-բառադի, իսկ հաղթողին ասում են- Չենք դատում:
Վատ, թե լավ, սա է նորմալ հասարակության վերաբերմունքը հանդեպ լիդերը: Եվ այդ մասին բարձրաձայնելը բոլորիս իրավունքն է, նույնիսկ քաղաքացիական պարտքը:
Իհարկե լիդերի նեղ շրջապատը չի կարող հաշտվել դրա հետ ու հազար ու մի պատճառ է գտնում նրան արդարացնելու համար: Բայց դրանից հարցի էությունը չի փոխվում: Պարտվողը պետք է ստանա հենց պարտվողի պիտակը: Ժողովուրդը գնում է հաղթողի հետևից և շարժվում է /քվեարկում է, գնահատում, կամ մերժում/ հենց այս տրամաբանությամբ:
Չնայած այս ամենին, մենք մեր կլուբումը փորձում ենք «տեսականորեն, արդարացի գնահատական» տալ Լեվոնին ու վերլուծել պարտությունը:
Դե ինչ –շարունակենք այդ գործը, քանի որ բացի տեսականից այն իր մեջ մեծ ուսուցողական պահ էլ ունի:
Է տանք:
Ես կարծում եմ, որ Լեվոնի 2008 թ: խաղի մեջ մտնելը նախապես մի քանի անորոշ, աղոտ նպատակակետ է ունեցել իր մեջ,- բացառությամբ մեկի- մաքրել իր արատավորված իմիջը:
Իշխանություն վերցնելը եղել է ծրագիր մաքսիմումը- իր ֆայլը մաքրելը- ծրագիր մինիմումը:
Այսօր կարելի է արդեն հաստատ ասել, որ ինքը ծրագիր մինիմումը ապահովել է: Հիմա մենք մյուս, - "մեր" մասերով մնացած կռճոնները դրել ենք լուպայի տակ ու ռուսերեն ասած «смакуем»:
Մեծ բլեֆ կա սրանում: -Չի կարելի պարտվածին շարունակել փառաբանել, պարտության պատճառներն էլ զուտ օբյեկտիվ հանգամանք համարել: Եղել է կռիվ-կոնֆլիկտ-ճակատամարտ, հաղթել են սերժն ու ռոբը ստոր մեթոդներով: Բայց Լեվոնի հիմնական ու երևի միակ գործն էլ հենց դա էր, -գտնել դրանց հաղթելու բանալին, մեթոդը, ձևը, այլ ոչ թե զոհեր տար, ծեծ ուտացներ ժողովրդին, թողներ որ բանտերը իր մարդկանցով լցվեին, իսկ ինքը հանգիստ յան տար: Ժողովուրդը գնացել էր Լեվոնի հետևից հենց նրա համար, որ կարծում էր, թե Լեվոնը յուրահատուկ ռեցեպտներ ունի սրանց դեմ ու հենց այն մարդն է, որ իմանալով կուխնիան կհաղթի սրանց :
Պարտված լիդերին մեծարելը դա անառողջ վերաբերմունք է, որը բերում է փակուղի, քանի որ լիդերի տեղը գրավված է մնում կեղծ լիդերով ու նորը չի ծնվում:
Ամերիկյան քաղաքական կյանքը հասկացավ, որ նախագահը 2 ժամկետից հետո լավագույն դեպքում դառնում է ոչ լիարծեք- հետադիմական, եթե ոչ բռնակալ ու մտցրեց հայտնի սահմանափակումը:
Նույնը պետք է վերաբերի նաև ցանկացած քաղաքական գործիչի- թե իշխանության մեջ եղող, և թե դրանից դուրս: Երևի հենց սրանում է հայկական քաղաքական դաշտի քռչոտության արմատը- հանդուրժում, փառաբանում կամ պախարակում ենք ժամկետանց գործիչներին, այն դեպքում, երբ դրանք պետք է առհասարակ դեն շպրտված լինեին: Կենցաղում մենք քռչասեր ենք ու այդ թուլությունը մտցրել ենք նաև քաղաքականություն:
Եթե Վազգենին վերագրվում է նույնիսկ չեղածը- /դաշնակների միջոցով պաշտպանության նախարար դառնալը/, ապա եկեք Լեվոնին էլ դիտարկենք գոնե առանց լուպայի: Օրինակ հիշենք, թե ինչպես պալատ մտնելուց մի շաբաթ հետո 4 մետրանոց չափառ կանգնեցրեց իր ու ժողովրդի միջև, հարությունյան գագոյով այսինքն վիցե-նախագահով նախագահ ընտրվելով, մի տարի հետո նրան դեն շպռտեց ու շարունակեց իր միայնակ մարդատյաց կառավարումը- «հարևաններից պարտք առեք-յոլա գնացեք»-ատիպ վերաբերմունքով: Համառորեն ժամացուցը 2 ժամ հետ գցելով /իբր միջազգային ստանդարտների ջատագով/ հայաստանյան ձմեռային երեկոները կոշմարի վերածեց / եթե չեմ սխալվում «Ազգը» մի գլուխ էս հարցն էր քննարկում, որ Հայաստանից մտնում ես Վրաստան 2 ժամով հետ ես ընկնում/, խթանեց 100000-ների արտագաղթ-փախուստը Հայաստանից: Բերեց ռոբ ու սերժ ու զարգ տվեց անասնաֆերմային:
Բոլոր սխալները թվարկելն անհնար է:
Նա մարդատյաց էր որպես իշխանավոր և այդպիսին է այսօր- որպես ընդիմադիր լիդեր: Վկա, իր դատվող ընկերներին տեր չկանգնելը:
Արդեն 20 տարի է Լեվոնը հայկական քաղաքական օլիմպում է, չնայած անփառունակ կառավարմանը, անթիվ սխալներին ու իրեն զուտ “by default” վերագրվող հաղթանակների ու իմաստության, իսկ մեր կողմից էլ, ուռճացվող-իբր անփոխարինելիության:
Բոլոր իշխանափոխություններին ասել ենք -մենակ թե սա չլինի, ով ուզում է լինի: Եվ դա էր ճիշտը, այլապես անհնար է իշխանափոխությունը, սրիկայի հեռացումը: Լեվոնին վստահվեց գերագույն իշխանություն հենց գիտաշխատողի աթոռից, և դա էր ճիշտը:
Հիմա էլ քաղաքական անապատացման պատճառով կպռչկել ենք «միակին»:
Այս ասելով հանդերձ, ես հույսս կապում եմ քաղաքական հրապարակ մտած երիտասարդների հետ և կարծում եմ, որ 40-ն անց մարդիկ իրավունք չունեն այնտեղ լինելու: Թող կողքից օգնեն, դամ պահեն, բայց որպես լիդեր հանդես չգան: Եթե 2008-ին Հայաստանը ախոռ էր, ապա հիմա կոնցլագեր է: Այն ազատագրելը մեծ խիզախություն և հանդգնություն է պահանջում: Որպես կանոն, տարիքավորը այդ հատկանիշերը չունի:
Մեֆ ջան- այ իմ էսքանն ասելուց հետո արդեն կարող ես ֆիքսել, որ ես անձնապես ու կտրականապես դեմ եմ այդ մարդու հետագա քաղաքական կարիերային- որպես առաջնորդի:
Վերջին խմբագրող՝ Բիձա: 12.12.2009, 18:57:
Բիձա ջան թույլ տուր կատակով ասել որ դու գրիպ ես` բանաձևը ԼՏՊ գրիպ, կարճ Լևոնի գրիպՑավոք ոչ միայն դու...
Այսքան գրածդ կարող ենք տող առ տող վերլուծել և ուղղակի կտեսնես որ քաղաքական քննադատություն չկա, միայն ատելություն տվյալ մարդու նկատամբ և ոչ մի քաղ հիմնավորում: Ատելությունը քաղաքական կրիտերիա չի , ավելին` ատելուաթյամբ շարժվելը քաղ. մեջ դա է հիվանդություն և ցավոք մեծ մասը մարդկանց հենց մանր զգացմուքններով են ուղղորդվում առանց սառը դատելու և հասկանալու քաղ. պրոցեսները...
Եթե դու ինձ ասես թե Լևոնը ինչ նպատակ էր դրել որ պարտվեց, ես մոնիտոռի այս կողմում կծափահարեմ քեզ...
Լևոնին որպես քաղ գործիչ շատ դժվար է լուրջ քննադատության ենթարկել, որովհետև այդ մարդը իրոք մեծ գիտնական է, քաղ տրամաբանության մեջ համարյա անխոցելի: Դեռևս միակ կիսաօբյեկտիվ քննադատությունը, որ եղել դա ՀԱԿ-ի կազմակերպչական հարցերի հետ է կապված, որը վիճելի է թե կոնկրետ ում է ուղված: Դու կտեսնես մեր հերթական հաղթանակը, շատ չես սպասի`հունվար ամսին...
Վերջին խմբագրող՝ Rammer: 12.12.2009, 19:38:
Բիձ ջան, ճիշտն ասած չեմ հասկանում քո որոշ, իմ կարծիքով ծայրահեղական մտքերը: Այստեղ փորձ է արվում մի փոքր մեղմացնել քո կարծիքը դեպի օբյեկտիվ-լավատեսական հարթություն, իսկ դու փորձ անողներին մեղադրում ես պարտվածին փառաբանելու մեջ: Գուցե քո թերևս կոշտ որակումները ճշմարտության հատիկ պարունակում են, բայց ամեն դեպքում հուզականությունը շատ է՝ «վախկոտ, բառադի, փոքր կարլիբրի, ինտրիգային», հիմա էլ՝ «մարդատյաց»…Փաստորեն մարդատյաց մեկը որոշել է բարձրացնել իր իմիջը մարդկանց աչքին, որոնց ինքը ատում է… Բարդ դեպք է
Արի չստանձնենք ծերուկի հոգեբանի դերը, քանզի շատ խորանանք, ապա կպարզենք, որ մեր ազգի կեսը տառապում է շիզոֆրենիայով ու անմեղսունակ է: Ամեն դեպքում Տրիբունը ճիշտ է ասում, այընտրանքը չկար, և Լևոնը լցնելով դատարկ տեղը, արեց այն, ինչ կարողացավ, ու այդ «մարդատյաց» կերպարը այս անգամ ժողովդրի կողմից էր, ու նրա արածը կտրականապես չընդունելը անշնորհակալություն է, քանզի գոնե ամենաքիչը ոչ ոք բացի նրանից չէր անի այն, ինչ ինքը արեց՝ ժողովուրդ հավաքեց, հույս տվեց, ոգեշնչեց ու քաղաքական շունչ վերադրաձրեց այս ռոբոտացված հասարակության մեջ: Համ էլ գերմանացին ասում է՝ ընկածին չեն խփում
![]()
Si vis pacem, para bellum
-Լեվոնի հրավիրած- բերած վարչապետ Արմեն Սարգսյանին Վազգենը իր կաբինետում ծեծեց, փասա-փուսեն տվեց ձեռը ու հայաստանից դուրս վռնդեց: Դա Լեվոնի վախկոտության ու փոքրոգության ապացույց չէր՞:
-Հենց իր ջոկած վիցե-պրեզիդենտացու հարությունյան գագիկին հեռացրեց պաշտոնից խախտելով սահմանադրությունը ու սարքեց սահմանադրականի շեֆ, որը 19 տարի շարունակ գիտես թե ոնց բռնմաբարեց սահմանադրություն ասածը: Դա ոնց կբնությագրես-ոչ ինտրիգային՞:
Իր ընկեր- լուսավորության նախարար Արեշյանը պաշտոնին եղած ժամանակ փախավ ամերիկա ու հետ չեկավ: բառադիություն չի՞:
-"Հայլուր" փակելը -այսինքն առաջինը լրատվության հերն անիծելը -մեծ կալիբրի գործ է՞:
գևորգյան սամվելին- անգրագետ- մարդասպանության պատվիրատուին, ջերմուկով հայաստան պահողին -հեռուսատատեսության պետ նշանակելը -պետական այրի մտածողություն էր՞:
պետրոսյան շահենին, - պոռնիկներով շրջապատված այդ ապուշին ավիացիան վստահելով ու դրանով շրջափակված երկրի հերն անիծելը -հեռատեսություն էր՞:
-Հոգեկան հիվանդի պատանդ դարձած, նրա հետ շամպանսկի շրխկացնելը անկման գագաթնակետ ու վախկոտություն չէր:
88 թվին մարիանետկա դեմիրճյանին խաղացնող, "թագադիր իշխան" -"ազգային հերոս" վազգենի արածների վրա աչք փակելը ու մինչև հիմա էլ նրան մեծարելը ուղղամտություն, դիպլոմատիա ու հեռատոսություն է չէ՞ :
Ստիպված եմ կրկնվելու-"սխալները" հաշվելի չեն:
Վերջին խմբագրող՝ Բիձա: 12.12.2009, 20:20:
Ճ կլասի անգործ դիվանագետներ են -իրար հետ ընկերական հանդիպումներ են անց կացնում: Մի ժամանակ ֆուտբոլի կլուբների վետերանների խաղեր կային -նույն տրամաբանությունն է:
Ուժային կենտրոնները բացի Ճ կլասից այլ լիգաներ ունեն, որտեղ իրական հարցեր են լուծում- օրինակ գենոցիդն են թղրի կտոր սարքում ու հետո էլ էդ թուղթը դեմ են անում, թե հիմա էլ էդ թուղթը ազգովի կուլ տվեք, որ հետքն էլ չմնա:![]()
Գրիշա Վիրաբյանի ԲԱց նամակից ինչ կասեք, երեխեք կարդացել եք??![]()
Rammer, էդ «հաշվի նստելու» փաստերին մեկ անգամ անդրադարձել եմ: Եվրոպացիքի այցելությունների փաստը ՀԱԿ-ը սարքել է դրոշակ, ու երբ պետք է, ամեն ձևի մեկնաբանություններով յանի կոզր է օգտագործում: Վիդիծե լի, իրենք ամեն անգամ գալիս են Լևոն ձաձայի տուն, ուրեմն հաշվի են նստում: Ցուցադրական այցելելը դեռևս շատ հեռու է հաշվի նստելուց, գուցե դա Սերժի դեմ կոմպրոմատներ հավաքելու համար ինֆորմացիա ստանալ է, գուցե զուտ ձևականորեն հասարակությանը հավասարակշռելու ու թմրեցնելու քայլ է, գուցե հայերիս մտքինը համակողմանի հասկանալու համար կոֆեյի սեղանի շուրջ նստած մտքերի փոխանակում է, բայց չէ՛, մենք ուզում ենք, որ հաշվի նստեն, ու քանի որ շատ ենք ուզում, դա արդեն իրականություն է…Լևոն Զուրաբյանն է հիմնականում ծածանում այդ դրոշակը, և իմ կարծիքով շատ իզուր:
Si vis pacem, para bellum
ես Հայկական Ժամակով եմ կարդացել , այսօրվա համարում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ