Գայլ ջան, ես նշել էի, որ դու պետք է որակես դա ինչպես կուզես, դու ուզում ես անվանիր դա «պատահականություն», մյուսը թող անվանի «13 թվի ազդեցությունը», ես օրինակով ուզում էի բացատրել ոչ թե սնահավատության ճշմարտացիությունը, այլ թե ինչպես են սնահավատությունները ծագել, այսինքն ինչ- որ միստիկ դեպք է եղել որից էլ ձևավորվել կամ իր զարգացումն է շարունակել սնահավատությունը: Լավ Գայլ ջան, ափսե չեն ջարդել կենաց էլ չեն ասել հարսանիքի ժամանակ, չէ որ դա էլ սնահավատական տարրեր ունի, կամ չեն «չխկացրել» /հայերենը չգիտեի/ բաժակները՞, լավաշ էլ չի եղել հարսի ու փեսայի ուսերին գցած........ էսպիսի բազմաթիվ օրինակներ կբերեմ: Լավ պատկերացրու մեկը քեզ 2 հատ մեխակ է նվիրում ինչ որ տոնի, դու չես զայրանա՞

Էջանիշներ