Չկա այնպիսի մի մարդ, որ նախապաշարմունք չունենա: Ուրեմն եկեք կիսվենք միմյանց հետ, թե ինչ նախապաշարմունքներ մենք ունենք, որտեղից են դրանք սկզիբ առել, և պետք է արդյոք հավատալ դրանց
Ավելացվել է 5 րոպե անց
Բոլորս էլ ուզենք, թե չուզենք սնահավատ ենք և ունենք նախապաշարմունքներ:
Օրինակ բերեմ: Ասենք, երբ ես ընդունելության քննությունների էր մասնակցում տարիներ առաջ, իմ մեջ կար համոզմունք, որ եթե բոլոր 3 քննություններին էլ նույն շորը հագնեմ, ապա հաջող կհանձնեմ: Եվ նման շատ նախապաշարմունքներ: Իսկ դուք ի՞նչ կասեք:



Մեջբերել
:
Ճիշտ է, շատ նախապաշարմունքներից էլ ազատվել եմ։ Օրինակ՝ սև կատվի հանդիպելուց արդեն վաղուց չեմ վախենում, որովհետև արդեն քանի անգամ համոզվել եմ, որ սուտ է։
Այսինքն՝ սև կատվի հանդիպելուց հետո ոչ մի վատ բան, ոչ մի անհաջողություն չի եղել։
Եվ ընդունելության քննություններին, և մնացած բոլոր քննություններին միշտ նույն շորերն էի հագնում, որ իբր լավ լինի։
Էդ էլ որ կարդացի... կանաչ բլուզս անմիջապես նվիրեցի քրոջս։
Եվ եթե մարդը վստահ է իր ուժերին, ապա նրա հաջողությանը ոչ մի նախապաշարմունք էլ չի կարող խանգարել։
:

Էջանիշներ