Կներես Մինիստր ջան, բայց պետք չի կառչել մի մտքից` որ դինամիկ է: Գիտենք, դինամիկ է, փոփոխվում է եւ այլն եւ այլն, բայց ո՞վ է տեսել, որ դինամիկ համակարգին զոռովից, արհեստականորեն փոփոխությունների ենթարկեն:
Որ երեխան ծնվում ա, ծնողները չեն չէ՞ ոտներն ու ձեռները քաշելով երկարացնում, քիթը վիրահատում մեծացնում, որ երեխան մեծանա, այլ ինքն ա մեծանում:
Դուրս են 1. հանել, 2. մղել, 3. շպրտել: Բայց ոչ թե` «դուրս է եկել»:
Հ.Գ. Ժողովուրդ, էկեք մի պահ մոռանանք ուղղագրությունների լավի-վատի, փոխելու-չփոխելու հարցը, ու ուշադրություն դարձնենք նրա վրա, որ այստեղ լեզվի բնական փոփոխման (կամ ինչպես շատերն ասում են` զարգացման) մասին խոսք լինել չի կարող: Ում թվում է, որ այս փոփոխությունը լեզվի բնականոն փոփոխման արդյունք է, կամ որ դրանք արվել են լեզուն լավացնելու համար, թող մի քիչ ուսումնասիրի դրա պատմությունը ու տեղեկանա դրա պատճառների մասին:
Չգիտեի, որ Մաշտոցյան ու Աբեղյանական ուղղագրություններն այդքան տարբեր են հնչում:![]()
Էջանիշներ