User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ուղղագրությանն եք կողմ.

Քվեարկողներ
92. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մաշտոցյան (դասական)

    27 29.35%
  • Աբեղյանական (խորհրդային)

    54 58.70%
  • Դժվարանում եմ պատասխանել

    11 11.96%
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 299 հատից

Թեմա: Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական ուղղագրություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական ուղղագրություն

    Ի՞նչ կարծիքներ ունեք: Արդյո՞ք արժի վերադառնալ Մաշտոցյան ուղղագրության, թ՞ե մնալ նորալեզու՝ Աբեղյանականին: Օրինակ ես սիրում եմ, երբ ինչ-որ մի բան կարդում եմ հին ուղղագրությամբ: Այնտեղ բառամիջում հանդիպում եմ «է, օ, ւ» և այլ հետաքրքիր տառերի միացություններ:
    Էդ որ ասում են հայերենը դժվար լեզու է, ես համաձայն չեմ, քանի որ համարյա «ոնց գրում, նենց կարդում ենք» տարբերակն է հիմա: Ու այդ, որ ասում են «1600 տարվա այբուբեն», այդ այբուբենը արդեն մի դար է աղավաղված է:
    Ո՞վ կուզենար կամ չէր ուզենա վերադառնալ հին ուղղագրությանը:

  2. #2
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    46
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաշտոցյան, թ՞ե Աբեղյանական

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Էդ որ ասում են հայերենը դժվար լեզու է, ես համաձայն չեմ, քանի որ համարյա «ոնց գրում, նենց կարդում ենք» տարբերակն է հիմա:
    Հայերենը դժվար լեզու չէ։ Հայերենը շատ պարզ լեզու է, հենց քո նշած պատճառով։
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Ու այդ, որ ասում են «1600 տարվա այբուբեն», այդ այբուբենը արդեն մի դար է աղավաղված է:
    Ես չէի ասի «աղավաղված»։ Եվ ոչ թե մի դար առաջ այլ 12-րդ դարում առաջին փոփոխությունն է եղել երբ ավելացվեցին «Օ» և «Ֆ» տառերը։ Ինչ վերաբերվում է 20-րդ դարի փոփոխություններին ապա դրանք շատ չնչին են եղել համեմատած 12-րդ դարի փոփոխություններին։
    20-րդ դարում «և» և «ու» համարվել են տառեր։ Այդ փոփոխությունը համարում եմ չնչին քանի որ դե ֆակտո այդպես էլ եղել է շատ երկար ժամանակ։ «և»-ը սկսած Մեսրոպի ժամանակներից արդեն գործածվել է, իսկ «ու»-ն ավելի ուշ։

    Ինչ վերաբերվում է հին ուղղագրության անցնելը ես դրա դեմ հետևյալ խնդիրները ունեմ։ Հին ուղղագրության մեջ գրել ենք այնպես ինչպես կարդացել ենք։ Օրինակ «յանցանք» բառը հենց արտասանվում եր «յ»-ով։ Հիմա արտասանում են «հանցանք» և գրում «հանցանք»։ Եթե նաև անցնեինք հին արտասանության կանոններին ապա ես դեմ չէի լինի հին ուղղագրությանը անցնելուն։ Բայց եթե ուղղագրությունը փոխելու են հինի իսկ արտասանությունը ոչ, ապա անկապ բան կստացվի։

    Պատկերացրա ենթադրենք Ղարաբաղցիները գրեին գրական հայերենով բայց կարդալուց բառերը բոլորովին ուրիշ ձև արտասանեին (իրենց բարբառով)։ Ավելի լավ չե՞ր լինի որ հենց միանգամից իրենց բարբառով էլ գրեին։

  3. #3
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաշտոցյան, թ՞ե Աբեղյանական

    Հիմնականում համաձայն եմ քո կարծիքին: Բայց «յանցանք» բառը, ինչքան գիտեմ, կարդացվում է «հ»-ով, ոչ թե «յ»-ով: Կամ օրինակ «Յիսուս» գրվում է, բայց կարդում են «Հ»-ով: Եթե անցնեք հին ուղղագրությանը, այսինքն, գրենք Մաշտոցյան ուղղագրությամբ, բայց կարդանք ինչպես հիմա ենք խոսում: Չեմ կարծում, որ անկապ բան կստացվի:
    Թող միքիչ ուրիշ կարծիքներ էլ կուտակվեն, ավելի պարզ կլինի:

  4. #4
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    46
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաշտոցյան, թ՞ե Աբեղյանական

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Հիմնականում համաձայն եմ քո կարծիքին: Բայց «յանցանք» բառը, ինչքան գիտեմ, կարդացվում է «հ»-ով, ոչ թե «յ»-ով: Կամ օրինակ «Յիսուս» գրվում է, բայց կարդում են «Հ»-ով: Եթե անցնեք հին ուղղագրությանը, այսինքն, գրենք Մաշտոցյան ուղղագրությամբ, բայց կարդանք ինչպես հիմա ենք խոսում: Չեմ կարծում, որ անկապ բան կստացվի:
    Թող միքիչ ուրիշ կարծիքներ էլ կուտակվեն, ավելի պարզ կլինի:
    Երբ որ Մեսրոպը ստեղծում էր հայկական այբուբենը այն ժամանակ հայկական ուղղագրություն գոյություն չուներ։ Այսինքն ինչ-որ իրա ականջին լսվում էր այնպես էլ գրում էր։ Եվ «յանցանք», «Յիսուս» և բոլոր մնացած բառերը առաջ արտասանվում էին «յ»-ով և ոչ թե «հ»-ով։

    Ինչ վերաբերվում է քո առաջարկին որ գրենք դասականով իսկ կարդանք արդի հայերենով, ապա հենց այդպես էլ անում են բոլոր դասական ուղղագրություն օգտագործողները։ Ես ուղղակի դրա մեջ ոչ մի benefit չեմ տեսնում։

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաշտոցյան, թ՞ե Աբեղյանական

    Չեմ կարող ասել, թե քաջ ծանոթ եմ դասական ուղղագրության կանոններին, բայց մոտավորապես պատկերացում ունեմ դասական և արդի ուղղագրության միջև եղած տարբերությունները և կարծում եմ, որ դասական ուղղագրությանը վերադառնալը սխալ կլիներ հետևյալ պատճառներով.

    1. Այն ուղղագրությունը, որը ներակայումս օգտագործում ենք, արդեն արմատավորված է մեր մեջ, ի վերջո, արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ դա ենք օգտագործում և դրան ենք սովոր, հետևաբար շատ դժվար կլինի բոլորին հին ուղղագրություն սովորեցնելը։ Պատկերացնու՞մ եք, բոլոր ուսուցիչները նախ պիտի իրենք սովորեն այդ ուղղագրությունը, որ հետո էլ սովորեցնեն աշակերտներին, իսկ իրենք չեն կարող միանգամից այնքան վարժ սովորել, որ դեռ ուրիշներին էլ կարողանան սովորեցնել։ Ամեն դեպքում, սովորության ուժը մեծ է, և շատ դժվար կլինի նույնիսկ այդ կանոններն իմանալու դեպքում անընդհատ հիշել, որ պիտի գրես այսինչ ձևով, այն դեպքում, երբ ձեռքդ ակամա ուրիշ բան է ուզում գրել։ Էլ չեմ խոսում շատ մեծահասակների մասին, որոնք դասական ուղղագրությունը սովորելու հնարավորություն կարող է չունենան։ Չեմ ուզում մանրանալ ու թվարկել սովորելու հետ կապված բոլոր հնարավոր խնդիրները։ Բայց կարծում եմ՝ սա իրականում շատ ավելի բարդ իրավիճակ կարող է առաջացնել, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Ես պատկերացնում եմ, թե ինչպիսի խառնաշփոթ է առաջանալու այդ դեպքում։ Արդյունքում շատ հնարավոր է, որ նոր սովորող աշակերտները ո՛չ դասական ուղղագրությանը նորմալ տիրապետեն, ո՛չ էլ ներկայիս ուղղագրությանը...

    2. Դասական ուղղագրությանը վերադառնալու դեպքում լուրջ խնդիրներ են առաջացնելու արդի ուղղագրության կանոններով հրատարակված գրքերը, որոնք կամ անպիտան են դառնալու, կամ շփոթության ու անգրագիտության բուն են դառնալու։ Իսկ դրանց վերահրատարակությունը արդեն դասական ուղղագրությամբ հսկայական ֆինանսական ծախսերի հետ է կապված, որը մեր պետությունը, համենայնդեպս, ներկա դրությամբ ի վիճակի չէ իրականացնել։

    3. Եվ, ի վերջո, դասական ուղղագրությանն անցնելու իմաստը ո՞րն է։ Կա՞ արդյոք որևէ հիմնավոր պատճառ, որի համար գտնում եք, որ արժե վերադառնալ դրան։ Վերջիվերջո, այդպիսի լուրջ «հեղափոխության» գնալու համար հարկավոր է լուրջ հիմքեր ունենալ։ Ինձ որ այդպիսի պատճառ հայտնի չէ, եթե որևէ մեկին հայտնի է, շնորհակալ կլինեմ, եթե ասի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաշտոցյան, թ՞ե Աբեղյանական

    Պատճառ մի հատ ունեմ: Այն է, որ սփյուռքը դասական ուղղգրությունն է օգտագործում, մենք՝ արդի: Կամ մենք պիտի իրենց նմանվենք, կամ էլ իրենք՝ մեզ, թե չե դժվարանում ենք միմիանց գրավոր հաղորդակցության մեջ մտնել: Բայց քանի որ իրենք ՀՀ-ի հայերը օգտագործում են արդի ուղղագրությունը, ուրեմն թող սփյուռքն էլ անցնի արդի ուղղագրության: Ես էլ ոչինչ չեմ ասում:

  7. #7
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաշտոցյան, թ՞ե Աբեղյանական

    Լիովին համաձայն եմ Uluana -ի հետ:
    Բացի այդ , կարծում եմ սփյուռքահայերեի հետ գրավոր հաղորդակցությունը այդքան էլ մեծ խնդիր չէ, քանի որ անգամ տարբեր ուղղագրությունով մեկը մյուսին լիակատար հասկանում է: Չէ որ այստեղ լեզուների տարբերություն չկա, այլ պարզապես ուղղագրության ... Մի բան էլ պիտի ասեմ ...այդ խնդիրը ինքստինքյան կվերանա, քանի որ առնվազն մի 15 տարի հետո, սփյուռքում հաշված մարդիկ կտիրապետեն հայերենին ( ցավով եմ ասում, բայց դա փաստ է): Այնպես որ ...մտահոգվել պետք է, բայց ոչ այդ ուղղությամբ
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  8. #8
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Mer tan@
    Գրառումներ
    193
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաշտոցյան, թ՞ե Աբեղյանական

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Ի՞նչ կարծիքներ ունեք: Արդյո՞ք արժի վերադառնալ Մաշտոցյան ուղղագրության, թ՞ե մնալ նորալեզու՝ Աբեղյանականին: Օրինակ ես սիրում եմ, երբ ինչ-որ մի բան կարդում եմ հին ուղղագրությամբ: Այնտեղ բառամիջում հանդիպում եմ «է, օ, ւ» և այլ հետաքրքիր տառերի միացություններ:
    Էդ որ ասում են հայերենը դժվար լեզու է, ես համաձայն չեմ, քանի որ համարյա «ոնց գրում, նենց կարդում ենք» տարբերակն է հիմա: Ու այդ, որ ասում են «1600 տարվա այբուբեն», այդ այբուբենը արդեն մի դար է աղավաղված է:
    Ո՞վ կուզենար կամ չէր ուզենա վերադառնալ հին ուղղագրությանը:

    Բնականաբար ոչ
    բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք

  9. #9
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Մաշտոցյան, թ՞ե Աբեղյանական

    Եթե վերադառնանք հին ուղղագրությանը , մեզ` ուսանողներիս համար դժվար չի լինի, որովհետև ոնց էլ լինի կանցնենք համալսարանում: Սակայն այդ օրենքի ընդունումով մեր հանրության մի ստվար զանգված ինքնըստինքյան անգրագետ կճանաչվի և դուրս կգա գործունեության ոլորտից: Եթե վերադառնանք էլ , ապա պետք է դա կամաց-կամաց անենք :
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    55
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաշտոցյան, թ՞ե Աբեղյանական

    Սակայն այդ օրենքի ընդունումով մեր հանրության մի ստվար զանգված ինքնըստինքյան անգրագետ կճանաչվի և դուրս կգա գործունեության ոլորտից:
    Նախ հասկականք անգրագետ բառի իմաստը.
    Ան+գիր+ա+գետ, այսինքն՝ գիրը գետի (առուի) մէջ չթափել: Կարծում եմ նկատի ունէք գրագէտ բառը, որ կազմուել է. գիր+ա+գէտ (գիտենալ, գիտուն), այսինքն՝ գիրը գիտեցող, ճանաչող:
    Այլ խօսքով՝ գրագէտ նշանակում է տառաճանաչ, իսկ հայաստանում ո՞վ տառաճանաչ չի:
    Կարծում եմ ապատեղեկատւութեան զոհ ես դարձել, որովհետեւ գրագէտ լինել. մի երեւոյթ է, անսխալական լինել մի այլ երեւոյթ:
    Քաւ լիցի՝ ես չեմ ասում որ անսխալական եմ կամ ուղղագրութիւն լիուլի գիտեմ, բայց կարողանում եմ գրել: Ոչ ոք անգրագէտ չի լինելու, գրելու կարողութեան իմաստով:

  11. #11
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաշտոցյան, թ՞ե Աբեղյանական

    Կարդացի այս էջի ձեր գրառումները.... շատ հետաքրքիր է: Շատ ուրախ եմ, որ ուզում եք դասական ուղղագրության դասեր կազմակերպեք: Բայց ես այս ուղղագրությունների հարցի վերաբերյալ քիչ այլ կարծիք ունեմ:

    Ժողովրդի համար այբուբենի անհրաժեշտության մասին շատ է խոսվում: Այս հարցը ես հիմա չեմ արծարծում: Բայց այբուբենը զուտ ինչ-որ տառերի խումբ չէ, այն պետք է համապատասխանի մի շարք չափանիշների: Ամենակարևորը, այն պետք է "մեկը-մեկին" արտահայտի լեզվի հնչյունային կազմը: Այսինքն` մեկ հնչյունին պետք է համապատասխանի մեկ տառ, իսկ մեկ տառին` մեկ հնչյուն. ոչ ավելին, ոչ պակաս...

    Սա շատ լավ գիտակցում էր Մեսրոպ Մաշտոցը: Երբ նրան առաջարկեցին Դանիելյան նշանագրերը, նա շուտով գիտակցեց, որ դրանք չեն համապատասխանում ժամանակակից հայերենի հնչյուններին (այդ գրերը կարող էին լինել և արամեական կամ պարսկական այբուբենների ինչ-որ տարատեսակ, և հնագույն հայկական գրերի ինչ-որ մնացորդ. այս հարցը նույնպես այստեղ չեմ քննարկում): Եվ նա, ստիպված, սկսեց "հավաքագրել" նոր այբուբեն: Նա իր նպատակը իրագործեց լավագույն ձևով: 5-րդ դարի սկզբին Մաշտոցի ստեղծած այբուբենն լավագույնս արտացոլում էր հայերենի 5-րդ դարի հնչյունային կազմը և հաջողությամբ ծառայեց երկար դարեր:

    Բայց...

    Լեզուները դարերի ընթացքում անկասելի զարգանում են: Այդ զարգացումը (կամ փոփոխությունը, եթե դրանք չենք համարում զարգացում) պայմանավորվում է բազմաթիվ գործոններով, որոնց չեմ անդրադառնում նախ այն պատճառով, որ գիտակ չեմ: Բայց, որ լեզուն փոփոխվում է, դա կասկած չի հարուցում: Այդ փոփոխությունները լինում են և բառերի մակարդակով, և հնչյունների: Հնչյունների փոփոխությունը մի օրինակ: Երբ 5-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացու անունը հունարենից թարգմանեցին հայերեն, գրեցին ղ: Այն ժամանակ ղ հնչյունը (այսինքն նաև տառը` այն ժամանակ դրանք համապատասխանում էին "մեկը-մեկին") հնչում էր ինչպես հունարենի լյամբդան: Բայց ժամանակի ընթացքում B]ղ[/B] հնչյունը սկսեց փոփոխվել և հեռացավ հունարեն լյամբդա-ի արտասանությունից: Փոխարենը նրա (ղ-ի) նախկին հնչողությունը ստացավ լ-ն: Ու հիմա մեծ զորավարի անունը չենք գրում Աղեքսանդր, քանի որ դա արդեն շատ հեռու հունարեն նախաձևից:

    Այսպիսի փոփոխությունները շատ են հայերենում: Մեսրոպյան այբուբենը և իր հիմնած ուղղագրությունը, ինչքան էլ կատարյալ լինեին (իսկ այդ կատարելությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում), չէին կարող արտահայտել և 5-րդ դարի, և 21-րդ դարի հայերենը... Այդ պատճառով ուղղագրության մեջ անհրաժեշտ են փոփոխություններ: Այդպիսի մի փոփոխությունների համակարգ է աբեղյանականը, որն այժմ ընդունված է Հայաստանի Հանրապետությունում: Ես չեմ կարող գնահատել, թե Աբեղյանական ուղղագրությունը ինչքան լավն է և ինչքանով է կատարյալ (մասնագետ չեմ), բայց վստահ եմ, որ այն մի քայլ առաջ է հին ուղղագրությունից:

    Ավելացնեմ, որ այբուբենը լեզի հետևից տանելը մեծ խնդիր է աշխարհի շատ լեզուների մոտ: Բացեք անգլերեն լեզվի մասին ցանկացած գտական հոդված և կտեսնեք, որ նրա մեծ մասը նվիրված է անգլերենի այբուբենի բարեփոխումների անհրաժեշտությանը...

    Սա իմ տեսակետն է: Այս առումով, ես չեմ հասկանում մեսրոպյան ուղղագրության վերադառնալու իմաստը: Կարո՞ղ եք ինձ ցույց տալ այդ նախաձեռնության լեզվագիտական հիմքը (ոչ թե պատմա-բարոյական. սա ես հասկանում եմ )
    Վերջին խմբագրող՝ Egern.net: 26.02.2007, 14:18:

  12. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    55
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաշտոցյան, թ՞ե Աբեղյանական

    Կարդացի այս էջի ձեր գրառումները.... շատ հետաքրքիր է: Շատ ուրախ եմ, որ ուզում եք դասական ուղղագրության դասեր կազմակերպեք: Բայց ես այս ուղղագրությունների հարցի վերաբերյալ քիչ այլ կարծիք ունեմ:
    Շնորհակալ եմ ասքիդ համար, բայց որքան որ յիշում եմ. դասեր կազմակերպելու խոստում չեմ տուել:
    Ժողովրդի համար այբուբենի անհրաժեշտության մասին շատ է խոսվում:
    Յստակ չէ իմաստը...չի հասկացայ:
    պարսկական այբուբենների
    Կարծում եմ պարսկական այբուբեններ չեն եղել երբեւիցէ: Իրանցիք գործածել են նախ՝ արամէականը, ետքը՝ արաբականը: Ըստ վէրջին ուսումնասիրութեանց, Մեսրոպ հայոց տառերի ձեւագծումները, եթովպիական հին տառերից (Գեէզ) վերցրած կարող է լինել:
    Լեզուները դարերի ընթացքում անկասելի զարգանում են: Այդ զարգացումը (կամ փոփոխությունը, եթե դրանք չենք համարում զարգացում) պայմանավորվում է բազմաթիվ գործոններով, որոնց չեմ անդրադառնում նախ այն պատճառով, որ գիտակ չեմ: Բայց, որ լեզուն փոփոխվում է, դա կասկած չի հարուցում: Այդ փոփոխությունները լինում են և բառերի մակարդակով, և հնչյունների: Հնչյունների փոփոխությունը մի օրինակ: Երբ 5-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացու անունը հունարենից թարգմանեցին հայերեն, գրեցին ղ: Այն ժամանակ ղ հնչյունը (այսինքն նաև տառը` այն ժամանակ դրանք համապատասխանում էին "մեկը-մեկին") հնչում էր ինչպես հունարենի լյամբդան: Բայց ժամանակի ընթացքում B]ղ[/b] հնչյունը սկսեց փոփոխվել և հեռացավ հունարեն լյամբդա-ի արտասանությունից: Փոխարենը նրա (ղ-ի) նախկին հնչողությունը ստացավ լ-ն: Ու հիմա մեծ զորավարի անունը չենք գրում Աղեքսանդր, քանի որ դա արդեն շատ հեռու հունարեն նախաձևից:
    Կարծում եմ պայման չէ, որ բոլոր ազգերի լեզուների հնչիւնների մէկով-մէկ կրկրկնօրինակները լինեն հայոց այբուբենի մէջ: Մանրամասնելու կարիք չկայ, բայց ասեմ, որ ամէնամօտիկ հնչիւնը կը տարադարձուի: Հայերէնում չկան արաբական, կովկասեան, ալթայական կոկորդային հնչիւնները:
    Պետութեան բացակայութեան պայմաններում՝ հայերէնը անպաշտպան մնացել է մի տասնեակ դար: Կարծում եմ՝ մեր լեզուի պատկերը այլ կը լիներ, եթէ պետութեան բացակայութիւնը այսքան երկար չ'տեւեր: Ինձ համար հայերէնը. յաւիտեան ուսանելի առարկայ է: Չեմ համոզւում, որ մեր լեզուի այժմեան պատկերը բնական է կամ կայացած է: Ո՞վ ասաց թէ գրութեան եւ հաղորդակցութեան (լրատուամիջոցներ) լեզուն պէտք է համահունչ լինի ժողովրդական լեզուին: Միշտ գրութեան եւ հաղորդակցութեան լեզուն տարբերուել է հասարակութեան օգտագործած լեզուից: Դա եղել է եւ Մեսրոպի ժամանակ եւ նրանից ետք: Աշխարհիկ եւ կրօնական դասի կողմից գործածուող լեզուն, այսինքն գրաբարը, դարձել է գրութեան լեզու: Չեմ ուզում տալ այլ ժողովուրդների հաղորդակցութեան լեզուի պատկերը: Դա ինքներդ կարող եք անել եւ համոզուել: Միայն ասեմ, որ արաբական քսանից աւել պետութիւններ, գործածում են 1500 տարուայ հնութիւն ունեցող մի լեզու, որպէս լրատուամիջոց եւ որպէս ուսուցման լեզու:
    Ավելացնեմ, որ այբուբենը լեզի հետևից տանելը մեծ խնդիր է աշխարհի շատ լեզուների մոտ: Բացեք անգլերեն լեզվի մասին ցանկացած գտական հոդված և կտեսնեք, որ նրա մեծ մասը նվիրված է անգլերենի այբուբենի բարեփոխումների անհրաժեշտությանը...
    Սա իմ տեսակետն է: Այս առումով, ես չեմ հասկանում մեսրոպյան ուղղագրության վերադառնալու իմաստը: Կարո՞ղ եք ինձ ցույց տալ այդ նախաձեռնության լեզվագիտական հիմքը (ոչ թե պատմա-բարոյական. սա ես հասկանում եմ)
    Անգլախօսները այո խնդիր ունեն, որովհետեւ գործածում են լատին 26 տառերը: Տառեր որոնք չեն գոհացնում անգլերէնի հնչիւնների պահանջքը: Բայց Մաշտոցը մեզ համար ստեղծել է 36 տառ, որոնց վրայ աւելացել է 2 տառ: Ս.Մերոպ հայ էր, հայ ժողովուրդի համար ստեղծեց այբ ու բենը, իսկ լատին տառերը ստեղծուել են Հռոմի բնակիչների համար:

  13. #13
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մաշտոցյան, թ՞ե Աբեղյանական

    Եթե ես ճիշտ հասկացա, Դուք գիտակցում եք անգլերենի համար այս բարեփոխումների կարևորությունը, սակայն հայերենի համար դրա անհրաժեշտությունը չեք տեսնում... Ես Ձեզ հետ լիովին համամիտ եմ, որ անգլերենի համար այս հարցը շատ ավելի խորն է ու բարդ, քան հայերենի համար:
    Կարծում եմ պայման չէ, որ բոլոր ազգերի լեզուների հնչիւնների մէկով-մէկ կրկրկնօրինակները լինեն հայոց այբուբենի մէջ: Մանրամասնելու կարիք չկայ, բայց ասեմ, որ ամէնամօտիկ հնչիւնը կը տարադարձուի: Հայերէնում չկան արաբական, կովկասեան, ալթայական կոկորդային հնչիւնները:
    .....................
    Ո՞վ ասաց թէ գրութեան եւ հաղորդակցութեան (լրատուամիջոցներ) լեզուն պէտք է համահունչ լինի ժողովրդական լեզուին:
    Կարծում եմ Դուք ինձ ճիշտ չհասկացաք: Ես չեմ ասում, թե հայերենի հնչյունները կամ տառերը պետք է համապատասխանեն այլ լեզուների հնչյուններին. ես Ալեքսանդրի օրինակը բերեցի ցույց տալու համար, որ հնչյունները դարերի ընթացքում փոփոխվում են: Մյուս կողմից, ես չեմ ասում, որ հաղորդակցության լեզուն պետք է համապատասխանի ժողովրդական լեզվին:

    Ես ասում եմ` լեզվագիտական տեսանկյունից ճիշտ է, որ այբուբենի յուրաքանչյուր տառին համապատասխանի լեզվի հնյունական կազմից մեկ հնչյուն: Հետևաբար, այսօրվա հայերենի համար ոչ մի անհրաժեշտություն չկա, որ այբուբենի երկու տառեր արտահայտեն միևնույն հնչյունը (ե-է, ո-օ): Ինչո՞վ է հիմնավորված այն փաստը, որ մեր այբուբենի ւ տառը տարբեր կապակցություններում բոլորովին տարբեր հնչողություններ ունի:

    Խնդրեմ ինձ բացատրեք մեսրոպյան ուղղագրությանը անցնելու լեզվագիտական հիմքը: չէ՞ որ աբեղյանականը լեզվագիտական առումով մի քայլ առաջ է....

  14. #14
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղը կուղարկեմ (:

  15. #15
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես արդեն կամաց կամաց անտեսում եմ Progart-ի գրառումները, որտև իմ, տառասխալները նկատելու ծիկի պատճառով ուղեղս կախում ա։ Իրա ուղղագրությունը իմ համար տառասխալ ա։

    Sent from my P8000 using Tapatalk
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •