dv, ընդհանրապես քեզ հետ դժվար է վիճելը, որովհետև օբյեկտիվ չես: Գիտեմ` ռուսերենը չես սիրում: Ես էլ անգլերենը չեմ սիրում: Հետո՞ ինչ: Ես չեմ պնդում, որ անգլերենի իմացությունը պետք չէ: Հակառակը: Ես ծրագրավորող ընկերներ ունեմ, որոնք շատ են տուժում անգլերենի վատ իմացության պատճառով: Բայց ռուսերենի իմացությունն էլ մեծ պլյուս է: Եվ պետք չէ այն համեմատել մոնղոլերենի կամ պարսկերենի հետ: Վերջերս գործընկերս Ստամբուլ էր գնացել, ասում էր` մարդիկ շատ վատ գիտեն անգլերեն, ավելի հաճախ ռուսերեն գիտեն: Նույնը ուրիշից լսել եմ Բուլղարիայի մասին: Դե նախկին ԽՍՀՄ երկրները կարծում եմ անգամ ավելորդ է հիշատակելը:
Էջանիշներ