Այն, որ հայկական հեռուստաընկերությունները դեռ չեն կայացել, բոլորս էլ շատ լավ գիտենք։ Պարզ է, որ հեռուստաընկերության կայացման համար անհրաժեշտ են ֆինանսներ։ Նոռմալ երկրներում ֆինանսները գոյանում են գովազդից։ Այսօրվա հայկական հեռուստաեթերի գովազդի հսկայական ծավալը լափում են ռուսական (ավելի ճիշտ պուտինական, բայց դա այլ պատմություն է) ալիքները։ Իհարկե, այդ գումարը Ռուսաստան չի գնում, այլ մնում է տեղական վերահեռարձակող ընկերության մոտ, որը հեռուստատեսության հետ որևէ առնչություն չունի։ Բացւ դրանից, ռուսական հեռուստաընկերությունները նաև մեծ քարոզչական մեխանիզմներ են։ Դրա համար ռուսական Առաջին ալիքը վերջին մի քանի ամսվա ընթացքում սկսել է նույնիսկ լուրերի այլ թողարկումներ պատրաստել հատուկ ԱՊՀ երկրների համար։
Ադրբեջանը հունվարի մեկից դադարեցրել է ռուսական ալիքների ազատ հեռարձակումը։ Վրաստանում այդ ալիքները վաղուց չեն հեռարձակվում։
Իսկ Հայաստանո՞ւմ։ Հայաստանում դադարեցրին ռուսական շատ թե քիչ անկախ ՆՏՎ-ի հեռարձակումը դադարեցրին...