User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Ռուսական կայսրությու՞ն, ռուսականացում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռուսական կայսրությու՞ն, ռուսականացում

    Ճգնաժամի սկզբներին երբ ամենաշատը սկսեց տուժել Ռուսաստանը , ռուս նախագահը սկսեց ելույթ ունենալ , որ պետք է ռուբլին դարձնել տարածաշրջանային տարադրամ: Ես անձամբ երկու կարծիք ունեմ .առաջինը - մենք ունենք տարադրամ և ռուբլու կարիք չունենք, երկրորդ - որպես տնտեսագետ կարծում եմ , որ տարածաշրջանային տարադրամներ ստեղծելը շատ ճիշտ է , այն զերծ է պահում արժութային տատանումների ռիսկերից , բայց մի այլ հարց է ռուբլին դարձնելը.... Ասենք երբ հիմնադրվեց եվրո -ն ոչ մի եվրոպական գերտերություն(Ֆրանսիա, Գերմանիա) չպարտադրեց իր արժույթը , այլ ստեղծեցին համընդհանուր մի արժույթ: Բայց ռուսական կայսերական ախորժակը կարծես թե սրանով չի բավարարվում , և ստորացուցիչ մի այլ հայտարարությունhttp://tert.am/am/news/2009/11/12/bleyan/:
    Իհարկե ռուսերեն լեզուն շատ գեղեցիկ լեզու է , բայց մենք ունենք աննման ՄԵՍՐՈՊԱՏԱՌ ՀԱՅԵՐԵՆԸ: Եվ իմ կարծիքով մենք երկրորդ պետական լեզվի կարիք չունենք : Մենք ժամանակից ետ ենք մնում որովհետև մեր երեխաներիը ռուսերեն լեզվի փոխարեն անգլերեն , ֆրանսերեն լեզու պետք է սովորեն, և լինեն ժամանակին համահունչ:
    Ինձ ամենաշատը զզվեցնում է այդ լեզվի հետ կապված մի հանգամանք , որ ազերիները , կամ հենց ռուսները չեն զլանում միշտ հիշեցնել <<Ես ճորտ եմ, ես վախկոտ եմ , ես հայ եմ>> Ա. Ս. Պուշկին:
    Խնդրում եմ կիսեք ձեր կարծիքները:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (13.11.2009), Tig (13.11.2009)

  3. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսական կայսրությու՞ն, ռուսականացում

    Կարճ ասած` մեր լեզուն թող լինի հայերենը (ռուսերենը պետական լեզու դարձնելուն դեմ եմ), սակայն բոլորս լավ իմանանք ռուսերեն:
    Մի քիչ ավելի երկար ասած: Այն քիչ հարցերից մեկը, որտեղ ես լրիվ կողմ եմ այսօրվա մեր քաղաքականությանը, ռուսերեն լեզվի հարցն է Չունենք ռուսական դպրոցներ, սակայն բոլոր դպրոցներում ռուսերենն ուսուցանում են և չեն հավասարեցնում օտար լեզվի: Ռուսաստանը տարի առ տարի վերականգնում է Ելցինի կառավարման խայտառակ ժամանակաշրջանում իր կորցրած դիրքերը: Ռուսերեն լեզվի լավ իմացությունը մեզ համար թանկարժեք ժառանգություն է Խորհրդային ժամանակաշրջանից, և այն պետք չէ քամուն նետել: Նույնիսկ մերձբալթները, որոնք հայտնի են իրենց ռուսոֆոբիայով, սկսել են դա հասկանալ: Իրենց կայքերի ճնշող մեծամասնությունը ունի ռուսերեն տարբերակ: Պատահաբար հենց այսօր խոսում էի մի Տալլինցու հետ այդ թեմայով: Ասում էր` իրենց մոտ աշխատանքի ընդունվելիս ռուսերենի իմացությունը հաճախ պարտադիր է:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տատ (13.11.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսական կայսրությու՞ն, ռուսականացում

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսերեն լեզվի լավ իմացությունը մեզ համար թանկարժեք ժառանգություն է Խորհրդային ժամանակաշրջանից, և այն պետք չէ քամուն նետել:
    Ավաղ, մենք էնքան բաներ ենք քամուն նետել, որ վախենամ հիասթափություն ապրես: Մենք կորցրել ենք ասորորենի հիանալի իմացությունը, պարսկերենի, հունարենի, արաբերենի, մոնղոլերենի // և վերջապես /մի քանի հոգուն չհաշված / թուքրերենի գերազանց իմացությունը: Տեսնես որ՞ գերազանց լեզվիիմացությունն է առջևում /անգլերենը հաշիվ չի, քանի որ անգլերենով արդեն անգամ հավաքարարներն են ճանճերին քշում Երևանում /

  6. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսական կայսրությու՞ն, ռուսականացում

    dv, ընդհանրապես քեզ հետ դժվար է վիճելը, որովհետև օբյեկտիվ չես: Գիտեմ` ռուսերենը չես սիրում: Ես էլ անգլերենը չեմ սիրում: Հետո՞ ինչ: Ես չեմ պնդում, որ անգլերենի իմացությունը պետք չէ: Հակառակը: Ես ծրագրավորող ընկերներ ունեմ, որոնք շատ են տուժում անգլերենի վատ իմացության պատճառով: Բայց ռուսերենի իմացությունն էլ մեծ պլյուս է: Եվ պետք չէ այն համեմատել մոնղոլերենի կամ պարսկերենի հետ: Վերջերս գործընկերս Ստամբուլ էր գնացել, ասում էր` մարդիկ շատ վատ գիտեն անգլերեն, ավելի հաճախ ռուսերեն գիտեն: Նույնը ուրիշից լսել եմ Բուլղարիայի մասին: Դե նախկին ԽՍՀՄ երկրները կարծում եմ անգամ ավելորդ է հիշատակելը:

  7. #5
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023

    Բնականաբար, ինչպես ասում են՝ ինչքան լեզու գիտես, էնքան մարդ ես, ես ինքս շատ գոհ եմ, որ ունենալով հայկական կրթություն, ռուսերենին տիրապետում եմ էն չափով, որ որևէ բան որ կարդում եմ, հետո չեմ հիշում, էդ գիրքը հայերեն եմ կարդացել, թե՞ ռուսերեն, անհրաժեշտության դեպքում թարգմանություն եմ անում՝ թե հայերենից ռուսերեն, թե ռուսերենից հայերեն և շատ կուզենայի անգլերենն ու գերմաներենը իմանայի էդ մակարդակով։ Բայց միևնույն ժամանակ պատրաստ եմ պատառոտել ցանկացածին, ով կասի՝ ինչու՞ փակվեցին ռուսական դպրոցները, կամ էլ՝ թող ռուսերենը լինի երկրորդ պետական լեզու։ Այ էդ ճորտի հոգեբանությունը երբ որ դուրս գա մեր ազգի միջից, հասկանանք՝ ինչ է ազգային արժանապատվությունը, կամաց–կամաց կարող ա մարդ դառնանք
    When life gives you lemons, make lemonade

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (13.11.2009)

  9. #6
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսական կայսրությու՞ն, ռուսականացում

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց միևնույն ժամանակ պատրաստ եմ պատառոտել ցանկացածին, ով կասի՝ ինչու՞ փակվեցին ռուսական դպրոցները, կամ էլ՝ թող ռուսերենը լինի երկրորդ պետական լեզու։
    Սրանք տարբեր բաներ են: Պետական լեզու լինելու իրոք էլ ոչ մի հիմք չունի ռուսերենը: Չի էլ դառնա:
    Բայց դպրոցներ կարող են լինել, ինչպես հիմա կան անգլերեն, ֆրասերեն թեքումներով (և մենք հպարտանում ենք դրանց գոյությամբ): Մի քանի ռուսական թեքումով դպրոցը թույլ կտա ահագին երեխաների ազատ տիրապետել այդ լեզուն, շարունակելով հենց քո (կամ իմ) երկլեզվայնությունը: Պարզապես ընտրություն պետք է թողնել՝ ռուսերեն, թե՝ չիներեն: Տնտեսությունն ինքը ցույց կտա, որն է անհրաժեշտ:

  10. #7
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսական կայսրությու՞ն, ռուսականացում

    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճգնաժամի սկզբներին երբ ամենաշատը սկսեց տուժել Ռուսաստանը , ռուս նախագահը սկսեց ելույթ ունենալ , որ պետք է ռուբլին դարձնել տարածաշրջանային տարադրամ: Ես անձամբ երկու կարծիք ունեմ .առաջինը - մենք ունենք տարադրամ և ռուբլու կարիք չունենք, երկրորդ - որպես տնտեսագետ կարծում եմ , որ տարածաշրջանային տարադրամներ ստեղծելը շատ ճիշտ է , այն զերծ է պահում արժութային տատանումների ռիսկերից , բայց մի այլ հարց է ռուբլին դարձնելը.... Ասենք երբ հիմնադրվեց եվրո -ն ոչ մի եվրոպական գերտերություն(Ֆրանսիա, Գերմանիա) չպարտադրեց իր արժույթը , այլ ստեղծեցին համընդհանուր մի արժույթ: Բայց ռուսական կայսերական ախորժակը կարծես թե սրանով չի բավարարվում , և ստորացուցիչ մի այլ հայտարարությունhttp://tert.am/am/news/2009/11/12/bleyan/:
    Իհարկե ռուսերեն լեզուն շատ գեղեցիկ լեզու է , բայց մենք ունենք աննման ՄԵՍՐՈՊԱՏԱՌ ՀԱՅԵՐԵՆԸ: Եվ իմ կարծիքով մենք երկրորդ պետական լեզվի կարիք չունենք : Մենք ժամանակից ետ ենք մնում որովհետև մեր երեխաներիը ռուսերեն լեզվի փոխարեն անգլերեն , ֆրանսերեն լեզու պետք է սովորեն, և լինեն ժամանակին համահունչ:
    Ինձ ամենաշատը զզվեցնում է այդ լեզվի հետ կապված մի հանգամանք , որ ազերիները , կամ հենց ռուսները չեն զլանում միշտ հիշեցնել <<Ես ճորտ եմ, ես վախկոտ եմ , ես հայ եմ>> Ա. Ս. Պուշկին:
    Խնդրում եմ կիսեք ձեր կարծիքները:
    Նախ վերլուծենք հենց հոդվածը՝

    Հայտարարությունը որակելով անտակտ, ոչ պատեհ, ոչ կոռեկտ և ոչ տեղին՝ Աշոտ Բլեյանը նշել է, թե ինքը չի մեկնաբանում հայտարարությունը, պարզապես ներկայացնում է աշխարհում ընդունված կարգը։ «Հիմա, ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի կենտրոնանանք անգլերենի արդյունավետ ուսուցման վրա, որովհետև դա այսօր ավելի կարևոր է։ Այսօր օրակարգային խնդիր է, ու նաև հասարակության պահանջ, որ մենք բարձրացնենք օտար լեզվի ուսուցման արդյունավետությունը»,– ասել է Աշոտ Բլեյանը։
    Բլեյանի խոսքերից երևում է, որ ռուսերենը օտար լեզու չէ Ճիշտ է, ըստ որոշ օրենքների՝ ռուսերենը օտար չի համարվում, բայց կրթահամալիրի տնօրենը էսպիսի արտահայտություն չպետք է աներ: Ռուսերենն էլ բոլոր լեզուների նման օտար է:

    Հետո, եկեք կենտրոնանանք փոխարտգործնախարարի հայտարարության մեսիջի վրա. իմ կարծիքով նա հենց այդպես նպատակ չունի ռուսերենը պետական լեզու դարձնելուն լծվել, չնայած ռուսական ծավալապաշտությանը օգտակար կլինի, բայց այստեղ հիմնական շեշտը դրվում է նրա վրա, որ մյուսներին հասկացնի՝ ԱՊՀ-ը իր ազդեցության ոլորտն է, նույնիսկ Ռուսաստանի պետական լեզուն կարող է դառնալ ԱՊՀ երկրների 2-րդ պետական լեզուն: Մի ժամանակ էլ պատգամավորներից մեկն էլ ասել էր, որ լավ կլինի Հայաստանը միավորել Ռուսաստանի հետ: Բայց միավորվե՞ց: Ոչ, դա էլ իր նպատակն ուներ:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ-ռուսական հարաբերություններ
    Հեղինակ՝ Arevagal, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 229
    Վերջինը: 30.03.2018, 18:51
  2. Ռուսական շանսոն
    Հեղինակ՝ Tigran Adunts, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 88
    Վերջինը: 13.03.2011, 09:28
  3. Ռուսական ռոք և ռուսական մետալ
    Հեղինակ՝ HardRock, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 02.12.2010, 18:35
  4. Ռուսական երաժշտություն
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 02.11.2010, 16:11
  5. Ռուսական ալիքներ...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 01.11.2008, 15:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •