Գիտեմ որ եթե ԱԼՄ-ն ցոյց տար խաղը կդիտեիք ԱԼՄ-ով, բայց փաստը էնա որ ՀԻՄԱ հեռարձակվումա Հ1-ով և այդ խաղը դիտելու համար միացնոմենք Հ1, իսկ Օլիմպիական խաղերի բացումը ցույց տալը քիչ բանեք համարում ??? և Հ1-ի շնորհքը էնա որ ՎՃԱՐՈՒՄ Է դրա դիմաց և հնարավորություն տալիս ՈՒՂԻՂ ԵԹԵՐով դիտել,
ՇԱԲԱԹ ԵՐԵԿՈ հաղորդումը Աշոտ Ղազարյանի հեղինակային հաղորդումն է
Ճիշտն ասած գերադասում եմ NTV-ով ֆիտել ֆուտբոլային խաղերը: Քիչ բան չեմ համարում, ուղղակի դա Հ1-ի պարտականությունն է, որպես հանրային հեռուստատեսություն, թե տենց չի? Հա մեկ մեկ նայում եմ, եթե հետաքրքիր հյուրեր են լինում, բայց Աշոտի պատմած մորուքավոր անեկդոտները վաղուց դարն անցած են
Ցանկացած բազմապրոֆիլ հեռուստատեսության "մեխը" լրատվական բլոկն է, որը Հ1-ում հայտնի է թե ինչ որակի է: Իսկ մնացած հաղորդումները.... ինչ ասեմ: Համեմատի ORT-ի հետ: Երկուսն էլ հանրային հեռուստատեսություններ են:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Բա քո համակարգչի account-ներով ակումբում ո՞նց էիր քվեարկելու
Այլ կերպ ասած չճշտված ինֆորմացիա ու ապատեղեկատվություն մի տարածիր: Ակումբի քվեարկություններին հանգիստ կարելի է վստահել: Եթե նման շեղումներ էլ լինեն, դրանք այնքան չնչին են, որ հանգիստ կարելի է անտեսել: Պրակտիկորեն բացառվում է ակումբում նույն անձի մի քանի անգամ քվեարկելը, թեև էդպիսի բացառիկ դեպքեր եղել են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
mat94 ջան, հիմա դու Հ1-ի ՓՌ-ի պատասխանատուն ե՞ս...շատ անհետաքրքիր ալիք է, եթե ֆուբոլային հանդիպումներ էլ չցուցադրի, մեկը ես երբեք այդ ալիքը չեմ միացնի: Ամբողջ օրը սերիալներ են, հետո էլ նույն ալիքով մի քանի ձյաձյա՝ դեմքի լուրջ արտահայտությամբ, կսկսեն խոսել մեր հասարակության զարգացվածության մակարդակից: Բայց եթե պետական մակարդակով անգրագիտություն ու անմակարդակություն է մատուցվում, ի՞նչ քաղաքակիրթ հասարակության, ի՞նչ գրագետ խոսելու մասին է խոսքը
:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ՈՉ, ուղղակի անտեղի խոսել չեմ սիրումmat94 ջան, հիմա դու Հ1-ի ՓՌ-ի պատասխանատուն ե՞ս
Գոռ Ջան - Հայ (07.11.2009)
mat94 ջան, կա Հ1-ում մի հաղորդում, որը դու չես սիրում?
Մեր բոլոր ալիքներց ամենավատ ալիքն է, ոչ մի կարգին ու որակով հաղորդում չունի, էլ չեմ ասում տաղավարի մասին: Բոլոր հաղորդումները նույն տաղավարում են նկարում: Միակ նորմալ բանը որ ցույց է տալիս ֆուտբոլն է, բայց մեկնաբանները ամեն ջանք գործադում են, որ նույնիսկ ֆուտբոլ էլ չնայես:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Հետդ համաձայն չեմ, Հ1-ը մտնումա շատ դիտվող 3 ալիքների մեջ՝ Հ1, Շանթ ու Արմենիա: Ամեն մեկն էլ ասումա, որ իր ալիքը առաջատարն է, իսկ մենք ոչ մի միջոցով էլ չենք կարող իմանալ ճիշտը: Ամեն ալիքն էլ ունի իր թերությունները: Այս 3-ից ինձ ամենաշատը դուր է գալիս Շանթը, բայց արդեն նյարդայնանում եմ 10 րոպեից ոչ պակաս տևող գովազդներից ու անիմաստ լատինաամերիկյան սերիալներից![]()
urartu (07.11.2009)
h.s. ջան ես ուղակի եմ իմ կարծիքն եմ ասել: Ամեն ալիք ունի իրա աուդիտորիան: Ես չեմ ասում, որ Շանթը կամ Արմենիան ավելի լավն են կամ թերություն չունեն: Բայց իմ համար իրա բոլոր թերությունների հետ միասին Հ1-ը չունի ոչ մի առավելություն: Լրատվությունը = 0, ժամանցային ծրագրեր չունի, սերիալների որակը ահավորա, նոր ֆիլմեր ցույց չի տալիս: Միակ նորմալ բանը էտ ֆուտբոլնա:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
անկապ, անիմաստ, անհետաքրքիր ու իրականությունը ոչ ճիշտն ներկայացնող հեռոստաալիք, իմիջիայլոց վերջին երևույթը նկատել եմ նաև Արմենիա թիվի մոտ արդեն։
սենց ասեմ, ԱԼՄ-ով գոնե մի հաղորդում կա(Երկրագնդի զարկերակ) որ նայում եմ, գոնե ինտերնետից, ստեց ընդուց քաշած հետաքրքիր նյութեր են ցույց տալիս էտ հաղորդումով, իսկ Հ1 ով դաժը եղանակի տեսություն չեմ նայում։ (ստեղ պտի հետ տվող սմայլիկ լիներ)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ