User Tag List

Էջ 9 28-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 420 հատից

Թեմա: Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

  1. #121
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    607
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Ուզում եք իմանանք ով է Լևոնի կողմից, ով իշխանության

    Հանրայինը շատ ճաշակով ու գեղեցիկ հեռուստաալիք է, շատ օբյեկտիվ ու ճշմարիտ լրատվությամբ

    Դե, ձեզ տեսնենք

  2. #122
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում Pchuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ1-ը միշտ էլ աշխատելու է իշխանության օգտին անկախ նրանից թե ովքեր են իշխանավորները:
    Չէի ասի, BBC-ին քեզ վառ օրինակ:

    Նույնն էլ կարող եմ ասել Վրաստանի Հանրային Հեռուստաընկերության վերաբերյալ, որի խորհուրդը ձևավորվում է իշխանության ու ընդդիմության կողմից պարիտետային սկզբունքով, որն էլ ընտրում է խորհրդի նախագահ: Ընտրություններից առաջ, ընթացքում և հետո ՎՀՀ-ն ուղիղ եթեր էր տրմադրում բոլորին:

    Հ.Գ. Խնդրում եմ գոնե մեկ անգամ ՎՀՀ չտեսած մարդկանց հոտած ձվեր չշպրտել իմ հասցեին…

  3. #123
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ
    [19:23] 24 Մարտի, 2008

    ՚Այն, ինչ դուք անում եք այսօր` ճշմարիտ տեղեկատվությունը թաքցնելը եւ
    օրվա իշխանություններին հաճո միակողմանի ինֆորմացիայի մատուցումը, դուրս
    է լրագրողի առաքելության մասին մեր պատկերացումների, լրագրողական էթիկայի
    եւ բարոյականության սահմաններիցՙ,-ասվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի
    ֆակուլտետի մի խումբ ուսանողների` ՚Հայլուրինՙ ուղղված բաց նամակում:

    Նամակում ասվում է.՚Իրականությունը ձեզ կարեւոր երկընտրանքի առաջ է
    կանգնեցրել` մաքրել լրատվությունը պատվիրված, շինծու բեմադրություններից
    եւ մատուցել անաչառ, երկկողմանի լրատվություն կամ վերջնականապես եւ
    անդառնալիորեն կորցնել մարդկանց հավատն ու վստահությունը ոչ միայն ձեր,
    այլ առհասարակ լրագրողի մասնագիտության նկատմամբ, ինչի ականատեսն ենք
    այսօր: Լավ հիշեք Գարեգին Նժդեհի խոսքերը. ՚Եղիր ազատ... Գիտակից ստրուկի
    եւ հանցագործի միջեւ ոչ մի տարբերություն չկաՙՙ:

    Ուսանողները հայտարարում են, որ իրենք հրաժարվում ենք ՚Հայլուրիՙ
    մատուցած կողմնակալ լրատվությունից:

  4. #124
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը

    էս որտեղից այս լուրը՞

  5. #125
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    էս որտեղից այս լուրը՞
    http://hetq.am

  6. #126
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ
    [19:23] 24 Մարտի, 2008

    ՚Այն, ինչ դուք անում եք այսօր` ճշմարիտ տեղեկատվությունը թաքցնելը եւ
    օրվա իշխանություններին հաճո միակողմանի ինֆորմացիայի մատուցումը, դուրս
    է լրագրողի առաքելության մասին մեր պատկերացումների, լրագրողական էթիկայի
    եւ բարոյականության սահմաններիցՙ,-ասվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի
    ֆակուլտետի մի խումբ ուսանողների` ՚Հայլուրինՙ ուղղված բաց նամակում:

    Նամակում ասվում է.՚Իրականությունը ձեզ կարեւոր երկընտրանքի առաջ է
    կանգնեցրել` մաքրել լրատվությունը պատվիրված, շինծու բեմադրություններից
    եւ մատուցել անաչառ, երկկողմանի լրատվություն կամ վերջնականապես եւ
    անդառնալիորեն կորցնել մարդկանց հավատն ու վստահությունը ոչ միայն ձեր,
    այլ առհասարակ լրագրողի մասնագիտության նկատմամբ, ինչի ականատեսն ենք
    այսօր: Լավ հիշեք Գարեգին Նժդեհի խոսքերը. ՚Եղիր ազատ... Գիտակից ստրուկի
    եւ հանցագործի միջեւ ոչ մի տարբերություն չկաՙՙ:

    Ուսանողները հայտարարում են, որ իրենք հրաժարվում ենք ՚Հայլուրիՙ
    մատուցած կողմնակալ լրատվությունից:
    Հալալա էդ ուսանողներին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #127
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,005

    Հալալա նամակագիրներին
    Լավ կլիներ մի երկու copy էլ Լրաբեր, Հորիզոն ու մնացածին էլ ուղարկեին:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  8. #128
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԵՊՀ-ՈՒՄ

    Օրերս ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները բաց նամակ էին հղել Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվականին՝ իրենց վրդովմունքը հայտնելով բոլոր հարկատուներիս հաշվին սնվող այդ հեռուստաընկերության գործելաոճի դեմ:

    Եթե ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում գտնվել են ուսանողներ, ովքեր ի հեճուկս այդ ֆակուլտետում տիրող համընդհանուր հարմարվողականության, լոյալության, վախկոտության ու քծնանքի, կարողացել են մասնագիտական դիրքորոշում հայտնել «գործընկերոջ» աշխատաոճին, արժանանում են դեկանատի պարսավանքին: Տպագիր եւ էլեկտրոնային մամուլում այդ բաց նամակի տպագրությունից ընդամենը մեկ-երկու օր հետո ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Նաղաշ Մարտիրոսյանն իր մոտ է կանչել նամակի հեղինակ-ուսանողներից մեկին՝ Ժուռնալիստիկայի 4-րդ կուրսի ուսանող Վահե Սարուխանյանին՝ անուն առ անուն ճշտելու, թե ովքեր են նամակի մյուս հեղինակները: Պարզ է, թե ինչու է դեկանի պաշտոնակատարը «բերման ենթարկել» ավարտական կուրսի ուսանողին՝ փորձելով բացահայտել անանուն բոլոր հեղինակներին: Թե ինչ ավարտ է ունեցել դեկանի պաշտոնակատար-ուսանող երկխոսությունը, արդեն այնքան էլ կարեւոր չէ, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել դրանից հետո, մեղմ ասած, դատապարտելի է: Վահե Սարուխանյանին հենց համալսարանում՝ դասերի ժամանակ ծեծի են ենթարկել նույն ֆակուլտետի երկու ուսանող, որոնց այդ քայլին ամենայն հավանականությամբ դրդել է բաց նամակի բովանդակությունը, քանի որ «Hetq.am»-ում նամակի տպագրվելուց հետո նույն կայքում թեժ «բանավեճ» է ծավալվել Վահեի եւ նրան ծեծողների միջեւ: Ընդ որում՝ նրանցից մեկը՝ ոմն Զոհրաբ, աշխատում է «Շանթ» հեռուստաընկերությունում, մինչդեռ ֆակուլտետի ուսանողներից եւ ոչ մեկը, այդ թվում՝ ծեծի ենթարկվածը, չկայացած լրագրողին երբեւէ թթու խոսք չի ասել միայն այն պատճառով, որ նա աշխատում է այսօրվա ռեժիմին սպասարկող լրատվամիջոցում:

    Ծեծի ողջ ընթացքում դասախոսներից եւ ոչ մեկը չի էլ փորձել երկու «լածիրակներին» հետ պահել՝ լուռ համաձայնությամբ հետեւելով, թե ինչպես են երկուսով հարձակվել մեկի վրա: Միայն Վահեի կուրսեցի աղջիկներից մեկի միջամտությունից ու աղմուկից հետո ծեծին միջամտել է դասախոսներից մեկը՝ Դավիթ Պետրոսյանը, որն էլ առանց որեւէ ծպտուն հանելու հեռացրել է ծեծվող ուսանողին:

    Այն, որ «Հայլուրը» եւ, ընդհանրապես, հանրային կոչվածը հասարակության համբերությունն ու նյարդերի ամրությունը ստուգելու անսպառ տաղանդ ունի, դրանում ոչ ոք չի էլ կասկածում: Եվ այն, որ «Հայլուրը» բացարձակ ապատեղեկատվություն է տարածում, որը նույնիսկ միակողմանի էլ չես որակի, նույնպես անհերքելի է: Այն, ինչի ականատեսն ենք լինում, այդ լրատվական հաղորդման պրիզմայով ներկայացված ու չնայած երիտասարդ, բայց արդեն զառամախտով տառապող մարդկանց փոքրիկ խմբի երեւակայության դրսեւորումներն են սոսկ, որը բացառապես աղերսներ չունի հայաստանյան իրականության հետ: Այսօր դժվար թե գտնվի գեթ մեկը՝ չհաշված իշխանական զույգից կառչած մարդկանց հեղհեղուկ խմբակը, որը հավատի նշույլ անգամ տածի վերոնշյալ լրատվական հաղորդման տարածած բարբաջանքի նկատմամբ: ԵՊՀ-ում տեղի ունեցած միջադեպն էլ ոչ այլ ինչ է, քան մարդկանց այդ խմբակի ներկայացուցիչներին «Հայլուրի», որի թողարկումներից միայն չարություն ու անհանդուրժողականություն է հորդում, ազդեցության, հիպնոսի տակ գցելու վառ ապացույց:

    ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ

  9. #129
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Խոսքեր չեմ գտնում Բայց այդ մասին համալսարանում ոչ ոք չի խոսել: Զարմանում եմ` ոնց կարան աչք փակեն սենց բաների վրա
    Իսկ կոնկրետ կարող ա իմանաք, թե երբ են ծեծել, որ օրը?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #130
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Ողբամ մեր Հանրայինին, որ Հանրային ա կոչվում. երեկ "Շատ սարսափելի ֆիլմ"-ն /Очень страшное кино/ էր ցույց տալիս` հայերեն փայլուն թարգմանությամբ: Մի քիչ էլ մնա, ԷմԹիՎի-Հայաստան ա դառնալու:
    Խորհուրդ եմ տալիս վերաձևակերպվել ՍՊԸ-ի, որ գոնե հասկանանք դրա` դե ֆակտո առևտրային կազմակերպություն լինելը:
    Առա'ջ, Հ1, բրավո', նույն ոճով շարունակի'ր դաստիարակել հանրությանը:

    Հայրենիքը քեզ չի մոռանա:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  11. #131
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ

    Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն այսօր հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ: «Իմ հրաժարականի վերաբերյալ պահանջները մեկ անգամ չէ, որ հնչել են ընդդիմության ներկայացուցիչների կողմից, սակայն ուզում եմ հիշեցնել, որ այս պաշտոնին իմ նշանակումն ուժի մեջ է ընդհուպ 2013 թվականը։ Եվ եթե մինչև այդ ժամանակը որևէ բան չպատահի, ապա ես չեմ պատրաստվում հրաժարական տալ կամ փոխել աշխատավայրը», ասել է Ալեքսան Հարությունյանը։

    Նա նշել է նաեւ, որ չի պատրաստավում որեւէ կադրային փոփոխություն կատարել ՀՀՀ-ում, իսկ ենթադրվող փոփոխությունները կրելու են կազմակերպչական և տեխնիկական բնույթ։ «Եվ եթե այսօր ընդդիմության մոտ ցանկություն կա որևէ փոփոխություն անցկացնել, ապա դրանք ավելի լավ է իրագործեն ինձ հետ միասին, այլ ոչ թե առանց ինձ», խորհուրդ է տվել Ալեքսան Հարությունյանը

    http://lragir.am/

  12. #132
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Artgeo կզարմանաի եթե ուրիշ բան կարդաի:
    Ես արդեն հույսս կորցրել եմ, որ առանց հեղափոխության հնարավոր լինի էս երկրում ինչ-որ էական բան փոխել:
    Մեկ էլ չհասկացա էս մասը ինչի էր Բոլդ արել:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    «Եվ եթե այսօր ընդդիմության մոտ ցանկություն կա որևէ փոփոխություն անցկացնել, ապա դրանք ավելի լավ է իրագործեն ինձ հետ միասին, այլ ոչ թե առանց ինձ», խորհուրդ է տվել Ալեքսան Հարությունյանը
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  13. #133
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Artgeo կզարմանաի եթե ուրիշ բան կարդաի:
    Ես արդեն հույսս կորցրել եմ, որ առանց հեղափոխության հնարավոր լինի էս երկրում ինչ-որ էական բան փոխել:
    Մեկ էլ չհասկացա էս մասը ինչի էր Բոլդ արել:
    Էդ մասում պիտի տողերի արանքում կարդաս Մոտավորապես սենց մի բան ա գրված «Հա, մենք ձեզ դնում ենք ոչխարների տեղ ու նույն կերպ էլ շարունակելու ենք հետագայում, իսկ եթե դուք ինչ-որ բան եք ուզում փոխել, եկեք ու միացեք iինձ, ձեզ էլ կտամ իմ կերակրատաշտից, բայց ես այդ կերակրատաշտից զրկվել համաձայն չեմ»

  14. #134
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ մասում պիտի տողերի արանքում կարդաս Մոտավորապես սենց մի բան ա գրված «Հա, մենք ձեզ դնում ենք ոչխարների տեղ ու նույն կերպ էլ շարունակելու ենք հետագայում, իսկ եթե դուք ինչ-որ բան եք ուզում փոխել, եկեք ու միացեք iինձ, ձեզ էլ կտամ իմ կերակրատաշտից, բայց ես այդ կերակրատաշտից զրկվել համաձայն չեմ»
    OK ստիպված պիտի կրկնեմ`
    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    կզարմանաի եթե ուրիշ բան կարդաի:
    դրա նմանները չորս ոտ ու ձեռով կպնում են տաշտին ու մինչև ոտերն ու ձեռները չկտրես տաշտից չես պոկի:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  15. #135
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2008
    Տարիք
    42
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Շատ դժգոհ եմ Հանրայինի աշխատանքից հենց առաջին հերթին նրա համար, որ շատ կողմնակալ հեռուտաընկերություն է և հաճախ է խեղաթյուրում իրականությունը, իսկ լրագրողներն երբեմն մոռանում են իրենց կոչումը և ընկնում սեփական ամբիցիաների գիրկը:

Էջ 9 28-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ա1+ հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 113
    Վերջինը: 03.09.2012, 17:23
  2. Կենտրոն հեռուստաընկերություն.
    Հեղինակ՝ Bayern Munchen, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 23.11.2010, 14:07
  3. Խաչելությունը Հանրային Դպրոցներում
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Կրոն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 10.07.2010, 01:34
  4. <ԱՐ> Հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Sunun, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 04.11.2009, 19:08
  5. «Արարատ» հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 11.11.2008, 14:40

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •