Տրամաբանությունը սպանում ա իհարկե: Եթե վատ /բայց ճիշտ ու կոնկրետ/ բան եմ ասում ասենք Չորորդ իշխանության կամ Հրապարակի մասին, ուրեմն դուք էլ ինձ Հ1-ի մասին վատ /բայց ընդհանուր/ բան պիտի ասեք դրա տեղը: Ձեր կարծիքով դա ինձ տենց պիտի ցավացնի՞Ի՞նչ կապ ունի Հ1-ի օբյեկտիվությունը ու հանրայինի քաղաքական լուրերը Ֆելիքսի ու Քեշիշյանի կռվելու հետ:

Գուցե պատճառը նա է, որ սույն թեման նախատեսված է Հ1-ի մասին քննարկումների համար, մինչդեռ դու գրել ես այլ մամուլի օբյեկտիվության մասին, մեղադրելով նրան սուտ ինֆորմացիա հրապարակելու մեջ՝ առանց քո տեսակետն ապացուցող նյութ հրապարակելու: Նկատիր, ես չեմ ասում, որ այդ թերթերում գրվածը ճիշտ է, այլ ասում եմ, որ դու չես հիմնավորել կամ ապացուցել, որ սուտ է: Հետևաբար օրինակ ես որքան որ իրավունք ունեմ մերկապարանոց համարել այդ թերթերի ու Հ1-ի լրատվությունը, նույնքան էլ քո գրառումը![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես քննարկմանը միացել եմ Ֆելիքսի ու Քեշիշյանի ծեծկռտուքի մասին tert.am-ի ու Հրապարակի քննարկումներից հետո
Կարծեմ հստակ գրեցի որ ականատես եմ եղել ու ոչ միայն ես: ու հստակ տրամաբանորեն բացատրեցի, թե ինչի մուկի թեման չէր կարող պատճառ լինել նրանց աշխատանքից հեռացմանառանց քո տեսակետն ապացուցող նյութ հրապարակելու:
Անմեղության կանխավարկածի մասին կարծես թե ստեղ չեն լսես: ԹԵրթերում գրվածի իրավացիությունը կարելի է ստուգել ընդամենը տրամաբանությամբ: Եթե Մուկ Հովոյի թեման լիներ պատճառը, աօա Հ1-ը մի քանի անգամ առանց այդ պահը մոնտաժելու ցույց չէր տա: Ես տեսել եմ եւ ուղիղ եթերը/բնական/ եւ կրկնություները : Դուք հիմնվում եք թերթերի ենթադրությունների վրա: Ի դեպ այդ երնթադրություններից մեկը ՝ Հրաչի հեռացնելու մասին, հենց իրանք էլ հերքում են:Նկատիր, ես չեմ ասում, որ այդ թերթերում գրվածը ճիշտ է, այլ ասում եմ, որ դու չես հիմնավորել կամ ապացուցել, որ սուտ է:
Ինչ որ չնկատեցի որ մինչեւ իմ գրառման հանդիպելը ինչ որ մեկը այդ թերթերի լրատվության մերկապարանոց լինելու մասին խոսեր: Բոլորը ամեն ինչ հալած յուղի տեղ էին ընդունում: Հետեւաբար ես էլ ձեր այս պնդումը իմ, Հ1-ի ու թերթերի հավասար մերկապարանոց լինոլւ մասին իրավունք ունեմ բացարձակ մերկապարանոց համարելու:Հետևաբար օրինակ ես որքան որ իրավունք ունեմ մերկապարանոց համարել այդ թերթերի ու Հ1-ի լրատվությունը, նույնքան էլ քո գրառումը![]()
P.S. Հ1 նայում եմ հազվադեպ ու կարծիք չունեմ ոչ քաղաքական հաղորդումների ոչ լրատվության մասին: Երկու Աստղ-ը նայել եմ, քանի որ անձամբ ներկա եմ եղել: Ընկերներիցս մեկն էր հրավիրել:
Վերջին խմբագրող՝ unregistered753: 11.03.2009, 22:24:

Ներիր, բայց թերթերի իրավացի լինել կամ չլինելը չի կարող ստուգվել «տրամաբանությամբ»: Այս հարցը ինձ, ճիշտն ասած, բացարձակ չի հետաքրքրում, հետաքրքրեց միայն քո ինքնավստահ տոնը: Այսպես, կարող է գոյություն ունենալ այլ «տրամաբանություն», օրինակ որ հաջորդ հեռարձակումներում եթե հանեին «մուկ» բառը, ապա չէին կարողանա ժողովրդի մեջից ցրել համոզմունքը, որ դրա պատճառով է հեռացվել, չէ որ այդ «գրաքննությունն» իր հետևից շատ ավելի խոսք կտաներ, քան կա ներկայումս: Այնպես որ տրամաբանությունները կարող են տարբեր լինել ու կրկնում եմ, դու ապացույց չես ներկայացրել: Այս պահին անձամբ ինձ համար այս անհետաքրքիր թեմայում ոչ մամուլի հրապարակումներն են համոզել, ոչ էլ քո: Լավ կաց![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (11.03.2009)
Եսիմ ... Ոմանք իմ կարծիքով շատ ցավոտ ընդունեցին որոշ թերթերի մասին իմ կարծիքը եւ չնայած խոսքը գնում էր կոնկրետ դեպքի մասին կոնկրետ թերթերի տարածած լրատվության մասին, միանգամից հիշեցին Հանրայինը, որը այդ կոնկրետ թեման ընդհանրապես չի լուսաբանել: Ուրեմն կամ այդ ոմանք ընդհանրապես տրամաբանությունից զուրկ են, ինչին ես այդքան էլ հակված չեմ հավատալու: Կամ էլ Հանրայինին դեմ ինչ որ բան ասելն էլ պետք է իմ կողմից ցավոտ ընդունվեր: Ինչը չստացվեց իմ հնարավորինս ապաքաղաքական լինելու պատճառով:
Ես հասկանում եմ իհարկե, որ որոշ մարդիկն ատում են Հանրայինը եւ ինչ էր անի ատելու են: Դա նրանց գործն ա: Բայց Երբ որ իմ աչքերով տեսածն ինձ ասում են որ մերկապարանոց ա նույն ձեւ ինչպես թերթերի «մոր ունեցած տեղեկություներով» մի քիչ նեղվում եմ![]()
Վերջին խմբագրող՝ unregistered753: 11.03.2009, 22:41:

Քո գրառմանը անդրադարձել ենք ես, Մարկիզը և Չուկը, ոչ ես եմ ցավով ընդունել, ոչ Մարկիզը, ոչ էլ Չուկը. էս մասով կարծիքդ սխալ ա: Ոչ թե միանգամից հիշեցինք հանրայինը, այլ մինչ գրառումդ կարդալը արդեն հիշում էինք հանրայինի մասին, քանի որ թեմայի վերնագիրն ա էդպիսին, թեման մտնելուց գիտենք, թե ինչի մասին է խոսվում տվյալ թեմայում:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մարկիզ (11.03.2009)
unregistered753, որևիցե մեկը, կարծում եմ՝ նշված թերթերի նկատմամբ քննադատությունդ ցավոտ չի ընդունել: Ընդհակառակը՝ լավ չեն արել, եթե սուտ են գրել: Բայց դու քիչ թե շատ անկախ, ռիսկով, այսօրվա արատավոր երևույթները ջրի երես հանող թերթերին անվանում ես «դեղին մամուլ», որն իրականությանը չի համապատասխանում: Ինձ թվում է հասկանալի է՝ ինչ նկատի ունեմ:
Ի դեպ, եթե հակված ես կարծելու, որ նշված թերթերը «դեղին մամուլ են», ապա պետք է, որ ընդունես Հանրային հեռուստատեսության դատարկությունը, փաստերը կեղծելու, թաքցնելու մշակույթը, այդ թվում նաև նրանց հաղորդումների հիմնական մասի տափակ, աննպատակ լինելը: Հիշեցնեմ, որ այս հեռուստաընկերությունն ապրում է հանրության միջոցներով, ի տարբերություն նշածդ թերթերի…
Այսինքն գրածներս օֆթոփ են ՞: Կներեք չհասկացա ...
Ուրախ եմ մեզ բոլորից համար
Այսինքն վերջին երկու էջը մինչեւ իմ գրելը Հրաչ Քեշիշյանի, Ֆելիքս Խաչատրյանի, Երկու աստղի եւ թերթ.ամ ի տարածած նյութի մասին չէ՞ր: Եթե իմ գրածը տվյալ թեմայում օֆթոփ էր, ինչը կարող եմ ընդունել, ապա ինչի ինձնից առաջ այդ թեմայի քննարկումը օֆֆթոփ չէ՞ր: Այսինքն եթե ես այս թեմայում գրեմ, որ առավոտ թերթը Հ1-ում տեղի ունեցած հրդեհի մասին սուտ է գրել, ինձ պետք է հակադրեք նրանով, որ Հ1-ն էլ է սուտ ինֆորմացի ա տալի՞ս :
Մարկիզ, դեղին մամուլն ու ոչ անաչառ մամուլը տարբեր բաներ են: Դեղինում նոյւթերը կարող են նույնիսկ հորինել: Իսկ անաչառում հակառակը՝ եղածը գաղտնիք պահեն: Իհարկե շատ վատ ձեւով բացատրեցի, բայց կարծում եմ հասկացաք: Եթե հ1-ը անաչառ, միակողմանի կամ ոչ լիարժեք ինֆորմացիա է սարքում քաղաքական գործիչների մասին ապա դա մի բան է: Իսկ երբ ինչ որ թերթ ամեն օր գրում է որ իր ունեցած տեղեկություւներով
1. Վարչապետին հանում են
2. Մուկ Հովոն Ֆելոյին ծեծելու ա
3. Մուկի տղեն Կենտրոնի թաղապետ ա դառնում
4. Նունե Եսայանը հղիանալու ա Ռոբերտ Քոչարյանից
5. Հրաչ Քեշիշյանը գոմիկ ա
ապա դա սովորական դեղին մամուլ է:
Եթե շարունակելու ենք իմ կոմպետենտություւնը քննարկել առանց մնացածի կոմպետենտության հիմքերոը ստուգելու երեւի անիմաստ է իմ շարունակելը:
Վերջին խմբագրող՝ unregistered753: 11.03.2009, 22:58:
Օֆֆտոպ է, թե ոչ, կորոշի բաժնի մոդերատորը, կամ արդեն որոշել է: Օֆֆտոպի մասին չի, ոչ խոսում եմ: Ես ասում եմ, թե ինչի համար ա պատասխան գրառումը եղել հանրայինի մասով. որովհետև թեման հանրայինի մասին ա: Եթե դու էդ նույն գրառումն անեիր ասենք` «Առավոտ» թերթի թեմայում, ես չէի ասի` բա հանրայինը ինչ ա անում:
Վերջին խմբագրող՝ Kuk: 11.03.2009, 22:56:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
unregistered753 ջան, դու հիմա անդրադառնում ես այն թեմաներին, որոնք որոշ թերթերում չգիտեմ երբ, չգիտեմ ում կողմից հարապարակվել են: Իսկ ինչու՞ ես մոռանում, որ հազարավոր տնտեսությանը, քաղաքականությանը վերաբերվող կանխատեսումներ իրականություն են դարձել կամ նրանք շատ ճիշտ ներկայացնում են ընթերցողներին բազմաթիվ երևույթներ, այլապես մենք պարզապես հնարավորություն չէինք ունենա տեղեկացվելու … Դա էլ հո փաստ է:
Դա էլ հո հանրայինի գործն է… Արի ու տես, որ հանրայինը իր ուժերի ներածին չափով հակառակն է անում:

Շատ լավ: Դու գրանցվեցիր ակումբում այսօր, «Չգրանցված753» մականվամբ ու եկար հենց այստեղ գրառում անելու համար: Քո առաջին գրառումը սա էր.
Ես թեմային ծանոթ չէի, սակայն հիմա որոշ բաներ գիտեմ: Էլի ոչ մանրամասն: Այսպես, քո գրառումից տպավորություն է ստեղծվում, որ առնվազն «Հրապարակ», «Հայկակական ժամանակ» և «Չորրորդ իշխանություն» թերթերը միակողմանի և սուտ տեղեկատվություն են տարածում: Այդ ֆոնի վրա խիստ հետաքրքրական է հետևյալ հրապարակումը.
Նյութը հրապարակված է եղել «Հրապարակ» օրաթերթում, ես վերցրել եմ tert.am-ից: Այստեղից ակնհայտ է, որ առնվազն «Հրապարակ» թերթը ոչ թե միակողմանի տեղեկատվություն են ներկայացնում, այլ տալիս են իրենց վարկածը և համապատասխան կողմի վարկածը:«Հրապարակ». Ֆելիքսին ազատեցին, Հրաչին՝ չէ
11:40 • 11.03.09
Մամուլն արդեն տեղեկացրել էր, որ «Երկու աստղ» շոուի նկարահանման ավարտից հետո հաղորդման պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը և հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը վիճել են, ու վեճը վերածվել է քաշքշուկի։ Տեղի ունեցածի մասին օրաթերթը պարզաբանումներ է ստացել հենց մասնակիցներից:
Ֆելիքսին ազատեցին, Հրաչին՝ չէ
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ վերջերս «Երկու աստղ» շոուի նկարահանման ավարտից հետո հաղորդման պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը և հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը վիճել են, ու վեճը վերածվել է քաշքշուկի։ Մեր տեղեկություններով՝ վեճը ծագել է այն բանից հետո, երբ Ֆելիքսն ասել է. «Մենք ունենք մեր սեփական մուկը», հետո պարզվել է, որ նա ընդամենը Պույ-Պույ մկնիկին է նկատի ունեցել։ Դրանից հետո մենք երեկ տեղեկացանք, որ Հրաչ Քեշիշյանը և Ֆելիքս Խաչատրյանը ազատվել են աշխատանքից։ Ինֆորմացիան փորձեցինք ճշտել հենց նրանցից։ «Ինֆորմացիան սխալ է, ինձ աշխատանքից չեն հեռացրել, իսկ վեճն ընդամենը աշխատանքային է եղել, դա մեր հեռուստատեսության ներքին խոհանոցն է, ու ես չեմ պատրաստվում այդ մասին ինֆորմացիա տալ»,- ասաց Հրաչ Քեշիշյանը։ Իսկ Ֆելիքսին աշխատանքից հեռացրե՞լ են հարցին Հրաչը պատասխանեց. «Ֆելիքսին հեռացրել են»։ Իսկ ինչո՞ւ են հեռացրել հարցին նա հրաժարվեց պատասխանել, ասաց, որ ինքն իրավասու չէ այդ հարցին պատասխանել։ Ֆելիքսն ընդհանրապես չցանկացավ պատասխանել մեր հարցերին։ «Մյուս շաբաթ ամեն ինչ պարզ կլինի, ու Ձեր բոլոր հարցերն ինձ կարող եք մյուս շաբաթ ուղղել»,- ասաց նա։
Հիմա վերադառնանք նյութին. այսպիսով, ո՞վ է ապատեղեկատվություն տարածում: Գուցե նաև դու՞:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մոռացար վերջացնես նախադասությունը: «Հրապարակ», «Հայկակական ժամանակ» և «Չորրորդ իշխանություն» թերթերը միակողմանի և սուտ տեղեկատվություն են տարածում... կոնկրետ դեպքի հետ կապված Ինչպես նշել ՝ Մարկիզը, հնարավոր է քաղաքական թեմաներով նրանց գրածները ազնվության եւ անկեղծության էտալոններ են:
Այսինքն, Հրապարակ թերթի նյութ գրողը, որը չի տեսել եթերը այլ միայն տեղեկություն ունի որ Ֆելիքսն ասել է, որ «Ամերիկյան Միկի Մաուսի նման մենք էլ մեր մուկն ունենք, որի անունն է Պույպույ մկնիկ» ինձ համար պետք է ավելի մեխ հիմք լինի քան իմ աչքով տեսածը ՞: Նույնիսկ եթե ես ու նյութ գրողը երկուսս էլ սուտ ենք ասում: Իմ սուտը առաջին ձեռքից է, նրանը առնվազն երկրորդՄեր տեղեկություններով՝ վեճը ծագել է այն բանից հետո, երբ Ֆելիքսն ասել է. «Մենք ունենք մեր սեփական մուկը», հետո պարզվել է, որ նա ընդամենը Պույ-Պույ մկնիկին է նկատի ունեցել
Հիմա վերադառնանք նյութին. այսպիսով, ո՞վ է ապատեղեկատվություն տարածում: Գուցե նաև դու՞:![]()
Դժվար չի ասելը «Տղա ջան, ինչ ես եկել մեզ հիմա ինչ որ բաներ պատմում: ՄԵզ Հրապարակի գրածն ավելի ա դզում: Տենց ավելի հետաքրքիր ա: Հետո ինչ որ մատից ա ծծած: Զատո Հ1-ի մասին վատ բան ա գրած: Զատո Մուկ Հովոյին քսի ա տալի Հ1-ի վրա ու դա մեզ դզում ա: Համ էլ դու էսօր ես գրանցվել, իսկ մենք քանի տարի աստեղ ենք: Ինքան էլ գրես, մեկա մենք իրար գրածներին շնորհակալություն ենք հայտնելու, իսկ քո գրածներին սկզբունքորեն չհամաձայնվելու»:
տենց ավելի ազնիվ կլիներ
Մնաք բարով![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ