User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: <ԱՐ> Հեռուստաընկերություն

  1. #1
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ <ԱՐ> Հեռուստաընկերություն

    «ԱՐԸ» ԿԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԳՅԱԿՈՒՄ



    Վստահեցնում է սեփականատեր Հրանտ Վարդանյանը

    «Գրանդ հոլդինգի» ղեկավար, գործարար Հրանտ Վարդանյանի հետ հանդիպման առիթը մեկ տանիքի տակ մեկտեղված եւ պայմանականորեն «Գրանդ մեդիա» անվանվող հեռուստամիավորն է` կազմված նույն տարածքում գործող «Հայրենիք» եւ «Ար» հեռուստաընկերություններից, որոնց սեփականատերը նույնպես Հրանտ Վարդանյանն է: Սովորաբար նա լրագրողներից խուսափում է, եւ մենք էլ դժվարությամբ կորզեցինք այս հարցազրույցը նրանից: Գործարարը ձեռք է բերել, իր խոսքերով, Հայաստանում այժմ առկա հեռուստատեխնիկայի համեմատ լավագույն, ամենաարդիական թվային հեռուստատեխնիկան, ձեռնամուխ լինելով կայացած «Հայրենիքի» կողքին նաեւ «Արը»` որակապես եւ բովանդակությամբ մոդեռնացնելու գործին: Եվրոպական չափանիշներով «Գրանդ մեդիայի» շենքում մենք տեսանք տեխնիկապես լավ վերազինված եւ ձայնային որակյալ մեկուսացմամբ հիանալի տաղավարներ, որոնցից «Ար» հեռուստաընկերությունը շուտով հեռարձակելու է սոցիալական, քաղաքական բնույթի եւ էլի մի շարք այլ նոր հաղորդաշարեր: Առաջին հարցը, որ ծագեց` այն էր, թե արդյոք մոտակա ընտրությունների հե՞տ է կապվում «Արի» մոդեռնացման այս վերջին փուլը, որը կարծես թե ավարտվել է` ընդհանուր առմամբ մոտ երեք միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ:

    - Ընտրությունների հետ այս ամենը կապ չունի, ուղղակի «Հայրենիքի» հաջողված փորձը մեզ հուշեց չորս տարի առաջ ձեռք բերել նաեւ «Արի» հաճախականությունը, եւ դրա հիման վրա ստեղծել նորմալ, ժողովրդի կողմից ընդունված, ազգային եւ դասական հեռուստատեսություն, պարզապես` մեկ ժամանակ չէր լինում, մեկ ֆինանսների խնդիրն էր, տարածքի հարցը եւս չէր լուծվում ավելի շուտ ավարտելու այս բոլորը: Մենք ավելի շուտ պետք է այս ամենն արած լինեինք, նախընտրական շրջանի հետ ընդամենը զուգադիպել է: Երկու հեռուստաընկերությունն էլ գործում են նույն շենքի տարբեր հարկերում եւ հարկ եղած դեպքում մեկը մյուսին տեխնիկապես աջակցում է:

    «Հայրենիքը» մնում է որպես մանկական ալիքը, իսկ «Արի» դեպքում մենք ջանում ենք նորմալ ալիք ստեղծել: Ես չեմ կարծում, որ «Արը» կլինի ամենալավ հեռուստաընկերությունը, բայց առաջին հնգյակի մեջ թերեւս մեր պատվավոր տեղը կունենանք` մեր նպատակը դա է:

    - Եղած հեռուստաընկերություններից «Արն» ինչո՞վ է տարբերվելու, ինչո՞վ է «կաշառելու» եղածների մեջ արդեն իրենց նախընտրություններն ունեցող հեռուստադիտողին:

    - Մենք դասական հեռուստաընկերությունների համար ընդունելի մոտեցումներից շատ բան չենք փոխի, բայց մի առավելություն ունենք. քանի որ կուսակցական պատկանելիություն չունենք` մեր շահերը պաշտպանելու խնդիր էլ չունենք, որ մեր հեռուստաընկերության օգնությամբ, ասենք, ԱԺ գնանք, ինչը հիմա «մոդա» է Հայաստանում: «Արը» չի ծառայելու մեր բիզնեսի շահերին, այսինքն մենք մեզ հեռուստատեսությամբ ապահովագրելու խնդիր չունենք: Գործարարի ամենամեծ ապահովագրությունը նրա վերաբերմունքն է տվյալ երկրի բյուջեին, իսկ մենք այս երկրի երրորդ հարկատուն ենք, այնպես որ մեր նպատակն է այս հեռուստաընկերությամբ հասարակությանը լավ ծառայություն մատուցել, ինչպես որ «Հայրենիքի» դեպքում արեցինք` մեր երեխաների համար մշտական ալիք ստեղծելով, ինչը հետխորհրդային տարածքի ոչ մի երկրում չկա: «Արով» կփորձենք ցույց տալ բացասականը եւ ներկայացնել գովելին, դրականը, այն, ինչ որ կա: Ես եւ մեր կոլեկտիվը առաջնորդվում ենք հետեւյալ սկզբունքներով` Հայաստանում ամենամեծ արժեքը մարդն է` աշխատավորը: Երկրորդ կարեւոր արժեքը ընդերքն է` բնական ռեսուրսները, որովհետեւ դա ժառանգություն է նաեւ մեր սերունդներին եւ չի կարելի այն չմտածված օգտագործել: Հաջորդ արժեքը մեր շուկան է, որի ամեն քառակուսի մետրը իր գինն ունի եւ չպետք է թույլ տանք, որ առանց այդ շուկայի գինը տալու, առանց հարկերը մուծելու, ամբողջ աշխարհը մասնակից լինի այս շուկային: «Ջերմուկի» հետ պատահածը հերթական ակնառու օրինակն է, թե ինչպես է ԱՄՆ-ի նման հզոր երկիրը պաշտպանում իր շուկան, նույնը Կանադայի դեպքում է` «Արզնիի» հետ կապված: Կանադայում մենք էլ ենք նման խնդիրների հանդիպել` մեր կոնֆետների փաթեթավորման հետ կապված, ինչը բացարձակ աբսուրդ է: Իսկ մեր երկրում ոչ պետստանդարտը, ոչ էլ արդյունաբերողների միությունը ոչ մի միջոց ձեռք չի առնում` հայրենական արտադրողին պաշտպանելու սեփական շուկայում: Ամերիկացին սեփական երկրի շուկան է պաշտպանում եւ թքած ունի որեւէ երկրի շահերի վրա, քանի որ նրանց համար միայն իրենց երկրի շուկան գին ունի, իսկ մենք կարծես (ստրանա դուրակով), աբսուրդի հասած պետություն ու ժողովուրդ ենք: Օրինակ՝ սննդի արտադրատեսակների 40-50 տոկոսը մեր շուկայում ուկրաինական է, եւ մեր շուկան ողողված է ուկրաինական կոնֆետներով, շաքարավազով, օղիով, գարեջրով, սիգարետով, մսամթերքով, թռչնամսով եւ հյութերով: Մի երկիր, որը միջազգային ատյաններում դեմ է ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ղարաբաղին, մի երկիր, որ ունի ռադիոակտիվության պրոբլեմներ, իսկ պետստանդարտը այդ ապրանքների ռադիոակտիվությունը երբեք չի ստուգում. պետք է ճիշտ ռազմավարություն ունենալ: Նախ պետք է հասկանանք, որ մեր շուկան արժեք ունի եւ եթե թույլ ենք տալիս, որ մի պետություն իր ապրանքատեսակներով լավ զգա մեր երկրում, դրա համար նա համապատասխան հարկեր պետք է վճարի կամ գոնե միջազգային ատյաններում համապատասխան վերաբերմունք դրսեւորի մեր նկատմամբ: Ահա այս սկզբունքները տեսանելի կլինեն նաեւ «Արի» աշխատանքում: Արդեն ստեղծվել եւ երեք անգամ հեռարձակվել է հաղորդաշար, որտեղ մեր տնտեսական քաղաքական ոլորտների ներկայացուցիչները կարող են հայտնել իրենց տեսակետները այս եւ հասարակությանը հուզող բոլոր հարցերի վերաբերյալ:

    - Այդ հաղորդումների ընթացքում, այնուամենայնիվ, տեսանելի կլինե՞ն «Արի» սեփականատիրոջ քաղաքական համակրանքները:

    - Համակրանքներ առանձնապես չունենք, կա աշխատող կուսակցություն` ՀՀԿ, որն իր ճիշտ ու սխալով աշխատել է եւ դրա արդյունքում որոշակի առաջընթաց կա մեր երկրում: Ոչ ոք չի կարող ասել, թե մենք հետ ենք գնացել. ճիշտ է, տեղական արտադրությունը, գյուղատնտեսական վերամշակման արտադրությունը մի փոքր անկում են ապրել, սակայն տնտեսության մեջ առաջադիմություն կա, եւ դրա մեծ մասի ծանրությունն իր վրա է կրել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ ՀՅԴ-ն: Մեր համակրանքները, կարելի է ասել, դրանք են: Կան նաեւ ընդդիմադիր կուսակցություններ, որոնց կողքին չենք, սակայն վատ չենք վերաբերվում: Կան նաեւ նոր ստեղծված կուսակցություններ` «Բարգավաճ Հայաստանը», Տիգրան Կարապետյանի` «Ժողովրդական կուսակցությունը», որոնց հետ նույնպես նորմալ հարաբերություններ ունենք, սակայն փորձում ենք հասկանալ, թե այդ կուսակցությունները ի վերջո ինչ նոր ասելիք ունեն:

    - Նախընտրական քարոզչության մեջ «Արը» լայնորեն մխրճվելո՞ւ է:

    - Բոլոր ցանկացողներին, ովքեր կուզենան «Արով» ժողովրդի հետ շփվել` եթեր տրամադրելու ենք, բայց թույլ չենք տալու ցինիկ վերաբերմունք իշխանությունների եւ մյուսների հանդեպ:

    - «Գրանդ հոլդինգը» ներկայացնող թեկնածուներ նույնպես ունեք ե՛ւ համամասնականով, ե՛ւ մեծամասնականով: Մեծամասնականով ներկայացված թեկնածու Միքայել Վարդանյանը բավականին լուրջ մրցակիցներ ունի, ո՞վ է աջակցելու նրան:

    - Եվ ՀՀԿ, եւ ՀՅԴ: Եթե ընդդիմադիր կուսակցություններից էլ ցանկություն հայտնեն աջակցելու` խնդրեմ, մենք լուրջ թեկնածուի ենք առաջադրել եւ ոչ թե բենզին ծախողի:

    - Իսկ ԳՄ նախագահ Լեւոն Անանյանի մրցակցությունը չի՞ վախեցնում: Ինչպե՞ս եք պատկերացնում նրա հետ մրցակցությունը:

    - Լեւոն Անանյանը թող պատկերացնի, ես նրա հետ հանդիպել եմ, զրուցել, առաջարկել եմ ֆինանսավորել իր նախընտրական քարոզարշավը իմ որդու դեմ: Նոյեմբերյանում եւ հարակից տարածքի 280 քմ կիլոմետրի վրա մենք մեծ տնտեսական ծրագրեր ենք իրականացրել եւ դեռ իրականացնելու ենք, եւ եթե ինքը կարողանա ավելի շատ օգուտ բերել ժողովրդին, ուրեմն ժողովուրդը իրեն կընտրի:

    - Ինչո՞ւ եք ուզում խորհրդարանում անպայման ունենալ ձեր ներկայացուցիչներին, ի՞նչ է այն ձեզ տվել մինչեւ այժմ:

    - Մենք մեծ տնտեսական ծրագրեր ենք իրականացնում Տավուշի մարզում, ինչպես նաեւ Մասիսում եւ հաճախ ենք բախվում խոչընդոտների, որոնք օրենսդրական լուծում են պահանջում եւ իզուր չեն ասում «Տերտերի ձայնը ավելի շուտ է հասնում Աստծուն»: Բայց նկատեք, պատգամավորական որեւէ առավելություն մեզ չի հետաքրքրում, քանի որ մենք ո՛չ բենզինի, ո՛չ էլ գազի սեփականատեր ենք առաջադրում, որ բիզնեսի կամ անձի անձեռնմխելիություն ակնկալենք, ո՛չ էլ հողակտորի ակնկալիք ունենք: Մենք օրինավոր հարկատու ենք եւ ծառայում ենք պետությանն ու ժողովրդին:

    - Իսկ հեռուստատեսությունը բիզնեսի ձեւ համարո՞ւմ եք:

    - Չէ, սա ավելի շատ մեր ընտանիքի համար բարեգործական-մշակութային գործունեություն է: Օրինակ, «Հայրենիքը» ոչ մի ֆինանսական գործունեություն չի իրականացնում եւ ամսական մեզ 25.000 դոլարին համարժեք դրամ է արժենում: Առհասարակ Հայաստանում հեռուստաընկերություն պահելը նվազագույնը ամսական 30.000 դոլար արժե, իսկ «Արի» դեպքում, եթե ներդրումները ֆինանսապես չվերադառնան, ապա վստահ եմ, որ բարոյապես անպայման կփոխհատուցվեն, ինչպես «Հայրենիքի» դեպքում եղավ: Որակի բարձրացման առումով վստահ եմ, ամեն ինչ լավ կլինի: Մենք նոր հաղորդաշարեր ունենք, բարձրացնում ենք մեր կազմի միջին աշխատավաձը, ինչն էլ պատճառ կդառնա մեր կադրային բանկը նոր պրոֆեսիոնալներով համալրելու:

    Հ.Գ. - «Արի» քաղաքական-լրատվության պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանից տեղեկացանք, որ շուտով հեռուստաընկերության եթերում կլինեն սոցիալական եւ սոցիալ-հոգեբանական բնույթի երկու հաղորդաշար, որոնք մոտ են շոուին, սակայն հավակնում են կոնկրետ աջակցություն ցույց տալ մասնակիցներին` ասենք սոցապ նախարարության կամ «Փարոսի» հետ համատեղ խնդիրներ լուծել: Քաղաքական ոլորտի լայն ներկայացումը շաբաթը երեք օր կապահովեն «Ասպարեզ» եւ կիրակնօրյա «Ազդարարի հետագիծ» քաղաքական-վերլուծական ծրագրերը:

    AZG Armenian Daily #052, 22/03/2007

  2. #2
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. <ԱՐ> Հեռուստաընկերություն

    Հետաքրքիր է, բայց Հրանտից, էլ ով է համոզված, որ Ար-ը կարող է նորմալ հեռուստաընկերություն դառնալ: Հայկական հեռուստատեսության շեֆերը այդպես էլ չհասկացան, որ լավ հեռուստատեսությունը ոչ թե ռեմոնտ արված շենքն է կամ նորագույն տեխնիկան, այլ հեռուստամասնագետները, որոնք վաղուց արդեն Արում չեն: Իսկ այն ցանկը, որ Հրանտը թվարկել է, թե քաղաքական ուժերից ում հետ են լավ, արդեն հերիք է, որպեսզի հասկանալ լրատվական ծառայության առջև ծառացած գրաքննության աստիճանը: Ար-ը վաղուց վերածվել է Վարդանյան ընտանիքի բիզնեսի քսանչորսժամյա ալիքի:

    Ես անձամբ ոչ մի ակնկալիք Ար-ից չունեմ և գրեթե համոզված եմ, որ այն լավագույն հնգյակում կլինի միայն իր հեռարձակման տեխնիկական պատճառով: Ընդամենը:

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. <ԱՐ> Հեռուստաընկերություն

    «Հայրենիքի» հաջողված փորձը
    Մի՞թե
    - Եվ ՀՀԿ, եւ ՀՅԴ: Եթե ընդդիմադիր կուսակցություններից էլ ցանկություն հայտնեն աջակցելու` խնդրեմ, մենք լուրջ թեկնածուի ենք առաջադրել եւ ոչ թե բենզին ծախողի:
    Հ1 նոր փաթեթավորմամբ
    Օրինակ, «Հայրենիքը» ոչ մի ֆինանսական գործունեություն չի իրականացնում եւ ամսական մեզ 25.000 դոլարին համարժեք դրամ է արժենում: Առհասարակ Հայաստանում հեռուստաընկերություն պահելը նվազագույնը ամսական 30.000 դոլար արժե,
    Ես չհասկացա էս մասը

  4. #4
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. <ԱՐ> Հեռուստաընկերություն

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, բայց Հրանտից, էլ ով է համոզված, որ Ար-ը կարող է նորմալ հեռուստաընկերություն դառնալ: Հայկական հեռուստատեսության շեֆերը այդպես էլ չհասկացան, որ լավ հեռուստատեսությունը ոչ թե ռեմոնտ արված շենքն է կամ նորագույն տեխնիկան, այլ հեռուստամասնագետները, որոնք վաղուց արդեն Արում չեն: Իսկ այն ցանկը, որ Հրանտը թվարկել է, թե քաղաքական ուժերից ում հետ են լավ, արդեն հերիք է, որպեսզի հասկանալ լրատվական ծառայության առջև ծառացած գրաքննության աստիճանը: Ար-ը վաղուց վերածվել է Վարդանյան ընտանիքի բիզնեսի քսանչորսժամյա ալիքի:

    Ես անձամբ ոչ մի ակնկալիք Ար-ից չունեմ և գրեթե համոզված եմ, որ այն լավագույն հնգյակում կլինի միայն իր հեռարձակման տեխնիկական պատճառով: Ընդամենը:
    Իսկ ես շատ ունեմ, ԱՐ մեծ ապագա ունի, հինալի անձնակազմ ունի, որը ավելի ու ավելի է հմտանում, տեխնիկականի մասով ամենա ժամանակակից տեխնիկայով է հագեցած, մի խոսքով հենց ԱՐ-ը պետք է դառնա իմ կարծիքով հայկական կլասիկ ու համազգային ալիք։
    Վերջին խմբագրող՝ Sunun: 23.03.2007, 13:28:

  5. #5
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. <ԱՐ> Հեռուստաընկերություն

    Մեջբերում SUNUN-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես շատ ունեմ, ԱՐ մեծ ապագա ունի, հինալի անձնակազմ ունի, որը ավելի ու ավելի է հմտանում, տեխնիկականի մասով ամենա ժամանակակից տեխնիկայով է հագեցած, մի խոսքով հենց ԱՐ-ը պետք է դառնա իմ կարծիքով հայկական կլասիկ ու համազգային ալիք։
    Կենաց ասելով չի: Արը չունի ոչ մասնագետներ, ոչ անձնակազմ և ոչ էլ հեռուստատեսային զարգացման որևէ հայեցակարգ: Առավելագույնը՝ գովազդի և փող լվանալու ու հարկերից խոսւափելու հերթական օղակ է: Չեմ չարախնդում, ուղղակի իրականությունն է այդպիսին: Համոզվելու համար, երկար սպասել պետք չի լինի և կտեսնեք որ ՈՉԻՆՉ էլ չի փոխվի, բայց տաղավարներից ու գլխագրերի գույներից...

  6. #6
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. <ԱՐ> Հեռուստաընկերություն

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Կենաց ասելով չի: Արը չունի ոչ մասնագետներ, ոչ անձնակազմ և ոչ էլ հեռուստատեսային զարգացման որևէ հայեցակարգ: Առավելագույնը՝ գովազդի և փող լվանալու ու հարկերից խոսւափելու հերթական օղակ է: Չեմ չարախնդում, ուղղակի իրականությունն է այդպիսին: Համոզվելու համար, երկար սպասել պետք չի լինի և կտեսնեք որ ՈՉԻՆՉ էլ չի փոխվի, բայց տաղավարներից ու գլխագրերի գույներից...
    Դե դա համարենք Ձեր անձնական կարծիքը, որովհետև ԱՐ-ը ունի և մեկը, և մյուսը և ...

  7. #7
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    46
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. <ԱՐ> Հեռուստաընկերություն

    Մեջբերում Sunun-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես շատ ունեմ, ԱՐ մեծ ապագա ունի, հինալի անձնակազմ ունի, որը ավելի ու ավելի է հմտանում, տեխնիկականի մասով ամենա ժամանակակից տեխնիկայով է հագեցած, մի խոսքով հենց ԱՐ-ը պետք է դառնա իմ կարծիքով հայկական կլասիկ ու համազգային ալիք։
    Գաղափար չունեմ, թե ինչքան մոտ եք Դուք "ԱՐ"-ին կամ նրա աշխատողներին, բայց կարծում եմ ինձանից ավելին հեռուստատեսությունից չեք պատկերացնում ու առավել ևս "ԱՐ"-ի հիմքերին ինձանից մոտ կանգնած չեք: Միտքս կփորձեմ ձևակերպել հնարավորին չափ կարճ:
    Գոյություն ունի "հեռուստաֆորմատ" հասկացություն: Եթե դա ինչ որ չափով կար մինչև Վարդանյանը, Մերուժանի օրոք, ապա հիմա ես ոչ մի նման բան ԱՐ-ում չեմ նկատում: Կան շատ թույլ ու դիլետանտ փորձեր նմանվելու ինչ որ մեկին, ստեղծելու իմիջ ու մտնելեւ ինչ որ ֆորմատի մեջ, բայց կրկնում եմ դրանք շատ-շատ թույլ են: Հեռուստատեսությունը առաջին հերթին պետք է ունենա լավ լրատվական բաժին ու հրատապ ու անաչառ լուսաբանության պրակտիկա, չմոռանանք, որ այն ԶԼՄ է: ԱՐ-ը ժամանակին, երբ սակավ անկախ Հ/Ը-ներից մեկն էր, ուներ նշված հատկանիշները, այստեղ ավելի քան ցանկացած այլ հաճախականության վրա գործում էր խոսքի ազատությունը, որն իհարկե հաճախ անցնում էր սահմանները, ինչը սակայն նորմալ է ժամանակաշրջանի համար:
    Այս պահին ԱՐ-ը, կոպիտ ասած, զուրկ է լրատվությունից: Այս մասի պատասխանատուն տվյալ պահին Հռիփսիմե Առաքելյանը, որ հին ԱՐ-ի լրատվականի ծնունդ է, հնարավոր է մի օր էլ կդառնա "լավ" լրագրող, բայց դժվար երբևէ հանդես գա որպես լավ ղեկավար:

  8. #8
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. <ԱՐ> Հեռուստաընկերություն

    Հիմա ԱՐ-ը լրիվ առաջխաղացման է գնում: Թե չէ, այն ժամանակ ինչ էր…
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  9. #9
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. <ԱՐ> Հեռուստաընկերություն

    Դե լավ հա, ինչ առաջընթաց, մարդիկ օրհներգի ներքո ընտանեկան արխիվից կադրեր են եթեր հեռարձակում, էլ ինչի մասին է խոսքը
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  10. #10
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    46
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Re. <ԱՐ> Հեռուստաընկերություն

    Մեջբերում Angelina-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ԱՐ-ը լրիվ առաջխաղացման է գնում: Թե չէ, այն ժամանակ ինչ էր…
    ԺՈՂՈՎՈՒՐԴ……… էս լուրջ եք գրում, թ՞ե գրում եք ուղղակի գրելու համար: Եթե մի քանի հոգի էլ ասի, որ ԱՐ-ը լավն է կամ լավն է լինելու, ուրեմն հաստատ թողնում եմ հեռանամ էս պետությունից, դեռ ավելին՝ ժողովրդից, հետ կգամ մի 6-ից 7 հարյուր տարի հետո, համոզվելու համար, որ ճիշտ եմ արել:
    Վերջին խմբագրող՝ NetX: 05.09.2007, 21:38:

  11. #11
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. <ԱՐ> Հեռուստաընկերություն

    Հիմա ինչ հնգայակի մեջա?

  12. #12
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    <ԱՐ> Հեռուստաընկերություն

    Գեղեցիկ շենք կամ հարուստ սեփականատեր ունենալը դեռ բավարար չէ լավագույն հնգյակում հայտնվելու համար, խոսքս իրոք լավագույնը լինելն է, այլ ոչ՝ հորիզանական զբաղեցնելը Զարգացման հեռանկարներն էլ երևի դեռ շատ հեռու են, կամ էլ այս հարցում ես եմ ոչ լավատես
    Ոչ մի հետաքրքիր հաղորդում չեմ հիշում, որ ԱՐ-ով հեռարձակվի, չնայած մյուս ալիքներով հեռարձակվող ծրագրերն էլ մի բան չեն, բայց ամեն դեպքում ալիքներ կան, որ գոնե ունեն իրենց հեռուստաադիտողների բանակը:
    Իդեպ, լսել եմ, որ ԱՐ-ով պատրաստավում են ցույց տալ կամ էլ ադրեն ցույց են տալիս հնդկական սերիալ

    Հ.Գ. Ավելի մեծ հաճույքով կդիտեմ նույն սեփականատիրոջը պատկանող մյուս ալիքի՝«Հայրենիքի» հեռարձակած մուլտերը
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  13. #13
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. <ԱՐ> Հեռուստաընկերություն

    Ես ասում եմ համեմատած այն ժամանակվա: Չեմ ասում լրիվ լավ հեռուստաընկերություն է… Բայց հուսով ենք կփորձի մի քիչ լավ լինել…
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  14. #14
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    46
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Re. <ԱՐ> Հեռուստաընկերություն

    Մեջբերում Angelina-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ասում եմ համեմատած այն ժամանակվա: Չեմ ասում լրիվ լավ հեռուստաընկերություն է… Բայց հուսով ենք կփորձի մի քիչ լավ լինել…
    Լավ, այդ դեպքում ասա թե ին՞չ լավ փոփոխություն ես նկատել այն ժամանակվանից հետո, ի նկատի ունեմ Վարդանյանի օրոք:

    Հ.Գ. Եթե նույնիսկ ոչ մի լավ բան էլ չի եղել, եղել են մարդիկ, որ հիմա էլ ԱՐ-ում չեն. Վահրամ Մարտիրոսյան, Գրիգոր Խաչատրյան, Վահրամ Սահակյան, Արթուր Սահակյան, Սերգեյ Դանիելյան, Սուրեն Տեր-Գրիգորյան, Խաչատուր Չոբանյան, Մկրտիչ Մալխասյան ու էլի շատ-շատ հրաշալի անձնավորություններ, որոնց անունը չթվարկեցի:

  15. #15
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. <ԱՐ> Հեռուստաընկերություն



    Efes Pilsen Istanbul vs. Minnesota Timberwolves

    Եվ այսպես NBA EUROPE LIVE առաջնության առաջին խաղը նախնական տվյալով կարող եք դիտել ԱՐ Հեռուստաընկերության ՈՒՂԻՂ եթերում Ստամբուլից Հոկտեմբերի 6-ին Երեվանի ժամանակով երեկոյան ժամը 23:00-ին:
    Վերջին խմբագրող՝ Sunun: 24.09.2007, 11:51:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 419
    Վերջինը: 17.06.2014, 16:18
  2. Ա1+ հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 113
    Վերջինը: 03.09.2012, 17:23
  3. «Գալա» Շիրակի անկախ հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 24.02.2011, 18:08
  4. Կենտրոն հեռուստաընկերություն.
    Հեղինակ՝ Bayern Munchen, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 23.11.2010, 14:07
  5. «Արարատ» հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 11.11.2008, 14:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •