Ariadna: Նույն հաջողությամբ կարելի է հիշել տարածված հումորը՝ «Այս կյանքն է լավ, թե՞ ՄՅՈՒՍԸ…- Մյուսը: Ինչու՞...- Եթե ՄՅՈՒՍԸ վատը լիներ, գոնե ինչ-որ մեկը ետ կգար»
Ձեր պապիկը գրեթե Նապոլեոնի իրատեսությունը ուներ. «մեզանից հետո ջրհեղեղ»: Եթե խոսքը վերաբերվում է մի ժողովրդի, կամ մշակութային արժեքների՝ մանգամայն սխալ ու անհոգ հայտարարություն է, իսկ անհատի վերաբերյալ՝ մեջը ճշմարտության մասնիկ կա:
Իսկ բախտագուշակության ու ՉԹՕ-ների վերաբերյալ Ձեր ասածները վտանգի տակ են դնում Ձեր իսկ ընդհանուր տեքստը՝ «թեմայից դուրս» 

/ինչպես իմը՝ ոչ վաղուց/
Բայց քանի որ խոսք գնաց այդ մասին, արժե արդարացիության համար նշել, որ այդ «սավառնող պնակների» մասին ամբողջ աղմուկն ու ինտրիգները ՓԱՍՏԵՐ չեն, այլ ՎԱՐԿԱԾՆԵՐ, և եթե նույնիսկ մի օր պարզվի դրանց իրականությունն ու նյութականությունը՝ ամենևին էլ չի նշանակի, որ այդ օրը օրացույցի վրա պիտի նշվի որպես անդրշիրիմյան աշխարհի բաց դռների օր:
Ոչ մեկը առ այսօր ԱՅՆ ԱՇԽԱՐՀԻՑ դեռևս «ռեպորտաժ» չի բերել, ողջամտություն ունենանք լռելու դրա գոյության մասին:

Էջանիշներ