Սելավի ,հա,ես չեմ ասում,որ դու սխալ ես:Ամեն մեկն էլ իր կարծիքն ունի:Ու երբ ասացի,որ դա հիմարություն է,ես հայտնեցի իմ կարծիքը,հիմա թե դա հիմարություն չէ քեզ համար կամ Կիրակոսի համար դա արդեն ուրիշ հարց է:
Սելավի ,հա,ես չեմ ասում,որ դու սխալ ես:Ամեն մեկն էլ իր կարծիքն ունի:Ու երբ ասացի,որ դա հիմարություն է,ես հայտնեցի իմ կարծիքը,հիմա թե դա հիմարություն չէ քեզ համար կամ Կիրակոսի համար դա արդեն ուրիշ հարց է:
Սելավի (03.07.2009)
յոգի (04.07.2009)
մի շատ հետաքրքիր բան կարդացի:
Մի գիտնակ ասում էր "Ինչու՞ են մարդիկ մահը համարում վերջ,եթե մարդը հենց մարդու հոգին է,իսկ եթե հոգին անմահ է,նշանակում է մարդն էլ է անմահ:"
Իսկականից,շատ դիպուկ էր ասվածբայց իմ կարծիքով մարդիկ վերջ են համարում,որովհետև մարու երկրային կյանքը վերջանում է:
յոգի (04.07.2009)
Հարգելի armena ժամանակին լրջորեն զբաղվում էի կրոնի հոգեբանության և դավանաբանության ուսումնասիրությամբ: Գրեթե 19 տարի է, ինչ ծանոթ եմ քրիստոնեությանը: Տպավորություն թողնելու համար չեմ ասում, ուղղակի փաստելու... Թող ինձ ներվի պարզ ու պրիմիտիվ խոսքերիս համար, բայց զարմանալի կլիներ, եթե այդ տարիների ընթացքում "հոգու անմահությունը" փաստող գոնե մեկ անգամ, գոնե մեկ դեպք կամ փաստացի պատմություն չհայտնվեր իմ տեսադաշտում, այսպես ասած "хоть одна зацепка"...զարմանալի ու առնավազն տարօրինակ կլիներ, համաձայնվեք: Բայց ԱՅԴՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ այսպես ասած` եթերը դատարկ էր:
Այստեղ հետաքրքիր մտքեր, քննարկումներ կարդացի, հարցը "խելոքություն խաղալը" չէ, այլ իրերի դրությանը սթափ նայելը: Ինչ ՀՈԳՈՒ մասին է խոսքը, հարգելիներս? Եթե մի կողմ դնենք կրոնի հոգեբանական ազդեցությունը, հարյուրամյակներով մեթոդաբար ու մանրակրկիտ մշակված "աստվածըմբռնման" PR-ը, ինչ ենք ունենում արդյունքում? Վիրավորական է, բայց ՈՉԻՆՉ... և գիտեք, հարգելի armena , հակասելով Ձեր` "գիտակի" /թե գիտնականի?/ արված մեջբերումը, ինքս էլ կուզենայի մեջբերել մեկ այլ գիտնականի դառնությամբ ասված խոսքերը այդ առումով. "Եթե մարդիկ իմանային, որ մահը իսկապես ՎԵՐՋՆ է, այնքան շատ բան կարող էին անել ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ": Սա է իմ տեսած իրականությունը...
Շնորհակալություն:
*e}|{uka* (04.07.2009)
Եթե մարդիկ իմանային որ մահը իսկական վերջն է, կյանքը լրիվ կիմաստզրկվեր, ինչպես վկայում են հոգեբանները դեպրեսսիաների, նեվրոզների գլխավոր պատճառը հենց այն է, որ մարդիկ կորցնում են ապրելու իմաստը:
Մարդը ողջ կյանքի ընթացքում ՝ սկսած մանկությունից մինչեվ խոր ծերություն կառուցում է, կերտում է ինքն իրեն, սա է կյանքի պրոցեսը, որը չունի ոչ սկիզբ ոչ վերջ:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
յոգի (04.07.2009)
Չամիչ Ձեր և Ձեր կողմից նշված հոգեբանների կարծիքով պատկերավոր ասած` փոքրիկին կոնֆետ խոստանալն ու չտալը խնդրի ավելի ռացիոնալ լուծում է, քան ոչինչ չխոստանալն ու հետևաբար` գոյություն չունեցող կոնֆետների սինդրոմով չտառապելը, այո?![]()
![]()
Ի դեպ, հոգեբանները ոչ մի կոնֆետ խոսք չեն տալիս, կոնֆետներ խոսք են տալիս կրոնի ներկայացուցիչները:
Հոգեբանները ընդամենը ներկայացնում են հետազոտությունների արդյունքում արած եզրահանգումները: Իսկ եզրահանգումները ինչպես արդեն նշեցի փաստում են, որ ինքնասպանությունների, դեպրեսսիաների պատճառը կյանքի իմաստազրկումն է:
Եթե մահը կյանքի վերջն է, ապա ես, դուք, բոլորս դատարկ տեղ ենք, ոչինչ ենք, սա չի կարող տեղավորվել մարդու գիտակցության մեջ, քանի որ խիստ հակասում է ներկայիս իրողությանը: Ես չեմ կարող միաժամանակ լինել եվ ոչ-ինչ եվ ինչ, այսինքն բան, գոյ էություն:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
յոգի (04.07.2009)
Չամիչ Ահա... միասին հասանք ելակետին` "...չի կարող տեղավորվել մարդու գիտակցության մեջ", գուցե Դուք հիշեցնեք, ով է ասել. "Եթե Աստված չստեղծեր մարդուն, Մարդը կստեղծեր աստծուն", ու հենց դրա մեջ փնտրեք պատասխանը?
Իսկ թե ինչ կնշանակեր Ձեր մշուշոտ հայտարարությունը, որ " քանի որ խիստ հակասում է ներկայիս իրողությանը" այդպես էլ չըմբռնեցի: Ասելիքս որպես հեգնանք չընդունեք, բայց միթե արդեն պատենտավորվել է "հոգևոր տուրիզմ" տերմինը?![]()
Հարգելիս, իսկ ո՞վ ասաց որ եթե ես մահը կյանքի վերջը չեմ համարում ապա ստեղծում եմ Աստծուն:Եթե մահվանից հետո կյանքի գոյությունը ապացուցվում է, ապա աֆտոմանտ ապացուցվում է նաեվ Աստծո՞ գոյությունը: Եթե կյանքից հետո կյանքի գոյության ապացույցները ձեզ համար կդառնան Աստծո գոյության վկայություն, ապա այս կյանքի գոյությունը ինչո՞վ է պակաս:
Իսկ դուք չգիտեիք՞՞՞ մենք բոլորս էլ գտնվում ենք հոգեվոր տուրիզմի մեջ, իմ տուրիստական ուղեվորության մարշրուտն է ՝ երկիր մոլորակ, Հայաստանի հանրապետություն, քաղաք Երեվան, Դար ԱկումբԻսկ թե ինչ կնշանակեր Ձեր մշուշոտ հայտարարությունը, որ " քանի որ խիստ հակասում է ներկայիս իրողությանը" այդպես էլ չըմբռնեցի: Ասելիքս որպես հեգնանք չընդունեք, բայց միթե արդեն պատենտավորվել է "հոգևոր տուրիզմ" տերմինը?![]()
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 04.07.2009, 01:00:
Մահի սարսափից ազատվելու համար հետմահու «կյանքի» մասին սփոփանքից բացի ուրիշ ի՞նչ մխիթարանք կարող էինք մենք մեզ համար գտնել: Կարծում եմ ոչ մի այլընտրանք չկա: Հետևաբար մնում է հավատալ դրան: Հո՞ սարսափից չենք խելագարվի:
Հ.Գ. Ես հավատում եմ Աստծուն, բայց իմ մեջի Աստծում:
Լեո ,այո,մարդը վախենում է մահից ու ամեն մեկն էլ յուրովի է հավատում Աստծուն:Իհարկե հավատն էլ մի այլ փրկություն է դաժան ու սարսափելի մտքերից:
Կտրուկ ,դա էլ է ճիշտ:![]()
բայց եթե հաշվի առնենք որ էս աշխարհում ոչ մի բան հավերժ չի...
Սակայն մարդն ուզում է(այն էլ ինչպես է ուզում),որ իր ջանքերով ստեղծվածն ու կառուցվածը մի օր ջուրն է ընկնելու:Մարդը փնտրում է հաստատական մի կայունություն,որ հնարավոր չէ պահպանել:
Վերջին խմբագրող՝ armena: 04.07.2009, 22:22:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ