User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատու՞մ եք, որ մահից հետո կյանք կա

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, հավատում եմ

    75 56.39%
  • Ոչ, չեմ հավատում

    34 25.56%
  • Չեմ կարող պատասխանել

    24 18.05%
Էջ 53 67-ից ԱռաջինԱռաջին ... 34349505152535455565763 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 781 համարից մինչև 795 համարի արդյունքները՝ ընդհանուր 991 հատից

Թեմա: Մահ... իսկ հետո՞

  1. #781
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե երևի մենք ճանաչում ենք դու չէ, շատ բան կա որ չես զգում բայց հավատում ես, օրինակ ատոմներին, օրինակ մանրէներին ու էլի շատ-շատ բաների...

    Ես հիմա եզրափակում եմ իմ ասելիքը

    Ինձ համար ավելի լավ է հավատալ ու հետո պարզել որ իմ հավատացածը սուտ է, քան չհավատալ, սակայն հետո փոշմանել նրա համար որ չեմ հավատացել: Նույնն էլ խորհուրդ կտայի ձեզ
    Ընգեր, բայց դու շատ շուստռի տղա ես… չես հավատում, բայց այնուամենայնիվ քեզ ապահովագրում ես… ամեն դեպքում էլ լավ վերջաբան է… ես պրոբլեմ չունեմ քո էս դիրքորոշման հետ, բայց աչքիս տերը քեզ ծծմբի լիճն ա ուղղարկելու…

    Մարդն իսկապես եթե հավատում է մի բանի ու հետո պարզվում է որ դա սուտ է եղել, ապա դա հսկայական հոգեկան հարված է լինում նրա համար… Մայր Թերեզան քեզ օրինակ…

    … բայց դու պրոբլեմ չես ունենա Դատարկություն ջան, ոչ հոգեկան հարված կստանաս, ոչ էլ ծծմբի լճում կլողանաս, բայց "զատո" կրոնականների հետ հարաբերությունդ լավ կլինի… քաղաքական մոտեցում է

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (28.04.2011), Մինա (21.01.2012)

  3. #782
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլոր "եկեղեցիներն" ու նրա սպասավորները մի լճի մեջ չեն տեղավորվի ու էդքան ծծումբ էլ հնարավոր չի ապահովել
    Մեֆիստոֆելս արի կատակին վերջ տանք ու նայենք լրջությամբ, (ես հեքիաթների միջի մեշոկ պապին չեմ ու չեմ եկել ստեղ մարդկանց վախացնելու ) Գիտեմ չես հավատում ու դրա համար չեմ էլ նախատում քեզ ու իրավունք էլ չունեմ նախատելու որևէ մեկին, բայց այս խոսքերը իմը չեն այլ Աստվածաշնչինը և ես հավատում եմ այդ խոսքերին ու դա իմ գործն է ու սեփական որոշումը: Հա ասեմ որ Աստվածաշնչում նկարագրված ծծումբը ու գեհենի կրակը դրանք այն չեն որ դու պատկերացնում ես, դա մի կրակ է որ չի հանգչում և ծծումբ է որ չի վերջանում, դա հավերժական է ու նախատեսված է հոգիների համար այլ ոչ թե մարմնի: Դե ամենավերջում կցանկանամ որ ոչ մեկը դրան չարժանանա այդ արհավիրքին որքան էլ դա ծիծաղալի թվա շատ շատերի համար:
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 27.10.2009, 01:07:

  4. #783
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ոչ, տեսածն ընդունում են (ուզեն թե չուզեն), իսկ հավատալ կարելի է միայն չտեսածին՝ փաստի բացակայության դեպքում… գրավիտացիայի նկատմամբ "հավատք" չկա, որովհետև այն արդեն իրականություն է… ուզում ես հավատա ուզում ես ոչ
    Մեֆիստոֆելս ջան դու լավ ասեցիր հավատալ կարելի է միայն Չտեսածին: Ես կավելացնեմ՝ իսկ եթե որ տեսնես հավատալ պետք չէ քանի որ դու նրան տեսնում ես:
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 27.10.2009, 01:16:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (27.10.2009)

  6. #784
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Էսօր մի տեքստ եմ հանդիպել, թեմային շատ համահունչ է, իմ կարծիքով, ու, անկախ նրանից, թե ինչ տեսակետ ունեք, հետաքրքիր է.

    Երկվորյակների խոսակցությունը արգանդում

    Երեխաներից մեկը հավատացյալ է, մյուսն՝ անհավատ։
    – Դու հավատո՞ւմ ես ծննդաբերությունից հետո կյանքի գոյությանը,– հարցնում է անհավատը։
    – Այո, իհարկե։ Բոլորի համար էլ պարզ է, որ ծննդաբերությունից հետո կյանք կա։ Մենք այստեղ ենք, որպեսզի ավելի ուժեղ դառնանք ու պատրաստ լինենք այն ամենին, ինչ սպասում է մեզ այնտեղ։
    – Հիմարություն է այդ ամենը։ Ծննդաբերությունից հետո ոչ մի կյանք էլ չկա։ Դու կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել այդ կյանքը։
    – Մանրամասները չգիտեմ, բայց հավատում եմ, որ այնտեղ ավելի շատ լույս ու ուրախություն կա, և որ այնտեղ, օրինակ, մենք ինքներս կուտենք մեր բերանով։
    – Ի՜նչ ցնդաբանություն... Անհնար է մենակ քայլել և ուտել։ Ծիծաղելի է։ Մենք ունենք պորտալար, որը մեզ սնում է։ Իսկ այնտեղից դեռ երբեք ոչ ոք չի վերադարձել։
    – Ես վստահ եմ, որ դա հնարավոր է։ Պարզապես ամեն ինչ այլ կլինի։ Դա հնարավոր է պատկերացնել։
    – Կյանքն ավարտվում է ծննդաբերությամբ։
    – Ո՛Չ, Ո՛Չ։ Ես հաստատ չգիտեմ, ինչպիսին կլինի կյանքը ծննդաբերությունից հետո, բայց ամեն դեպքում մենք կտեսնենք մայրիկին, և նա հոգ կտանի մեր մասին։
    – Մայրիկի՞ն։ Դու հավատո՞ւմ ես մայրիկի գոյությանը։ Եվ որտե՞ղ է նա։
    – Նա ամենուր է, մեր շուրջը։ Մենք նրա մեջ ենք և նրա շնորհիվ ենք գոյատևում, ապրում և տեղաշարժվում։ Առանց նրա մենք ոչինչ ենք։
    – Կատարյալ հիմարություն է։ Ես չեմ տեսել ոչ մի մայրիկի, ու դրա համար էլ ակնհայտ է, որ նա պարզապես գոյություն չունի։
    – Ո՛չ, ո՛չ, համաձայն չեմ։ Չէ՞ որ երբեմն, երբ լռություն է տիրում, կարելի է լսել ու զգալ, թե ինչպես է նա շոյում մեր աշխարհը։ Ես հավատում եմ, որ մեր իսկական կյանքը սկսվելու է միայն ծննդաբերությունից հետո։

    Աղբյուրը ՝ Artgeo–ի բլոգ
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (27.10.2009), Yellow Raven (27.10.2009), Արծիվ (27.10.2009)

  8. #785
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր մի տեքստ եմ հանդիպել, թեմային շատ համահունչ է, իմ կարծիքով, ու, անկախ նրանից, թե ինչ տեսակետ ունեք, հետաքրքիր է.

    Երկվորյակների խոսակցությունը արգանդում

    Երեխաներից մեկը հավատացյալ է, մյուսն՝ անհավատ։
    – Դու հավատո՞ւմ ես ծննդաբերությունից հետո կյանքի գոյությանը,– հարցնում է անհավատը։
    – Այո, իհարկե։ Բոլորի համար էլ պարզ է, որ ծննդաբերությունից հետո կյանք կա։ Մենք այստեղ ենք, որպեսզի ավելի ուժեղ դառնանք ու պատրաստ լինենք այն ամենին, ինչ սպասում է մեզ այնտեղ։
    – Հիմարություն է այդ ամենը։ Ծննդաբերությունից հետո ոչ մի կյանք էլ չկա։ Դու կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել այդ կյանքը։
    – Մանրամասները չգիտեմ, բայց հավատում եմ, որ այնտեղ ավելի շատ լույս ու ուրախություն կա, և որ այնտեղ, օրինակ, մենք ինքներս կուտենք մեր բերանով։
    – Ի՜նչ ցնդաբանություն... Անհնար է մենակ քայլել և ուտել։ Ծիծաղելի է։ Մենք ունենք պորտալար, որը մեզ սնում է։ Իսկ այնտեղից դեռ երբեք ոչ ոք չի վերադարձել։
    – Ես վստահ եմ, որ դա հնարավոր է։ Պարզապես ամեն ինչ այլ կլինի։ Դա հնարավոր է պատկերացնել։
    – Կյանքն ավարտվում է ծննդաբերությամբ։
    – Ո՛Չ, Ո՛Չ։ Ես հաստատ չգիտեմ, ինչպիսին կլինի կյանքը ծննդաբերությունից հետո, բայց ամեն դեպքում մենք կտեսնենք մայրիկին, և նա հոգ կտանի մեր մասին։
    – Մայրիկի՞ն։ Դու հավատո՞ւմ ես մայրիկի գոյությանը։ Եվ որտե՞ղ է նա։
    – Նա ամենուր է, մեր շուրջը։ Մենք նրա մեջ ենք և նրա շնորհիվ ենք գոյատևում, ապրում և տեղաշարժվում։ Առանց նրա մենք ոչինչ ենք։
    – Կատարյալ հիմարություն է։ Ես չեմ տեսել ոչ մի մայրիկի, ու դրա համար էլ ակնհայտ է, որ նա պարզապես գոյություն չունի։
    – Ո՛չ, ո՛չ, համաձայն չեմ։ Չէ՞ որ երբեմն, երբ լռություն է տիրում, կարելի է լսել ու զգալ, թե ինչպես է նա շոյում մեր աշխարհը։ Ես հավատում եմ, որ մեր իսկական կյանքը սկսվելու է միայն ծննդաբերությունից հետո։

    Աղբյուրը ՝ Artgeo–ի բլոգ
    Պարզապես հիանալի է ու շատ դիպուկ, Ուլուանա իսկ կարող ես ասել որտեղից է Artgeo վերցրել այս պատմությունը: Նախորոք շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 27.10.2009, 02:33:

  9. #786
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Է՜հ, Uluana ջան, համա՜ թե փորձանքի մեջ ես ընկել։ ՈՒզու՜մ ես կույր հավատ ունեցող մարդկանց փաստերով բան ապացուցել։ Չնայած չեմ էլ կարող ասել, թե դեմ եմ կույր հավատին, քանի որ ինքս էլ չգիտեմ, կույր հավա՞տն է լավ, թե՞ ամեն ինչ տրամաբանական վերլուծության ենթարկելը։ Մի կողմից, եթե կույր հավատ չունենաս, ամեն կողմից փորձում են սիրտդ կասկածներ գցել, դե արի՜ ու կարճ խելքովդ դրանցից գլուխ հանի։ Մյուս կողմից, բա՞ որ պարզվի, որ սխալ բանի նկատմամբ ես կույր հավատով լցվա՞ծ։ Բա տենց ո՞նց կլինի… Մինչև ե՞րբ… Մի խոսքով չգիտեմ։
    Հա, ի՞նչ էի ասում։ Մեկ է, ինչքան էլ որ հավաստի փաստարկներ բերես, միևնույն է, կույր հավատ ունեցող մարդուն չես կարող համոզել։ Այսպիսի խոսակցությունները սովորաբար անվերջ շարունակվում են։ Միայն կարող է իզուր թշնամանքով լցվեն քո նկատմամբ։ Կրոնական վիճաբանությունների ժամանակ ցավոք այդպես շատ է լինում։ Այսպիսի հարցերում ամեն մեկն իր կարծիքն ունի, ու սովորաբար մարդիկ շատ անհանդուրժողական են տրամադրված լինում իրենց կարծիքի հետ չհամաձայնվողի նկատմամբ։ Հետո էլ, մեկ էլ տեսար քեզ աղանդավոր հանեն ու սկսեն աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրել։ Հիմա մոդա է այլ կերպ մտածողին աղանդավոր հանելը (նույնիսկ եթե համոզմունքները կրոնական բնույթ չեն կրում )։
    Մյուս կողմից էլ, եթե հիմա լռես, ասվածներին չպատասխանես, կսկսեն ասել. «Ա՛յ, տեսա՞ք, օդի մեջ անհիմն խոսացող էր, ճշմարիտ հավատից վախեցավ, փախավ»։
    Այնպես որ, Uluana ջան, փորձանքի մեջ ես ընկել ։

    Հ. Գ.
    Ժողովուրդ, գրածս ցնդաբանական մտորումներին շատ լուրջ մի վերաբերվեք, ու որպես անձնական վիրավորանք հանկարծ մի ընդունեք։ Աշխատեք մի քիչ հումորով մոտենալ։ Դրանք ուղղակի ընդհանուր մտորումներ էին նման թեմաների վերաբերյալ ու ոչ մեկին ուղղված չէին։ Չնայած, իմ կարծիքով, ոչ մի վիրավորական բան չեմ ասել, բայց դե, մարդ ես էլի… Ուղղակի չեմ ուզում, որ կրոնական անհանդուրժողականությունը վատ բաների բերի։
    Բարեկամ սա կույր հավատք չի կոչվում:
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 27.10.2009, 03:32:

  10. #787
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր մի տեքստ եմ հանդիպել, թեմային շատ համահունչ է, իմ կարծիքով, ու, անկախ նրանից, թե ինչ տեսակետ ունեք, հետաքրքիր է.

    Երկվորյակների խոսակցությունը արգանդում

    Երեխաներից մեկը հավատացյալ է, մյուսն՝ անհավատ։
    – Դու հավատո՞ւմ ես ծննդաբերությունից հետո կյանքի գոյությանը,– հարցնում է անհավատը։
    – Այո, իհարկե։ Բոլորի համար էլ պարզ է, որ ծննդաբերությունից հետո կյանք կա։ Մենք այստեղ ենք, որպեսզի ավելի ուժեղ դառնանք ու պատրաստ լինենք այն ամենին, ինչ սպասում է մեզ այնտեղ։
    – Հիմարություն է այդ ամենը։ Ծննդաբերությունից հետո ոչ մի կյանք էլ չկա։ Դու կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել այդ կյանքը։
    – Մանրամասները չգիտեմ, բայց հավատում եմ, որ այնտեղ ավելի շատ լույս ու ուրախություն կա, և որ այնտեղ, օրինակ, մենք ինքներս կուտենք մեր բերանով։
    – Ի՜նչ ցնդաբանություն... Անհնար է մենակ քայլել և ուտել։ Ծիծաղելի է։ Մենք ունենք պորտալար, որը մեզ սնում է։ Իսկ այնտեղից դեռ երբեք ոչ ոք չի վերադարձել։
    – Ես վստահ եմ, որ դա հնարավոր է։ Պարզապես ամեն ինչ այլ կլինի։ Դա հնարավոր է պատկերացնել։
    – Կյանքն ավարտվում է ծննդաբերությամբ։
    – Ո՛Չ, Ո՛Չ։ Ես հաստատ չգիտեմ, ինչպիսին կլինի կյանքը ծննդաբերությունից հետո, բայց ամեն դեպքում մենք կտեսնենք մայրիկին, և նա հոգ կտանի մեր մասին։
    – Մայրիկի՞ն։ Դու հավատո՞ւմ ես մայրիկի գոյությանը։ Եվ որտե՞ղ է նա։
    – Նա ամենուր է, մեր շուրջը։ Մենք նրա մեջ ենք և նրա շնորհիվ ենք գոյատևում, ապրում և տեղաշարժվում։ Առանց նրա մենք ոչինչ ենք։
    – Կատարյալ հիմարություն է։ Ես չեմ տեսել ոչ մի մայրիկի, ու դրա համար էլ ակնհայտ է, որ նա պարզապես գոյություն չունի։
    – Ո՛չ, ո՛չ, համաձայն չեմ։ Չէ՞ որ երբեմն, երբ լռություն է տիրում, կարելի է լսել ու զգալ, թե ինչպես է նա շոյում մեր աշխարհը։ Ես հավատում եմ, որ մեր իսկական կյանքը սկսվելու է միայն ծննդաբերությունից հետո։

    Աղբյուրը ՝ Artgeo–ի բլոգ
    Սրա մասին ես գրել էի այս թեմայում , հավանաբար քչերն են կարդացել: Ուղակի կցված ֆայլով էի դրել, որովհետև ռուսերենով էր:
    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    «Կյանք մահից հետո» կարդացեք շատ լավնա /կարճա համել/:
    Ինձ շատա դուր եկել երևի ձեզ էլ կգա
    Հետո էլ հա ուզում էի բլոգումս դնել տենց հա մոռանում էի
    Love has an enemy, but it is already defeated!

  11. #788
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզապես հիանալի է ու շատ դիպուկ, Ուլուանա իսկ կարող ես ասել որտեղից է Artgeo վերցրել այս պատմությունը: Նախորոք շնորհակալություն:
    ճիշտ է, դիպուկ էր, որովհետև քեզ կարելի է հազար անգամ ասել կամ բացատրել, ինչո՞ւ չէ նաև ցույց տալ ծննդաբերությունից առաջը և հետոն, դրանց միջև փոխադարձ կապը, դա կա, իրականություն է, և հիմնված չէ միայն հավատքի վրա,իսկ դու չես կարող մահվանից հետո կյանքը ցույց տալ, բացատրել, օրինակ բերել որևէ մեկին, դու դրան մենակ հավատում ես:
    Տարբերությունն ակնհայտ է

  12. #789
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    ճիշտ է, դիպուկ էր, որովհետև քեզ կարելի է հազար անգամ ասել կամ բացատրել, ինչո՞ւ չէ նաև ցույց տալ ծննդաբերությունից առաջը և հետոն, դրանց միջև փոխադարձ կապը, դա կա, իրականություն է, և հիմնված չէ միայն հավատքի վրա,իսկ դու չես կարող մահվանից հետո կյանքը ցույց տալ, բացատրել, օրինակ բերել որևէ մեկին, դու դրան մենակ հավատում ես:
    Տարբերությունն ակնհայտ է
    Եղոյան ջան, եթե ուզում ես տրամաբանությամբ, խնդիր չեմ տեսնում: Ես էլ առավելապես կողմ եմ տրամաբանությանը: Քանի որ ցանկացած բան ունի իր տրամաբանական բացատրությունը, ուղղակի կա մի եթե… եթե մենք տվյալ պահին չենք գտնում տվյալ երևույթի տրամաբանությունը, ուրեմն մենք ունենք ինֆորմացիայի պակաս տվյալ երևույթի մասին…
    Սա իմիջայլոց…

    Հիմա մի քանի հարց, ու ակնկալում եմ տրամաբանական ու հիմնավոր պատասխաններ:

    1. Մարդու գործունեության էներգիան, ինչպիսի՞ն է, այն ունի լոկ կենսաբանական ծագում, թե նաև հոգևոր: /Կենսաբանական ասելով հասկանում եմ լոկ նյութականի մեջ պարունակող էներգիան:/ Այսինքն ուզում եմ հասկանալ դու ինչպե՞ս ես ընդունում, մարդը զուտ կենսաբանակա՞ն էակ է, թե՞ իր մեջ կրում է նաև հոգևոր էներգիա:
    Եթե ուզում ես իմանալ իմ կարծիքը, ասեմ, որ ես կարծում եմ որ մարդը նաև հոգևոր էներգիաի կրող է, քանի որ չեմ կարծում, որ զուտ կենսաբանական՝ այսինք նյութական էներգիաից, կարող է միտք գոյանալ, էլ չեմ ասում այլ բաների մասին…
    2. Եթե ընդունում ես, որ մարդ նաև հոգևոր էներգակիր է, ապա երկրորդ հարցը՝ Էներգիան կարո՞ղ է հենց այնպես կորչել, կամ հենց այնպես առաջանալ…

    Կարծում եմ ֆիզիկայից մեզ հայտնի ամենատրամաբանական օրենքներից այս մեկը՝ էներգիաի պահպանման օրենքը, այստեղ էլ է կիրառելի: Հետևապես մարդու հոգևոր էներգիան /որի մասին, դեռևս շատ քիչ բան գիտենք/ չի կարող հենց այնպես անհետանալ: Չեմ պնդում, թե այն կմնա նորից անձնավոված տեսքով, դեռ դրա հիմքերը չունեմ: Բայց որ այն ձևափոխվում է մեկ այլ վիճակի և ձևի կարծում եմ, սա հաստատ տրամաբանական է: Այսինքն մահից հետո մարդ հաստատ շարունակվում է: Այլ հարց է թե ինչպիսին է այդ շարունակությունը…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (28.10.2009), Դատարկություն (27.10.2009), յոգի (28.10.2009), Չամիչ (27.10.2009)

  14. #790
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընգեր, բայց դու շատ շուստռի տղա ես… չես հավատում, բայց այնուամենայնիվ քեզ ապահովագրում ես… ամեն դեպքում էլ լավ վերջաբան է… ես պրոբլեմ չունեմ քո էս դիրքորոշման հետ, բայց աչքիս տերը քեզ ծծմբի լիճն ա ուղղարկելու…

    Մարդն իսկապես եթե հավատում է մի բանի ու հետո պարզվում է որ դա սուտ է եղել, ապա դա հսկայական հոգեկան հարված է լինում նրա համար… Մայր Թերեզան քեզ օրինակ…

    … բայց դու պրոբլեմ չես ունենա Դատարկություն ջան, ոչ հոգեկան հարված կստանաս, ոչ էլ ծծմբի լճում կլողանաս, բայց "զատո" կրոնականների հետ հարաբերությունդ լավ կլինի… քաղաքական մոտեցում է
    Մեֆիստոֆելես թե ես ոնց եմ հավատում դա մենակ Աստված գիտի, ես չեմ որ պիտի ապացուցեմ իմ հավատը… ես չգիտեմ թե դու դրա մեջ ինչ վատ բան գտար... միշտ էլ սխալի հավանականություն կա եթե նույնիսկ 0.00001 տոկոս էդ նույնպես սխալա… Ես ասեմ կրոնականների հետ շատ վատ հարաբերությունների մեջ եմ ու նույնիսկ մի քանի անգամ հունից հանել եմ, ննենց որ աչքիս ծծմբի լճում եմ լողանալու.

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (28.10.2009)

  16. #791
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղոյան ջան, եթե ուզում ես տրամաբանությամբ, խնդիր չեմ տեսնում: Ես էլ առավելապես կողմ եմ տրամաբանությանը: Քանի որ ցանկացած բան ունի իր տրամաբանական բացատրությունը, ուղղակի կա մի եթե… եթե մենք տվյալ պահին չենք գտնում տվյալ երևույթի տրամաբանությունը, ուրեմն մենք ունենք ինֆորմացիայի պակաս տվյալ երևույթի մասին…
    համաձայն եմ և սրա, և մյուս նշածդ երկու կետերի հետ /կենսաբանական ու նաև հոգևոր ծագում/: ու հենց սրա համար էլ մեր հավատացող հայերին ասում եմ ցույց տան հետոն, եթե իրենք էլ չգիտեն ինչ է լինում դրանից հետո, ինչպե՞ս կարող են հաստատ ասել, որ մահվանից հետո կյանք կա: իրենք մենակ հավատում են դրան, իրենք չեն ասում կա: իսկ ես ոչ ասում եմ կա, ու ոչ էլ ասում եմ հավատում եմ կամ ինձ հույս տալով ապրում, որ հնարավոր է կյանք կա, չի լինի ջհանդամին լինի, զատո արդեն կիմանամ սուտա/ ինչն ասեց պարոն Դատարկությունը վերևում/
    արի օրինակ բերենք բույսը, սերմը ցանեցինք, ծլեց, ծաղկեց, սիրուն էր, իրան շատերն էին հավանում, բայց մի օր ինքը չորացավ,փշրվեց, մի հատ էլ քամի ու էլ ինքը չկա, ինչքան էլ սիրուն էր, լավն էր, ուզում էինք ինքը թեկուզ ուրիշ լիներ, բայց չկա չէ՞, ու էլ չի էլ լինելու: Նույն բանն էլ սա է, ծնվեցիր, ապրեցիր, լավ արեցիր, մահացար, վերջ, քանի չգիտեք ինչա լինում հետոն, հաստատ մի ասեք կա:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (28.10.2009)

  18. #792
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    ցույց տան հետոն, եթե իրենք էլ չգիտեն ինչ է լինում դրանից հետո, ինչպե՞ս կարող են հաստատ ասել, որ մահվանից հետո կյանք կա: իրենք մենակ հավատում են դրան, իրենք չեն ասում կա:
    Ես ապագան չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ, ես քեզ ցույց տալ չեմ կարող որ այդ կյանքը կա
    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ հույս տալով ապրում, որ հնարավոր է կյանք կա, չի լինի ջհանդամին լինի, զատո արդեն կիմանամ սուտա/ ինչն ասեց պարոն Դատարկությունը վերևում/
    Ես չեմ ասում է չկա ես ասում եմ եթե նույնիսկ չլինի, բայց ես 99,99 տոկոսով համոզված եմ որ կա:
    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    արի օրինակ բերենք բույսը, սերմը ցանեցինք, ծլեց, ծաղկեց, սիրուն էր, իրան շատերն էին հավանում, բայց մի օր ինքը չորացավ,փշրվեց, մի հատ էլ քամի ու էլ ինքը չկա, ինչքան էլ սիրուն էր, լավն էր, ուզում էինք ինքը թեկուզ ուրիշ լիներ, բայց չկա չէ՞, ու էլ չի էլ լինելու:
    Եղոյան ջան, սերմը ցանեցիր աճեց բույսը մեծացավ ու մահացավ....... իսկ ինչու համարենք որ բույսը մահացավ, գուցե նա էլ է գնում այլ աշխարհներ ու իրենից հետո իր հիմքի վրա աճում է նոր բույս, շատ բաներ կան կյանքում որ պետք չէ ապացուցել, պետք է մենակ հավատալ, այո' հավատալ, որին դու էդքան դեմ ես...

    Համել ինչ ենք կռիվ անում, էսա մի 75 տարի համբերենք ինքներս կհամոզվենք կա թե՞ ոչ, 75 տարին էդքան էլ շատ ժամանակ չի, թվումա աչքերդ փակում ես ու կյանքդ անցնումա.....

  19. #793
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Ասած-չասած մեկա, ամենք իրենն է պնդում

    Դուք շարունակեք հավատալ ոչ մի բանին, ես էլ շարունակեմ ապրել, ամենքս ստանում ենք այն ինչ ուզում ենք: Բոլորս գոհ ենք ու գնում ենք մեր ճանապարհով

  20. #794
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասած-չասած մեկա, ամենք իրենն է պնդում

    Դուք շարունակեք հավատալ ոչ մի բանին, ես էլ շարունակեմ ապրել, ամենքս ստանում ենք այն ինչ ուզում ենք: Բոլորս գոհ ենք ու գնում ենք մեր ճանապարհով
    Եղոյան ջան դու Աստծուն չես հավատում՞

  21. #795
    Սկսնակ անդամ Համիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2009
    Տարիք
    65
    Գրառումներ
    30
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Ինձ համար ավելի լավ է հավատալ ու հետո պարզել որ իմ հավատացածը սուտ է, քան չհավատալ, սակայն հետո փոշմանել նրա համար որ չեմ հավատացել: Նույնն էլ խորհուրդ կտայի ձեզ[/QUOTE]

    Դատարկություն ջան, շատ ձևավորված և վստահ մտքեր եք արտահայտում, որոնց հետ, ի միջի այլոց, ես համաձայն եմ: Միակ բանը, որ ինձ զարմացնում է՝ Ձեր տարիքն է: Այդ տարիքում սովորաբար մաքսիմալիստ են լինում, հավատում են միայն սևին կամ սպիտակին: Ձեր վիճաբանության մեջ մտնելու ձևը անգամ զարմանալիորեն հասուն է:
    Կարծում եմ, իրոք, Դուք առաջին կյանքը չի, որ ապրում եք: Ափսոս, որ նախորդի մասին ոչինչ չենք հիշում…
    Վերջին խմբագրող՝ Համիկ: 27.10.2009, 18:36:
    Не верь, не бойся, не проси.

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (27.10.2009), Yellow Raven (28.10.2009), Արծիվ (28.10.2009), Դատարկություն (27.10.2009), յոգի (28.10.2009), Չամիչ (27.10.2009)

Էջ 53 67-ից ԱռաջինԱռաջին ... 34349505152535455565763 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեվարքից հետո (օրագիր)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1197
    Վերջինը: 19.04.2024, 22:28
  2. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  3. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  4. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •