Աշխարհը ստեղծելիս Աստված պապիկը մարդկանց էնքան տարբեր ա սարքել: Ոմանք կյանքում գտնում, ամրապնդում են իրենց տեղն ու դիրքը, ու դառնում էս մեծ կյանք ասվածի մի փոքրիկ, բայց շատ ամուր կտոր: Ոմանք ծնված են երկրոր պլանում մնալու համար ու որքան էլ հնարավորություններ ունենան, մեկ է, մնալու են ստվերում: Կան երրորդները, ովքեր ոչ առաջին ու ոչ էլ երկրորդ տեսակին չեն պատկանում ու նրանց էլ իրենց կյանքը "հետաքրքրացնում" են երևակայությամբ, իսկ երբ մի օր էդ երևակայած "պայծառ" կյանքի փոխարեն մռութը հանդիպում է իրական կյանքին... Դրա համար էլ երևի "մենք" կառուցում ենք բարձր կամուրջներ:
Երևի էս տարբերության վրա էլ հենց կառուցվել է էս գույնզգույն աշխարհը:
Հ.Գ. Հենց էս տարբերությունն ա պատճառը, որ ոմանք սիրում են թեյը կաթով խմել, իսկ ոմանք արճիճից իրեր են պատրաստում:![]()
Վերջին խմբագրող՝ Dayana: 27.10.2009, 15:07:
Ընկերներս` Անուշն ու Վազգն էսօր պստոիկ են ունեցել: /արդեն երեկ/ Հանկարծ մտածեցի. Ինչ լավա, որ սենց լավ ընկերներ ունեմ:
Մոտ մի տարի առաջ, երբ Անուշենք նոր էին ամուսնացել ու ես դեռ չէի ճանաչում Վազգին, Անուշի հետ հաճախ էինք տարբեր թեմաներով խսում, կատակներ անում: Մի օր էլ Վազգը Օդնոյով գրեց ու երբ բողոքեցի, թե ինչի Անուշը չի գրում, ասեց. "Հեսա, աթոռիս հենված ա, գնանք կինո նայենք, հետո քեզ կգրի": Երևակայությանս մեջ նկարեցի էդ վայրկյանն ու պահեցի: Էսօր ուզում էի պատկերացնել Վազգին իրանց փոքրիկ հրաշքին նայելիս ու փորձեցի պատկերացնել նորաթուխ ծնողների երջանիկ դեմքերը ու անմիջապես ենթագիտակցությունս վերականգնեց մի տարի առաջ "պահպանված" պատկերը` իրական երջանկության "անընդհատ աճող" պատառիկը:![]()
Հ.Գ. Մեկ էլ հանկարծ պատկերացրեցի, թե ոնց ենք ես ու Մերին խաղալու մի տարի հետո ու ստացա էս պատկերը`
Շուտ եմ ասել, կանաչ յուբկան իմն ա![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Dayana: 23.10.2009, 00:26:
*e}|{uka* (23.10.2009), Amaru (03.11.2009), CactuSoul (23.10.2009), Chuk (23.10.2009), cold skin (24.10.2009), Enigmatic (02.11.2009), h.s. (25.10.2009), Jarre (25.10.2009), Kita (23.10.2009), Norton (23.10.2009), Ribelle (27.10.2009), Safaryan (23.10.2009), Tig (23.10.2009), Ungrateful (23.10.2009), Արամ (25.10.2009), Դատարկություն (23.10.2009), Դեկադա (25.10.2009), Երկնային (23.10.2009), Երվանդ (23.10.2009), Լուսաբեր (25.10.2009), ԿԳԴ (27.10.2009), Ձայնալար (26.10.2009), Մանուլ (24.10.2009), Ուլուանա (23.10.2009)
Ժամանակի ընթացքում մարդիկ փոխվում են ու էդ բնական ա, ու էդ փսոփոխությունը երբեմն հանգեցում է բարդությունների: Եթե և' x-ը, և' y-ը ժամանակի ընթացքում փոփոխվում են տարբեր չափերով, նրանց երբեմնի ընդհանրությունները ուղղակի 0 են դառնում:
Մի խոսքով ես ահավոր փոխվել եմ ու հեչ չեմ կարողանում շփվել էն մարդկանց հետ, ում հետ մի քանի տարի առաջ նույնիսկ ընկերություն էի անում: Ինձ զգում եմ դավաճան, բայց դե ես մեղք չունեմ, ուղղակի կենցաղային թեմաները սպառվել են:![]()
Մի քիչ մաքուր օդ, ու ամեն ինչ իր տեղը կնըկնի... երևի...
![]()
Մրսում եմ ...
Մենակ նստել եմ մեր պատշգամբի բազմոցին ու դողում եմ քնից նոր արթնացած մանչուկի պես...
Արդեն տասնինը օր է, ինչ նա գնացել է: Էդպես էլ չհասկացա, թե ինչու գնաց: Մի քանի օր ջերմություն ուներ, առաջարկեցի բժշկի գնալ, իսկ նա համառորեն հրաժարվում էր: Մի օր էլ գիշերն արթնացավ, գնաց լոգարան, ես իհարկե դրանում ոչ մի տարօրինակ բան չտեսա, սակայն նա վերադարձավ ամբողջովին թաց գիշերազգեստով:
-Շոգո՞ւմ ես սիրելիս:
-Վայ, էս դու քնած չե՞ս, կներես, արթնացրի, ուղղակի մի փոքր շոգեցի...
Հարցակոծ անել չեմ սիրում, ոչինչ չհարցրի: Մենք սիրում էինք միմյանց ու եթե ինչ-որ բան ունեինք ասելու, ասում էինք առանց կողմնակիությունների: Երբևէ չենք փորձել գուշակել դիմացինի տրամադրությունը, ինչ-որ բանա սելու համար. դա երկուսիս համար էլ չասված օրեք էր` ասել ամեն ինչ, երբ ցանկանանք ու ինչպես ցանկանանք, և դա պիտի ընդունվեր առանց քննարկումների:
Չքնեցի, մտածելով, որ գուցե ինչ-որ բան այն չէ: Հաջորդ երեկո համբուրեցի ճակատն ու բարի գիշեր մաղթեցի, իսկ ինքս ձևացրի, թե թերթ եմ կարդում, ու նստեցի գրասեղնի մոտ, որին դրված լուսամփոփի աղոտ լույսը ծածկեցի մարմնովս ու սպասեցի մինչև քնի: Մոտ երկու ժամ ոչ մի շարժում չէին անում, որպեսզի համոզվեմ, որ քնել է: Վերջապես ինքս էլ անկողին մտա: Դեռ կես ժամ չէր անցել, երբ Էլին վեր կացավ ու գնաց լոգարան: Սիրտս սկսեց արագ բաբախել: Միթե՞ կինս ինչ-որ խնդիր ունի, որի մասին ինձ ոչինչ չի ասում, միթե՞ այդքան սխալ եմ ինձ պահել, որ չի վստահում, կամ գուցե վախենում է ասել, վախենում է անհանգստացնել... Ի վերջո եկա եզրահանգման, որ ոչինչ էլ չկա, հակառակ դեպքում Էլին ինձ ամեն ինչ կասեր:
Հաջորդ շաբաթ մեր տանն ընթրիք էր: Ներկա էին իմ բոլոր ընկերները, որոնց Էլին տարբեր գույներով էր անվանում ու մեր ընկերական երեկոներին գույնզգույն էր անվանում: Ընկերներս տարբեր են ու ես նրանց չեմ ընտրել ինչ-որ արժանիքի համար, ու առհասարակ ես ընկերներ չեմ ընտրում, այդ նրանք են ինձ ընտրում ու հարկ եղած դեպքում ուղղակի հեռանում: Էլին այլևս ընկերներ չուներ. իմ ընկերները՝ նրա ընկերներն էին, որոնցից շատեին ուղղակի տանել չեր կարողանում: Այդ ցանկը գլխավորում էր Վիլլին, որին Էլին ոչ միայն չէր սիրում, այլև տխամր էր անվանում: Միակ ընկերս էր, ում հետ շփվելս Էլիին առավել տհաճ էր, բայց նա գիտեր, որ Վիլլին իմ կարիքն ունի, ու ես նրան չեմ թողնի:
Շաբաթ երեկոյան ընթրիքից հետո Վլլին խնդրեց մնալ մեր տանը, ինչին Էլին համաձայնվեց այնպիսի քաղաքավարությամբ, որ նույնիսկ ես ապշեցի: Իսկ երկու օր հետո, նա եկավ, կանգնեց ուղիղ դիմացս ու ասաց`
- Ռիչարդ, ես տեղափոխվում եմ Վիլլի մոտ:
-Բայց..,- լեզուս կապ ընկածի պես կմկմացի ես,- չէ որ դու ատում ես Վիլլիին,- ու ոչ մի հարց, թե արդյո՞ք սիրում է նրան, կամ չի՞ մտածում իմ մասին, մեր ապրած 6 տարիների մասին...
-Վիլլին մեկնել է Եվրոպա և առաջիկա մի քանի տարիների ընթացքում չի երևա, իսկ տունն իմ տրամադրության տակ կլինի:
-Փաստորեն մենք երկուսով ենք տեղափոխվում, իսկ ինչը՞ քեզ դուր չի գալիս մեր տնաը,- անմիջապես վրա հասա ես, ենթադրելով, որ Էլիանորային դուր չէր եկել մեր տունն ու նա ավելի հարմարավետ տուն էր գտել մեզ համար: Եվ իսկապես, մեր տունն ընդհամենը մեկ սենյակից էր բաղկացած, մի փոքրիկ պատշգամբ, խոհանոց, որը մեր տան ամենաընդարձակ մասն է: Ու եթե որոշել էինք ընտանիքի անդամների քանակն ավելացնել, հարկավոր էր ավելի հարմարավետ բնակարան տեղափոխվել:
-Սպասիր Ռիչ, ես չասացի մենք, ես ասացի՝ ես: Ես գնում եմ, իսկ դու մնաում ես,- սառը ցնցուղի նման խոսքերը թափվեցին գլխիս: Հետո նա համբուրեց ինձ, ինչպես երբևէ, փակեց դուռը երեսիս ու գնաց: Այդպես էլ չհասկացա, թե ինչու՞ գնաց:Մնացի մենակ... Մի քանի անգամ խոսել եմ նրա մոր հետ, ու նա էլ ինձ պես զարմացած է, սակայն ասում է, որ Էլին ինձ շատ է սիրում ու դա արել է իմ երջանկության համար: Սակայն մոռացել է ինձ հարցնել, ի՞նչ եմ ես ուզում, որն է իմ իրական երջանկությունը: Ինչպես կարող եմ ես երջանիկ լինել առանց նրա...
Նստած եմ մեր պատշգամբում ու մրսում եմ...
-Սառա, ջուր կտա՞ս:
-Խմիր սիրելիս: Լսիր, գուցե զանգե՞ս Ռիչարդին, դու պարտավոր ես նրան ասել այդ մասին:
-Մենք վաղուց միասին չենք և ես ոչնչով նրան պարտավոր չեմ:
-Բայց...
-Խնդրում եմ, ես ուզում եմ քնել:
-Քնիր փոքրիկս, քնիր... քնիր...
Chilly (26.10.2009), Chuk (26.10.2009), murmushka (26.10.2009), No Broken Hearted Girl (02.11.2009), Norton (26.10.2009), Դատարկություն (26.10.2009), Լուսաբեր (26.10.2009), Մանուլ (29.10.2009), Փոքրիկ (29.10.2009)
Լավն էր, հետաքրքրի ու թեթև ընթերցվեց, բայց վերջն ինչ որ անհասկանալի էր:
Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
Բյոռնե
Chilly (26.10.2009)
Դայ, մտել եմ Դայուշնոցդ, էնքան հավես ա: Ուզեցի հետդ խոսել, էն էլ օֆլայն ես: Էս վերջինի վերաբերյալ... Մենակ ե՞ս եմ, որ հասկացել եմ, թե՞ սխալ եմ հասկացել: Ամեն դեպքում հզոր էր: Սկզբում Լոնդոնի «Մեծ տան փոքրիկ տիրուհին» հիշեցրեց, բայց հետո լրիվ ուրիշ ընթացք ստացավ: Պաչիկ եմ անում քեզ: Ահավոր կարոտել եմ:
Շնորհակալ եմ Բյուր ջան: Իսկապես մենակ դու հասկացար, երևի մասնագիտությունից էր: Ուզում էի նկարագրել գիշերային շնչահեղձ լինելու տեսարանները և այլն, բայց մտածեցիընդմիշտքնելու օրինակն ամեն ինչ կասեր: Անկեղծ սպասում էի, որ ինչ-որ մեկը Արիադնայի պես կասի. "Դայ, հերիք ա հերոսներիդ սպանես", բայց ոչ ոք չասեց:
Ամեն դեպքում շնորհակալ եմ: Ես էլ եմ շատ կարոտել:
Հա մտածեցի ու էդպես էլ չկարողացա միտքս ճիշտ ձևակերպել:
Ուզում էի բացատրել, որ գլխից մեծ խոստումներ տալը, դա ստելու տեսակ ա ու ես նենց եմ հոգնել էդ ստից:
![]()
Եվս 7200 շխկ-շխկ-շխկ ու լույսը կբացվի:![]()
cold skin (28.10.2009)
Վերջին բացահայտումներիցս.
Թերարժեքության ու գերարժեքության կոմպլեքսներն իրար եղբայրներ են ու մեկն առանց մյուսի չի ապրում: Մարդիկ տառապում են մեկով ու երբ գտնում են դրա դեմ պայքարի կամ դա մեղմացնող միջոց, մյուսն է գլուխ բարձրացնում` այն էլ ահռելի թափով: Տեսնես ինչի՞ ա դա էդպես:
Տեսնես բարդույթներն ընդհանրապես հաղթահարելի ե՞ն:![]()
Վերջին խմբագրող՝ Dayana: 02.11.2009, 01:36:
Enigmatic (02.11.2009), Legolas (08.11.2009), No Broken Hearted Girl (02.11.2009), Tig (02.11.2009), VisTolog (22.11.2009), Դատարկություն (02.11.2009), Դեկադա (02.11.2009), Մանուլ (02.11.2009), Ուլուանա (02.11.2009)
Վախում եմ, երբ մարդիկ ինձ սիրում են, լավ են վերաբերվում, պուպուշ են անում, սարսափում եմ: Սովորել եմ դրան ուհետագակծոցներից ծվատվում եմ /էս ինչ բառ գտա/ Դրա համար էլ հաճախ եմ
անտեղիվիճում, որ ինչ-որ անջրպետ առաջանա դիմացինի հանդեպ ու հետագա կծմծոցից խուսափեմ, որ երբ նեղացնեն, ներել-չներելու համար չմտածեմ: Երբ մարդը քիչ հարազատ ա, ինչղալաթէլ անի, ընդունում եմ որպես էդ մարդու ռեակցիա, իսկ երբ հարազատ, կարևոր մարդն է նեղացնում ՝ խորն եմ ընկալում ու նեղվում եմ:
Մի պարզ խոսակցություն.
-Էստեղ ե՞ս...
-Հա, մեռնեմ քեզ...
Ամենահեռու ու քիչ կարևրոր մարդուց, որը ստիպում ա վախենալ, ախր եթե վաղը էդ նույն մարդըստիպվածինձ նեղացնի, ես կնեղվեմ, գուցե նույնիսկ լաց լինեմ, իսկ եթե երեկ նեղացներ, "չէի էլ նկատի": Մի խսքով սիրելի մարդկանց "ավելցուկ" ունեմ ու էդ վախեցնում ա:
Ինձ չնեղացնեք...![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Dayana: 03.11.2009, 11:47:
Ուրշների դեպրեսիաների մասին կարդում եմ ու դեպրեսվում:
Իրանք իսկական հիստերիա չեն տեսել: Որոշակի ժամանակահատվածը մեկ գործից շուտ եմ դուրս գալիս, գալիս եմ տուն, նստում խոհանոցում ու սկսում բողոքել ամբողջ աշխարհից, ու էդ ուղեկցվում ա իմ անդադար լաց ու կոծով: Հետո խեղճ մամաս ինձ հանգստացնում ա, պաչիկ ա անում ու ուղարկում 15- 18 ժամյա քնի: Իսկ առավոտյան ամեն ինչ կարգին է: Ցտեսություն հիստերիա, մինչ հաջորդ հիստերիան:![]()
Այ սա հիստերիա է, թե չէ մի ստից բանից նեղվել, տրամադրության անկում ունենալ և այլն, դրանք հաշիվ չեն:![]()
Հ.Գ. Էսօր աշխատանքից շուտ եմ դուրս եկել, գնացել եմ իմ լավ տրամադրությամբ վարակել Սոնային, հետո էլ եկել եմ ու տանեցիներին վարակել:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ