User Tag List

Էջ 61 79-ից ԱռաջինԱռաջին ... 115157585960616263646571 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 901 համարից մինչև 915 համարի արդյունքները՝ ընդհանուր 1172 հատից

Թեմա: Dayana-ի անկյուն

  1. #901
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախր մարդկանց ինչի՞ն ա պետք առանց պատճառի ստելը: Եթե ոչ շողոքարթելու, ոչ ճշմարտությունը թաքցնելու, ոչ էլ մեկ այլ պատճառ չկա, ինչի՞ են մարդիկ ինչ-որ շատ փաթեթավորված սուտ հորինում ու հրամցնում աշխարհին, հը՞...
    Հիասթափությունների դեմ պայքարի եղանակ է պետք գտնել

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (22.05.2010), yerevanci (23.05.2010), Մանուլ (22.05.2010)

  3. #902
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ պինգվինային հագուստով մատուցողներ ունի միայն Կոստա սրճարանը` Մոսկվայում իմ ամենասիրելը վայրը: Բայց հագուստից բացի կա ևս մի բան, որի համար Կոստան անփոխարինելի եմ համարում, դա տապակած ճուտիկն է ու թող ներեն ինձ բոլոր բուսակերները, բայց հրաժարվել ճուտիկից չեմ կարող, ուղղակի չեմ կարող:
    -Տիկին Գայանե, խնդրում եմ փոխանցեք Վազգեն պապիկին, որ այսօր ես սովորականից ավելի ուշ եմ տուն գնալու, ասացեք որ ժամը տասին Կոստա սրճարանի մուտքի մոտ լինի:
    Վազգեն պապն այս քաղաքում ունեցած միակ բարեկամս է: Նրանք ընտանիքով Մոսկվա են տեղափոխվել իմ ծնվելուց մի քանի տարի առաջ, իսկ հետո որդիները գնացել են Եվրոպա, իսկ Վազգեն պապը մնացել է էստեղ:
    -Լյուսի, ինձ տապակած ճուտ և սպիտակ գինի բերեք խնդրում եմ:
    -Ինչպես մի՞շտ՝ քաղցր:
    -Այս անգամ դառը խնդրում եմ:
    Լյուսին Կոստայի մենեջերն է: Մի քիչ լավ չեմ հասկանում նրա պատրականությունները, բայց դա իմ գործը չէ, ես գոհանում եմ իմ տապակած պատվերը չուշացնելու և նյարդերս ավելորդ հարցերով չսղոցելու համար:
    -Մամ ջան, ամեն ինչ կարգին է... այո նշում եմ... մի քիչ աղմում է, կոլեգաներս երգում են, անչափ շնորհակալ եմ ամեն ինչի համար... երեք օրից որոկավորման քննությունն է, եթե հաջողացնեմ, մի երկու շաբաթով արձակուրդ կգամ: Գրկիր իմ կողմից հայրիկին ու Վարդանին: Ես ձեզ շատ եմ կարոտել: Ցտեսություն մամ ջան:- Իմ ստերի համար հանդերձյալ աշխարհում ոտաբաց եմ քայլելու շիկացած "հատակին", բայց սեփական ծնողներին ցավ պատճառելուց ավելի գերադասելի է նրանց ստելը:
    -Լյուսի, շնորհակալ եմ ընթրիքի համար: Կարող եմ խնդրել ինձ համար մի փոքրիկ թխվածքաբլիթ և մոմ բերեք:
    -Մո՞մ: Շատ բարի, հիմա կխնդրեմ բերել:
    -Շնորհակալ եմ: - Լյուսիին ինձ համար անհասկանալի մենեջեր կոչվող պոզիցիային վերցնելու համար երևի ամենալավ ու բավարար պայման այն է, որ նա խուսափում է հարցեր տալուց:

    Վազգեն պապ, բարի երեկո: Կներեք, որ այսքան ուշ դուրս եկա:
    -Բալես, էս քաղաքում սա ուշ չի, բայց մի տեսակ զարմացա: Սովորաբար ութին քեզ տուն եմ տանում, իսկ էսօր... եսի՞մ - Վազգեն պապի երեսին դրոշմված էր հայկական անհանգստությունը: Ամբողջ ճանապարհին կարծես կարդում էի Վազգեն պապի մտքերը` չլինի՞ երեխան սխալ շրջապատ է ընկել, կամ մի անհաջող մեկի հետ է հանդիպում ու որպեսզի խուսափեմ հարցերից ու չտանջեմ Վազգեն պապին, որոշեցի նախապես ամեն ինչ պատմել:
    -Վազգեն պապ, ճիշտն ասած էսօր մի փոքրիկ առիթ կար, դրա համար էլ եկել էի Կոստա:
    -Հա բալես:
    -Դե, ճիշտն ասած էսօր ծննդյանս օրն է ու ... դե որոշեցի նշել:
    -Վայ բալես, շնորհավոր: Ապրեն ծնողներդ, որ քո պես հալալ ծծկեր բալիկ են ունեցել: Խեղճ մարդիկ, հիմա երևի պռոշները ճաքում ա: - Պատուհանից դուրս քաղաքն էր, հսկայական շենքերով ու "անմար" լույսերով, իսկ մեր գյուղում հիմա գիշեր է, մութ, ինչպես գեհենը, իսկ անտառից հստակ լսելի են գայլերի ոռնոցները:Մուշեղն իր ակորդեոնն է նվագում, իսկ Գառնիկ պապը նստել է տան ետնամասում, ծխում է իր իսկ ձեռքերով աճեցրած թութունն ու երազկոտ հայացքով նայում բարդիներին, որ կարծես շրջափակում էին մեձ գյուղը:
    Մտովի պատկերացրեցի տատիս տունը ` փոքրիկ, հողաշեն տունը, որն ավելի շատ խրճիթ կարող է անվանվել, բայց իմ մանկության ամենատաք ու սիրուն տունն է: Երբեմն երազիս տեսնում եմ մեր այգին, մեր սարերն ու պապիկիս, որ բղավում էր.
    -Այ բալա, էդ շբալուտի ծառիցը դեսն իջի, ընկնելու ես ոտքդ կոտրես, հետո ես քո հորն ի՞նչ պատասխան պիտի տամ:
    -Բա ո՞ւմ հետ էիր նշում ծնունդդ բալես, - մտքերիցս կտրեց Վազգեն պապի հարցը:
    -Մենակ էի, Վազգեն պապ:
    -Ո՞նց թե մենակ, էստե՞ղ, մենա՞կ: Բալես, արի քեզ մեր Վարդանի հետ ծանոթացնեմ: Ճիշտ է կրթություն չունի, բայց լավ, աշխատող տղա է: Ինչ-որ շինարարություն է աշխատում, ոչ խմում է, ոչ ծխում, կարգին, խելքը գլխին տղա է: Տեսքն էլ, տեղին: Ի՞նչ ես էս քաղաքում մենակ ապրում:
    -Դե հա, մենակ էի: Էստեղ ընկերներ չունեմ, և բացի այդ, մի մեծ առիթ էլ չէր, ուղղակի չէի ուզում տանը մենակ մնալ, - Վազգեն պապն ամեն ինչ հասկացավ ու համոզված էի, որ նման խոսակցություն այլևս չի լինի:
    -Էհ, բալա, լավ: Բա ես ու Գայանեն էլ ո՞ր օրվա բարեկամներն ենք, պիտի գայիր մեր տուն:
    -Դե լավ, Վազգեն պապ, մյուս տարի կգամ: Շնորհակալ եմ: Վազգեն պապ, Մախովայից աջ կթեքվե՞ք: Մի փոքր զբոսնենք: - Մանեժնայա փողոցի անկյունում արգելակեց մեքենան: Մի կին կանգնած ծխում էր: Ծուխն անհագ քաշում էր ներս ու հազալով արտաշնչում: Թևանցուկ իջանք ու քայլեցինք փողոցով ցած: Մի քանի մետր ու համար 24 ատամնաբուժարանի առջև ենք:
    Գյուղում միակ ատամնաբույժը Սիմոն քեռին էր, ում տան առաջ միշտ մարդիկ էին հավաքված, որվքեր վախը սրտներում սպասում էին, թե երբ են ներս գնալու ու քեռին ինչպես է քաշելու նրանց ցավող ատամը: Էխ Սիմոն քեռի, եթե դու հնարավորություն ունենայիր սովորելու այստեղ, կամ մեկ ուրիշ երկրում:
    -Մա՞մ, ի՞նչ ա եղել, ինչի՞ ես էս ժամին զանգեմ, - մորս հեռախոսազանգից տագնապած ճչացի:
    -Սուրենը, - լացում էր:
    -Սուրենն ի՞նչ մամ: - Սուրենը մեր գյուղից էր, Կարոյի ու Սառայի միակ որդին: Փոքրիկը արդեն ութ տարեկան էր, սակայն չէր կարողանում քայլել: Սառան ինչ-որ վիրուսով էր վարակվել, որի արդյունքում փոքրիկը հիվանդ էր ծնվել: Լավն է Սուրենը, փոքրիկ, սպիտակամաշկ ու շատ սիրունիկ, կարծես աղջիկ լինի: Շատ անգամներ ենք միասին երեկոյան զբսնել: Երկու ձեռքին ձեռնափայտ ուներ, որոնք ամուր սեղմում էին թևերն ու օգնում տեղաշարժվել: Գյուղում բոլորը ճանաչում ու սիրում էին Սուրենին, իսկ նա էլ ժպտում էր բոլորին, անպայման հարցնում որպիսությունն ու կատակում: Հաճախ էր կատակում ինքն իր վրա, իսկ Սառան արցունքներն աչքերին սաստում նրան: -Մամ, դե խոսիր, ի՞նչ ա պատահել Սուրենին:
    -Տարել են հիվանդանոց, ասում են Եվրոպայից մասնագետ է եկել, հետազոտում է, -մայրս հեկեկում էր: Ծննդյանս օրն է, իսկ մայրս զանգել ու հեկեկում է: Գլուխս լցվել են միլիոնավոր սարսափելի մտքեր, սիրտս ուր որ է դուրս կթռչի կրծքավանդակիցս ու... - Սառան ասում է, Սուրենը կարողանում է մի ոտքը շարժել, իսկ այդ Եվրոպացին, ինչ է դրա անունը, Հանսը, ասել է, որ վեց ամսվա ընթացքում երեխան կքայլի, հասկանո՞ւմ ես, մեր Սուրենչիկը կքայլի, - մայրս կախեց հեռախոսը, քանի որ գիտեր, թե ինչ է նշանակում ինձ համար Սուրենն ու որ խոսել` ամեն դեպքում ` դժվար թե կարողանամ:
    -Վազգեն պապ, Կարոյի որդին ապաքինվում է, մեր Սուրենն ապաքինվում է:
    -Ո՞նց թե, - ուրախությունից ճչած պապը, - ուրեմն մեր Կարոյի Սուրենը բուժվե՞լ ա: Այ քեզ հրաշք. հետո էլ ասում են, թե Աստված չկա:
    Փակեցի աչքերս ու ամբողջ ուժով օդը ներշնչեցի: Երջանիկ էի ու համոզված, որ այս երջանկությունը երբեք չի անցնի: Ես երջանիկ էի ու չէի կարող հիմարություններ չանել: Վերցրեցի հեռախոսն ու մեխանիկորեն զանգեցի ու մի շնչով ասացի.
    -Բարև: Լսիր, ներիր, որ այս ուշ ժամին եմ զանգում, ուղղակի... մեր գյուղի Սուրենին հիշում ես, նրա մասին պատմել եմ? Սուրենն ապաքինվում է:
    - Ողջույն, դուք զանգահարել եք Դավիթին և Նարեին, մենք տանը չենք, խնդրում ենք թողնել հաղորդագրություն ձայնային ազդանշանից հետո: - Մոռացել էի, որ պետք էր նախ զանգի միանալուն սպասել, հետո բղավեի ամբողջ կոկորդով:
    -Վազգեն պապ, ի՞նչ կասեք, եթե մեքենան ձեր տուն տանենք ու մի-մի բաժակ գարեջուր խմենք...

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (27.05.2010), KiLa (31.05.2010), SSS (22.05.2010), yerevanci (23.05.2010), Էլիզե (22.06.2010), Մանուլ (02.08.2010), Շինարար (22.05.2010), Ուլուանա (22.05.2010)

  5. #903
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վաղուց էս երգը փնտրում ի, բայց պաահական յութուբի լիստում երևաց: Հետո էլ ասում են պատահականություններ չկան

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.06.2010), KiLa (30.05.2010), Tig (31.05.2010), Դատարկություն (27.05.2010)

  7. #904
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տառերը սովորելիս մեզ ստիպում էին մասնիկների տարբեր օրինակներ գրել, տասնյակներով, հետո անցանք մաթեմատիկական խնդիրներին, որոնք մի-մի օրինակ ամեն տեսակից գրելուց հետո մի քանիսն էլ տանն էինք գրում, հետո դրանց ավելացան օտար լեզուներն իրենց քերականական օրենքներով ու բացատրությամբ ՝ օրինակոներով: Ես էլ հիմա երեխի հետ մաթեմատիկա եմ պարապում ու բերածս օրինակների բարդության պատճառով, բան չի հասկանում: Ակումբում էլ կան որոշակի օրինակներ, բայց էդ կարևոր չի: Էսօր իմ համար երկու մարդ երջանկության ամենապարզ ու հասկանալի օրինակը բերեցին...
    Վերջին խմբագրող՝ Dayana: 29.05.2010, 16:49:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (30.05.2010), matlev (07.06.2010), Tig (31.05.2010), VisTolog (29.05.2010), yerevanci (31.05.2010)

  9. #905
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի ամիս առաջ ինձ չգիտես ինչու պարտավոր էի զգում նամակ գրել բոլոր էն ակումբաբնակներին, ովքեր ժամանակին եղել են ակտիվ, սակայն հիմա կամ չեն մտնում, կամ մտնելիս ոչինչ չեն գրում: Մի մեծ ցուցակ ունեի, որը կազմվել էր հիշողությամբ, վարկանիշային աղյուսակից օգտվելով և իհարկե սեփական ցանկությամբ, լօլ: Հերթով գրում էի ու նույնիսկ ոմանք սկսեցին ակտիվանալ ակումբում: Երեկ էլի մտածեցի էդ մասին ու մտածում էի, թե ումից սկսեմ, չնայած գիտեի որ սկսելու եմ Լիլի-4-ից, ու գուցե Սմերջի պես ևս մի խելացի մարդ էլ ինձ հետ ընկերանա, բայց առավոտյան մտքափոխվեցի՝ Լիլին արդեն գրառում էր արել: Այ եթե իմ տելեպատիան ազդեր ոչ միայն Լիլի-ի վրա

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.06.2010), Ariadna (07.06.2010), KiLa (03.06.2010), Tig (03.06.2010), unknown (08.06.2010), yerevanci (09.06.2010), Արևհատիկ (03.06.2010), Դատարկություն (07.06.2010), Երկնային (02.06.2010), Մանուլ (03.06.2010), Ուլուանա (03.06.2010), Ռուֆուս (02.06.2010)

  11. #906
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինսիտուտում Մաթեմատիկայի մի դասախոս ունեինք, որ չափազանց խիստ էր: Եթե որևէ մեկը տնային չէր գրել կամ ինչ-որ բան սխալ էր գրում, վերջ, կվիճախառը դուրս էր գալիս լսարանից: Էնքան էին ատում բոլորն էդ դասախոսին, որ երբ ընկեր էր ու ոտքը կոտրել, ամբողջ ֆակուլտետն ուրախացել էր: Կարգին մաթ անալիզ էր սովորեցնում, թե ասա ինչի՞ չէին սիրում: Զարմանալիորեն ինձ շատ էր սիրում, բայց ամենից շատ սիրում էր Արև ու Մալինինի ռոմանսները: Միակ թերությունը, որի համար վրաս "իբրև" ջղայնանում էր, դա արևից պաշտպանվելս էր: Ամեն անգամ աչքերս կկողած տեսնելիս ասում էր. «Ջանիկ, ուզում ես ընկեր Մարտիրոսյանը բարկանա՞, արևը պայծառ բան է» ու մատն առաջ պարզած երկինքն էր ցույց տալիս: Հիմա երկինքը սևացել է ու անձրևի հոտ է գալիս, զգում եմ, որ ճիշտ էր:
    Հա, իսկ Մալինինն իսկապես շատ լավ է ռոմանսներ երգում, ուղղակի... սպանող դառնությամբ... բայց հրաշալի

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.06.2010), Chuk (07.06.2010), KiLa (07.06.2010), Kita (07.06.2010), Norton (07.06.2010), Tig (07.06.2010), unknown (08.06.2010), yerevanci (09.06.2010), Դատարկություն (07.06.2010), Ձայնալար (19.06.2010), Մանուլ (07.06.2010), Ռուֆուս (07.06.2010)

  13. #907
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմիջ: Ի՞նչ է սա ու ինչու՞ պիտի ես դառնամ դրա գերին, ինչու՞ չպիտի լսեմ այն երաժշտությունը, որն ինձ հենց այս պահին է պետք՝ հին, սովետական, արնաքամ անող... Ինչու՞ պիտի հագուստը, երաժշտությունը կամ մեկ այլ բան "փչացնի" իմ ինձ համար բացարձակ անհասկանալի երևույթը: Ինչու՞ ես չեմ կարող ասենք չսիրել տռանս երաժշտություն ու բացակայել բոլոր այն միջոցառումներից, որոնց ժամանակ տռանս է լինելու, ու ընդհանրապես, ինչու՞ պիտի ես մասնակցեմ որևէ միջոցառման, երբ ես չեմ սիրում: Անցյալ շաբաթ մորեղբորս տուն էի գնացել, բարեկամ բոլոր կանայք ինձ ցեխը "մտցրեցին" նրա համար, որ բացակայում եմ բոլոր միջոցառումներից, որին մասնակցում են ընտանիքի բոլոր անդամները ու գիտե՞ք ինչ տոնով...

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.06.2010), A.r.p.i. (09.06.2010), Chuk (09.06.2010), Katka (09.06.2010), Tig (10.06.2010), unknown (09.06.2010), yerevanci (09.06.2010), Yevuk (23.06.2010), Արևհատիկ (09.06.2010), Մանուլ (10.06.2010), Շինարար (09.06.2010), Ռուֆուս (11.06.2010), Փոքրիկ (14.06.2010)

  15. #908
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեպրեսիան դա "հոգեվիճակ" է, որը խլում է քունդ, ընկերներիդ, աշխատանքդ ու նյարդերդ, և ինչն ամենակարևորն է՝ ապագայի նկատմամբ ունեցած ցանկացած տեսակի սպասելիք:

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.06.2010), Enigmatic (22.06.2010), Farfalla (12.06.2010), Lion (18.06.2010), yerevanci (24.06.2010), Yevuk (23.06.2010), Արևհատիկ (14.06.2010), Դարք (11.06.2010), Լուսաբեր (11.06.2010), Փոքրիկ (14.06.2010)

  17. #909
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց հետաքրքիր է, թե ի՞նչ կլինի, եթե մարդկանց միջից եսասիրությունը դուրս գա, էն սովորական երասիրությունը չէ է, այլ էն զզվելի եսամոլությունը, որ կա ՝ ես, իմ, իմը, ինձանից, ինձ համար ու էդպես շարունակ... Ինձ երևի տենց հեշտ կլիներ, կամ սեփական էգոիզմս գլուխ կբարձրացներ, եսի՞մ... Ճիշտը չխմելն ու շուտ քնելն ա, մնացած ամեն ինչ սուտ ա
    Վերջին խմբագրող՝ Dayana: 14.06.2010, 00:11:

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.06.2010), A.r.p.i. (18.06.2010), KiLa (22.06.2010), Tig (18.06.2010), yerevanci (24.06.2010), Yevuk (23.06.2010), Արևհատիկ (14.06.2010), Շինարար (14.06.2010), Փոքրիկ (14.06.2010)

  19. #910
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պապան վրաս գոռգռաց մի խոսքով, այսուհետ ոչ մի դիետա ուֆ-ուֆ

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (18.06.2010), yerevanci (24.06.2010), Դարք (18.06.2010), Էլիզե (22.06.2010), Հայկօ (23.06.2010), Ձայնալար (19.06.2010)

  21. #911
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ հիշում, Ռաֆոյի մասին գրե՞լ եմ, թե՞ չէ... Ճանաչածս միակ ու անփոխարինելի խենթը, ապացույցը նրա, որ խենթերը շատ ավելի խելացի են, քան հարյուրավոր "խելոքներ", անկախ նրանից կանգնած են ցիսիկ անում թե նստած (c) Յոժիկ

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.06.2010), KiLa (22.06.2010), yerevanci (24.06.2010)

  23. #912
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ ուսա-սովետական ասացվածք կար է ՝ մի ունեցիր 100 ռուբլի, այլ ունեցիր 100 ընկեր: Պատկերացնու՞մ եք թե էդ բոլոր 100 ընկերները ոնց էին ձեր անձնական կյանքը տակնուվրա անելու: Մտածեցի, ավելի լավ չի՞ ունենալ 100 ռուբլի, որի վրա ԱՄՆ լեգենդար նախագահը կլինի ու մի ընկեր, որ էդ 100 "ռուբլին" կտար, լօլ, ու վախից, որ կարող է ետ չստանալ էդ գումարը, չէր խառնվի անձնական կյանքիդ: Քիչ էր մնում հայտարարություն գրեի, որ փնտրվում է մեկ ընկեր ՝ 100 "ռուբլով"
    Վերջին խմբագրող՝ Dayana: 20.06.2010, 23:36:

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (22.06.2010), Tig (22.06.2010), yerevanci (24.06.2010), Արևհատիկ (21.06.2010), Շինարար (21.06.2010)

  25. #913
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայապահպանման ու հայալեզու ֆորումի կայունացման համար առաջարկում եմ Անձնական օրագիր. Չեբուրաշկայի ամպերը թեման վերանվանել Անձնական օրագիր. Տնդղկիկի ամպերը

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.06.2010), yerevanci (24.06.2010), Հայկօ (23.06.2010), Ձայնալար (22.06.2010), Ռուֆուս (22.06.2010)

  27. #914
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտյան գնացի գործի, տեսա ծառու ծաղիկները ոչ ոք չի ջրել, մտքիս մեջ մի քիչ հայհոյեցի բոլորին (մանավանդ աղջիկներին) ու գնացի խոհանոց ՝ ցնցուղը ջուր լցնելու: Էդ մեր խոհանոցի ծորակն էլ լրիվ "բառադի" տիպ է, նորից փչացել էր, բայց չսարքեցի (ես հո էդպես կոչված սանտեխնիկ չե՞մ): Ծառ ու ծաղիկները ջրեցի, ձեռքի հետ էլ թևս թրջեցի ու "բարգացած" նստեցի տեղս: Մի 5 րոպե հետո տեսա աղջիկները թթված դեմքերով են նստած, առաջարկեցի գնալ խոհանոց ջուր/թեյ/սուրճ խմելու: Մեկ էլ հոպ ու էդ չարաբաստիկ ծորակը Էս անգամ ստիպված եղա ծորակը սարքել: ուֆ-ուֆ, լրիվ էն վերոնշյալ ռուսերեն ասածս մասնագետն եմ դառել:

    Ուֆ, չեմ կարողանում էլի հարսարակ լեզվով՝ առանց տողատակերի գրել

    Պաղպաղակն էլ թափել եմ վրաս

    Հ.Գ. Շատ թարմ դեպք:

    Տատիկն ասում ա. «Յոդը չգտա, դարակում չէր»:
    Ասում եմ. «Ա, աչքիս բաղնիքում ա»:
    Ասեց. «Աչքիդ բաղնիքը որտե՞ղ ա»

    ու հետո մի քանի րոպե ինձ բացատրում էր, որ աչքիս ասելը ճիշտ չի, պիտի ասեմ "կարծում եմ" :Դ
    Վերջին խմբագրող՝ Dayana: 22.06.2010, 22:53:

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.06.2010), Chilly (23.06.2010), yerevanci (24.06.2010), Yevuk (23.06.2010), Էլիզե (22.06.2010), Ռուֆուս (22.06.2010), Փոքրիկ (23.06.2010)

  29. #915
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ բանջարը, քո հանճարին վնաս չէ ...

    Ո՞նց անեմ, որ մարդիկ հասկանան մի հատ պարզ ճշմարտություն /տֆու, ինչ ձևական ստացեց/ ընկերը, հարազատը, բարեկամը ՝ իրենք մեր թշնամին չեն, ու եթե ինչ-որ ստացվել է ոչ այնպես, ինչպես մենք էինք ուզում, դա դեռ բարեկամին խեղդելու տեղիք չի տալիս Քանքարավոր Ախպեր-ը պետք է կրակել բոլորի ականջների մեջ, որ հասկանան Մնում է գտնել համապատասխան հրացան, ու գործը գրպանում է

    Հ.Գ. Փնտրում եմ հրացան ...
    Դեռ փնտրում եմ էդ գրողի տարած հրացանը

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    yerevanci (24.06.2010), Էլիզե (23.06.2010)

Էջ 61 79-ից ԱռաջինԱռաջին ... 115157585960616263646571 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դժգոհի անկյուն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 220
    Վերջինը: 02.10.2017, 13:43
  2. Խոհափիլիսոփայական անկյուն
    Հեղինակ՝ **David**, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.05.2011, 00:43
  3. Շնորհավոր Dayana ջան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.10.2008, 23:19
  4. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •