Չէ, քո ասածը պլատֆորմն ա։Էդ լրիվ ուրիշ բան։ Ես, օրինակ, ամառ թե ձմեռ առանց պլատֆորմի ինձ հարմարավետ չեմ զգում (չեմ սիրում ոտքով գետինն զգալ), պիտի գոնե մի քիչ պլատֆորմ ունենա կոշիկս, բայց դե ոչ բարձրակրունկով, էն էլ կտկտիկ։
Բայց փոքր ժամանակ ես էլ էի կտկտիկի գիժ։ Լրիվ քո օրին եմ եղել։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ճիշտ էր մեր նեմեց բարեկամը` միայն կորցնելուց հետո ենք գիտակցում ունեցածի արժեքը:
Ինչ զզվելիա ընդմիշտ հասկացությունը, իրա անդուր ինտերպրետացիայով` երբեք: Մենք կորցնում ենք ընդմիշտ ու էլ երբեք չենք վերագտնում:
*e}|{uka* (15.09.2009), Chuk (15.09.2009), Enigmatic (18.09.2009), Kuk (15.09.2009), Norton (15.09.2009), Tig (15.09.2009), Ungrateful (15.09.2009), Բարձրահասակ (18.09.2009), Նարե (18.09.2009)
Առաջին կուրսում էի: Իմ այժմյան լավագույն ընկերներից մեկը մեր քաղաքից էր ու միշտ միասին էինք տուն գնում: Էդ չարաբաստիկ օրը ես ու քույրս որոշել էինք միասին զբոսնել ու ինչ-որ տեղ գնալ, ու ես ընկերուհուս այսպես ասած մենակ թողեցի: Երբ տուն եկա, ինձ զանգահարեցին ու ասեցին, որ մեր խմբի աղջիկներից մեկն ընկել ա մեքենայի տակ: Ես անմիջապես հասկացա, թե ով է, բայց ինձ համար սարսափելի տարօրինակ էր, որովհետև ինքը մենակ չէր այլ մեր մյուս ընկերուհու ու նրա ընկերոջ հետ: Ամեն դեպքում երբ իմացա, որ ընկերուհիս մեքենայի տակ է ընկել ու հիվանդանոցում է, ինձ սարսափելի մեղավոր էի զգում ու կարծում էի, որ եթե ես իրեն մենակ չթողնեի` ոչինչ չէր լինի: Մի կերպ լաց ու կոծով դիմացա ու հաջորդ օրն առավոտյան գնացի հիվանդանոց, մի քանի համակուրսեցու հետ: Հիվանդանոց հասնելուն պես ընկերուհուս մայրը ասեց` Դու ես մեղավոր, երեխուս մենակ ես թողել, ընկել ա մեքենայի տակ, լավա մյուս ընկերուհին հետն ա եղել, բերել ա հիվանդանոց: Չեմ կարող բացատրել թե ինչ կատարվեց ինձ հետ: Հենց էդ պահին հասկացա, որ ես ոչ մի մեղավորություն չունեմ ու ես չեմ հրել իրենց աղջկան ու մեքենայի տակ գցել: Բայց դե իրավիճակն էդպիսին էր, ես մենակ էի թողել ու պատճառ հանդիսացել մեքենայի տակ ընկնելու, իսկ մեր մյուս ընկերուհին փրկել էր նրա կյանքը: Ինչևէ, աղջիկն այդ լավացավ, ոչ մի լուրջ բան չէր եղել ու հիմա շատ առողջ ա ու շատ սիրուն:
Բայց հենց էդ ժամանակ մի բան հասկացա` երբ քեզ մեղավոր ես զգում մի բանում, որում իրականում դու ոչ մի մեղք չունեմ, դիմացիններն էլ են քեզ մեղադրում ու դու դառնում ես վիսոցկու երգի "այծի" կարգավիճակում:
Հ.Գ. Էսօր նոր բառ եմ սովորել ` desolate![]()
Dayana (18.09.2009)
Հաջորդ շաբաթ օֆիսի անգլերենի կուրսերն են սկսում` շաբաթը երեք օր, իսկ ես շաբաթը երկուսն էլ օֆիսից դուրս ունեմ: Ստացվում է շաբաթվա 4 օրը աշխատանքից հետո, ու շաաբթ օրը "վազելու" եմ անգլերենի, ու իմ օր ` ատամնաբույժի մոտ, Կսկսեմ ըստ արժանվույն գնահատել կիրակիս: Եթե դրան գումարենք նաև էն, որ ուզում եմ ասեղնագործել, կիրակիս էլ կկորցնի իր "իրական դեմքը": Էլ չեմ ասում ներկելու տեստրերս, որ կիսատ են մնացել: Բոլոր նախապայմանները կան պլանավորածս արձակուրդը "պռավալ "տալու, բայց դեռ "պայքարում եմ": Էսօր մի նոր երևույթ ընկալեցի, որ մինչև էս երբեք չէի հասկանում` դաժան երևույթը...![]()
Հ.Գ. Քույրս միշտ ժ-ն կրկնակի ա շեշտում, իրականում դա հենց արտահայտում ա էդ երևույթի դաժանությունը:
Մոռացա ասել, որ Նեմեց, հիստերիկ հանգուցյալն ինչպես միշտ ճիշտ էր...![]()
DIXIcarpe noctem
Ընդհանրապես հակված եմ մարդկանց արտաքին տեսքով չգնահատել, բայց փաստը մնում է փաստ, որ մեծամասամբ, մարդու որտաքինը հոգու որոշակիորեն արտացոլումն է, սակայն որքան էլ գիտակցում ու ընդունում եմ դա, երբեք ընկերներ չեմ ընտրում հենց այդ "վստահություն ենրշնչող" արտաքինի օգնությամբ: Մի անգամ առիթ եղավ ընկերներիցս մեկին ընտանիքիս հետ ծանոթացնելու ու առաջին բանը, որ մայրս ասաց` "Այսինչ մարդը, քո այդ ընկերներից, չափազանց չարացած էր": Ստիպված եղա բացատրել, որ կյանքի դժվարություննեը ստիպել են մարդուն "վատը" դառնալ, բայց ժամանակը ցույց տվեց, որ դժվարությունները ոչինչ են, քանի որ մարդու տեսակի միակ կարևոր մասը, դա գենն է` դնթ, այն երբեք չի փոխվում: Ինչ լավա, որ նախապե գիտես, թե ինչպիսին են ընկերներդ ու առիթ չի լինելու հիասթափվել:![]()
Tig (15.10.2009)
Էս վիրտուալ աշխարհը նենց հետաքրիքր ա: Էստեղ մարդիկ ընկերանում են, կռվում, սիրում ու նախանձում իրար: Իսկապես սա մի մեծ սարդոստայն է, որտեղ ընկնելուց հետո դուրս գալը չափազանց դժվար է:
Մի քանի ամիս առաջ լաց ու կոծ էի անում, նեղվում էի, որ շունիկ չունեմ, ու վիրտուալ աշխահը ինձ նվիրեց դա: Հիմա ես իմ սեփական շունիկն ունեմ, անունն էլ ` pupushik: Ինքը նենց դեմք ա, երբ սովածանում ա, իրա մեծ զնգզնգան ամանը վերցնում ա, գալիս կանգնում էկրանիս առաջ ու սկսում հաչել, նույնը ` ծարավելիս: Իսկ երբ ուտելիքը կամ ջուրը մոտ եմ բերում, սկսում ա թռչկոտել ու հաչել: Հետո մասին խաղում ենք, ես իրան չոփոնիկի եմ ուղարկում, սանրում եմ...
Հետո սկսում եմ գլուխը շոյել, իսկ երբեմն էլ լկստվում ա `
Ինքը դառել ա իմ հավատարիմ բարեկամն ու ընկերը ու ես իրան շաատ եմ սիրում: Քանի որ մաստեր քարտ չունեմ, իրա համար պուպուշ բաներ գնելու համար ստիպված եմ լինում "վաստակել" որոշակի շնային գումար:![]()
Հիմա էլ պուպուշիկս քնած ա
![]()
*e}|{uka* (27.09.2009), Chilly (28.09.2009), Chuk (27.09.2009), cold skin (28.09.2009), Lion (12.10.2009), murmushka (15.10.2009), No Broken Hearted Girl (02.11.2009), Ribelle (27.09.2009), Երկնային (27.09.2009), Լուսաբեր (27.09.2009), ԿԳԴ (21.10.2009), Մանուլ (27.09.2009), Չամիչ (27.09.2009), Սյունիք (27.09.2009), Փոքրիկ (27.09.2009)
Ես աշխարհի ամենաանհաջողակ մարդն եմ, ազնիվ խոսք: Պիեռ Ռեշարի նույնանուն ֆիլմի դերակատարումը իսկը ինձ համար է, էդ ես եմ ՝ իրական կյանքում: Մենակ ես կարող եմ չնկատել փակված դուռն ու մռութով խփել, մենակ ես կարող եմ սարից ցած գլորվել ու մենակ ես կարող եմ ոտքս նենց խփեմ սեղանին, որ արյուն գա ու կապտի: Եթե հանկարծ աստերոիդ ընկնի, հաստատ իմ գլխին ա ընկնելու:![]()
![]()
Դայ ջան, քույրս էլա տենց, արդեն ասելիք ենք դարձրել`Մենակ Զառան կարա, ու թվարկում ենք <<մենակ Զառան>> կարա շարքից հերթական արկածների ցանկը:
Մի անգամ ամռանը, նշստած տեղը արդուկ անելիս, արդուկը փոխանակ դնի սեղանին, դնում է ուղիղ ոտքին: Ամբողջ ամառը ստիպված եղավ անցկացնել արդուկի դաջվածքը ոտքին:![]()
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Տեսնես կա՞ աշխարհում մեկն, ով չի սիրում չորացած տերևները ոտքերով խշխշացնել
![]()
Chuk (15.10.2009), cold skin (15.10.2009), comet (15.10.2009), Lexsa (15.10.2009), murmushka (15.10.2009), No Broken Hearted Girl (02.11.2009), Norton (15.10.2009), Ribelle (21.10.2009), Tig (15.10.2009), Ungrateful (15.10.2009), Արշակ (15.10.2009), Բարձրահասակ (19.10.2009), Երկնային (15.10.2009), Մանուլ (24.10.2009), Ռուֆուս (15.10.2009), Փոքրիկ (28.10.2009)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ