Կյանքի իմաստը ապրելնա, ապրի քանի դրա հնարավորությունը ունես![]()
Կյանքի իմաստը ապրելնա, ապրի քանի դրա հնարավորությունը ունես![]()
Կյանքը ինքնին իմաստ է, ուրիշ իմաստներ պետք չի որոնել, բոլոր այն մարդիկ, ովքեր խորացել են այս հարցի մեջ, հիմնականում ինքնասպանություն են գործել, որովհետև անհնար է գտնել իմաստի իմաստը: Ո՞րն է իմաստի իմաստը:
կյանքը ինքնին իմաստով(ներով) լի մի առեղծվածա, որը դեռ բացահայտված չի ի տարբերություն մյու առեխծվածների,Օրինակ ինչի մենք կանք, միթե առանց կյանքի գործունների չէր կարող այս մոլորակը գոյություն ունենալ, միթե մեր կյանքը ինչ-որ դրական գործոնա այս մոլորակի համար։ Սրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխանը մենք չգիտենք, չեմ էլ կարծում որ կիմանանք։
ապրելը նպատակ չի կարող ունենալ, բայց իմաստ կարող է ունենալ:
իմ կյանքը իմաստավորող ամենահզոր միջոցը երաժշտությունն է:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Կյանքի արժեքը այն է .ինչը որ արժեքավորել ենք մեր կյանքում։
Իսկ ես գիտեմ իմ աշխարհ գալու նպատակը-մայրս մենակ էր ու ես նրան շատ պետք էի ,բաիսկ հիմա ապրում եմ տղայիս համար ու դեր շատ բան ունեմ անելու
![]()
Օրինակ ես, արդեն գիտեմ, ինչի համար եմ ծնվել ու կասկած չունեմ էտ հարցում: Եթե մարդ իր տեղը չի կարողանում գտնել այս կյանքում, թող իրեն փորձի տարբեր բնագավառներում: Հենց էտ մի բնագավառներից մեկը կարող ա պատասխանի թենայի վերնագրին:
Օրինակ՝ ծեր տարիքում ծնողներիս խնամելը...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
կյանքի իմաստը?
Կյանքի իմաստը էնա, որ երեխադ ծնվում է, քույրը գալիս ասում է շամպայնը բացում ես ու քեֆ անում ավտոյի կապոտին սեղան ես գցում, ոչմեկի ներս չեն թողնում ուրշ պապաներ իրանց կոտորում են, բայց քո ընկերջ պապան զանգումա հիվանդանոցի գլխավոր բժշկին ու քո առաջ բոլոր դռները բացվում են, բարձրանում ես պալատ երեխայիդ տեսնում ես շորի մեջ փաթաթած տաք լույսի տակ դրած, փոքր տոտիներնել դուրսը:
Կյանքի իմաստը էնա, որ էրեխուդ առաջին ցիցո ատամիկը տեսնում ես աշխարհով մեկ ես լինում:
կյանքի իմատը էնա, որ գիշերով տուն ես գալիս երեխեդ ձայնիցդ արթնանումա ու գրկումդ քնում:
Կյանքի իմաստը էնա, որ գալիս ես տուն ու քեզ ընդեղ սպասում են....
դե մեկել վերոնշվածի նման մանր-մունր բաներ էլի
Վերջին խմբագրող՝ keyboard: 30.09.2009, 13:28:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Jarre (30.09.2009)
Կյանքի իմաստը «լողալու» մեջ է։
Կյանքը նման է գետի, որի վերջում ջրվեժ է։
Ծնվելուց հետո, երբ նստում ես կյանքի նավակը, սկսում ես լողալ դանդաղ. այդպես են անցնում մանկության տարիները. անցնում են շատ դանդաղ, կարծես թե մեկ դար ապրես։
Հետո արագանում է գետի ընթացքը. սկսում ես լսել ջրվեժին մոտեցած մարդկանց՝ ծերունիներին, որոնք, ըստ վեհության, կարող են ասել ջրվեժին դանդաղ մոտենալու հնարքներն ու ճանապարհները. ասում են, կառչիր այս ծառի ճյուղից, կամ այս քարից. սակայն միեւնույն է, կամ ճյուղն է կոտրվելու վերջում, կամ էլ ձեռքդ է պլստալու սոտլիկ քարից։
Ու այդպես շարունակ լողալու ես այնքան, մինչեւ հասնեն ջրվեժին եւ ավարտես քո կյանքի լողքը կյանքի գետով։
Այդքան բան։![]()
Վերջին խմբագրող՝ Հակոբ Գեւորգյան: 01.10.2009, 05:30:
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Lion (01.10.2009)
իսկ ինչի չապրելչէ որ եթե չապրես չես կարողանա ուրախանալ ամեն օրվա հրաշքներով: Կարողա հիմա քեզ թվա թե ես անկապ բաներ եմ ասում, բայց եթե խորը մտածես, ու եթե փորձես աշխարհին նայել հանելով քո դեպրեսիվ ակնոցները, դու կհասկանաս, որ կյանքը հիասքանչ ա, ուղղակի մեզանից ամեն մեկը պետք ա ինքը իրա համար մշակի կյանքի նախընտրելի բանաձև ու շարժվի դրանով:
Մի վախեցի նայել կյանքին պարզ ու մի վախեցի գտնել կյանքում էն ինչ իրականում փնտրում ես, բայց ինչից անգիտակցորեն խուսափում ես.... Միշտ ժպտա, էդ հաստատ ուժ ա տալիս![]()
Կյանքը` մեկ բառով ասած շարժում է, ու նրա իմաստը հենց այդ շարժումն է:
Հիմա եկեք բարդացնենք այս միտքը, քանի որ մենք` մարդիկ պարզ ճշմարտությունները հասկանալու համար հակում ունենք դրանք բարդացնելու:
Ցանկացած նյութ թե ոգեղեն, թե ֆիզիկական, կարիք ունի շարժման: Առանց շարժման այն ոչինչ է, շարժման մեջ` ամեն ինչ: Ոգեղենի շարժման խթանիչներն են ինքնակատարելագործման, ինքնադրսևորման, ինքնաարտահայտման, ինքնաճանաչման, ինքնահաստատման կամ ինքնադեգրադացման, ինքնաոչնչացման, ինքնախեղաթյուրման, ինքնակորստի ցանկությունները, ինչպես նաև իր նախորդների հաստատման և սերունդներում շարունակման ձգտումները: Իսկ այս բոլոր ցանկություններն ու ձգտումները ոգեղենին ի կատար ածելու հնարավոություն է տալիս նաև նյութը` սովորական մատերիան: Այսինքն նյութականը և ոգեղենը փոխկապակցված են միմայանց, ու կոպիտ ասած օգնում են իրար իրենց ձգտումներն ու ցանկությունները իրականացնելու համար: Հիմա այս ամբողջի ամենահրաշալի, ամենահետաքրքիր և ամենագեղեցիկ պահի մասին… Ինչպես գիտենք ֆիզիկայից ցանկացած շարժում հիմնականում պայմանավորված է հակադիր լիցքերի փոխազդեցությամբ: Իսկ հակադիր լիցքերն առաջանում են ազատ ընտրության օրենքի արդյունքում: Մեզ բոլորին տրված է ազատ ընտրության հնարավորություն, որը սակայն ունի իր պատճառահետևանքային կապի շղթան` օրենքը: Ազատ ընտրության հետևանքով առաջանում է կամ դրական կամ բացսական արդյունք, որն էլ ապահովում է շարժման ընթացքը: Իսկ ինչպե?ս է, որ մենք չենք տեսնում այդ պատճառահետևանքային կապը անհատի կյանքում: Այ այստեղ է որ ակամայից չենք կարող չընդունել որ կյանքը դա հոգնակի երևույթ է: Այսինքն ծնունդն ու մահը դա կյանքի ընթացքի մի ցիկլի ավարտ է և մյուսի սկիզբ: Ու քանի որ տիեզերքում պիտի գործի ազատ ընտրության օրենքը, այդ պատճառով էլ մենք չենք հիշում մեր նախորդ կյանքերի պատճառահետևանքային իրադարձությունները, որպիսի կյանքը լինի անկանխատեսելի և դրական կամ բացսական լինելը չպարտադրվի: Այսինքն ազատ ընտրության օրենքը չխախտվի: Թե չէ եթե մենք հիշենք, որ նախորդ կյանքում լավ բանի համար այս կյանքում ստացել ենք լավը, իսկ վատի համար վատը, ապա մենք <<պարտադրված>> կլինենք լինել լավը, դրանով իսկ կխախտվի ազատության օրենքը, որն էլ կհանգեցնի շարժման դադարին ու կյանքի իմաստազրկմանը:
Սա ընդհանուր…
Իսկ ինչ վերաբերվում է մեր առօրեայի իմաստավորմաը, ապա մենք պիտի ուղղակի ապրենք մեր տեղին ու դերի համապատասխան, հնարավորինս իրականացնենք մեր ձգտումներն ու ցանկությունները, սիրենք կամ ատենք, աշխատենք, ստեղծենք կամ ոչնչացնենք, պահպանենք մերը կամ խլենք ուրիշինը…
Ինչևէ, իմ համար ամենակարևորը սիրենլն է: Սիրել ծնողներիդ, կողակցիդ, երեխաներիդ, աշխատել ու արարել նրանց համար, սովորեցնել քո կարողությունների չափով, հասկանալ քո տեղն ու դերը` նախ և առաջ ինքդ քեզ ճանաչելով: Սիրել աշխարհը այնպիսին ինչպիսին որ նա կա ու հնարավորինս ուրախանալ ամեն մի պահով և դիմակայել դժվարություններին:
Այսքանը: Սիրեք միմյանց և ամեն ինչ լավ կլինի:![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Էսքանին արդեն համաձայն չեմ: Կյանքը շարժումը չի՛:
Կյանքը շարժման փոփոխությունն է: Հաճույքն էլ առաջանում է շարժման փոփոխությունից: Շարժումը նույն արագությամբ ձանձրալի է ու կործանարար:
Ծնունդն ու մահն էլ վիճակի փոփոխություններ են, որ ըստ էության նույն բանն են: Մեկն առանց մյուսի անհնար է:
Իմ կյանքի նպատակը հաճույք ստանալն է: Ես նպատակներ չունեմ:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ