ՇԱտ լավ թեմա է
Միշտ մտածել եմ այս հարցերի շուրջ…
մի անգամ մեր դասախոսներից մեկը շատ հետաքրքիր մտքեր ասեց, որ ի վերուստ մենք բոլորս էլ ունենք ինչոր դեր ինչ որ նպատակ և ծնվում ենք այն իրագործելու ակնկալիքով բայց քանի որ մարդիկ ունեն ընտրելու հնարավորություն շատ քչերին է հաջողվում գտնել իր դերը իր նշանակությունը պամության մեջև երջանիկ է այն մարդը որը կարողանում է գտնել իրեն իր նշանակությունը իր կյանքի իմաստը և նպատակը…
ընդ որում ինքը ինչոր մեթոդներ էր թվարկում այդ դերը գտնելու համար…
ճիշտն ասած այդքան էլ լավ չեմ հիշում բայց կարծեմ առաջին քայլը շատ ուսուցանելն է իսկ երկրորդը մարդկության հետ ինչոր կապերի անհրաժեշտությունը …այդ կապերը այսպես վերացական հասկացություններ էին, կարծեմ, բայց բավականին հետաքրքիր մտքեր էին…չգիտեմ ինչքանով ճիշտ հիշեցի բայց մոտավոր այսպիսի բան էր…
ընդ որում ինքը պնդում էր որ գտել է իր դերը պատմության մեջ և իր կյանքի իմաստը և նրա կապերը մարդկության հետ նա համարում էր ուսանողներին![]()
Չգիտեմ այն ժամանակ այդքան էլ չխորացա այս հարցերի մեջ բայց ապագայում նպատակ ունեմ ավելի մանրամասն ուսումնասիել այս հարցերը…
Հ.Գ. Շատ հետաքրքիր կլիներ լսել Փիլիսոփաների կարծիքը այս հարցի վերաբերյալ…![]()
Loading your personal settings....
ՄԱՐԴՈՒ փորը կուշտ չի լինում, ահավոր միտքա էն որ մարդիկ ընդհունակ են մտածելու սենց հարցերի մասին մենակ էն դեպքում երբ փորները կուշտա, սխալ կարծիքա՝ ամեն ինչ չէ որ փորի կշտությամբա որոշվում, ամեն մարդ անկախ նրանից կուշտ փորովա էտ անում թե սոված, իր լումանա ներդնում կյանքում, կարողա ինքը դաժէ չզգա բայց լուման անպայման ներդնումա, ու ներդնելուց երբք չի մտածում ինքը կուշտա թե սոված, ամեն մարդ բացի կյանքում ԻՐ կենցաղային խնդիրների լուծումից ինչ որ բան հաստատ անումա ամբողջ մարդկության համար, նենց որ ես դեպքում որպես փորով մարդ ասեմ որ էս ամենի մասին մենակ փորի տեսանկյունից նայելը սխալա![]()
Վերջին խմբագրող՝ ihusik: 12.09.2007, 10:39: Պատճառ: Վիրավորական բառերի ջնջում...
Ճիշտն ասած նման հարցեր ինքս իմ առաջ երբեք չեմ դրել, ու դժվար էլ դնեմ:Արդյոք իմ կյանքն իմաստ ունի՞
Պատճառը երևի իմ սեփական աշխարհաընկալման մեջ է: Էս հարցի հետ կապված "իմ աշխարհաընկալումը" ինձ հուշում է, որ
1. աշխարհը ՝ դա ես չեմ, ու աշխարհը ինձանով չի սկսվել, ու ինձանով չի ավարտվելու /ի տարբերություն Կանտի աշխարահայացքի/:
2. աշխարհը ունի հետադարձ կապի հետաքրքիր, մշակված մեխանիզմ, ըստ որի, եթե ես պետք է լինեմ "ուրիշ", քան կամ այժմ, ապա աշխարհը կմտնի իմ հետ պայքարի մեջ, ու կփորձի ինձ պարտադրել այդ "ուրիշը":
Ըստ վերևի ասվածի, հարցը ձևափոխեմ մի քիչ:
-Իմաստ ունի՞ ոտքիս վրա շրջագայող մրջունի գոյությունը, երբ որ հիմա ես նրան կվերացնեմ... Իմաստ ունի՞ Երկրի գոյությունը, տիեզերքի գոյությունը,... աստծո գոյությունը:
"Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ:" Հետո՞ ինչ:
Իսկ մտածել եք երբևէ, իմաստ ունի՞ հենց "իմաստ" բառը: Տաֆտալոգիա է ստացվում, չէ՞: Նույն ձևի տաֆտալոգիա է սեփական կյանքի իմաստի փնտրտուքը:
Այնքան էլ դժվար չէ հասկանալ ու ընդունել, որ մեր կյանքը նրա համար չէ, որ անիմաստ ժամանակ ծախսենք... այն մեզ տրված չէ բնութագրելու, արժեքավորելու, իմաստավորելու համար, այլ տրված է ապրելու համար: Իսկ ապրելու համար հաճախ պետք է գալիս բնութագրել, արժեքավորել, իմաստավորել... սակայն ոչ մեր կյանքը, այլ մեզ շրջապատող կյանքը: Սա էներգետիկայի հարց է: Իսկ էներգետիկան մեր սնունդն է, տիեզերքի սնունդն է: Սա մեր,... տրեզերքի ծրագրում է գրված:
Հ.Գ. Համարում եմ, որ դեպրեսիոն հարցադրումներ ունենում են ամուր հողի վրա չկանգնած հոգեվիճակները, և ստեղ տեղին չէ խելոք ու անխելք բաժանումները: Դա կարող է պատահել ինչպես անգրագետ բոմժի հետ, այնպես էլ ակադեմիկոսի հետ:
Մարդու դերը դա նա է, ինչի մեջ գտնվում է մարդը հենց հիմա, այս պահին: Դա է իր դերը : Մնացած /ենթադրյալ/ տարբերակները հոգու սփոփաքի ու ինքնախաբեության համար են միայն /որոնք երբեմն էնքան էլ վատ բան չեն/:
Մարդ, անհատը, ինչ որ է տվյալ պահին, նա հենց այդ է, և ոչ ուրիշ մի բան:
Մարդու այս աշխարհում մի անգամ ծնվելու ու մահանալու գաղափարն ինձ համար անհեթեթ գաղափար է ու չեմ կարող հասկանալ ու ընբռնել թե էլ ինչպե՞ս կարող են մարդիկ կյանքի նպատակ ու իմաստ գտնել կյանքի մեջ եթե նրանք գալիս են լույս աշխարհ այդքան տարբեր ու այդքան անհավասար պայմաններում ու դեռ մի քանի տասնայակ տարի ապրելով (եթե իհարկե այդքանն էլ հաջողվի) պետք է անհետանան իսպառ կամ էլ չունենան սխալների ուղղման ու կատարելություն դեպի գնալու հնարավորություն: Հոգու անմահության ու վերամարմնավորման գաղափարների մասին կարող եք անցյալ գրառումներումս էլ իմ կարծիքը տեսնեք ուստի այդ մասին երկար կանգ չառնեմ ու կարճ պատասխանեմ այս թեմայի հարցին.
Մարդու, որպես Անհատի կյանքի նպատակն ու իմաստն՝ ինքն իրեն ճանաչելն է:
Մարդու, որպես շրջապատի, խմբի մեջ մի էակի կյանքի նպատակն ու իմաստն՝ սիրել սովորելն է:
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
«Ժամանակ չունենալ» նշանակում է աշխատանք: Հացի կարօտ մարդը աշխատում է ապրեցնելու համար իր ընտանիքը, իսկ երբ ազատ ժամանակ է ունենում. յատկացնում է կամ զուարճութեան կամ նինջին:
Ճիշտ ես Երուանդ, պէտք էր խօսէի հոգեպէս սովածների մասին, որոնք 21րդ դարում ժամանակ ունենում են ձանձրանալու:
Որոշ նպատակ հետապնդող մարդը ապրում է իր առօրեայ կեանքի կշռոյթովը: Նա հպարտանում եւ ուրախանում է իր նուաճումներով, թէկուզ դրանք լինեն աննշան, մխիթարւում է:
Այսպիսի մտածումներ, այսինքն «կեանքի իմաստի փնտռտուք» ծագում են ձանձրոյթից, տաղտուկից: Ճանաչել եմ ծերունիներ, որոնք մինչեւ իրանց կեանքի վերջին օրը սովորելիք բան ունեցել են: Երեխայի խանդով ձեռնարկել են նոր գործի, հարստացել փող դիզել են ողջ կեանքում: Որոշ ժամանակ ետք, աշխատելու մարմաջը դառնում խառնուածք, բնաւորութիւն: Անձը հասնում է նապատակներին, սակայն չի կարողանում տանը նստել եւ մահը սպասել: Նա ամէն առաւօտ, հարուստ ծնած զաւակներից առաջ պիտի զարթնի եւ գնայ իր գործին:
Նպատակ ունենալը կեանքն իմաստաւորում է: Նպատակ հետապնդող անձը ներքուստ ուրախ անձ է, եւ արդէն նրա մտքով չի անցնում կեանքն ու իր իմաստը, մահուան գաղափարը: Նա անցել է այդ մտածումներից եւ գտել է իր տեղը: Մնում է լինել խելացի եւ հեշտ իրականանալի նպատակներ հետապնդել: Խելացի որոշումները եւ հաճելի նորութիւնները եւս մարդուն երջանիկ են դարձնում: Հնարամիտ անձինք մարդկութեան զարգացման նպաստում են, երջանկացնելով իրանց անձը եւ ուրախացնելով շուրջինները:
Նորութիւնները միշտ հաճելի են եւ կեանքը դարձնում են հետքրքիր:
Ուրախ լինելու գաղտնիքներէն մին էլ եղածով գոհանալու կարողութիւնն է: Ունեցածովը ուրախանալ խելացութեան գագաթնակէտն է, ապա թէ ոչ ամէնատխուր անձը կը լինես: Մնացածը կուգայ ինքնիրեն...
Եթե մարդն այս աշխարհում գոնե մի հոգու պետք է, ուրեմն իր ապրելն իմաստ ունի……![]()
Love has an enemy, but it is already defeated!
Նամակը կարդալուց աղանդների հետ կապված ոչինչ չտեսա: Ցանկացած մարդ որոշակի տարիքում նմանատիպ հարցեր տալիս է ինքն իրեն, բայց համաձայն չեմ այն մտքի հետ, որ միայն խելացի մարդը կտար այս հարցերը: Ոչ, խելացի մարդը կասեր երբեք մի տվեք այս հարցերը, քանզի կան հարցեր, որոնք պատասխաններ չունեն, կամ ունեն բազմաթիվ իրար հակասող պատասխաններ:
Եթե ապրում ես եթե ծնվել ես, ուրեմն մեկին կամ ինչ-որ բանի պետք ես, ոչինչ հենց այնպես չի լինում, ու գուցե ամբողջ կյանքդ կապրես կգնաս ու երբեք էլ ես իմանա, թե ինչի համար էիր ապրում: Ուղղակի ապրեք, մի տվեք հարցեր, որոնք ձեզ ապատիայի մեջ կգցեն կամ որոնք կստիպեն արհեստական ու կեղծ պատասխաններ գտնել, որը շատ ավելի վատ է:
Ես ինքս նմանատիպ հարցեր տվել եմ երբ 5-րդ 6-րդ դասարան էի, ու ունեմ նման թեմաներով այդ տարիներին գրված բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք հիմա կարդալուց ծիծաղս գալիս է ինքս իմ վրա:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Դարեր շարունակ խոսվել ու խոսվում է մարդկային կյանքի իմաստի մասին: Սակայն ինձ թվում է, որ մեզանից յուրաքանչյուրը չի փորձում իր կյանքի իմաստի վերաբերյալ պատկերացում կազմել փիլիսոփայական կամ աստվածաբանական բառարաններից, թեկուզև շատ հայտնի ու հանճարեղ մարդկանց ասույթներից: Հարցի պատասխանը յուրաքանչյուրը փորձում է գտնել ներքին ինչ-որ ռեֆլեքսիայի/հուսով եմ ճիշտ բառով եմ արտահայտել այն, ինչ ուզեցել եմ ասել / օգնությամբ, անձնական կյանքի ռեալ հոսքի վերլուծությամբ, սեփական կյանքի առանձնահատկությունների ընկալմամբ և այլն: Սա ինձ թվում է այնքան անձնային խնդիր է, որ թվում է ենթակա չէ գիտական մեկնաբանության: Եթե նույնիսկ պատկերացնենք մի իրավիճակ, որի դեպքում հիմնահարցը գտնի գիտական կոնկրետ մեկնաբանություն՝ միևնույնն է անձնապես բոլորի կողմից չի ընդունվելու:
Սակայն այնքան միեւնույն է...
Կեանքն իմաստաւորւում է յաւերժութեամբ: Յաւերժանում ենք, երբ մեր ծիները փոխանցում ենք մեր զաւակներին: Մեռնելուց ետքը ապրում ենք նրանց մէջը: Կրում են մեր անունները, արիւնը, ծինային յատկանիշները, շարժուձեւերը, նախասիրութիւնները, ազգութիւնը եւ լեզուն: Ամուսնացէ՛ք, երեխայ ունեցէք, մեծացրէք ետքն ալ քաջաբար մահացէք: Մահը Արդար է: Մենակ ենք գալիս, մենակ ենք գնալու:
Համամիտ եմ քեզ հետ Պանդուխտ: Վերջերս մի գիրք էի կարդում/վերնագիրը կարծեմ սոցիալական փիլիսոփայություն էր/, այնտեղ մի հատված կար, որտեղ խոսվում էր կյանքի իմաստի մասին, ու հեղինակը նույնպես նշել էր, որ կյանքի իմաստը պետք է տեսնել զավակների մեջ: Հետո նշում էր, որ դա մեր երկրի նման փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրների համար նշանակալի դեր կունենա: Այսինքն, եթե մարդկանց կարելի լինի համոզել, որ դա է կյանքի իմաստը, ինչ-որ չափով կլուծվի նաև դեմոգրաֆիական խնդիրը:
Սակայն այնքան միեւնույն է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ