User Tag List

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 76 հատից

Թեմա: Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

  1. #46
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում Venus-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք համեցեք: Ես էլ կլինեմ գիդը մանավանդ հիմա աշնանը այստեղ շատ գեղեցիկ է: դե ինչ գալի՞ս եք
    Եկանք շատ շնորհակալություն
    բայց հիմա չէ, աձակուրդների ժամանակ/ երևի կհասկանաք տուն, տեղ, գործ/,մի քիչ ուշ հաշվի կառնենք ձեր առաջարկը

  2. #47
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2008
    Գրառումներ
    316
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկանք շատ շնորհակալություն
    բայց հիմա չէ, աձակուրդների ժամանակ/ երևի կհասկանաք տուն, տեղ, գործ/,մի քիչ ուշ հաշվի կառնենք ձեր առաջարկը
    Լավ երբ ցանկանաք, մեկե ես միշտ էլ Գյումրիում եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yeghoyan (30.09.2009)

  4. #48
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջապես էս հարցը ինչ-որ մեկը տվեց
    Ասողները շատ են, ինչպես դու նկատեցիր, այդ թվում Շվեյցարիայում եղածները... Հիմնականում ասում են, որ Կապանի պարկած շենքերից կա Շվեյցարիայում մեկ էլ Վլադիվաստոկում , հետո բնությունը, լեռներ, անտառներ, լեռնային գետեր:
    Պառկած շենքեր երևի կան ինչ-որ մասում, չգիտեմ: Ինձ շատ դուր է գալիս Լոզանը, որտեղ կտրուկ զառիվերներ կան և գտնվում է լճի ափին: Մոնտրյոն էլ էր գեղեցիկ: Տատենց Բյուլն էլ
    Իսկ ամենաանհամ շվեյցարական քաղաքը (երևի ոչ միայն Շվեյցարիայի մակարդակով), իմ կարծիքով, Ժնևն է:
    Բայց չէի ասի, որ Շվեյցարիան ինչ-որ դրախտային բնություն ունի: Ամեն ինչ լավ մշակված է, բայց, կարծում եմ, մարդու միջամտությունը բավական շատ է. «վայրի գեղեցկություն» շատ չեմ տեսել:

    Ու բացի այդ Կապանում գտնվում է Չայզամի լիճը, որը ամբողջությամբ շրջապատված է անտառով: Օրիանակ այդ լիճը և շրջակայքը շատ նման է իմ պատկերացրած Շվեյցարիային, չնայած, որ այնտեղ չեմ եղել
    Համենայն դեպս, կարծում եմ չարժի շատ կրկնել այդ համեմատությունը երբ չգիտես՝ ինչի հետ ես համեմատում Մեկ էլ տեսար՝ հեչ էլ «գեղեցկության տիպար» չի:
    Ի դեպ, միայն Հարավային Հայաստանի բնակիչներից եմ լսել այդ համեմատությունը. կապանցիները պնդում էին (են), որ Կապանն է «փոքրիկ Շվեյցարիան», մի գորիսեցի ասում էր, որ դա Գորիսն է, և մի սիսիանցի էլ պնդում էր, որ դա Սիսիանն է Մի բան էլ ավելացնեմ, որ շվեյցարացին չի ասի, թե իր քաղաքը «փոքրիկ Հայաստան է» (ասածս այն է, որ նման համեմատություններն ավելորդ են, ըստ իս):
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Surveyr (01.10.2009), Նաիրուհի (16.10.2010)

  6. #49
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Երբ Անդրկարպատներ էի գնացել (Ուկրաինա), տուրիստական ուղեցույցիս մեջ այդ ռեգիոնը հեղինակը հպարտորեն անվանում էր "ուկրաինական Շվեյցարիա"

  7. #50
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Համենայն դեպս, կարծում եմ չարժի շատ կրկնել այդ համեմատությունը երբ չգիտես՝ ինչի հետ ես համեմատում Մեկ էլ տեսար՝ հեչ էլ «գեղեցկության տիպար» չի:
    Որ ասում են, ընդ որում շատ, էդ նշանակում ա, որ առանց պատճառի չեն ասում: Նմանություններ բնության ու նույնիսկ շինարարության մեջ կա: Ու դա ասվում է ոչ թե նրա համար, որ նշեն Կապանի գեղեցկությունը` Շվեյցարիան դիտարկելով, որպես գեղեցկության չափանիշ (շատ հեշտությամբ կարելի է հակառակը դիտարկել), այլ ուղղակի նմանությունները հաշվի առնելով: Հիմա դու կարող ա Շվեյցարիայում եղել ես, բայց Կապանում չես եղել: Հետո էլ էսօրվա ինֆորմացիոն տեխնոլոգիաների դարում պարտադիր չի մի երկրում լինել, կարծիք կազմելու համար այդ տարածքի բնության ու տեսարժան վայրերի մասին:
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, միայն Հարավային Հայաստանի բնակիչներից եմ լսել այդ համեմատությունը. կապանցիները պնդում էին (են), որ Կապանն է «փոքրիկ Շվեյցարիան», մի գորիսեցի ասում էր, որ դա Գորիսն է, և մի սիսիանցի էլ պնդում էր, որ դա Սիսիանն է Մի բան էլ ավելացնեմ, որ շվեյցարացին չի ասի, թե իր քաղաքը «փոքրիկ Հայաստան է» (ասածս այն է, որ նման համեմատություններն ավելորդ են, ըստ իս):
    Համենայն դեպս, ես ոչ մի սիսիանցի ու գորիսեցի չեմ հանդիպել, որ նման բան պնդի, իսկ ես ավելի շատ գորիսեցի ու սիսիանցի եմ հանդիպել:
    Հարավային Հայաստան տերմինը հետաքրքիր էր: Առաջին անգամ էի լսում:

  8. #51
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը

    Ի դեպ, միայն Հարավային Հայաստանի բնակիչներից եմ լսել այդ համեմատությունը. կապանցիները պնդում էին (են), որ Կապանն է «փոքրիկ Շվեյցարիան», մի գորիսեցի ասում էր, որ դա Գորիսն է, և մի սիսիանցի էլ պնդում էր, որ դա Սիսիանն է Մի բան էլ ավելացնեմ, որ շվեյցարացին չի ասի, թե իր քաղաքը «փոքրիկ Հայաստան է» (ասածս այն է, որ նման համեմատություններն ավելորդ են, ըստ իս):
    Սիսիանցին նման բան չի կարող ասել, ես տեսել եմ Սիսիանը, նամանավանդ հիմա քաղաքի մի նշույլ անգամ չկա,գյուղերում ավելի շատ մարդ կա, քան քաղաքում: Տներն էլ հասարակ մեկ-երկու հարկանի, մի քանի հատ էլ նոր բազմահարկ շենք ունեն: Դատարկվել է քաղաքը, մտնում ես քաղաք, եթե ուզենաս էլ չես կարող կորել Բայց բնությունը ամեն ինչ արժի, հիանալի վայր է: Շատ գեղեցիկ է Շաքեի ջրվեժը/համանուն գյուղում է գտնվում/,մի նկար դնեմ տեսեք/ադնօից եմ ցրել, հատուկ ակումբի համար/
    Ի միջայլոց հիմա այս գեղեցիկ ջրվեժը փողով է, դա էլ շատ համարեցին, վերցրին ու փակեցին, ուզւմ ես տեսնել բնություն պետք է վճարես/թե որտեղ է նման բան գրված չգիտեմ/
    Մի դեպք հիշեցի, ծանոթներից մեկն է պատմել,երբ գնացել են զինվորի մոտ:Տեսակցության ժամանակն ավարտվում է, որոշում են հյուրանոց գտնեն մի 2 օր մնան: Ամբողջ Սիսիանում չեն կարողանում մի կարգին տեղ գտնեն/մարդ չկա, որ հարցնեն/, 3 ժամ փնտրելուց հետո բաց դռներով մի շենք են հազիվ գտնում,մտածում են հյուրանոց է, կամ խանութ, մտնում են մարդ չկա, բարձրանում են 2-րդ հարկ, էլի մարդ չկա, մի քիչ քչփորելուց հետո պատերի ցուցակներից հասկանում են, որ քաղմասում են:
    Սիսիանում հիմա 19-րդ դարն է, պետական մարմիններին մեկ-մեկ հիշեցնել է պետք, որ ուրիշ քաղաքներ էլ ունենք, որոնց վրա ավելի շատ ուշադրություն է պետք դարձնել:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Yeghoyan: 01.10.2009, 11:14:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (12.01.2010)

  10. #52
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մոռացա բացասական կողմերի մասին ասել...

    Գյումրեցիների պահպանողականությունն է նյարդերի վրա ազդում մի ուրիշ կարգի...

    Մեկ մեկ էն տպավորությունն է մոտս, որ գյումրեցիները դեռևս 19-րդ դարում են ապրում...

    Հա ու մեկ էլ շատ ցուրտ է, երեկ ձյուն էր գալիս....
    Եղբայրս, կեցցեն գյումրեցիները, որ պահպանողական են... սիրուն է չէ Գյումրին, իրա հին թաղամասերը որ գնում ես, ճարտարապետությամբ ես հիանում, էդ մարդկանց բնավորության գծերն են գեղեցիկ... վերջը էսօր կարում ես ասես, որ գյումրեցիներ են իրենք, ոչ թե ասենք Ադրբեջանցի, կամ վրացի... հայ են չէ մնացել... ինչ, ուզում ես որ էո թոռներն էլ հնարավորություն չունենան տեսնել իսկական գյումրեցու, չհիանան իրանց կերպարով, թե՞ մենակ կարդան իրենց մասին... էդքանը կա, որովհետև գյումերցիները պահպանողական են... ու իրանց ցավն էլ տանեմ... հանկարծ չփորձես դեպի վատը փոխես քո հնարավորության բնագավառում...

    Ինչ վերաբերվում է Գորիսին, չկա Շվեցարիայի հետ համեմատվելուն, Շվեցարիան, ճիշտ է, Եվրոպայի ամենագեղատեսիլ վայրերն ունի... բայց, Եվրոպայի, ինքը կա Եվրպացիների մեծարման համար, ոչ թե մեզ՝ հայերիս, կամ եթե նեղվում եք, Սյունեցիներիս…
    Մարդ պիտի կառչած լինի իր հողից ու շենացնի իր հողը.. ծաղկեցնի...
    Ոչ թե գնա ուրիշի ծաղկեցրածը վայելի...
    Ինչևէ, խաշ ուտողները երևի գիտեն, որ խաշի ժամանակ երեք կենաց են խմում, խաշ չուտողների համար նշեմ, դրանք են՝
    1. Պարի լուսը պարի ինի, առողջություն հաջողույուն
    2. Խաշ սարքողների կենացը
    3. Խաշ ուտողների կենացը...
    Գորիսում կա 4-րդ կենացը
    4. Կյուրիսի ծորի կենացը /Գորիսի ձորի կենացը/
    մենք սիրում ենք մեր ձորը... ու աշխարհում սենց ձոր մեկ էլ մեր մոտ է... էնպես որ գրողի ծոցը Շվեցարիա
    Եվ մի մոռացեք, իհարկե, որ դրախտը աշխարհում համարվել է Հայկական Լեռնաշխարհը, ոչ թե ...
    հ.գ. Կարող եք գնալ ազգային պատկերասրահի քարտեզները դիտել
    Համեցեք մեր ղոլը...
    Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 01.10.2009, 15:03:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (22.04.2010)

  12. #53
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ ասում են, ընդ որում շատ, էդ նշանակում ա, որ առանց պատճառի չեն ասում: Նմանություններ բնության ու նույնիսկ շինարարության մեջ կա: Ու դա ասվում է ոչ թե նրա համար, որ նշեն Կապանի գեղեցկությունը` Շվեյցարիան դիտարկելով, որպես գեղեցկության չափանիշ (շատ հեշտությամբ կարելի է հակառակը դիտարկել), այլ ուղղակի նմանությունները հաշվի առնելով: Հիմա դու կարող ա Շվեյցարիայում եղել ես, բայց Կապանում չես եղել: Հետո էլ էսօրվա ինֆորմացիոն տեխնոլոգիաների դարում պարտադիր չի մի երկրում լինել, կարծիք կազմելու համար այդ տարածքի բնության ու տեսարժան վայրերի մասին:
    Այո, Շվեյցարիայում եղել եմ, Կապանում՝ ոչ։ Կապանի տեղադրած նկարները դիտեցի, առանձնապես մեծ նմանություն իմ տեսած շվեյցարական համայնապատկերների հետ չնկատեցի։

    Համենայն դեպս, ես ոչ մի սիսիանցի ու գորիսեցի չեմ հանդիպել, որ նման բան պնդի, իսկ ես ավելի շատ գորիսեցի ու սիսիանցի եմ հանդիպել:
    Պարզ է, որ դու ավելի շատ գորիսեցի տեսած կլինես, քանի որ ապրել ես նրանց հարևանությամբ։ Դե հիմա իմ տեսած գորիսեցիներից մեկը էլի խոսում էր Գորիսի և Շվեյցարիայի նմանության մասին։

    Անկեղծ ասեմ. ինձ այս համեմատությունները դուր չեն գալիս և թվում են ինչժոր բարդույթի արտահայտում։
    Ես, օրինակ, Երևանը չեմ անվանի, ասենք, փոքրիկ Անդորրա, կամ էլ մեծ Լիխտենշտեյն։ Երևանը Երևանն է, Անդորրան՝ Անդորրան։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  13. #54
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Ես էլ ներկայացնեմ Վանաձորը` իմ հարազատ քաղաքը:

    Վանաձորը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է և հանրապետության հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։



    Բնակչությունը 100 000-ից ավելի է:
    Սկզբում Վանաձորի տարածքում եղել է փոքր գյուղ` Ղարաքիլիսա անունով, որը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո, 1935 թվականին վերանվանվեց Կիրովական` կոմունիստ Կիրովի անունով, իսկ Հայաստանի անկախացումից հետո, 1992 թվականին քաղաքին տրվեց Վանաձոր անունը:


    Լոռու մարզպետարան`




    1929-30-ին կազմվել է Վանաձորի առաջին հատակագիծը (ճարտարապետներ` Կ. Հալաբյան, Մ. Մազմանյան, Գ, Քոչար), որը նախատեսում էր քաղաքի տարածքը ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով` Դիմաց թաղամասում:
    1939 թ.-ի գլխավոր հատակագծով (ճարտարապետներ` Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը` զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր):
    1949 թ.-ին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ` Հ. Դավթյան, Ռ. Գրիգորյան): 1950-ական թթ.-ին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ` Հայքի) հրապարակը` քաղաքի վարչակառավարչական կենտրոնը:

    Գուգարք հյուրանոցը` Վանաձորի Հայքի հրապարակում`



    Անսամբլային կառուցապատման ուշագրավ նմուշներ են Տիգրան Մեծ պողոտան, Թումանյան փողոցը, Շահումյանի հրապարակը` իր արհեստական լճերով, և քաղաքային կենտրոնական այգին:

    Վանաձորի «Լճերը»`



    Վանաձորում է ծնվել հայ անվանի գրող Ստեփան Զորյանը:
    Ամեն տարի, հոկտեմբերի առաջին շաբաթ օրը Վանաձորում նշվում է քաղաքի տոնը:

    «Կիրովական» հյուրանոցը`




    Հակիրճ` այսքանը իմ քաղաքի մասին: Հ. Մ.

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (19.12.2009), Sona_Yar (08.11.2009), Tig (15.10.2009), Whyspher Whisper (24.04.2010), Yeghoyan (03.10.2009), yerevanci (19.04.2010), Գաղթական (10.12.2009), Դեկադա (07.11.2009), Կաթիլ (03.10.2009), Մանոն (11.11.2009), Նաիրուհի (12.12.2014), Շինարար (03.10.2009)

  15. #55
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Հրաչ ջան, քանի որ դու թվարկում էիր Վանաձորի նախկին անունները, ավելացնեմ, որ մեր քաղաքի տարածքում գտնվող ամենահին բնակավայրը կոչվել է Կանակա, հետո նոր գալիս են՝ Ղարաքիլիսա, Կիրովական, Վանաձոր:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 03.10.2009, 17:46:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sona_Yar (08.11.2009), _Հրաչ_ (03.10.2009), Դեկադա (07.11.2009), Մանոն (11.11.2009)

  17. #56
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    «Կիրովական» հյուրանոցը`

    Հյուրանոցից մի քիչ ներքև սպիտակ տնակում ապրում է դերասան Վրույրը, որը «Մի վախեցիր» ֆիլմում խաղում է գլխավոր հերոսի ընկերոջ ղարաբաղցի քեռու դերը:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (19.04.2010)

  19. #57
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Իսկ Կանակայի մասին ինչ-որ աղբյուրներ կա՞ն ինտերնետում:

  20. #58
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Կանակայի մասին ինչ-որ աղբյուրներ կա՞ն ինտերնետում:
    Ճիշտն ասած չգիտեմ, բայց առաջ քաղաքում այդ անունով շինարարական ընկերություն կար, հիմա չգիտեմ՝ գործում է, թե ոչ, այդ ժամանակ հետաքրքրվեցի, թե ի՞նչ ա նշանակում, ու ասացին, որ հնագույն բնակավայր է եղել մեր քաղաքի տարածքում, թերևս ուրարտական ժամանակներից, մոտավորապես Ղշլաղի ու Տարոն թաղամասների տարածքում: Բացի այդ, երբ հանրաքվե է անց կացվում, քաղաքը անվանափոխելու համար, այդ տարբերակն էլ կար, բայց ինչքան գիտեմ Գուգարք տարբերակը անցավ, վերջում որոշեցին, որ Վանաձոր լինի:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    _Հրաչ_ (03.10.2009)

  22. #59
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    http://www.zhamanak.com/article/7194/
    «Վանաձորի օրը» յոթ տարեկան է, իսկ Վանաձո՞րը
    18:09 Yerevan | 14:09 GMT | Thursday 4 October 2007
    Գայանե Հովսեփյան

    Արդեն յոթերորդ տարին է` Վանաձորում նշվում է «Վանաձորի օր» տոնակատարությունը: Ի տարբերություն մայրաքաղաքի, որտեղ ամեն տարի, սկսած խորհրդային ժամանակներից, հստակ հաշվարկվում է, թե երբ է հիմնադրվել Էրեբունի-Երեւանը, Վանաձորում նման հաշվարկ չի տարվում:

    Գոնե մի խորհրդանշական տարեթիվ չի նշվում` նախկին Ղարաքիլիսայի հետ կապված, որ դրա «պոչից բռնեին» ու ամեն տարի «բարձրանային»: Եւ ստացվում է, որ դա դառնում է ինքնանպատակ տոն, որ սահմանվել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք, 2000 թվականից, եւ նա պարզապես նշում է իր պաշտոնավարման հերթական տարեդարձը:

    «Վանաձորի օրը» նշվում է հոկտեմբերի առաջին շաբաթվա վեցերորդ օրը, ընդ որում` ավելի մեծ շուքով, քան` Անկախության օրը, որը գրեթե աննկատ է անցնում, մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ ներկա իշխանություններն իրենց այսօրվա կարգավիճակի համար առաջին հերթին պետք է պարտական լինեն Անկախությանը: Չէ՞ որ անկախությունից հետո` 1996թ. ձեւավորվեցին նախկին քաղխորհուրդներին փոխարինող տեղական ինքնակառավարման մարմինները: Եւ հետո, հանրապետության երրորդ քաղաքը Վանաձոր է անվանափոխվել անկախությունից հետո, երբ քաղաքային նախկին իշխանությունների օրոք հանրաքվեի միջոցով «Կիրովականը» դեն նետեցին այնպես, ինչպես Կիրովի արձանը` համանուն հրապարակից (ներկայումս` Հայքի), եւ քաղաքը հռչակեցին Վանաձոր, ինչը շատերի սրտով չէր: Մարդիկ դժգոհում էին, թե ինչպես կարելի է, որ եւ թաղամասի անունը Վանաձոր լինի, եւ քաղաքի` «Վանաձորի «Վանաձոր» թաղամաս»: Չնայած քվեարկության էր դրված նաեւ պատմական Կանակա անունը, սակայն «հաղթեց» Վանաձորը (չի բացառվում, որ այդ անունն «անցկացվեց» այնպես, ինչպես 2005թ.` «բարեփոխված» Սահմանադրությունը): Այդուհանդերձ, բարեբախտություն է, որ քաղաքին շատ ավելի հնաբույր եւ անբարեհունչ անվանում չեն տվել. ասենք` նախկին բնակավայր «Քոսի Ճոթեր» անունը: Պատկերացնու՞մ եք` ասեին «Քոսի Ճոթերի քաղաքապետարան»:

    1998թ. իշխանափոխությունից հետո, երբ ներկա իշխանություններն սկսեցին նախորդ իշխանություններին ժողովրդի աչքում վարկաբեկելու կուրս որդեգրել, քաղաքի սոցիալիստամետ ուժերը ոգեւորվելով դիմեցին այն ժամանակվա Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանին` խնդրելով, որ Վանաձորը կրկին անվանակոչեն Կիրովական: Վերջինս էլ «խաթրները չկոտրելու» համար մի կես բերան համաձայնություն տվեց, բայց դրանից ոչինչ չստացվեց. Վանաձորն այդպես Վանաձոր էլ մնաց:

    «Վանաձորի օրը» քաղաքային իշխանությունները նշում են մեկշաբաթյա միջոցառումների տեսքով, իսկ «բուն» օրվա արարողությունը Հայքի հրապարակում տեղի ունեցող շքերթն է լինում, որը պարզապես խորհրդային տարիների պարզ նմանակումն է. դպրոցականների, ուսանողության երթը` հրապարակով եւ տեղական իշխանությունների` նրան ուղղված ողջույնը տրիբունայից: Քանի որ նախկին տարիների նման գործարանները չեն աշխատում, ուստի «աշխատավորական կոլեկտիվների» հիմնական կազմը կրթօջախների աշխատողներն են լինում: Այնուհետեւ տեղի է ունենում տոնախմբություն, որն էլ Էրեբունի-Երեւանի տոնակատարության նմանակումն է` պատմական կերպարներով թատերականացված հանդես:

    ... Նախկին Ղարաքիլիսայի մասին հետաքրքիր տեղեկություններ կան լրագրող-հրապարակախոս, հանգուցյալ Նարեկ Մեսրոպյանի «Կիրովական» գրքույկում: Հղում անելով 1826թ. Ղարաքիլիսա այցելած Խաչատուր Աբովյանին` հեղինակը գրում է. «Այստեղի բնիկ հայերը բոլորն էլ շատ վաղուց Երեւանից էին գաղթել եւ բնակություն հաստատել: Դրա համար էլ սրանց տները, ինչպես եւ հագուստները ոչնչով չէին տարբերվում նրանցից, ինչ որ այժմ էլ կարելի է տեսնել Երեւանում»: Գրքից նաեւ տեղեկանում ենք, որ 1899թ. Թիֆլիս-Ղարաքիլիսա ուղեմասով սկսվել է ժամանակավոր մարդատար գնացքների երթեւեկությունը. «Փոքրիկ քաղաքի բնակիչների համար դա իսկական տոն էր, որը երկար տարիներ մնաց շատերի հիշողության մեջ: Անգամ քսան-երեսուն տարի հետո կայարանի կառամատույցը սիրված զբոսավայր էր, իսկ գնացքի ժամանումը` օրվա ամենանշանակալից իրադարձությունը»: Նախահեղափոխական Ղարաքիլիսայում եղել է 60 խանութ, 6 պանդոկ, 3 հյուրանոց, 4 իջեւանատուն, կղմինդրի 3 գործարան, 1 բաղնիք, 40 կառք եւ նույնիսկ ամառային ակումբ` «Ռոտոնդա» անունով:

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sona_Yar (08.11.2009), Tig (15.10.2009), Yeghoyan (26.01.2010), _Հրաչ_ (03.10.2009), Դեկադա (07.11.2009), Մանոն (11.11.2009), Ներսես_AM (07.11.2009)

  24. #60
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Հատուկ Ներսես_AM-ի համար՝ առանց դուդուկի դուդուկ նվագող տղան:

  25. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sona_Yar (08.11.2009), Tig (09.11.2009), Yeghoyan (19.12.2009), yerevanci (19.04.2010), Գաղթական (10.12.2009), Ներսես_AM (07.11.2009), Ռուֆուս (07.11.2009)

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ներսից...
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 55
    Վերջինը: 06.02.2021, 23:05
  2. Հայաստանի ներքին քաղաքականություն` իրատես հայացք:
    Հեղինակ՝ 7or.am, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.09.2011, 12:06
  3. Մեր ազգի լավ ու վատ կողմերը
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 167
    Վերջինը: 18.02.2011, 04:04
  4. Հետաքրքրասեր vs. Գլոբալ Հայացք
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.05.2008, 16:55
  5. Պոեզիա. Ես՝ ներսից:
    Հեղինակ՝ Aida, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 17.09.2006, 21:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •