ք. Վանաձոր, Ժամի թաղ, Շինարարենց շենքի մոտ`
![]()
ք. Վանաձոր, Ժամի թաղ, Շինարարենց շենքի մոտ`
![]()
Վերջին խմբագրող՝ _Հրաչ_: 19.12.2009, 20:17:
A.r.p.i. (09.01.2010), My World My Space (28.03.2010), Tig (12.01.2010), Yeghoyan (19.12.2009), yerevanci (19.04.2010), Դատարկություն (26.01.2010), Լուսաբեր (19.12.2009), Կաթիլ (19.12.2009), Նաիրուհի (16.10.2010), Շինարար (19.12.2009)
Էս աղբյուրը մեր տան դիմացի շենքի մոտ ա, մի քիչ էդ շենքի մասին պատմեմ, հինգ հարկանի ա, 18 պադյեզդ ունի, քաղաքում հայտնի ա որպես 18: 18-ը մեր թաղի մեջ առանձին թաղ ոնց որ լինի, էդ շենքի բնակիչներին, որ հարցնում են` որ թաղից ես, ասում են` տասութեցի եմԱյդ շենքում 267 բնակարան կա, մոտ հազար բնակիչ, մի գյուղի չափ էլի
![]()
My World My Space (28.03.2010), yerevanci (19.04.2010), Նաիրուհի (12.12.2014)
Ես էլ տեղադրեմ մեր Գորիսի բնության մի քանի նկարներ ու մի քանի ծաղիկներ, որոնք ես եմ նկարել: Դե ամեն ամառ գնում ենք ծաղիկ հավաքելու, էդ մի անգամը բախտս բերել էր լուսանկարչական ապարատն էլ հետս էր:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
A.r.p.i. (09.01.2010), Chuk (09.01.2010), Gayl (22.04.2010), Ungrateful (10.01.2010), Whyspher Whisper (24.04.2010), Yeghoyan (26.01.2010), yerevanci (19.04.2010), Դատարկություն (26.01.2010), Նաիրուհի (23.11.2010), Ֆոտոն (10.01.2010)
Էս էլ էս տարվա նկար ա: Դե չիմացողներին ասեմ, որ մառախուղը Գորիսի բնավորությունն է: Ասում են, որ Գորսիում երբ արևը դուրս է գալիս, շները սկսկում են հաչել:
Մի անեկդոտ էլ կա, ասում են, որ քամին ինգում ա թողպի ենդան, չի կարում հսնի, ասում ա մին ա էէ, Կյուրիսում փռնցնիլու եմ:
Նկարը մեր բալկոնից է:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Հրաչի դրած նկարում երևում է իմ բնօրրանի ամենավատ կողմը` կեղտոտությունը: Կյանքումս չեմ տեսել ավելի կեղտոտ քաղաք, քան Վանաձորը: Աղբը թափած է ամենուր: Երբ Դամասկոս էի գնացել, Հայաստանի տարբեր քաղաքներից հետս մարդիկ կային, բոլորը ապշած էին Դամասկոսի փնթիությամբ, իսկ ես համեմատում էի Վանաձորի հետ, ու գալիս շատ տխուր եզրակացության. իմ քաղաքը ավելի կեղտոտ է: Մայթերին ամենուր աղբարկղեր կան, աղբարկղերը դատարկ են, իսկ դրանց չորս կողմը թափված են ծխախոտի մնացորդներ, մի մմ այն կողմ կարելի էր գցել մնացորդը, և մեկ բիչոկով ավելի մաքուր քաղաք կունենայինք: Ամենատխուրն այն է, որ նույն վանաձորցին Երևանում երբեք իրեն թույլ չի տալիս փողոցում որևէ բան նետել, մեկը ինձ մի օր ասաց` ի՞նչ ես աղբարկղ փնտրում, այդտեղ էլ գցիր, սա էլ հո Երևանը չիՀարգանքի ապշեցուցիչ բացակայություն ինքն իր հանդեպ, այլ կերպ դա չեմ կարող մեկնաբանել: Չգիտեմ, դժվար է ավելին ասել ինձ համար, ախր իմ քաղաքը շատ եմ սիրում, իմ տունը, իմ ընտանիքը, իմ նոր տարիները, իմ առավոտվա վազելը, գործի տեղը, ծերությունը, մահը, գերեզմանը միայն ու միայն Վանաձորում եմ պատկերացնում, եթե երազանքներիս տունը ծովի ափին է, ապա այդ ծովն էլ է Վանաձորում, երազելն է, երազելը
Հասկանում եք, չէ՞…
Հրաչը մեղավոր չի, որ հենց այս նկարն է դրել ակումբում, հավատացեք, քաղաքում չեմ պատկերացնում մի տեղ, որ դրսում արված նկարում չարտահայտվի այդ թափթփվածությունը, առնվազն, պետք է այնպես նկարել, որ գետինը չերևա, գեղեցիկ կանայք են չէ՞ լինում, որ գզգզված մազերով, ճպռոտ աչքերով, լաքոտ հագուստով հարևանի տուն ատավոտ գիշերով սրճելու են գնում![]()
Առավոտ գիշերով տեսարանը իմ պատուհանից, հարմար թեմա չգտա, այստեղ եմ դնում
Կցորդ 45806
Վերջին խմբագրող՝ Շինարար: 26.01.2010, 09:08:
A.r.p.i. (26.01.2010), My World My Space (28.03.2010), Sphinx (27.01.2010), Tig (26.01.2010), Yeghoyan (26.01.2010), yerevanci (19.04.2010), _Հրաչ_ (28.03.2010), Արևհատիկ (27.01.2010), Դատարկություն (26.01.2010), Դեկադա (26.01.2010), Լուսաբեր (26.01.2010), Կաթիլ (26.01.2010), Նաիրուհի (16.10.2010), Ֆոտոն (28.03.2010)
Տեսարաններ Բազում թաղամասից
Նոր հավաքած վիդեո եմ գտել հայրենի վայրերի մասին...
Ես մեկն էլ հին նկարածա, ամեն ագամ նայում եմ ու զգում որքան փոփոխությունա եղել քաղաքում վերջին 6-7 տարում, իսկ էնտեղ ապրողների համար դա չի զգացվում, եթե հարցնես «ի՞նչ նոր բան կա», հաստատ կասեն «ոչ մի, լրիվ նույննա»: Բայց փոփոխությունները նկատելի են, երբ էնտեղ չես ապրում:
Հ.գ. Լավ կլիներ ծայրամասի թաղամասերն էլ ընդգրկեն նկարների կամ վիդեոների մեջ: Փաստորեն մեր ղոլերում էլ են տարբերություն դնում կենտրոնի ու ծայրամասերի մեջ![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
A.r.p.i. (19.04.2010), Jarre (22.04.2010), Katka (22.04.2010), Tig (21.04.2010), Whyspher Whisper (24.04.2010), Yeghoyan (19.04.2010), yerevanci (19.04.2010), Արևհատիկ (19.04.2010), Դատարկություն (19.04.2010), Շինարար (19.04.2010)
Փորագրանկարներով ծառերը Արամ Մանուկյան փողոցի վրա են, դատախազության դիմացի փողոցնա` գետի մյուս կողմից![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Katka (22.04.2010)
Վանաձորը ամպամած եղանակին
![]()
Վանաձորի ծիծեռնակները ու հրապարակից մի կտոր![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Մանկության երազանքներս, կապված քաղաքիս հետ, իրականանում են![]()
Էն ժամանակ՝ տեսնելով շենքերի քանդված ու տգեղ առաջին հարկերը, կենտրոնական փոստի շենքը ու մարզպետարանի շենքը, ուղղակի հիասթափվում էի: Միակ երազանքս այն էր, որ մի օր էդ ամենը վերանորոգված ու գեղեցիկ տեսնեմ: Էսօր նկատեցի, որ էդ քանդված առաջին հարկերից ոչինչ չի մնացել: Բոլոր տարածքները գեղեցիկ վերանորոգված են:
Մեկ էլ էսօր մարզպետարանի ու կենտրոնական փոստի բացումն էր: Էդ ի՜նչ լավ են սարքել
Քաղաքի մաքրության հարցն էլ արդեն 2 տարի է ինչ կարգավորված է:
ՀԳ. Քաղաքս օրեցօր ծաղկում ու գեղեցկանում է: Կապա՜ն![]()
Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում
Մեջներիդ գյուղացին ես եմ աչքիս
Գանձաս՝ Ջավախքի ամենամեծ գյուղերից մեկը։ Գանձայի ներկայիս բնակիչներն այստեղ հաստատվել են 1830-ականներից՝ Ադրիանապոլսի պայմանագրի կնքումից հետո։ Հիմնականում եկել են Կարնո շրջակայքի գյուղերից։
Գանձան գյուղի մոտ գտնվող Ժամի սարից։ Հետևում երևացող գյուղը Փոկան է (ականջդ կանչի, MWMS)։
Վերոնշյալ Ժամի սարի գագաթին գտնվող ս. Հովհաննեսի մատուռը։ Ինչքան գիտեմ՝ կառուցման ժամանակի մասին միանշանակ կարծիք չկա. համենայն դեպս՝ այն եղել է մինչև կարնեցիների գալը
Գյուղից մի քանի հարյուր մետր հեռու գտնվող ս. Սարգսի մատուռը։ Ներսում 3-4 մետր բարձրությամբ և մոտ մեկ մետր լայնությամբ քար է, որի վրա խաչ է փորագրված, սակայն այն թերևս վիշապաքար է եղել. նկատելի է քարը օղակող գոտի, որի մեջտեղում շրջանակ կա, ինչպես նաև դեմ դիմաց կանգնած երկու թռչուն։ Քարի լուսանկարը չունեմՄինչև 1988-ը քարը եղել է բաց երկնքի տակ, սակայն վրան մոմ են վառել, իսկ 88-ին Ծալկա գյուղից մեկը երազ է տեսել, որ ինքը պիտի ծածկի տակ առնի քարը, և կառուցել է մատուռը։
Գյուղի միջով հոսում է Թափարվան գետը, որը երբեմն կոչում են նաև Փարվանա, քանի որ սկիզբ է առնում Փարվանա լճից։ Այս նկարում գետի վրա գցված կամուրջներից երկուսն են. ձախ կողմինը կառուցել են 19-րդ դարում, աջ կողմինը՝ խորհրդային տարիներին։ Այս տեսարանն ամեն օր աչքիս առաջ է եղել
Ինչքան գիտեմ՝ այս պատը կառուցվել է խորհրդային տարիներին։ Ինչ-որ փոքրիկ հիդրոէլեկտրակայան է եղել այս հատվածում
Գետը ձմռանը
Ամենագանձացու՝ Վահան Տերյանի հայրական տունը
![]()
Նույն ամենագանձացու թանգարանը
Տերյանի դստեր՝ Նվարդի գերեզմանը
Տերյանի տուն-թանգարանի մոտ բույն հյուսած այս արագիլներին գյուղում անվանում են «Տերյանի արագիլները»։ Արագիլներն ամեն տարի պարտաճանաչորեն գյուղ են վերադառնում մարտի 8-ին կամ 9-ին
![]()
Տեսարան Գանձայից. ս. Կարապետ եկեղեցին իշխում է համայնապատկերի վրա։ Ուշադի´ր նայեք. հենց եկեղեցու կողքին երևում են Տերյանի հայրական տունն ու թանգարանը (ձախից)
Էս էլ մեր կիկլոպյան ամրոցը՝ Քորօղլին (Քոռ-օղլի՝ կույրի տղա)
Առայժմ այսքանը։ Հետո էլի նկարներ կդնեմ ու մի քիչ էլ դրական-բացասական բաներից կխոսեմ![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
A.r.p.i. (16.10.2010), Boboloz (16.10.2010), My World My Space (16.10.2010), Tig (16.10.2010), _Հրաչ_ (12.02.2012), Արևհատիկ (16.10.2010), Դատարկություն (16.10.2010), Լուսաբեր (16.10.2010), Շինարար (16.10.2010), Ռուֆուս (16.10.2010)
Ամեն ինչ Կապանի մասին
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ