Ես էլ ներկայացնեմ Վանաձորը` իմ հարազատ քաղաքը:
Վանաձորը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է և հանրապետության հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։
Բնակչությունը 100 000-ից ավելի է:
Սկզբում Վանաձորի տարածքում եղել է փոքր գյուղ` Ղարաքիլիսա անունով, որը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո, 1935 թվականին վերանվանվեց Կիրովական` կոմունիստ Կիրովի անունով, իսկ Հայաստանի անկախացումից հետո, 1992 թվականին քաղաքին տրվեց Վանաձոր անունը:
Լոռու մարզպետարան`
1929-30-ին կազմվել է Վանաձորի առաջին հատակագիծը (ճարտարապետներ` Կ. Հալաբյան, Մ. Մազմանյան, Գ, Քոչար), որը նախատեսում էր քաղաքի տարածքը ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով` Դիմաց թաղամասում:
1939 թ.-ի գլխավոր հատակագծով (ճարտարապետներ` Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը` զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր):
1949 թ.-ին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ` Հ. Դավթյան, Ռ. Գրիգորյան): 1950-ական թթ.-ին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ` Հայքի) հրապարակը` քաղաքի վարչակառավարչական կենտրոնը:
Գուգարք հյուրանոցը` Վանաձորի Հայքի հրապարակում`
Անսամբլային կառուցապատման ուշագրավ նմուշներ են Տիգրան Մեծ պողոտան, Թումանյան փողոցը, Շահումյանի հրապարակը` իր արհեստական լճերով, և քաղաքային կենտրոնական այգին:
Վանաձորի «Լճերը»`
Վանաձորում է ծնվել հայ անվանի գրող Ստեփան Զորյանը:
Ամեն տարի, հոկտեմբերի առաջին շաբաթ օրը Վանաձորում նշվում է քաղաքի տոնը:
«Կիրովական» հյուրանոցը`
Հակիրճ` այսքանը իմ քաղաքի մասին: Հ. Մ.
Էջանիշներ