Արիացի-ի խոսքերից
Անդրանիկ ջան, ասածիդ հետ համաձայն չեմ: Բացատրեմ, թե ինչու: Դու պնդում ես, որ եթե չկա կոռուպցիայի դեմ պայքար, ապա օրենքի մասին խոսելը անիմաստ է: Բայց ես կասեմ, որ օրենքի մասին պետք ա խոսել, որ հետո էլ հասկանալ, թե կոռուպցիան ինչ բան ա: Եթե չկա օրենք, չկա նաև կոռուպցիա: Որովհետև կոռուպցիան, դա փաստացի օրենքը խախտելու ձևերից մեկն է: Այսինքն օրենքի գոյության հետևանքով առաջացած մի բան, այլ կերպ ասած` ածանցյալ: Այսինքն օրենքի մասին կարելի է խոսել ու քննարկել միշտ, անկախ նրանից կոռուպցիա կա, թե ոչ: Իսկ այ կոռուպցիայի ու դրա դեմ պայքարելու մասին կարելի խոսել ու քննարկել միայն օրենքի առկայության դեպքում:
Էջանիշներ