Tig (18.09.2009)
Հարգելի Tig, դու թեմայի անունը կարդացե՞լ ես։ Եթե այո, ապա պիտի իմանաս, թե թեման ինչի մասին է` անկախ նրանից դա քո համար առաջնային է, թե երկրորդական։
Մեղապարտ, ես ինքս Մհեր 78-ի` սրբերի մասին դիրքորոշմանը բնավ համաձայն չեմ, բայց այստեղ խոսվում է այլ բանի մասին ու էն մարդը Աստվածաշնչի շատ ճիշտ տեղերից մեջբերումներ է կատարել` ցույց տալով Հիսուսի ով լինելը։Մեղապարտ-ի խոսքերից
Ավելի լավ է հավատալ, որ ամեն ինչ ճիշտ է գրած, քան գուշակել, թե որ մասը կարային փոխեին։ Ու ընդհանրապես ո՞վ կարող է փաստեր բերել, որ կոնկրետ այս կամ այն հատվածը փոփոխված է։Armavir-ի խոսքերից
Աստվածաշունչը ամբողջական է ,չի կարելի ընդունել երկրորդ մասը մերժելով առաջինը ինչպես անում է Մհեր 78 ը :Նոր կտակարանն էլ ընդունում է մասնակիորեն: Եթե այդպեսչէ թող հերքի:
Աստվածաշնչի ցանկացած էջի վրա նշված են բոլոր փոփոխությունները, իսկ դոգմատիկ հաստատագրումները արվել են Տիեզերական Ժողովներում և այդ ժողովներից մեկում հռչակվեց Սուրբ երրորդության գաղափարը որտեղ Հայը ,Որդին և Սուրբ Հոգին կազմում եմ մեկ Աստվածային Ամբողջություն: Իսկ Մհերը պատմում է նարգիզ տատի հեքյաթը այն ել սխալ մխալ:
Անձամբ ես քննարկում եմ հարցը ելակետ համարելով դոգմաները և իմ հակասությունը դոգմաների որոշակի խմբի հետ է :Դրանցից մեկը Ով է Հիսուսը հրեա թե ոչ,մարդ թե աստված թե կիսաաստված :Ինչ հավատի ներկայացուցիչ էր նա և այլն :
Թե չէ, մշտապես կիսատ պռատ, կարծես ձեռ առնեն Աստվածաշնչի կես գիրքը ընդունում են կեսը ոչ:
Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 18.09.2009, 19:39:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Մեղապարտ ջան, ճիշտն ասած այս հարցդ չեմ հասկանում, եթե հնարավոր է մի քիչ ավելի պարզեցրու:
Վերջին խմբագրող՝ Մհեր 78: 18.09.2009, 23:13:
Ճիշտ ասած, չհասկացա թե Դու ինչից ես ենթադրում, որ ես մերժում եմ Աստվածաշնչի մի մասը: Ես ընդունում եմ Աստվածաշունը ամբողջությամբ:
Աստվածաշունչը Աստծո խոսքն ու միտքն է մարդկանց բառերով, որն ամփոփված է Ավետարանով: Այն կատարյալ գործ է, որի մեջ շոշափված են մարդու ամեն կարիքներն ու զգացումները: Ուստի դրա վրա որևէ բան ավելացնելն ու դրանից պակասեցնելը արգելված է Աստծո կողմից:
«Մի դատիր խոսքերով այլ գործերով» ճչանաչելով քեզ պետք է դատեմ քո խոսքերից ելնելով:Ցանկացած կրոնական ուղղություն որը բխում է կրոնական հիմնական գաղափարախոսությունից ,իսկ քո ներկայացրած ուղղությունը այդպիսին է քանի որ այն ներկայանում է մեկ այլ կարգախոսով, մշտապես անտեսում է այս կամ այն թեզիսներից մեկը որը ընդունված է Քիստոնեական կրոնական աշխարհում:Տվյալ դեպքում դու երկխոսույան սկզբում հրաժարվեցիր Սրբության Խորհրդի դոգմատից :
Հրաժարվելով Սրբության Խորհրդից ներկայացնում ես այն ինչու: սպասում եմ այս հարցի պատասխանին:
Հարցը կրկնում եմ վերջին անգամ:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Մեղապարտ (19.09.2009)
Պարզաբանում
Թեմա «Հայ Առաքելական Եկեղեցին աղանդավո՞ր»
նյութի հրապարակում Մհեր 78 կողմից 13.09.2009, 16:24
Նյութը
«Ընդհանրապես Ավետարանի մտքից, գաղափարներից շեղված մարդիկ համարվում են աղանդավոր:
«Առաքելական եկեղեցին» շատ-շատ է շեղված Ավետարանից` Աստծո ճշմարիտ ուսուցումներից:
Օրինակ` Աստվածաշնչում գրված է, որ երկրպագությունն ու պաշտամունքը միայն Աստծունն է, որ բացի Աստծուց ուրիշ մեկին աղոթելն ու երկրպագելը Աստծո իրավունքի խախտում է և դատապարտելի: Իսկ «Առաքելական եկեղեցին» մարդկանց սովորեցնում է սուրբերին աղոթել և նրանց բարեխոսությանը դիմել: Այն ինչ, նաև գրված է, որ մեկ Տեր ու մեկ Միջնորդ կա Աստծո և մարդկանց մեջ, որ է Հիսուս Քրիստոսը, Նա է ամբողջ աշխարհի և մեր Բարեխոսը Հայր Աստծո մոտ............
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Մեղապարտ (21.09.2009)
Թույլ տվեք հրապարակայնորեն բլից-հարցում անել՝ թեմայի քրիստոնյա մասնակիցներից ով - կոնկրետ ո՞ր թվականին է «դարձի եկել»: /Ցանկալի է նշել հոգևոր համայնքը/
Առաջինը պատասխանեմ ես՝ 1993 թ. - Հայ Առաքելական Եկեղեցի: Եվ ավելացնեմ ՝ տարիների ընթացքում «գործի բերումով», /կամ «հավատքի բերումով»/ լավ ծանոթ եմ վերը նշված եկեղեցու հավատամքին, օրինակարգին, ծիսակարգին, դրույթներին, Աստվածաշնչի գրեթե բոլոր արևելահայերեն թարգմանություններին… բացի դրանից՝ ծանոթ եմ ավետարանչական, մկրտական և այլ հարանվանությամբ հոգևոր համայնքներին…բացի դրանից՝ NLTC լիդերական խմբից եմ /էի/…բացի դրանից «Աստվածաշնչյան Լիգայի» անդամ /էի/…բացի դրանից՝ «Եղբայրակցության» անդամ /էի/…և այլն:
Մեծամտանու՞մ եմ:
Ամենևին…ուղղակի ես անցել եմ այս ամենը: Ուղղակի «ներսից» ԾԱՆՈԹ ԵՄ քրիստոնեություն կոչվածին: Ուղղակի…ինձ ապշեցնում է իրենց քրիստոնյա անվանողների ինքնանպատակ համառությունը՝ Քրիստոս անվանյալ անձի մարդեղենության կամ աստվածայնության վերաբերյալ բարձրագոչ հատարարությունները, և պարզաբանումների տոնը, համոզվածությունը…
Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, հարգելիներ՝ գուցե կա՞ մի բան որ ինձ առ այսօր ըստ էության հայտնի չիԻ՞նչ պիտի հաստատեք կամ ապացուցեք… Աստվածաշնչից ճարպկորեն մեջբերումներ անելու փոխարեն ինքներդ ՄՏԱԾԵՔ:
Այո, պատվի են արժանի 1700 ամյա քրիստոնեության հենասյուն-հոգևորականները, բայց ոչ երբեք՝ Քրիստոս…ակնածանքով խոնարհվում եմ ազգապահպան, ինքնանվեր ու արդեն պատմություն դարձած ճերմակամորուս այրերի իրոք որ անգնահատելի վաստակի առաջ, բայց ոչ երբեք՝ Քրիստոսի…
Հարգելիներս, մեր ՀԱՅ ՊԱՊԵՐՆ են մեզ հասցրել ԱՅՍ հայերենը, և ոչ ՀՐԵԱ ՔՐԻՍՏՈՍԸ, ինչի՞ մասին է խոսքը…քրիստոնեությունը որպես յուրովի կենցաղավարություն ու կացութաձև /և միայն/ Հայաստանում ընդունելով- մի շփոթեք քրիստոսամոլության հետ:
Կտրուկ: Հոգևորականությունը սկզբունքայնորեն չի համաձայնվի վերը շարադրվածի հետ, նույնիսկ եթե շատ կամենաԷջմիածնի քարտուղարության թափ տված մատը հավասարազոր է մահվան դատավճռի, դա գիտակցում է նույնիսկ ամենահետին սարկավագը՝ կղերը ինքնաժխտման չի՜ գնա, թեկուզև զուտ սևակյան սփոփիչ մտքով՝ «առաջներում մեզպեսներին այրում էին խարույկի վրա», սակայն առաքելական թեմը ունի որոշակի տաբու…
Դա իմ կարծիքն էր…ու նաև՝ շատ սքեմավորների թաքուն կարծիքը: Ինքներդ հասկացաք, որ՝ «nomina sunt odiosa»
Բարին ընդ Ձեզ:
Կտրուկ: Պիտի նկատած լինեիք, որ ես ԷԻ անդամը եկեղեցու, և ոչ ԵՄ![]()
Մի՞թե մի առանձին խորաթափանցություն է պետք հասկանալու համար, որ քրիստոնեությունը Քրիստոսի աստվածության վերաբերյալ նրբին նյուանսով տվյալ կրոնը փակուղու առջև կանգնեցնելուց «փախցնում է» դեպի…անորոշություն![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ