Իսկ ու՞ր են բոլոր այն աղբյուրները, որոնք ապացուցում են հակառակը: Ասե՞մ: Եկեղեցին արել է ամեն ինչ` դրանք ոչնչացնելու համար: Այրվել են բազմաթիվ գրքեր ու նամակներ, որոնք փաստում էին Քրիստոսի մարդու որդի լինելը: Ի՞նչ է մեզ հասել: 4 ավետարան, երբ իրականում դրանք ավելի մեծ քանակությամբ են եղել: Անգամ իր` Քրիստոսի գրած ավետարանը, որի մասին հիշատակություններ կան, ոչնչացվել է: Ինչու՞: Արդյո՞ք Քրիստոս միտք չի ունեցել թաքցնել իր ով լինելը: Մարիամ Մագդաղենացու ավետարանը, կարծեմ, Վատիկանում է պահվում: Էնտեղ Մարիամը, որը պարզվում է ոչ թե մարմնավաճառուհի է եղել, այլ քարոզիչ, գրում է իր և Հիսուսի սեռական կապի մասին: Հմ... բավականին երկրային կրքեր Աստծո զավակի համար...
Հարգելի Terminator, իզուր եք նեղանում կամ համարում, որ շարժվում ենք <ուզածներով>: Թե Ձեր և թե Nareco-ի առաջարկած տարբերակներով հարցումն էլի որ թերի է ստացվում: Այդ եղած տարբերակներով հնարավոր չէ արտահայտել Հիսուս Քրիստոսի մասին թիվ մեկ` Քրիստոնեական Եկեղեցու ամբողջական ընկալումը: Նույնիսկ ընտրելով Աստված և Աստծո Որդի տարբերակները` էլի թերի է մնում այդ ընկալումը, քանի որ նշելով Աստված` պիտի զուգահեռաբար նշվի նաև Մարդացյալ Աստված հասկացությունը, ինչպես նաև Աստծո Որդի տարբերակի կողքին` Մարդու Որդի հասկացությունը: <Հասարակ մահկանացու> կամ <Մեկ ուրիշ բան, որ նշված չէ> տարբերակները չեն կարող արտացոլել այս իմաստները: Էլ չեմ խոսում Ամենասուրբ Երրորդության Երկրորդ Անձ, Լոգոս կամ Մեսիա հասկացությունների մասին, որոնք նույնպես ամբողջովին չեն արտահայտվում նշված տարբերակների միջոցով:
Հուսով եմ, որ բոլորս իրար կհասկանանք, իսկ թե ինչն ինչքանով է ցավալի, պատճառը մասամբ արդեն նշել է Աստղը: Միայն թե խնդրում եմ հաջորդ անգամ մոդերատորներին կամ ադմինիստրացիային որևէ խնդրի վերաբերյալ դիմելիս օգտվել տեղեկացման համակարգից` թեման ավելորդ չծանրաբեռնելու համար: Նոր հարցում բացել, գոնե ես, չեմ կարող:
Աղբյուրներ էլ կան. դրանցից մեծ մասը պահվում է, գաղտնի, Վատիկանի արխիվներում, նաև ավելի լավ է երևում «Դա Վինչիի Ծածկագիրը» ֆիլմում… Նաև Լ. Դա Վինչին եղել է Մասոնների կազմակերպության հիմնադիրներից մեկը, ըստ որի, նրանք եղել են Հիսուսի զավակների հետնորդները, որոնք եղել են Մարիամ Մագդաղենացու երեխաները…
Դե իմ ասածն էլ այդ է, հնարավոր չէ գրել բոլոր տարբերակները, որոնք բնորոշ է այս թեմայի հարցմանը, դրա համար էլ գրել էի ամենատարածված տարբերակները և թողել էի, որ մի հոգի 2 տարբերակ կարողանա ընտրել… Մի քանի հոգի էլ, կարող էին ասել, թէ ինչի չկա «Փրկիչ կամ Մեսիա» տարբերակները, դրանից խուսափելու համար մտցրի մի կետ՝ Մեկ ուրիշ բան, որ նշված չէ, բայց դա էլ չոգնեցՀարգելի Terminator, իզուր եք նեղանում կամ համարում, որ շարժվում ենք <ուզածներով>: Թե Ձեր և թե Nareco-ի առաջարկած տարբերակներով հարցումն էլի որ թերի է ստացվում: Այդ եղած տարբերակներով հնարավոր չէ արտահայտել Հիսուս Քրիստոսի մասին թիվ մեկ` Քրիստոնեական Եկեղեցու ամբողջական ընկալումը: Նույնիսկ ընտրելով Աստված և Աստծո Որդի տարբերակները` էլի թերի է մնում այդ ընկալումը, քանի որ նշելով Աստված` պիտի զուգահեռաբար նշվի նաև Մարդացյալ Աստված հասկացությունը, ինչպես նաև Աստծո Որդի տարբերակի կողքին` Մարդու Որդի հասկացությունը: <Հասարակ մահկանացու> կամ <Մեկ ուրիշ բան, որ նշված չէ> տարբերակները չեն կարող արտացոլել այս իմաստները: Էլ չեմ խոսում Ամենասուրբ Երրորդության Երկրորդ Անձ, Լոգոս կամ Մեսիա հասկացությունների մասին, որոնք նույնպես ամբողջովին չեն արտահայտվում նշված տարբերակների միջոցով:![]()
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Երևի հանդիպել ես այդ գրառմանը, բայց մանրամասն չեմ գրել…
Բրաունի նույնանուն գրքի հիման վրա էնկարվել ֆիլմը, ուղղակի հեղինակին չէի հիշում…Եթե քո ասածը ֆանտաստիկայի ոլորտից է, ապա ինչո՞ւ է կաթոլիկ աշխարհը մեծ աղմուկ հանեց այդ ֆիլմի համար և պահանջեց, որ այն արգելված համարվի…
Բայց մենակ այդ ֆիլմի վրա չեմ հիմնվում, որ այդպիսի բաներ եմ գրում, այլ Մասոների մասին վավ. ֆիլմից մեջբերումներ…
Լավ, մի հարց… ինչի է գաղտնի պահում Վատիկանը 24 Գրքեր, որոնք նույնպես համարվում են Աստվածաշնչյան Գրքերից…
ՀԳ ես էլ չեմ ուզում շարունակեմ, որովհետև դրանից բացի, ուրիշ բաներ էլ եմ լսել Հիսուսի մասին, բայց ես էլ չեմ հավատում դրանց![]()
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Գամ հերթով
Վատիկանը միշտ աղմկում է այն ֆիլմերի կամ գրքերի դեմ, որոնք նոր տեսության հնարավորություն են ստեղծում, շեղվում են կանոնիկայից, դոգմատներից: Նույնանման, կարելի է ասել նույնիսկ` կրկնակի ավելի մեծ աղմուկ բարձրացավ հանրահայտ "Դոգմա" ֆիլմի առնչությամբ: Իսկ այդ ֆիլմն ընդամենը կատակերգություն էր, պարզապես այստեղ ընդամենը կատակով ակնարկվում էր, որ, օրինակ, Աստված կարող է կին լինել, իսկ ինչու ոչ? Լավ է անում Վատիկանը, թե ոչ, դա արդեն այլ խնդիր է, կղերի գործերին չեմ խառնվում: Բայց որ այդ վարքը կապ չունի Բրաունի` ճշմարտության ներկայացման հետ, դա փաստ է: Ինքը` Բրաունը, որևէ հավակնություն չի ունեցել իր գիրքը ներկայացնել որպես փաստական: Նա ընդամենը ստեղծել է շատ հետաքրքիր, արկածային գիրք, ինչպիսին օրինակ` Գանձերի կղզին է:
Ինչ վերաբերվում է Մասոններին, իմա` նկատի ունենք Տամպլերներին: Բրաունը հենց ինքը իր գիրքը գրել է` հիմնվելով այդ հնարավոր տեսության վրա, որն ապացուցված չէ և անապացուցելի է, ըստ իս: Այսինքն աղբյուրը նույնն է, մեկն է, տարածողներն են տարբեր: Դու օրինակ արդեն աղբյուր չես, այլ տարածող, ինչպեսև` Բրաունը:
Ինչ վերաբերվում է 24 գրքերին, որոնք նույնպես համարվում են Աստվածաշնչյան գրքեր... Ուրեմն ասեմ, որ Աստվածաշնչյան են համարվում միայն այն գրքերը, որոնք տեղ են գտել ԱստվածաշնչումՈրևէ այլ գիրք չի կարող հավակնություն ունենալ "համարվել" Աստվածաշնչյան: Բայց եթե դու նկատի ունես այլ վկայություններ կամ աղբյուրներ, ապա դրանք գաղտնի չեն, կան Վատիկանի և այլ գրադարաններում, ու դու ինքդ կարող ես ծանոթանալ դրանց: Իսկ եթե Վատիկանը ինչ-որ բան գաղտնի էլ է պահում, ապա մենք չենք կարող իմանալ դրանց մասին հենց թեկուզ այն պատճառով, որ դրանք գաղտնի են
Էլ ուր մնաց, որ իմանանք` 24-ն են դրանք, թե 1024-ը: Նույն`մեկ աղբյուրից բազում վտակների գոյացման սինդրոմն է:
Վերջում մի եղբայրական խորհուրդ` առանց հեգնանքիԵթե քո ասածը ֆանտաստիկայի ոլորտից է, ապա ինչո՞ւ է կաթոլիկ աշխարհը մեծ աղմուկ հանեց այդ ֆիլմի համար և պահանջեց, որ այն արգելված համարվի…Տեսակետդ ներկայացնելիս երբեք մի առաջնորդվիր "բա ինչու" սկզբունքով
Ամենախաբուսիկ, բայցև` ամենա (կներես գռեհկաբանության համար) "պալիտ" եղած բանավիճային տարբերակն է: Հնում էլ մարդիկ ասում էին` եթե երկիրը կլոր է, բա ինչու ջրերը չեն թափվում երկինք?
Փաստ ունես` տեսակետ ներկայացրու: Այլոց մոտ փաստերի բացակայությունը քեզ համար հիմնավորում մի դարձրու:
Վերջին խմբագրող՝ Վարպետ: 13.01.2009, 05:28:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Monk (13.01.2009)
Հիսուս Աստծոյ որդին է։
ի դեպ, ես նույնպես ատաղծագործ եմ![]()
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Հարգելի Տերմինատոր ես քեզ չեմ հասկանում ի՞նչ ես ուզում ասել սրանով, կամ ես քեզ սխալ եմ հասկացել կամ ճիշտ բայց կներես չլի՞նի դու էլ ես այս անհեթեթության հետ համամիտ թե Հիսուսն ու Մարիամը ամուսնացել և հետո երխաներ են ունեցելՍատանան քնած չի և ամեն կերպ ուզում է մարդկանց բթացած ուղեղները լցնել ամեն տեսակ ստորություններով ու խաբեբայություններով որ մարդիկ չհավատան ավետարանին: Բայց իզուր չի ասված ավետարանի մեջ Պողոս առաքյալի բերանով թե.
Խաչի քարոզչությունը կորածների համար հիմարություն է իսկ մեզ փրկվածներիս համար Աստծո զորություն: Երանի նրան ով մինջև վերջ կհամբերի և հավատքը ձեռքից չի տա ամեն տեսակ անհեթեթություններ ու ստորություններ լսելով, քանզի սրանքել պիտի լինեն, ինչպիսին «Դա Վինչիի Ծածկագիրը» անունը կրող ապուշությունը որով մի քանի հիմարներ կարողացան հսկայական դրամներ դնելով հիմարացնել ու հավատքից հեռացնել շատ հավատացյալների, բայց նորից եմ ասում երանի նրան ով իր հավատքը չի փոխի այսպիսի ժամանակավոր բաների վրա: Ս. Գիրքն էլ է ասում որ մարդիկ պետք է փորձվեն և եթե իրենց փորձվելուց հետո հաճելի եղան Աստծուն այդ ջամանակ Աստված նրանց կնդունի և Աստված ուզում է որ հավատացյալը ոսկու պես ընտիր գտնվի, քանզի ինչքան էլ ոսկին փորձում են կրակի վրա նա ավելի է մաքրվում ու փայլում: Մի քիչ էլ գրեմ արդեն կնմանվի քարոզի, այնպես որ այսքանը հերիք է հիմա: Տերմինատոր ջան ես որևէ բացասական կարծիք չունեմ քո մասին և քո գրառումներիցտ ինձ թվացել է որ դու հավատում ես Աստծուն և Տեր Հիսուս Քրիստոսին և դեռ չեմ ասում որ մասնակցում ես Քրիստոնեական Խմբի այս ֆորումում և ես հույս ունեմ որ իմ կարծիքը չի փոխվի երբեք քո մասին: Աստված քեզ հետ բարեկամ![]()
Վերջին խմբագրող՝ century: 13.01.2009, 14:03:
Քանի որ հնարավոր չէ նշել բոլոր տարբերակները, դրա համար էլ ասում եմ, որ թերի է:Հարցումը պիտի կարողանա ամբողջությամբ արտահայտել գոնե Քրիստոնեական Եկեղեցու ընկալումը: <Մեկ ուրիշ բան, որ նշված չէ> տարբերակը խիստ անորոշ է, և դրա տակ տարբեր մարդիկ տարբեր իմաստներ կարող են ի նկատի ունենալ: Իսկ հարցումը պիտի կարողանա որոշակի հստակ արդյունք արձանագրել: Բայց հարցման փակվելու մեջ ոչինչ սարսափելի չկա, թեման լիովին բաց է քննարկումների համար, և դա ավելի արդյունավետ է մոտեցումների բազմազանության ամբողջականության և ընդհանուր հայտարարի գալու հեռանկարի տեսակետից: Թեման կարևոր ու արդիական եմ համարում, քանի որ հասկանալու համար, թե ինչ է քրիստոնեությունը, կարևոր նախապայման է իմանալ, թե ով է Հիսուս Քրիստոս:
![]()
Terminator (13.01.2009)
- …Ես ամբոջ գիշեր մտածւմ էի քո ասածների շուրջ:
- Ի?նչ ասածներ:
- Դե էն կրոնի վերաբերյալ:
- Հաաա, ու ի?նչնա քեզ ամենաշատը հուզում:
- Ես շատ ուրիշ մոտեցումներ ունեմ էդ հարցին, դե գիտես, որ առաքելական եկեղեցու կարծրացած դատիարակությունը կա իմ մեջ ու շատ հարցերի ես չեմ էլ համարձակվել ուրիշ կողմից նայել, որովհետև ինձ թույլ չեմ տվել կակածել: Բայց դու շատ համոզիչ էիր երեկ խոսում, նույնիսկ սարսափեցի մի պահ, ու կարծում եմ դու ճիշտ ես մտածում` կարևորը ամեն ինչի բարոյական կողմնա ու գաղափարի մաքրությունը
- Ըհը , դե տեսնու?մ ես, դու էլ ես ասում կարծրացած մոտեցումներ, որոնք նույնիսկ թույլ չեն տալի կակածել ու հարց տալ ինքդ քեզ: Ճիշտա չափից դուրս կասկածամտություննելա կործանարար ու դա էլ պիտի չափի մեջ լինի: Ինձ միշտ էլ շատ բաներ չի բավարարել աստվածաշնչի ասածներում, ու ես միշտ էլ ինքս ինձ շատ հարցեր եմ տվել: Ես շատ շատ անգամներ եմ փորձել կարդալ աստվածաշունչը, բայց ես դրան մոտեցել եմ որպես սովորական գրքի, ոչ թե որպես աքսիոմայի, դրա համար էլ համարձակվել եմ ինքս ինձ հարցեր տալ ու էդ հարցերի պատախանները չգտնելուց էլ չեմ կարողացել շարունակել կարդալ: Եվ ես ինքս իմ մեջ եմ փնտրել էդ հարցերի պատախանները: Մեր բոլորի մեջ էլ կա բոլոր հարցերի պատասխանները, ուղակի պետքա սովորել ճիշտ փնտրել ինքներս մեր մեջ: Դժվար բանա, բայց կարծում եմ ամենաճիշտ մոտեցումը դայա:
- Երևի ես հիմա էդ մոտեցումների եզրն եմ փնտրւմ: Շատ դուրս եկավ, որ ասեցիր, թե քո համար կարևր չի Հիսուսը հարություն առելա թե չէ, ի?նչ գիտենք կարողա և չկա տենց բան, ուղակի ինձ երբեք թույլ չեմ տվել կասկածել հատկապես էդ հարցում:
- Մենք բոլորս էլ սովորություն ունենք երկրրդական բաների վրա կենտրնանալ` դա դրանիցա: Ինձ համար ամենակարևորը էնա, որ Հիսուսը քարոզելա բարյական ապրելակերպը: Մնացածը երկրրդական բաներ են: նույնիսկ էն, թե ինքը երբևէ գոյություն ունեցելա թե ուղակի լեգենդա: նույնիկ կարևոր չի են թե նրան խաչել են թե չեն խաչել, ու ինչի համար են խաչել: Նամանավանդ ես սխալ եմ համարում են որ ինքը խաչվելա մեր բոլորիս մեղքերի համար: Մենք ինքներղ պիտի պատասխան տանք մեր մեղքերի համար: Ոչ թե հազար տարին մեկ Հիսուսը կամ մեկ ուրիշը գա ու մեզ <մաքրազարդի>: Մարդիկ լուրջ բաների մասին մտածելու փոխարեն ուզում են հականալ թե օրինակ մենք ինչու ենք մոմ վառում: Ես օրինակ դրան շատ կարևորություն չեմ տալիս ու վառում եմ մոմ լոկ նրա համար, որ կարծում եմ, որ կրակն էլ ջրի նման մաքրության աղբյուրա ու վերջ…
հ.գ. Հիսուսն ասել է` ապրեք սրտով...![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ambrosine (13.01.2009)
Նախ ասեմ, որ «Դա Վինչիի ծածկագիրը» չեմ ֆիլմը չեմ տեսել, թեև դիսկը ունեմ… Նորից գալով Լ» Դա Վինչիին, ասեմ ,«Դա Վինչիի ծածկագիրը» ասելով, ոչ միայն նկատի է առենվում հենց ֆիլմը կամ գիրքը, այլ հենց Դա Վինչին ու նրա նկարները, գլխավորը՝ «Խորհրդավոր ընթրիքը», որտեղ Դա Վինչին ծածկագրված «խոսում է» այդ 24 գրքերի մասին: Իր ժամանակակիցներից մեկը կարողացել է թափանցել Վատիկանի գաղտնի արխվները և որոշ բաներ «գողանալ»… Հետո, Դա Վինչին հիմնվում էր իմ ասած 24 Գրքերի վրա, որի հիման վրա էլ նկարել է իր հանրահայտ գլուխգործոցներից մեկը՝ «Խորհրդավոր ընթրիքը» նկարը, որտեղ երևում է, որ Հիսուսի կողքը նստած է ոչ թէ տղամարդ, այլ կին՝ Մարիամ Մագդաղենացին, որը նույնպես համարվում էր քարոզիչ…Տվյալները, ըստ «Մասոններ» ու «Դա Վինչիի ծածկագիրը» վավ. ֆիլմերի… ըստ դրանց, Ֆրանսիայի հարավում միջին դարերում ապրում էին մի ժողովուրդ, որոնք իրենց համարում էին Հիսուսի զավակները… Հիսուսը ապրել է ներկայիս Լեհաստանում կամ Ռումինիայում և այլն…
Աստվածաշնչում չի ասվում Հիսուսի 12-30 տրեկանում ապրածի մասին, ինչը չես ասի այդ 24 րքերի մասին, որտեղ նաև գրված է Հիսուսի այդ տարիների մասին…
Իսկ ըստ Տիբեթյան հավատալիքների, Հիսուսը սովորել է այդտեղ, Բուդդայի ու Կրիշնայի հետ միասին ու թաղված է հենց Տիբեթում…
Ահա Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» նկարը.
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Եթե դու համարում ես , որ ես իսկականից հավատում եմ Հիսուս Քրիստոսին, ապա ճիշտ ես հսկացել ինձ…
Ես չեմ ասում որ 100%-ով հավատում եմ այդպիսի բաների, ւողղակի հետաքրքրասեր լինելով, լսում ու տեսնում եմ նաև անհավանական, անհեթեթ նյութեր՝ հաղորդումներ և այլն, բայց դա ճի խանգարում, որ ես լսելով այդպիսի բաներ, պետք է փոխեմ իմ կարծիքը…
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
century (14.01.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ