Անշուշտ կենդանի.հավատակից եղբայրներին խնդրելը. որ աղոթեն մեզ համար. լիովին ընդունելի և գովելի է։. Բայց որևէ ննջեցյալ հոգուց. որևէ խնդրանք ակնկալելը՝կտակարանը մեղմ ասած չի խրախուսում.
Անշուշտ կենդանի.հավատակից եղբայրներին խնդրելը. որ աղոթեն մեզ համար. լիովին ընդունելի և գովելի է։. Բայց որևէ ննջեցյալ հոգուց. որևէ խնդրանք ակնկալելը՝կտակարանը մեղմ ասած չի խրախուսում.
Second Chance (16.09.2009), sweet (15.08.2010)
Ես չգիտեմ, թե ինչ ապացույցներ ես պատրաստվում բերլ: Բայց ես վստահ եմ, որ քո ապացույցները աստվածաշնչային չեն: Ուշադրություն դարձրե՜ք, աստվածաշնչային մարգարեներն ու սուրբերը աղոթում էին միմիայն Աստծուն և սովորեցնում էին մարդկանց աղոթել միմիայն Աստծուն:
Եւ ընդհանրապես ինձ համար, նաև բոլոր ճշմարիտ քրիստոնյաների համար հեղինակավոր և համոզիչ ապացույցները պետք է լինեն աստվածաշնչային Աստծո խոսքերը:
Second Chance (16.09.2009), sweet (15.08.2010), Ավետիք (04.05.2011), Արծիվ (19.09.2009), Կտրուկ (14.09.2009)
բայց Մեղապարտը չի ասել, որ աստվածաշնչում գրած ա որ ՊԵՏՔ Է աղոթել սրբերին. նա գրել էր
ստեղ ինքը կամ նկատի ուներԱստվածաշնչում գրված չէ որ պչետք է աղոթել սրբերին:
Աստվածաշնչում գրված չէ որ պետք է աղոթել սրբերին:
կամ էլ
Աստվածաշնչում գրված չէ որ չպետք է աղոթել սրբերին:
երկու դեպքում էլ նա չի ասել որ ասվածաշնչում գրած է, որ պետք է աղոթել սրբերին…ուշադիր կարդացեք
We shall once again sing
Hymns from ancient times
Like we did in those days
A long time ago
KiLa (04.02.2012)
Sandarameth (14.09.2009)
Եթե Աստվածաշնչում տառացի գրված չէ սուրբերին աղոթելու կամ չաղոթելու մասին, դա չի նշանակում, որ մենք պետք է վարվենք այնպես, ինչպես մենք ենք ուզում: Սակայն Աստվածաշնչում շատ տեղեր կա գրված, որ աղոթքը պետք է ուղղված լինի միմիայն Աստծուն: Ու եթե ինչ-որ մեկը Աստվածաշնչի պատվիրաններից դուրս պատվիրաններ հնարի և սովորեցնի մարդկանց, որ այդպես պետք է Աստծուն պաշտել, այդ դեպքում, թե սովորեցնողը և թե սովորողները դատապարտելի արարք են անում: Որովհետև գրված է, որ Աստծո խոսքերի վրա բան ավելացնողը և այդ խոսքերից բան պակասեցնողը կարժանանա դատաստանի:
KiLa (04.02.2012)
Կարծես խոսք գնա մի բանի մասին, որը դասվում է մահացու մեղքերի շարքին:Դուք ինքներդ նշեցիք, որ Աստվածաշնչում, սրբերին աղոթել կամ չաղոթելու մասին ոչինչ տառացի գրված չէ: Հետեվաբար, Աստծո կերպարը մեկնաբանում եք ձեր հայեցողությամբ, մշակման, շտկման եք ենթարկում, եվ պարտադրում դիմացինին: Կարեվոր օրենքները բոլոր կրոններում էլ հստակ ներկայացված են: Պետք չէ տողատակերում դրանից ավել ինչ որ բաներ փնտրել եվ իմպրովիզներ անել:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Sandarameth (15.09.2009)
Մատթ.6:9-13-ում գրված է, որ Տեր Հիսուսն ասաց. «Արդ դուք այսպես աղոթք արեք.
Մեր Հայր, որ երկնքումն ես, սուրբ լինի Քո անունը: Գա Քո արքայությունը, լինի Քո կամքը, ինչպես երկնքումն` այնպես էլ երկրի վրա: Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր: Եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտականներին: Եւ մի տանիր մեզ փորձության մեջ, այլ ազատիր մեզ չարիցը: Որովհետև Քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս. ամեն»:
Վերջին խմբագրող՝ Մհեր 78: 15.09.2009, 10:38:
Նախ առաջինը Եկեղեցին դա Աստծո ժողովուրդն է և ոչ թե քարեղեն տաճարները: Եւ երկրորդ, Աստվածաշնչում գրված է, որ Հիսուս Քրիստոսը իր առաքյալներին պատվեր տվեց, որ բոլոր ազգերը աշակերտեն ու նրանց մկրտեն Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով և նրանց սովորեցնեն Տիրոջ պատվերները (Մատթ.28:19,20): Եւ Գործք Առաքելոց գրքի մեջ մենք տեսնում ենք, թե առաքյալները ինչպես էին դա անում: Նրանք քարոզում էին ու աշակերտվածների հետ միասնական ժողովներ անում և Քրիստոսի ուսուցումներն ու պատվիրաններ էին սովորեցնում (Գործք.2:41,42): Եբր.10:25-ում էլ գրված է. «Եւ չթողենք մեր իրար հետ հավաքվելը, ինչպես ոմանց սովորությունն է...»:
Վերջին խմբագրող՝ Մհեր 78: 15.09.2009, 10:45:
Second Chance (16.09.2009), sweet (15.08.2010), Արծիվ (19.09.2009), Կտրուկ (15.09.2009)
Ինչ եք ասում? Լուրջ?
Կրոնական փոքրամասնությունները փոխել են իրենց գործելաոճը? Եթե չեմ սխալվում, ՀԱԵ-ն իրենց <Մայր Եկեղեցի> էին կոչում (իհարկե առերես), որպեսզի այդ հասկացության ստվերի ներքո ավելի արդյունավետ իրականացնեն իրենց <առաքելությունը>: Հիմա արդեն ՀԱԵ-ն աղանդավոր է? Այս տեմպերով որ գնաց, Քրիստոսին էլ աղանդավոր կհանեն, ընդ որում դա հիմնավորելով Ս. Գրային համարներով: Հեռու չի ամեն դեպքում:
Հարգելի Մհեր 78, ավելի քան 2000 տարի հայ ազգը Քրիստոսի հետևորդ է եղել ՀԱԵ-ու կամարների ներքո: Ձեր տրամաբանությամբ, մեր ողջ ազգը, այդ թվում և Ձեր նախնիները, 2000 տարի շարունակ աղանդավոր են եղել, հետևաբար դժոխք են գնացել: Ինչու միայն հայ ազգը? Ողջ քրիստոնյա մարդկությունը: Միայն 2000 տարի հետո ենք իմանում, որ մոլորված ենք եղել:
Սրբոց բարեխոսության ուսմունքի մասին երևի առանձին թեմա բացվի,առանց այդ էլ այս թեման ամբողջովին այդ ուղղությամբ է գնում: Մինչև նման թեմայի բացվելը մի հարց. կասեք, թե էլ ինչ փաստարկներ ունեք ՀԱԵ-ու` աղանդավոր լինելու վերաբերյալ?
Կտրուկ ջան, քեզ համար Աստվածամայրը, առաքյալները և մյուս սրբերն ընդմենը ննջեցյալներ են, իսկ մեզ համար` հավերժ կենդանի և փառավորյալ անձինք, որ կազմում են Երկնային Եկեղեցին: Կարծեմ Աստված ողջերի Աստված է, և ոչ թե մեռածների: Շատ չեմ ծավալվում, վստահ եմ, որ հասկացար ասելիքս:
Հ.Գ. Հնարավոր է, որ գրածիս արձագանքներին շատ ուշ պատասխանեմ: Պատճառը շատերին է հայտնի:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
չհասկացա...????
ուրեմն, պարզվում ա որ ես ու նախապապերս աղանդավոր ենք??? պահօօօ.... չեղավ..... միգուցե ինքնասպանություն գործեմ, որ ջնջեմ անունիցս այս բիծը ու հասնեմ երկնային ՃԻՇՏ արքայության???
ստացվում է, որ մեր մեջ այնքան են շատացել իսկական աղանդավորները, որ մեզ են դնում <աղանդավորների> տեղ...
զարմանոմ եմ, թե ոնց այս թեման դեռ չեն փակել..... սրբապղծության ա նմանվում
Ոչ։ Եթե Հիսուսի ասածը այս դեպքում ընկալում եք, որ պետք չէ այլ կերպ աղոթել, ապա ՈՉ։ Բացատրեմ. Ձեր գրածը թարգմանություն է։ Թարգմանիչն էլ, չեմ կարծում որ Մեսրոպ Մաշտոցի կարգի սուրբ լինի։ Այնպես որ եթե ուզում եք, ըստ Ձեր իմացության, ճշգրիտ կատարել գրվածը, ապա պետք է աղոթեք գրաբարով։
Այսքանը տառակերության շարքից։
Իսկ եթե ավելի լուրջ մտածենք, ապա այո, Հիսուսը ասաց, որ աղոթենք այդպես։ Բայց Աստվածաշունչը բարձրագույն հանրահաշվի գիրք չէ, որ մեջը հատ-հատ թեորեմներով, լեմմերով ու դրանց ապացույցներով ամեն ինչ գրված լինի։
Կարիք չկա Աստվածաշնչում փնտրել այս հարցի ճշգրիտ պատասխանը ու այդքան մանրացնել ամեն ինչ։ Ինչպես գիտենք Նոր Կտակարանից, նման մանրուքների հետեւից ընկնում էին փարիսեցիները։
Արևմտյան Եվրոպային լուսավորչական քրիստոնեական միսիոներական առաջին քայլերը կատարեցին հայերը :Արդեն 250 թվականին հայ իշխան Մինասը հայտնի էր որպես քրիստոնեության միսիոներ նա մահվան դատապարտվեց կայսեր Դեցիայի կողմից :Ս Մինասը Ֆլորենցիայի առաջին քրիստոնեա քարոզիչն էր նրա հիշատակի օրը նշվում է հոկտեմբերի(25 (նոյեմբերի 7)), Ս Մինաս ,իտալական Մինիատո,նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվեց San Miniato Al Monte տաճարը:Լաինական աղբյուրերից իմանում ենք ,որ մեկ այլ քրիստոնեական քարոզիչ Ս Խրիսոլի Հայաստանցին երորդ դարում քարոզել է Ֆրանսիայում որտեղ ձեռնադրվեց Դիոնիս Փարիզեցու կողմից և քարոզչություն էր իրականացնում Գալլիայում: Հետագայում նա նույն առաքելությամբ գնաց Բելգիա ,Ֆլանդրիա:300 թվականին նա տանջամահ արվեց ,նրա աճյունը պահվում է Բյուրգե քաղաքի տաճարներից մեկում:Ուղղափառ եկեղեցին նրա հիշատակի օրը նշում է փետրվարի 7 (20) ին: Հաջորդ հայ քարոզիչը բելգիայում Ս.Սերվանտին է նրա հիշատակի օրը նշվում է մայիսի 13 (26)ին:Նա Tongres քաղաքի եպիսկոպոսն էր: Նրա սուրբ մասսունքները պահպանվում են Հոլլանդական Մասթրիտխտ քաղաքի Մայր Աթոռում: Հաջորդ քարոզիչնեը Ս Եմելիանն է և նրա եղբայրներ Դիոնիսը և Երմիփփեն նրանք քարոզում էին Հռոմում և նրա շրջակայքում:
Ս Եմիլինին Հռոմի պապ Մարցելլինի (296-305թթ )կողմից ձեռնադրվեց որպես Տրեբիա քաղաքի եպիսկոպոս :Նա և նրա եղբայրները մահվան դատապարտվեցին Մաքսիմանի կողմից ,ուղղափառ եկեղեցին նրանց հիշատակի օրը նշում է օգոստոսի 18 (31) ին:Առաջին անգամ ոչ հայկական աղբյուրներում հայերը որպես քրիստոնեա հիշատակվում են Տերտուպլլիանի (155-220 թթ.) , «Liber adversus Judaeos»(. 7 // PL. 2. Col. 610), «Խոսք հուդայականների դեմ» աշխատանքի մեջ գրված 197թ: Կայսեր Դեցիի (251 250թթ.) ժամանակաշրջանում հայ քրիստոնեական քարոզիչները բավականին ակտիվ էին ,Ալեքսադրիայի Դիոնիս եպիսկոպոսը իր կոնդակներից մեկը ուղղել էԿեսարիային եպիսկոպոս Մերուժանին(240-270 թթ.).:
Սա կրկնում եմ որպեսզի հասկանալի լինի թե ովքեր են հայերը Քրիստոնեության մեջ:
Հիմա աղանդավորության հետ կապված ես իմ տեսակետը հստակ շարադրել եմ լրացուցիչ ասելիք այս ուղղությամբ չունեմ:
Հարգելի Մհեր և Արծիվ սա առաջին հերթին ձեզ է ուղղված :Քրիստոնեությունը Հայ Հավատամքի շարունակությունն է ինձ հետ կարող է չհամաձայնվել Մոնկը ,նրան ես հասկանում եմ դա այլ խնդիր է:Իմ խնդիրը այս թեմայի շրջանակներում մեկն է կիսել ունեցած գիտելիքները ձեզ հետ նրանք կարող է ընդունելի չլինեն տարբեր պատճառներով սակայն այդ իմացությունները շատ կարևոր են մեզ (հայ էթնոսի) համար :
Ով է Հիսուս Քրիստոսը հրեա է նա թե ոչ
Ինչ խնդրական ունի այս հարցը, պարզաաբանեմ հայ Հավատամքը կառուցված է այլ սկզբունքների հիման վրա նա արտահայտվում է «Է Էության» խորհրդանշանի միջոցով որը տապանաքար հանդիսացավ երջանկահիշատակ Վազգեն Ա ամենայն Հայոց Կաթողիկոսի համար:
Բոլոր Նրանք ովքեր որևէ ժամանակահատվածում վճռական դեր են ունեցել մեր Հավատամքի համար չէին կարող այլ ազգի ներկայացուցիչ լինեին այն պարզ պատճառով որ դուրս կլիներ Էությունից:
Հրեաները շատ լավ հասկանում են այս գլոբալ երևույթը և այդ իսկ պատճառով չեն կարողանում հստակ հայտարարել և հաստատել Հիսուսի ուղղակի հրեա լինելու հանգամանքը:Մենք ի տարբերություն հրեաների տարբեր փաստարկների միջոցով հենվելով հրեական աստվածաբանների և տեսաբանների կատրած եզրակացությունների հիման վրա հստակորեն կարողանում ենք հայտարարել որ Հիսուսը հրեա չէ և չէր էլ կարող լինել:
Մեր էթնոսին ծնկի բերելու հերթական փորձ է կատարվում որը պեք է ստիպի մեզ պահպանել մեր եկեղեցուն և մեր Հավատամքը որի այս օրյա արտահայտողը Քրիստոնեությունն է :
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
KiLa (04.02.2012)
Հարգելի հայրենակիցներ, ինչու՞ եք իզուր վեճի վերածում այս թեման: Ես այլևս իմաստ չեմ տեսնում այս թեմայով խորանալու, որովհետև Ձեր շատերի համար ավելի բարձր հեղինակությու են ու համոզիչ հայոց պատմությունները, կամ որևէ մի ճանաչված հոգևորականը, քան թե աստվածաշնչային Աստծո խոսքերը: Աստված օրհնի բոլորիդ:
Այժմ մի ուրիշ ուսմունք ասեմ: «Առաքելական եկեղեցին» ուսուցանում է մանկամկրտություն, սակայն մանկամկրտության մասին Աստվածաշնչում ուսուցում չկա..................
Արծիվ (19.09.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ