Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Չգիտեմ թե համակարգ ասելով դու ինչ ի նկատի ունես: Եթե համակարգ ասելով ի նկատի ունենանք պետությունը, ապա Հայաստանը իր բոլոր պարամետրերով խիստ փակ է: Այն շատ ավելի նման է չափառ քաշած հսկողության տակ եղած ճամբարի, քան պետության:
Մյուս կողմից էլ, այդ մարդիկ դրածո չեն, իրենք են վերցրել իշխանությունը և արդեն վերցնելուց հետո, նոր իրենց աչքաչափով քաղաքականություն են վարում դրսերում:
Համակարգը աբստրակտ հասկացություն է, այն սահմանել ես չեմ պատրաստվում: Միայն կասեմ, որ եթե ուրիշ երկրները չխառնվեին Հայաստանի ներքին գործերին (հենց դա էլ անվանում եմ փակ համակարգ), ապա դեռ հարց է, թե ով այսօր կլիներ իշխանության գլխին: