User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #19
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն որ սենց առանց քաշվելու արտահայտվում եք, ես էլ իմ կարծիքն ասեմ. 5000 դրամով աճուրդի ելնող ժողովրդին բազմաթիվ արտոնված հանրահավաքներ են անհրաժեշտ: 5000 դրամի թանկագին խաթեր համար մի ամբողջ հինգ տարի ստորացվելու հեռանկարը տեսնելով հանդերձ, այդ քայլին գնալը՝ գիտակցաբար կամ ոչ, դա նորմալ երևույթ չի, դրա դեմն առնելը ամիսների խնդիր չի, դրան հասնելու համար մի մեծ համակարգ է աշխատել տարիներով, մի ամբողջ պետության կարողության զգալի մաս է վատնվել դրան հասնելու համար, և ինչպե՞ս կարելի է դեմն առնել մի քանի ամսում: Լևոնը եկավ նստեց, ի՞նչ օգուտ: Էդ 5000 դրամանոց մասսան հասկանալու ա, որ էլ չի՞ կարելի վաճառել սեփական իրավունքը, մարդ լինելու աստվածատուր շնորհը: Իհարկե ոչ: Վաղն էլ Լևոնն ա իրանց 5000 բաժանելով ընտրություն կեղծելու, Լևոնը չլինի, մեկ ուրիշը լինի, էդ մեկ ուրիշն ա գնելու էդ մասսային: Ժամանակ ա պետք, որ էդ երևույթները հասկանան, որ մեկ տարի ստորացվելու, ոչ արժանապատիվ կյանք վարելու, գոյությունը մի կերպ պահպանելով ապրելու, իրենց երեխաների ապագայի համար ոչ մի դրական հեռանկար չտեսնելով ապերլու գինն ընդամենը 1000 դրամ է, եթե բաժանենք ամիսների մեջ, ապա մեկ ամսվա համար նույնիսկ հազար դրամ չի հասնում: Սրանք եթե մնացին նույն մտածելակերպին, էս դեպքում ի՞նչ կապ ունի՝ Լևոնն ա, թե սերժը: Ի՞նչ կապ ունի՝ Ղարաբաղի հարցը ոնց կլուծվի, ի՞նչ կապ ունի՝ Թուրքիայի սահմանը կբացվի, թե՝ չէ: Մի խոսքով՝ էս ա, ուրիշ տարբերակ չկա, ինչքան էլ ուզում ա տհաճ լինի, ձանձրացնող ու ինչ որ տեղ անհեռանկար:
    Կուկ ջան, սաղ լավ ես ասում: Հիամ սենց հարց: Որն է մեր/շարժման նպատակը ? Կառուցել իդեալական հասարակություն, որի ամեն անդամ, կամ գոնե ճնշող մեծամասնությունը լիարժեք հասկանում է կոլեկտիվ/հասարակական օպտիմալ ընտրության օգտակարությունը երկարաժամկետ կտրվածքում ու վեր է կանգնում իր նեղ անձանական/այսօրեկանա շահերից ? Եղբայր, սա ուտոպիա է: Սենց հասարակություններ չկան: Հասրակությունն ուզում է արագ, կոնկրետ ու հրանավորինս մեծ օգուտ` իր կողմից նվազագույն ծախսերով: Եթե մենք հիմա միտինգներով ուզում ենք դաստիարակչական աշխատանքով զբաղվել ու դզմզել էս մեր հասարակությունը, եղբայր, ուրեմն պատրաստավենք միտինգները մտցնել բարձրագույն կրթության ծրագրի մեջ, որպես պարտադիր առարկա, երկու ամիսը մեկ պարտադիր միտինգի հաճախելով, ու երեք տարի հետո էլ քննություն - կոնսպեկտ ԼՏՊ վերջին քսան ելույթների տեքստերից:
    Եղբայր, մեր հասարակության հիմնական խնդիրը նա է, որ ինքը առավոտից իրիկուն կյանքում, հեռուստատեսությամբ, ամեն տեղ տեսնում է, որ իր իշխանություններն ամեն ինչ գնում ու վաճառում են: Ինչի ինքը չպիտի վաճառվի ? Մենք հիմա նորմալ հասարակություն կառուցելու ճանապարհին ունենք կոնկրետ խոչընդոտ` ներկա իշպանությունները: Ու մենք ուզում ենք էտ խոչընդոտից ազտավել դաստիարակչական աշխատանքով: Էն էլ կիսապտ պռատ աշխատանքով, քանի որ հերթական քարոզին ներկայանում են ավելի ու ավելի քիչ ուսանողներ:
    Ես տենց դեպ չգիտեմ պատմության մեջ, որ հասարակության ինքանագիտակցության մակարդակը ինքն իրան բարձրանա ու հանկարծ հասարակությունը գիտակցի, որ ինքը պիտի չվաճառվի: Բոլոր հեղափոխություններն արվել են հենց այդ կիսագրագետ հասարակության ձեռքերով, ու հետո հենց այդ կիսագրագետների համար էլ գրագետները կառուցել են նորմալ պետություն: Ու հետո նորմալ պետությունը ստիպել է կիսագրագետներին հասկանալ իր իրավունքները: Ուրիշ կերպ ուղղակիչի լինում:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (05.09.2009), REAL_ist (05.09.2009), Բիձա (05.09.2009), Հայկօ (05.09.2009), Վիշապ (05.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •