User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան մշտական ապրելու

Քվեարկողներ
73. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, իհարկե։ Այստեղ կյանքը լավացել է, դու էլ կկարողանաս փող աշխատել ու ուրիշներին էլ կաշխատացնես

    35 47.95%
  • Ոչ, ոչ մի դեպքում։ Այստեղ կյանքը վատացել է

    21 28.77%
  • Ով գռփել է, գռփել է, նորերին ճխլտում են

    17 23.29%
Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

  1. #61
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր երկրի ոչ ներքին կարգն է մի բանի պետք, ոչ արտաքին վարկն է ընդունելի աստիճանի վրա:
    ԴՎ, էս բաժինը նայելուց հետո բավական հստակ երևում է, որ այլ հարցերի քննարկման մեջ, մեկնածները մոտավորապես մի կարժիք ունեն, մնացածները դրան հիմնականում հակադիր կարծիք.
    Մեկնածների մոտ գնահատականը սև սպիտակ է, քանի որ արդեն այլ իրականության մեջ են և Հայաստանը համեմատում են կոնկրետ իրենց նոր միջավայիրի հետ ու հարցերի մեծամասնության դեպքում Հայաստանը ավելի սև, քան վարդագույն է երևում / գտածս ամենամեղմ -շոյիչ գնահատականն է./ , մնացածների մոտ գույները փոխվում են մոխրագույնից մինչև վարդագույն.
    Դե եթե մեկնածը սև է տեսնում Հայաստան- արտերկիր համեմատության դաշտում, ապա մնացածը նույնը դեղին է տեսնում ելնելով միայն ժամանակային համեմատություններից /92 թվի մղջավանջ-2009 թվի երևանայան թոհ ու բոհ: /
    Ընկերներիցս մեկը որը ԱՄՆ-ում հասցրել է բարձր պաշտոնյա դառնալ, ամեն անգամ Հայաստան լինելուց միայն մեկ բանի վրա է զարմացած գնում- ասում է, ես բավական լավ աշխարհ տեսած մարդ եմ, ասում եմ էստեղ էսինչ բանը սխալ է, լավ կլինի էսպես անեք, ոչ մեկն էլ չի տուժի, ուղղակի էդպես բոլորին է լավ լինելու. Պատասխանը միարժեք է- դու սխալ ես, դու չես հասկանում.
    Դե ինչ, երևի իրար հասկանալն էլ արդեն անհնարին բան է.
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 21.08.2009, 21:06:

  2. #62
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան

    Եկեք, անպայման վերադարձեք, հարգելի հայրենակիցներ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #63
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան

    նախադասությունից առաջ գտնվող մասը ես տեղադրե՞մ:
    եթե ուզում եք մասնակցեք խչախճանքին, մեզ մենակ չթողնեք օրհասական հացը օլիգարխների ֆրիմաներից դառը քրտինքով պլոկելու գործընթացին, եթե ուզում եք կեղեքվել և տառապես սեփական չընտրված կառավարության ձեռքը, եթե ուզում եք երիտասարդ ընտանիք լինեք և ընտանեկան ամսեկան եկամուտի հալալ կեսը տան վարձ տաք, եթե ուզում եք կռանալ հարկային բեռի տակ ու զգալ սեփական երկրում անպաշտպանության ու հալածվածության բեռը, եթե ուզում եք ունենալ անմարդկային խնդիրներ ու օլիգախրխի ախռանի ջպի տակին ընկնելուց մազապուրծ փրկվելուց Սուրբ Սարգիսում 40 դրամանոց մոմ վառել

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք, անպայման վերադարձեք, հարգելի հայրենակիցներ
    էսպես չի մնա

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (06.08.2010), Aurora (23.08.2009), dvgray (22.08.2009), Ժունդիայի (23.02.2010), Մանուլ (22.08.2009), Ռեդ (21.08.2009)

  5. #64
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան

    Դժվար հարց է: Ես հայաստանաբնակ եմ, արտասահմանում երկարատև ապրելու փորձ չունեմ, Հայաստանին դեռևս կապված եմ, քանի որ զինապարտ եմ, սակայն այնուամենայնիվ կփորձեմ արտահայտել իմ մտքերը այս հարցի շուրջ:

    Հայաստանում փողի խնդիր, կարելի է ասել, չունեմ: Համենայն դեպս դեռևս: Ընտանիք դեռ չունեմ: Ամեսական աշխատավարձիս կեսից էլ քիչն եմ ծախսում, ընդ որում առանց որևէ խնայողության: Աշխատում եմ որպես ծրագրավորող ամերիկյան ընկերությունում: Նման ընկերություններին հասկանալի պատճառներով չեն դիպչում, մեզ համար հանգիստ, օրինական աշխատում ենք: Ընդհանրապես, պետության հետ շփումս մինիմալ է, իրավունքների ոտնահարում, և այլն, ինչից դժգոհում են հայերի մեծամասնությունը, կարելի է ասել, ինձ չի վերաբերվում:

    Հայաստանից դժգոհություններս ուրիշ հարցերում են: Հաճելի չէ շրջափակման մեջ ապրելը, հարևանների հետ լարված հարաբերություններ ունենալը, պատերազմի վտանգը: Չեմ սիրում հայերի մտածելակերպը շատ հարցերում (օրինակ, սեռերի միջև հարաբերություններում), ռաբիզությունը, և այլն: Գրառումներս կարդացողնեևը նկատած կլինեն, որ ռուսոֆիլ եմ: Սիրում եմ Ռուսաստանը և ռուսներին, շատ հարցերում մտածում եմ նրանց նման (չնայած, ինչքան ճանաչում եմ նախնիներիս, բոլորը հայ են, ռուսներ չկան): Արձակուրդներս միշտ այդ կողմերում եմ անցկացնում (պարզության համար Բելառուսն ու Ուկրաինան նույնպես Ռուսաստան եմ համարում, մտածելակերպով գրեթե նույն ժողովուրդն են, համոզված եմ, որ ուկրաինացիների արևմտամետությունը ժամանակավոր երևույթ է): Այստեղ գտնվելիս միշտ կարոտում եմ Ռուսաստանին և ռուսներին: Սակայն երբ այնտեղ եմ լինում անգան կարճ ժամանակով, սկսում եմ կարոտել Հայաստանին ու հայերին: Այդ պատճառով ես համար մեկ կողմնակիցն եմ հայերի ու ռուսների բարեկամությանը, ինչքան սերտ, այնքան ինձ համար լավ:

    Արևմուտքում էլ եմ եղել: Արևմուտքին չեմ կարոտում, սակայն հասկանում եմ, որ արևմուտքն էլ իր առավելություններն ունի: Բարձր աշխատավարձ, կրիմինալի ցածր աստիճան, և այլն: Ամենայն հավանականությամբ, կգնամ արևմուտք (նկատի ունեմ քաղաքակրթությունը, ոչ թե աշխարհագրությունը, ինձ ամենաշատը հետաքրքրում է Ավստրալիան): Ուզում եմ, որ երեխաներս չլինեն Հայաստանի քաղաքացի, ստիպված չլինեն ծառայել բանակում, կարողանան առանց վիզայի գնալ տարբեր երկրներ, և այլն: Բայց խիստ կասկածում եմ, որ կուզենամ ընդմիշտ ապրել այնտեղ: Ամենայն հավանականությամբ կվերադառնամ: Կապրեմ Հայաստանում կամ Ռուսաստանում:

  6. #65
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ինչ, երևի իրար հասկանալն էլ արդեն անհնարին բան է.
    դա ցանկության հարց է: ավելին՝ բարի ցանկության հարց:
    ի՞նչն է պակասում մեր ազգին ՝ բարյացակամությունը: նաև հաևգանքը:
    Ճիշտ են ասել Մեծերը, որ ով որ իրեն չի հարգում, նա ուրիշին չի հարգի: Մենք մեզ չհարգող մարդիկ ենք: եվ ըստ այդմ էլ ոչ մի ուրիշ ազգի չենք հարգում: Վախում ենք, բայց չենք հարգում:

    մյուս կողմից:
    Հայաստանը իրա տերիտորիալ-ռեսուրսային մասով հազիվ կարող է 1000000 մարդու երկիր լինել: մինչ 2 համաշխարհայինը կարծեմ հենց էտքան էլ ապրում էին:
    դաշնակները էշ-էշ ժողովրդին դրսից բերն ու սովամահ արին Հայաստանում:
    Դա մեծագույն հանցագործություններին մեկն էր հայ ազգի հանդեպ: համազոր ցեղասպանությանը:
    հւիմա Հայաստանի բնակչությունը շատ շատ է, /կարծեմ 2000000 -ի մոտ է/: Պետք է քչանա: մարդիկ պետք է ունենան մեծ հողամասեր ու մեծ ռեսուրսներ, որ սենց գազանոցային տարածաշրջանում կարողանան քիչ թե շատ մարդավայել ապրել: իսկ հիմա դա չկա, ու իրար են ուտում էտ պատճառով

  7. #66
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    եթե ես ապրեի արտերկրում, ու նկան հարց առաջանար, ապա կասեի կտրականապես ոչ!!!!!

  8. #67
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    արժե,արժե, սաղդ էլ հելեք եկեք Հայաստան:

  9. #68
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը


    Հայաստանը իրա տերիտորիալ-ռեսուրսային մասով հազիվ կարող է 1000000 մարդու երկիր լինել: մինչ 2 համաշխարհայինը կարծեմ հենց էտքան էլ ապրում էին:
    դաշնակները էշ-էշ ժողովրդին դրսից բերն ու սովամահ արին Հայաստանում:
    Դա մեծագույն հանցագործություններին մեկն էր հայ ազգի հանդեպ: համազոր ցեղասպանությանը:
    հւիմա Հայաստանի բնակչությունը շատ շատ է, /կարծեմ 2000000 -ի մոտ է/: Պետք է քչանա: մարդիկ պետք է ունենան մեծ հողամասեր ու մեծ ռեսուրսներ, որ սենց գազանոցային տարածաշրջանում կարողանան քիչ թե շատ մարդավայել ապրել: իսկ հիմա դա չկա, ու իրար են ուտում էտ պատճառով
    Հայաստանի փրկությունը ես հակառակում եմ տեսնում.
    Ժամանակակից աշխարհում խիտ բնակությունն է բարօրություն, էժանություն ստեղծում. Այդպիսի տարaծքներում և արտադրություն սկսելն ու վարելն է հեշտ և էժան, նաև հենց ինքը սպառման շուկա է,
    Նոսր բնակչությունն է աղետալի. Մենք երբևէ հողագործության շնորհիվ չենք կարողանալու ինքնաբավ լինել. Ուզում ես բնակչությունը սարքի կես միլիոն, միևնույն է, հաղամշակության մակարդակ չի ստեղծվի.
    Ելքը բնակչության աճն է, խտանալն է, և գործարանային արտադրություն խթանելն է.

  10. #69
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Ճիշտը Հայաստանում (ի նկատի ուեմ Մեծ Հայքի հայաբնակ տարածքը. ՀՀ-Արցախ-Ջավախք) ապրել է հատկապես եթե ձեզ համարում եք ոչ միայն կոնկրետ անհատ, այլ նաեւ ձեր պապերի հաջորդ, եւ ձեր թոռների նախորդ...

    "Հայ Տղերքը" մի երգ ունեն, որտեղ էսպիսի տող կա. "Քո սերմը արդեն քեզ չի ճանաչում...": Եթե մի հայ լավ կյանքով ապրի Ռուսաստանում, բայց իր սերմը` իր որդին կամ թոռը ամաչի նրա հայկական ծագման համար, ապա...

  11. #70
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    դա ցանկության հարց է: ավելին՝ բարի ցանկության հարց:
    ի՞նչն է պակասում մեր ազգին ՝ բարյացակամությունը: նաև հաևգանքը:
    Ճիշտ են ասել Մեծերը, որ ով որ իրեն չի հարգում, նա ուրիշին չի հարգի: Մենք մեզ չհարգող մարդիկ ենք: եվ ըստ այդմ էլ ոչ մի ուրիշ ազգի չենք հարգում: Վախում ենք, բայց չենք հարգում:

    մյուս կողմից:
    Հայաստանը իրա տերիտորիալ-ռեսուրսային մասով հազիվ կարող է 1000000 մարդու երկիր լինել: մինչ 2 համաշխարհայինը կարծեմ հենց էտքան էլ ապրում էին:
    դաշնակները էշ-էշ ժողովրդին դրսից բերն ու սովամահ արին Հայաստանում:
    Դա մեծագույն հանցագործություններին մեկն էր հայ ազգի հանդեպ: համազոր ցեղասպանությանը:
    հւիմա Հայաստանի բնակչությունը շատ շատ է, /կարծեմ 2000000 -ի մոտ է/: Պետք է քչանա: մարդիկ պետք է ունենան մեծ հողամասեր ու մեծ ռեսուրսներ, որ սենց գազանոցային տարածաշրջանում կարողանան քիչ թե շատ մարդավայել ապրել: իսկ հիմա դա չկա, ու իրար են ուտում էտ պատճառով
    Երկրորդ համաշխարհայինից հետո սփյուռքահայության հայրենադարձությունը կազմակերպել են ոչ թէ դաշնակները, այլ ՍՍՀՄ կառավարությունը եւ սփյուռքահայ պրո-սովետական զանգվածը: Դաշնակցությունը ոչ միայն այդ գործի գլխին չէր կանգնած, այլեւ կոնկրետ անհատների չէին թողնի մտնել Հայաստան, եթե կասկածեին, որ դաշնակցական է:

    Դրանից բացի, սփյուռքահայերի ներգաղթը էակապես չփոխեց Հայաստանի բնակչությունը, քանի որ ընդհանուր բնակչության մի քանի տոկոսը միայն կազմեց, եւ ներգաղթածներից շատերն էլ հետո արտագաղթեցին:

    Հայաստանի բնակչությունը մի միլիոնի հասցնելու գործում մեծ ավանդ ունի Թալյաթ փաշան: Այն ժամանակ իրոք ամեն հային մարդգլուխ մեծ-մեծ հողամասեր էին բաժին հասնում...

    "էշ-էշ" դարձվածքի օգտագործումը պոստինգի սահմաններում համապատասխանում է իրականությանը...

  12. #71
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Ճիշտն էն կլինի, որ ամեն ոք ապրի իր ուզած տեղում: Պարտադրված հայրենիքներ չեն լինում… Հայաստանի իրականությունն ոչ ոքի համար գաղնիք չի, բայց դա չի նշաանակում, որ Հայաստանում անելու բան չկա: Իրենց Հայաստանում սպառած մարդիկ պիտի հեռանան, նոր լիցք որոնեն, "նոր դռներ բանան…": Իսկ նրանք ովքեր դրսերում ապրել, վերագտել ու վերաիմաստավորել են իրենց,կարծում եմ գալու են: Ես, մի երկու տարի առաջ, էս թեմայում գրառում եմ արել … արել եմ հարուստ մի երկրում, տասնամյակից ավել, բարվոք-օրինական կյաքով ապրելու ժամանակ, արել եմ անդարդ ու անհոգ վիճակում, էտ անդարդությունից ճարպակալելու զզվանքից եմ արել, ինքս ինձ կորցնելու վախից եմ արել ու … եկել: Հիմա ես իմ մոտ եմ, արդեն մի քանի ամիս ա … իմ տեղում եմ, իմ տանն եմ: Տունս կեղտոտ ա, խոզանոց, թազա բնակիչներ կան՝ եզի դեմքերով ու աչքերով: Բայց իմ տունն ա… նեղված ա, որ մաքուր չի, սմբակներից տրորված ա… բայց տաք ա, հարազատ ա, հույսով ա … սպասում ա:
    "էս հողը շատերին ա տարել" ու դեռ տանելու ա: Կանադաի հողը նույնպես, Անգոլայինը՝ նույնպես, … Ուզբեկստանինը՝ հատկապես: Սաղիս տանելու են, անկախ նրանից թե որտեղ ենք… ես ուզում եմ իմ տնից տարվեմ …
    Հ.Գ. գնացածներին ու գնացողներին՝ մի լավ հանգստացեք դրսերում, պնդեք, կշտացեք, ամրացեք… տանը գործ կա անելու, մաքրտել-սրբելու, ճաքեր փակելու, սիրունացնելու… Որ, երբ ձեր հոգու կանչով նորից տանը լինեք, ուժներդ պատի՝ էդքան գործին դիմանաք
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.08.2009), One_Way_Ticket (24.08.2009), Գաղթական (20.08.2010), Ուլուանա (23.08.2009)

  14. #72
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք երբևէ հողագործության շնորհիվ չենք կարողանալու ինքնաբավ լինել. Ուզում ես բնակչությունը սարքի կես միլիոն, միևնույն է, հաղամշակության մակարդակ չի ստեղծվի.
    իսկ էտ 35000-ի վրա ուրիշ բան կա՞ անելու, բացի ծիրան աճացնելուց, դրսի փողը լվալուց ու մեկ էլ սպասարկելուց:
    Հայաստանը իր ներկա տարածքով պետք է վերադառնա իր ագրարային կարգավիճակին: երբ ամեն ինչ գլխի վրա ռսները շուռ են տվել, դա շատերի մոտ ծնել է տարբեր իլուզիոն պատկերներ: քո ասած "արդյունաբերական" ասածը նման է նրան, ոնց որ մի հատ 300 կիլանոց ուռոդին համոզն որ ինքը լավ թոփ-մոդել ա, ու բեմ հանեն վրան զվարճանալու համար: Մի հատ լավ կինո կար ֆրանսիական, եթե կհիշես, որ ամեն մեկը մի հատ հիմար պետք է ճարեր ու բերեր ընկերական ճաշկերույթին որ լավ զվարճանային: հիմա քո ասած "արդյունաբերականը" շատ նման ա նրան, որ ընդանուր զվարճանքին տարիներ շարունակ ռսները մեզ են տարել ու ընդեղ զվարճացել ու զվարճացրել ուրիշներին:
    մի խոսքով Հայաստանը նախ պետք ա մաքրել ռսներից ու ռուսական մտածելակերպ կրողներից: հետո ամեն ինչ կընգնի իրա տեղը:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (06.08.2010), Աթեիստ (24.08.2009)

  16. #73
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ էտ 35000-ի վրա ուրիշ բան կա՞ անելու, բացի ծիրան աճացնելուց, դրսի փողը լվալուց ու մեկ էլ սպասարկելուց:
    Հայաստանը իր ներկա տարածքով պետք է վերադառնա իր ագրարային կարգավիճակին: երբ ամեն ինչ գլխի վրա ռսները շուռ են տվել, դա շատերի մոտ ծնել է տարբեր իլուզիոն պատկերներ: քո ասած "արդյունաբերական" ասածը նման է նրան, ոնց որ մի հատ 300 կիլանոց ուռոդին համոզն որ ինքը լավ թոփ-մոդել ա, ու բեմ հանեն վրան զվարճանալու համար: Մի հատ լավ կինո կար ֆրանսիական, եթե կհիշես, որ ամեն մեկը մի հատ հիմար պետք է ճարեր ու բերեր ընկերական ճաշկերույթին որ լավ զվարճանային: հիմա քո ասած "արդյունաբերականը" շատ նման ա նրան, որ ընդանուր զվարճանքին տարիներ շարունակ ռսները մեզ են տարել ու ընդեղ զվարճացել ու զվարճացրել ուրիշներին:
    մի խոսքով Հայաստանը նախ պետք ա մաքրել ռսներից ու ռուսական մտածելակերպ կրողներից: հետո ամեն ինչ կընգնի իրա տեղը:
    DV ջան համեմատություններ անելու մեջ դու ինձանից անցար: ես որ մերոնց հետ խոսում եմ հայկական ծայրահեղությունների ու այլանդակությունների մասին , միշտ ասում են, որ չափն անցնում եմ:
    Պարզվում է որ մենակ չեմ, ինձանից բեթարները կան:

  17. #74
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    DV ջան համեմատություններ անելու մեջ դու ինձանից անցար: ես որ մերոնց հետ խոսում եմ հայկական ծայրահեղությունների ու այլանդակությունների մասին , միշտ ասում են, որ չափն անցնում եմ:
    Պարզվում է որ մենակ չեմ, ինձանից բեթարները կան:
    ոչ ես եմ չափը անցնում, ոչ էլ իմ հասկանալով՝ դու:
    ես կարող ա խտացնում եմ գույները… կամ էլ իրական գույներն եմ ցուցադրում:
    Հիշում ես՞ Մատրիցաի մեջի մի հերոսին, որ խնդրում էր որ իրան Մատրիցա տեղափոխեն, ուղեղը նախօրոք համապատասխանաբար մաքրելուց հետո… մի խոսքով…

    մի հատ օրինակ բերեմ: - "Երազ" մակնիշի ավտոմեքենան:
    Երևի այս մի կարճլիկ նախադասությունից հետո մնացած ապացույցները իմ ճշտության, որ կարող եմ բերել, ավելորդ են չէ՞

  18. #75
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    64
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Եթե պատրաստ ես , այսինքն , եթե դրսից եկող եկամւտ ւնես , արի:
    Եթե պատրաստվւմ ես Հայաստանւմ առավոտյան արթնանալ եվ աշխատանքի գնալ,
    ապրւստի համար , նորից մտածիր:

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արժե՞ ամուսնանալ օտարազգիի հետ:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.07.2008, 22:50
  2. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 11.07.2008, 17:10
  3. Արժե՞ խոնարհ լինել
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 26.11.2007, 21:52
  4. Արժե՞ հանուն սիրո մեռնել
    Հեղինակ՝ Root, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 58
    Վերջինը: 12.06.2007, 09:39
  5. Ի ՞նչ արժե մեկ ձայնը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.05.2007, 22:52

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •