Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան մշտական ապրելու։ Հարցը արտասահմանյան հայերից է Հայաստանում ապրող հայերին![]()
Այո, իհարկե։ Այստեղ կյանքը լավացել է, դու էլ կկարողանաս փող աշխատել ու ուրիշներին էլ կաշխատացնես
Ոչ, ոչ մի դեպքում։ Այստեղ կյանքը վատացել է
Ով գռփել է, գռփել է, նորերին ճխլտում են
Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան մշտական ապրելու։ Հարցը արտասահմանյան հայերից է Հայաստանում ապրող հայերին![]()
Ո՞ր պահին ցանկություն կա,էլ մի մտածի `արժե ,թե՞ ոչ: Արի
Ո՞ր պահին ցանկություն լինի գնալու,ուղղակի գնա
Գալով , գնալով ՀՀ չի փոխվի,բայց քո գալ, գնալը հատկապես գո՞ւցե Քեզ փոխի :
Ցանկացած մարդ, ով աշխատելու ու ապրելու ձիրք ունի, ոչ թե պարազիտության, նա ամենուր էլ կկարողանա իր ապրուստը հայթայթել և ոչ միայն, նա կկարողանա ստեղծել արժանավայել ապագա: Չեմ կարծում, թե Հայաստանն այդ դեպքում բացառություն է: Պարզապես մենք՝ մարդիկս, սովոր ենք հեշտ ուղիների ու դրանց փնտրտուքներում սխալ ճանապարհ ընտրելուց փորձում ենք քավության նոխազ գտնել՝ պետություն, կառավարություն և այլն: Ես դա չեմ ընդունում: Ախր ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք ենք պետությունը: Այդ ո՞ր մի երկրում իրական մասնագետը չի գնահատվում…
Արտասահմանում ապրողների հիմնական մասը, կարծում եմ չեն ժխտի այն փաստը, որ նրանք, ճիշտ է, ունեն աշխատանք, սակայն նրանց աշխատանքը ավելի կգնահատվեր, եթե նրանք լինեին ոչ թե ներգաղթած ժողովուրդ, այլ տեղաբնակներ: Իսկ ինչո՞ւ իրենց ներուժը չդնեն հենց հայկական պետությունը ծաղկեցնելու համար:
Արտ ջան չգաս դիմացի հեսա մենք ենք գալիս![]()
zanazan (20.08.2010)
Ինձ նայիր: Ես, քեզ օրինակ:
Թե զուտ բարեկեցիկ ու ապահով ապրելու համար ես գալիս, ստեղ տենց ապրելը շա՜տ դժվար է, ավելի լավ է չգաս։
Թե բացի ֆինանսապես ապահով ապրելուց, ուրիշ նպատակներ էլ ունես, ուրիշ բան էլ կա, որ ձգում է դեպի Հայաստան, դա արդեն դու կիմանաս, դու պիտի զգաս։
Ավելացվել է 4 րոպե անց
Հ. Գ.
Հարցման երրորդ կետի իմաստը չհասկացա։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 14.11.2007, 11:58: Պատճառ: Գրառման ավելացում
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Վերադառնալ Հայաստան ՝ Աղբանոց՞...ինչու՞, որ՞ մեղքիս համար...![]()
Freeman (05.08.2010)
Հայաստանում լավ մասնագետների պահանջ կա ով ունի բավականաչափ գիտելիքներ ապա կգտնի լավ վարձատրվող աշխատանք հատկապես ՏՏ և Ֆինանսների բնագավառներում, գուցե արտասահմանում համեմատ ավելի մեծ լինի աշխատավարձը բայց արդյոք դա արդարացնում է օտար երկրում ապրելը՞
հ.գ։ եթե մարդ իր հայրենիքը աղբանոց է համարում դա իր ներսում կուտակված աղբի հետևանքն է
...
յոգի (23.08.2009)
Freeman (05.08.2010)
Իսկ չի կարելի ավելացնել մի հատ ուրիշ պատասխան "թե գալիս ես բիզնես դնես, ծանոթ ճարի, փող հավաքի, թե գալիս ես անկապ ապրես(եթե լիքը փող ունես) , արի ու ապրի,ծախսվի"
Ավելացվել է 3 րոպե անց
իմ համար կյանքը գնալով լավանում ա: գործատեղեր կան եթե մասնագետ ես: լիքը ազատ հող կա, որ կարաս առնես: բայց թե գալիս ես, որ միանգամից մեծ բիզնես դնես, ուրեմն սկզբում լիքը մարդկանց պետքա կշտացնես, նոր անցնես գործի:
Վերջին խմբագրող՝ Fobus: 14.11.2007, 14:26: Պատճառ: Գրառման ավելացում
Ես ինձ դեռ առանձնապես «արտասահմանյան հայ» չեմ համարում, դրա համար իրավունք եմ վերապահում պատասխանել հարցիդ:
«Այստեղ կյանքը լավացել է, դու էլ կկարողանաս փող աշխատել ու ուրիշներին էլ կաշխատացնես»–ը քիչ է, որ մարդ ուզենա մշապես ապրել մի երկրում: Ամեն ինչ փող աշխատելուն չի հանգում... կան ուրիշ, ավելի կարևոր բաներ, որոնք քեզ ստիպում են մնալ կամ գնալ:
Բերում եմ սեփական օրինակը: Ես Հայաստանում ապրում էի նյութապես շատ ապահովված կյանքով, որովհետև այդ քո ասած «փող աշխատելու» խնդիրը միանգամայն լուծված էր: Սակայն այնուամենայնիվ ես խելագարվում էի Հայաստանում, բառիս բուն իմաստով... լքեցի երկիրը և վերադառնալու ոչ մի ցանկություն չունեմ, որովհետև հասարակությունն ինքնին անտանելի է ինձ համար:
Հասկանում ես, միայն փող աշխատելու խնդիրը չէ, որ շատ մարդկանց ստիպում է հեռանալ կամ վերադառնալ... Հարցը շատ նեղ ես դրել: Հեռանում ու չեն վերադառնում նաև շատ այլ պատճառներով. չկա ապահովության զգացում, անընդհատ քեզ խաբված ես զգում, ցանկացած իրավական հարց որոշվում է միայն գումարով, օրենքն արժեք չունի, ինքնահաստատման չես կարողանում գալ, պոտենցիալդ իրացնելու հնարավորություն չկա, հասարակության արժեքները չեն համընկնում սեփական արժեքներիդ հետ, մոտդ անընդհատ այն զգացումն է, որ դու ապրում ես ոչ քո կյանքով...
Ապա սրա մասին խոսեք, թե չէ փող աշխատելը խելոք մարդու համար մեծ խնդիր չի, ուր էլ լինի...
Վերջին խմբագրող՝ ivy: 14.11.2007, 15:00:
Ապեր դու խառն ես բեսամթ, հայրենիքը չի կարող թքաց ունենա ինչ որ բանի կամ մեկի վրա, դա կարա անի ասենք կառավարությունը բայց կառավարությունը դեռ հայրենիք չի, հայրենիքը էն տուննա որտեղ դու ապրել ես էն մարդիկ են որոնք քեզ ծնել են, էն մարդկանց շրջապատնա որտեղ դու մեծացել ես, էտ բոլորը իրար հետ պլյուս էլի լիքը բաներ, իսկ եթե դրանցից մեկից դու նեղացած ես էտ դեռ չի նշանակում որ հայրենիքը վատնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ