ՇԱՏԵՐՆ այն կարծիքին են, որ խոնարհ մարդն այս աշխարհում տեղ չունի: Թվում է, որ կյանքում հաջողությունների են հասնում նրանք, ովքեր ամեն գնով ձգտում են լինել առաջինը, մեծամիտ են և հաշվի չեն առնում ուրիշներին: Հասարակությունն ընդհանուր առմամբ նախանձում է ոչ թե խոնարհների ու համեստների, այլ հարուստների և ճանաչվածների ապրելակերպին: Վերջիններս սովորաբար գլուխ են գովում, թե ամեն բանին հասել են սեփական խելքով ու ջանքերով: Առանց << ավելորդ >> համեստության՝ նրանք միայն իրենց են մեծարում բոլոր հաջողությունների համար:
Ինչպես նշում է կանադացի մի հետազոտող, իր երկրում << սեփակական ես-ը առաջ տանելու տենդենց է սկսվել >>: Նաև նկատելի է, որ ժամանակակից հասարակությունը բարձր է գնահատում հաճույքի համար ապրող և ոչ թե պատասխանատու անհատներին: Այսօր մարդիկ գնալով ավելի եսակենտրոն են դառնում: Պարզ է, որ այսպիսի աշխարհում խոնարհությունը չի կարող ցանկալի հատկություն լինել:
Ինչ խոսք, քչերը կասեն, թե չեն սիրում, ուրիշները խոնարհ են: Չէ՞ որ նման մարդկանց հետ հեշտ է ապրել: Սակայն մրցակցության ոգով տոգորված այս աշխարհում ոմանք մտավախություն ունեն, որ խոնարհություն դրսևորելու դեպքում թույլ անձնավորություն կ համարվեն:
Աստծո խոսքը՝ Աստվածաշունչը, կանխագուշակել էր, որ մեր օրերում մարդիկ կլինեն << մեծամիտ [և] գոռոզ (2 Տիմոթեոս 3:1, 2):
Համաձայն չե՞ք, որ այս մարգարեությունն իսկապես կատարվում է...
Իսկ Դուք խոնարհությունը ցանկալի՞ հատկություն եք համարում, թե՞ կարծում եք, որ այն կարող է դիտվել որպես թուլության նշան և ուրիշներին առիթ տալ Ձեզ շահագործելու:
Էջանիշներ