Չգիտեմ .. սենց թեմա կա թե ոչ ... բայց ... ասացեք ինձ արժե հանուն սիրո մեռնել ....
արժե հրաժարվեկ կյանքից եթե չես կարող ապրել քո սիրած էակի հետ ՞ հն ժող
P.S Խոսում ենք հիմնավորումներով :
Չգիտեմ .. սենց թեմա կա թե ոչ ... բայց ... ասացեք ինձ արժե հանուն սիրո մեռնել ....
արժե հրաժարվեկ կյանքից եթե չես կարող ապրել քո սիրած էակի հետ ՞ հն ժող
P.S Խոսում ենք հիմնավորումներով :
Հանուն սիրո... «Հանուն սիրո մեռնել» նշանակում ա քո կյանքի գնով ՆՐԱ կյանքը փրկել, կամ նման որևէ բան, այլ ոչ թե՝ ինքնասպան լինել անպատասխան սիրո պատճառով: Վերջինը ամենամեծ հիմարությունն ա. այդ աստիճան էգոիստ լինել չի կարելի, իսկ եթե ոչ էգոիստ, ապա պարզապես հիմար: Իմ պատկերացումներով եթե սիրում ա մարդը, պիտի ամեն բան անի, մտածի հենց ՆՐԱ երջանկության մասին... Չեմ ասում՝ իրա «ես»-ը ընդհանրապես կորցնի, բայց առաջնայինը սիրած մարդու երջանկությունն ա: Ու նման բան չի լինում՝ սիրում են, բայց միմյանց հետ ապրել չեն կարա. ուրեմն էդ սերը (ոնց եմ զզվում ես էս բառից) ուժեղ չի, ուրեմն իսկական չի: Կամ ինքնասպան լինելու մասին գրեմ... Ախր էտ մարդիկ չե՞ն հասկանում, որ ում պատճառով որ ինքնասպան են եղել, եթե նա զղջա, արդեն ՎԵՐՋ, ճանապարհ էտ չկա, ինքը չի իմանա, թե զղջաց կամ չզղջաց... Էհ, էտ էլ սեր չի... Էտ արդեն խելագարություն ա, իսկ խելագարության աստիճան ոչ մեկին սիրել պետք չի: Սիրում ես՝ ասա «եղիր երջանիկ» ու մի կողմ քաշվիր... Ոչ թե փչացրու սիրելիիդ կյանքը քո մասին հիշողություններով, թե նա է մեղավոր քո մահվան մեջ...
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Amaru լիովին ու ամբողջությամբ համաձայն եմ ասածիդ հետ...![]()
որքան էլ դժվար լինի առանց սիրելիի (ինչպես ասում են, եթե այս զգացումն է մարդու մոտ. ոչ առանց քեզ եմ կարող, ոչ քեզ հետ) ու ստիպված է առանց նրա շարունակի իր կյանքը, ապա այստեղ մահը ոչ մի հարց չի կարող լուծել և շատ լավ բացատրել ես դրա հոգեբանական կողմը թե ինչու դա լուծում չէ...
![]()
ուղղակի մի բան ավելացնեմ. մահը մարդու ֆիզիկական մարմնի գործունեության դադարումն է այլ ոչ թե հոգու՝ ուր մարդու մտքերը, զգացմունքներն ու հույզերն են... այ սրա համար է սխալ ինքնասպանությունը և դեռ ավելին... (որի մասին չարժե այստեղ ծավալվեմ
![]()
կարող եք ինքներդ մտածեք, թե ի՞նչ կլինի այդ հոգու հետ, որը չի կարողանա ազատվել այդ մտքերից, զգացմունքներից ու հույզերից, բայց էլ ոչինչ չի կարող փոխել ֆիզիկական աշխարհում, քանզի չունի այդ ֆիզիկական մարմինը...)
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Կարծում եմ՝ ոչ… Իսկապես չարժե մեռնել սիրո համար կամ հանուն սիրո, կոչեք ինչպես կուզեք… Եթե որևէ նեկի մոտ նման հարց կամ էլ աստված չանի, նման ցանկություն է առաջանում, մի պահ կանգ առեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ բայց ախր ի՞նչ եմ ուզում ապացուցել. որ ապուշի մե՞կն եմ, որ չե՞մ հասկանում, թե ինչ քաղցր է կյանքը, որ այդ աստիճանի թքած ունեմ ինքս ինձ վրա հանուն ինչ-որ մեկի.... իսկ այդ ինչ-որ մեկը ինչի՞ է պատրաստ հանուն ինձ..... Վերջին հարցի պատասխանը հիմնականում լինում է շատ հիասթափեցնող, քանի որ խորը մտածելու դեպքում անպայման հասկանում ես, որ հաստատ մեծ զոհողությունների չէր գնա նա, ում համար պատրաստվում ես մեռնել... Դեռ վաղուց են հայտնաբերել, որ իրականում սիրում է մեկը, իսկ մյուսն ընդամենը թույլ է տալիս, որ իրեն սիրեն.... Ուրեմն սիրեք և բավարարվեք սիրելով, մեռնել՝ հաստատ չարժե:
Ինձ թվում է, որ հանուն սիրո արժե միմիայն ապրել…![]()
![]()
![]()
Չէ որ ապագայի դեպքերը կանխատեսել լիովին ոչ ոք ի զորու չէ, ուստի ինչ իմանաս, միգուցե այսօրվա անպատասխան սիրուդ ավարտը վաղվա նոր ու երջանկաբեր սիրո սկիզբ դառնա, կամ էլ հանգամանքերն այնպես դասավորվեն, որ քո սիրած էակը նորից քո կողքին կլինիԻսկ ինչու նման դեպքում անհիմն վերջ տալ կյանքին…
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Նախ ինչ-որ մեկ չի, այլ մի մարդ, որին դու սիրում ես: բայց այդ մարդու համար բացի մեռնելուց ենքան լավ բաներ կարող ես անել... թեկուզ այն, որ ասես «Գիտես, ես քեզ սիրում եմ, եղիր երջանիկ՝ իմ հետ, թեառանց ինձ»:իսկ այդ ինչ-որ մեկը ինչի՞ է պատրաստ հանուն ինձ.....
Համաձայն եմ, որ նման քայլի(մեռնել ....) չպետքա դիմել, որքան էլ այդ միտքը գրավիչ լինի ու հարցի լուծման ամենապարզ եղանակը, բայց ամենացավալի հետևանքներ թողնի: Դե ինձանից առաջ մի բոլ բացատրել են թե ինչու՞, մնում ա ասեմ, որ կյանքը ամեն շարունակվումա, պետք ա գնալ առաջ![]()
Վերջին խմբագրող՝ Արսեն: 11.05.2007, 00:25:
...ներկերս վերջացել են...
չարժի,ու ընդհանրապես ետ ամենա հիմար մտքերից մեկնա որ կարա մարդու մտքին գա, ոնցվոր ասեց Ամառուն ետ եգոիստությունա, ու երևի ամենա դաժան եգոիստություննա, քանի որ մարդը արդեն չի մտածում ոչ միայն հենց իր սիրած էակի մասին,ոչ էլ մյուս հարազատնեի ու ընկեների մասին,որոնց սերը ոչ պակաս կարևորա մեր այս երկրային կյանքում
իսկ ընդհանրապես ես ետ երևույթին ծանոթ եմ միայն գեղարվեստական ստեղծագործություններից ու իրականում չեմ լսել ու չեմ էլ մտածում որ կլսեմ,իսկ եթե լինում էլա,տենց բան անողը շաաաաատ թուլամորթ մարդ պտի լինի ու խելոք բնականա որ չի կարող լինլ
Ամարուն իսկականից ցենտր գրելա,լրիվ համաձայն եմ իրա սաղ ասածների հետ
համել կյանքը դադարեցնել թույլատրվում է միմիայն Արարչին, քանի որ կյանքը միայն այն կրողի սեփականությունը չի ու ինքնասպասությունը ինչ պառճառներ էլ լինի անթույլատրելի է
Վերջին խմբագրող՝ REAL_ist: 11.05.2007, 01:01:
Ես կյանքս չէի տա սիրո համար:Բայց կիանքիս կեսը կտաի որ մյուս կեսը իմ սիրած աղջկա հետ լինեի:![]()
գիժ եմ ինչ եմ
համ էլ եթե մարդը իրա սիրածի համար մեռնում ա, դրանով սիրածին ի՞նչ օգուտ ա տալի
Չեմ կարծում որ արժի,քանի որ նախ դրանով քեզ ես վատություն անում,ապա սիրելիիդ![]()
Եթե մեռնես,ապա սիրելիդ ավելի կտանջվի/եթե գոնե մի քիչ քեզ սիրում ա/,ու լավ չի լինի![]()
Նախ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր մարդու համար իր սեփական կյանքը վեր է ամեն ինչից, դա հոգեբանորեն ապացուցված է, մարդու էգոն շատ ավելի ազդեցիկ է, քան որևէ այլ բան; Ինչևէ,հանուն սիրո մեռնելը կարելի է հասկանալ մի քանի տեսանկյուններից; Վերցնենք ամենադաժան օրինակներից. նրա կյանքը փրկելու համար պետք ա զոհաբերես քոնը: Միայն այս դեպքում ա հնարավոր հրաժարվել սեփական կյանքից, ինչպես հանրահայտ ջրահարսը համանուն հեքիաթում: Աստված չանի մարդ հայտնվի նման իրավիճակում,
բայց եթե իսկապես սիրում ես, ուրեմն հնարավոր ա և մեռնել հանուն քո սիրելիի, նրա կյանքի.. Ես, անկեղծ ասած, չեմ կարող միանշանակ ասել, թե ոնց կվարվեմ այդ իրավիճակում: Այն, որ զոհողության կգնամ հանուն սիրելիի, հաստատ է: Այսինքն կհրաժարվեմ որոշակի արժեքներից, նյութական ամեն ինչից, նույնիսկ որոշ հոգեկան արժեքներից,եթե հարկավոր լինի, դոնոր կհանդիսանամ: Իսկ եթե հանուն սիրո մեռնելով չես փրկի նրան, հաստատ չեմ ուզի մեռնել: Օրինակ երբեք չեմ ասի, որ եթե նա չի ապրում, ուրեմն ես էլ չեմ ապրի: Ոչ.. կապրեմ ու նա էլ իմ սրտում ու հոգում, հիշողություններում կապրի հաստատ, հավերժ...... Իմ մահը հաստատ նրան չէր ուրախացնի, ու նա հաստատ կուզենար, որ ես ապրեմ, ու ապրեմ հանուն մեր հավերժ սիրո, հանուն նրա.... Root-ը շատ խորիմաստ ու բարդ հարց ա տվել, որի շուրջ անվերջ կարելի ա գրել ու քննարկել... Մեռնել հանուն... այո, կարելի է, բայց միայն նրան փրկելու համար.
![]()
Better to light a candle than to curse the darkness.
Ոչ,կասեի ավելին,հանուն սիրո արժե ապրել
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Վերջին խմբագրող՝ Ծով: 11.05.2007, 19:23:
Հանուն սիրո չարժե մեռնել, արժե ապրել հանուն սիրո, իսկ մեռնել արժե հանուն սիրած էակի............դեեեեեե....եթե կարիք լինի
![]()
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ