Մեկ էլ էսօր պարզեցի, որ Բիլայնի 3ջի մենակ փակ տարածքներում չի , որ չի բռնում քաղաքի մեծ մասում, բաց տեղերում նույնպես:
Մեկ էլ էսօր պարզեցի, որ Բիլայնի 3ջի մենակ փակ տարածքներում չի , որ չի բռնում քաղաքի մեծ մասում, բաց տեղերում նույնպես:
Dragon (13.08.2009)
Ասեմ, որ էս 3G-ն շատ մուխաննաթ բան ա։ Հենց էսօր մի ծանոթիս տանն էին, ու պատուհանից ամենահեռու սենյակում անգամ Բիլայնի 3G-ն համարյա 100% էր։ Այսինքն` փակ տարածությունը չի խնդիրը։
Կարամ ասեմ մի բան. թե՛ Բիլայնը, թե՛ ՎիվաՍելը 3G ծածկույթ սարքելիս չեն առաջնորդվել դրա կանոններով, այլ յա բախտի արել են։ Վիվասելի բախտը, կարծես, մի փոքր ավելի է բերել։
Յաբախտիով ցանց չեն կառուցում Ավետ, Բիլայնը կարողա տենցա կառուցել իրա 3G-ն չգիտեմ չեմ տեսել, բայց այս թեմայում բավականին արտահայտվել են դրա մասին, Վիվայի 3Gն օգտագործում եմ, քաղաքում որտեղ որ լինում եմ հիմնականում 4-5 բռնումա 5ից: 3G կարող է կորել տարբեր տեսակի նկուղային հարկերում, որը երևի նորմալ է: հաշվի առնելով որ որոշ տեղեր 2Gն էլ չի աշխատում:
չէ, բայց տարբերությունը մեծ է. Վիվայի 3Գ տանից դուրս գերազանց ծածկույթա ապահովում, իսկ Բիլայնը այսօր ստուգել եմ, ոչ միայն դրսում, այլ քաղաքի տարբեր վայրերում ընդհանրապես ոչ մի գիծ չէր բռնում ի տարբերություն Վիվայի:
Նաև ասեմ, տան դիրքից էլ է, որովհետև ընկերոջս տանը օրինակ Վիվայի 3Գ-ին նորմալ բռնումա նույնսիկ պատուհանից հեռու, իսկ Բիլայնինը պատուհանին մոտիկ էլ չի բռնում:
չի կարա տենց բան լինի որ բոլորի մոտ շատ լավ բռնի, տեղեր հաստատ կլինեն որ լավ կբռնի տեղեր որ միջին, տեղեր էլ որ թույլ կբռնի: Բայց դրանք տեղային լոկալ փոքր տարածքներ են, բացի պադվալային տեղերից տենց տեղեր չեմ հանդիպել լինի բացօդյա թե շենքերում որ մեծ տարածքում ընդհանրապես չբռնի 3G: Օրինակ մի հատ տեղ կարող եմ ասեմ, դռները փակ լիֆտի մեջ իմ գործի տեղում 1-3 հարկերում 3Gն կորումա: 4ից կա, եթե դռները բաց են էլի կա: Դռները երկաթյա են:
Էսօր Բիլայնի 3G-ն իրան շատ տարօրինակ ա պահում։ Եթե անցած օրերին պատուհանի մոտ էի դնում հեռախոսը ու 6-ից 3 գիծ նորմալ բռնում էր, ապա հիմա նույն դիրքում 1 կամ հազիվ 2 գիծ ա։Կարող ա մի քանի օրից էլ հայտարարեն 3G ծածկույթի դադարեցման մասին։
Հազիվ մի բան էր, էդ էլ ա՞ պակասում։ Ուֆֆ, ինչքան կարելի ա սպասել, դե լավացրեք էլի էդ անտերը, վայ...![]()
Կորում ա, այսինքն disconnect ա լինու՞մ, թե՞ արագությունը իջնում ա զրո, բայց հետո էլի բարձրանում ա: Ես հաճախ եմ, էլի, բաներ դնում քաշելու ու կոմպի մոտից գնում, ուզում եմ իմանամ էդ կապով կարող ե՞մ տենց անել:
384-ը լավ արագություն ա: Իսկ ո՞նց կարող եմ իմանալ՝ իրանց մոդեմները ինչ արագություն են ապահովում:
Մինիմալը, մինչև ուր նկատել ես, որ իջնում ա, ինչքա՞ն ա եղել: Այսինքն արագության տատանումները մեծ ե՞ն, թե՞ էդքան էլ չէ: Եթե 256-ից չի իջնելու, ուրեմն արժի:
DIXIcarpe noctem
Չէ, Disconnect չի լինում։ Ուղղակի պահ ա լինում, որ ոչ մի բան չի բացում։
Դե, կարծում եմ պիտի որ մոդեմը արագության վրա սահմանաափակում չդնեի, այսինքն` եթե տենց ա, ապա արագությունդ կարող ա հանի 1.5 Մեգաբիթ/վրկ-ի։
Դե ասում եմ` մինիմալը նկատել եմ` 0-ն, բայց էդ էն դեպքում ա, երբ հեռախոսիս վրա անտնան լրիվ կորում ա։ Իսկ ընդհանուր, եթե կապը կա, ապա որնց որ թե միշտ մաքսիմալով ա։
Հայկօ (15.08.2009)
Ժողովուրդ, մի հատ նայեք ստեղ։
Ռուսաստանում մոդեմն արժե 1500 Ռուբլի, այսինքն դա գալիս ա մոտ 16000 դրամ։ Հույս ունեմ նոր մոդեմը մեր մոտ էլ մոտ էդքան կլինի։
SUNUN մի հատ հարց ունեմ, որի պատասխանը չստացա բիլայնի սպասարկման կենտրոնում: Ասին դեռ համակարգը պատրաստ չի ու տենց բաներ: Ուզում եմ հետվճարային հիմնական ինտերնետ տարիֆս փոխեմ գիշերայինի բայց չի լինում: 08016 ՍՄՍ եմ 0674 ուղարկում ընդհանրապես չի ուղարկում: Նույննա նաև 067412 հաշիվս ստուգելու ժամանակ: Անձնական գրասենյակի համար 0674999999 էլ չեմ կարողանում գրանցել: *110*08016# նույն պատմություննա, ասումա ձեր դիմումը ընդունվածա բայց պատասխան ՍՄՍ չի գալիս:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ